Օրվա լրահոսը

«Մետաղի հետ աղջկա պես պետք է վարվել»

Ռաֆայել Քոչարյանը Ֆաբերժեի շքանշանների ասպետ դարձավ ու գլխավոր վարպետ Մեր կրասնոդարցի հայրենակից Ռաֆայել Քոչարյանը վերջերս դարձել է Կարլ Ֆաբերժեի շքանշանների ասպետ, նրան նաեւ շնորհվել է գլխավոր վարպետի կոչում: Ռաֆայել Քոչարյանը հեղինակություն է Ռուսաստանի նկարիչների ու ոսկերիչների շրջանում, սակայն Հայաստանում նրա մասին քչերը գիտեն: Նա Հայաստանի ժողովրդական վարպետ է, Ռուսաստանի նկարիչների միության անդամ, ՌԴ վաստակավոր ոսկերիչ,

«Դեմ առ դեմ». Կոնստանտին Տեր-Նակալյան եւ Սուրեն Սահակյան

Ապրիլի 1-ին, ժամը 17.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք Blognews.am կայքի գլխավոր խմբագրի օգնական, բլոգեր Կոնստանտին Տեր-Նակալյանի եւ տնտեսագետ Սուրեն Սահակյանի միջեւ բանավեճը: Թեման՝ հեղափոխությունների օգուտներն ու վնասները: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին:

«Գիրքն իսկապես ամենաինտիմն է»

«Անտարեսի» ներկայացուցիչը՝ ֆրանսիական համագործակցության մասին Փարիզում վերջերս կայացած 34-րդ «Գրքի սալոնին» մասնակցել է «Անտարես» մեդիա հոլդինգի հրատարակչական բաժնի ղեկավար Հռիփսիմե Մադոյանը: «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ ավանդաբար անցկացվող այդ միջոցառման նպատակն է ներկայացնել ֆրանսիացի գրողներին ու հրատարակիչներին, այդպիսով խթանելով նրանց ճանաչումը: Միջոցառմանը մասնակցել են հրատարակչական ոլորտի ներկայացուցիչներ Ռուսաստանից, Լեհաստանից, Թուրքիայից, Մեքսիկայից, Ալժիրից, Իսրայելից,

Մասնավոր համալսարանների զարգացման գլոբալ միտումները

Հետխորհրդային Հայաստանում 1990թ.-ից հետո, երբ մասնավոր բուհերը նոր էին հիմնադրվում, համընդհանուր թերահավատություն կար երիտասարդ երկրի տնտեսական աճի եւ բարձրագույն կրթության ոլորտում նրանց ունեցած դերի նկատմամբ: Այդ ժամանակներից ի վեր զգալի դրական տեղաշարժեր են կատարվել, թեպետ հանրության դատողություններում ու ընկալումներում այդ բուհերի նկատմամբ շատ քիչ բան է փոխվել: Այս հոդվածն ունի երկու նպատակ: Առաջին՝ հակիրճ ներկայացնել

Առանց «հայի բախտից» դժգոհելու

Սիրիայից մենք ստանում ենք հակասական տեղեկություններ: Մի կողմից՝ լավատեսական լուրեր այն մասին, որ Սիրիայի կառավարական զորքերը Քեսաբի մոտակայքում ճնշում են, այսպես կոչված, ապստամբներին, որոնք, ծանր կորուստներ կրելով, նահանջում են: Տագնապալի լուրերն այն մասին են, որ հրոսակախմբերի ներխուժումից հետո Քեսաբում եւ շրջակա գյուղերում մնացել էին հայեր, որոնց թուրքամետ ավազակները առեւանգել են: Թե ոգեւորող եւ թե անհանգստացնող

Ապառիկ` խաբեությամբ

Մարտի 22-ին, ժամը 13.30-ին, 1954 թ. ծնված Արամ Ա.-ն ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է տվել, որ 2013 թ. նոյեմբերին ոմն Վրեժ Երևանի Մարգարյան փողոցում գործող սուպերմարկետից իր անձնագրով, ապառիկ կարգով, վերցրել է «Նոութբուք» համակարգիչ, իսկ «Օրանժ» գրասենյակից` բջջային հեռախոս, տիրացել նշված իրերին` պատճառելով 300.000 դրամի նյութական վնաս: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է,

Հույսերդ Ձեր վրա դրեք

Գիշերը, չնայած ձյունը փողոցներում հալվել էր, դեռ սառն էր։ Իսկ առավոտյան կողմ իր կողերի շուրջը պար բռնել փորձող սառը քամին ստիպեց մի քիչ սեղմվել։ Խաչմերուկի ազդանշանային արգելակող կարմիր լույսը վառվեց և բեռնված մեքենան կանգնեց ուղիղ իր դիմաց։ Թափքում… օ՜, աստված իմ, ինչ գեղեցիկ են, միանման կազմվածքով ու մի բոյի։ Թե՞ ես եմ ծերանում։ Չէ, ինչքան

Ազատ արձակուած երեք քեսապցիներ հասան Լաթաքիա. yerakouyn.com

Երէկ, 31 Մարտին, առաւօտուն, Քեսապէն Ս. Աստուածածին Եկեղեցի (Լաթաքիա) հասան երեք տարեցներ. Ժոզէֆ Սաղտըճեան (94 տարեկան) Յակոբ Ղազարեան (այլզայմըրով հիւանդ, 85 տարեկան) եւ կինը՝ Արփինէ Չոլագեան (73 տարեկան): Այս մասին ԵՌԱԳՈՅՆ-ին կը յայտնեն Լաթաքիոյ մեր գործընկերները: Ազատ արձակուած երեք քեսապցիները մնացած էին Գարատուրանի իրենց բնակարաններուն մէջ, անոնք իրենց տարիքին բերումով չէին կրցած Լաթաքիա երթալ Քեսապի

Տուժած գյուղացիական տնտեսությունները պետք է առնվազն ազատվեն հողի հարկի վճարումից. «Հայոց աշխարհ»

Ի լրումն, կարծում ենք, պետք է քննարկել կոնկրետ տուժած տնտեսությունների վարկային պարտավորությունները առնվազն մեկ տարով սառեցնելու կամ հետաձգելու հնարավորությունը:

Ականի պայթյունի հետևանքով զինծառայող է մահացել

Մարտի 31-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտականառաջադրանք կատարելու ժամանակ ականի պայթյունի հետևանքով մահացու վիրավորում է ստացել 1987թ.ծնված ավ. լ-նտ Հարություն Գառնիկի Սաֆարյանը: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Հ.Սաֆարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում

Samsung-ը ներկայացնում է Galaxy S5 Հայաստանում

Կյանքը ոգեշնչված Samsung Galaxy S5- ով Այսօր թվային մեդիայի և հեռահաղորդակցության ոլորտի, ինչպես նաև Հայաստանում սմարթֆոնների վաճառքի առաջատար «Samsung Electronics»-ը ներկայացրեց իր դրոշակակիր մոդելը՝ GALAXY S5: Այս սմարթֆոնը նորովի կոգեշնչի Ձեր կյանքը: Նա ճանաչում է օգտագործողի մատնահետքը, հասկանում նրա մտադրությունները, հնարավորություն տալիս անմիջապես և հեշտությամբ կիսելու հիշարժան պահերը: Այս նորաոճ և ինովացիոն սմարթֆոնի կատարելագործված խելամտությունը

Եթե քաղաքապետարանն այդպիսի որոշում չընդուներ՝ ձյունը չէր հալվելու. «Չորրորդ իշխանություն»

Ձյունը հալվում էր, ջուր դառնում եւ հոսելով՝ հեռանում։

Արփինե Հովհաննիսյան. «Եկել էին ոչ թե բովանդակային քննարկում ծավալելու, այլ մեկ նախադասություն ասելու». «Հայոց աշխարհ»

Հատված «Վիրավորանքը եւ զրպարտանքը ԶԼՄ-ներում» թեմայով խորհրդարանական լսումների վերաբերյալ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, հիմնական զեկուցող ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ հարցազրույցից:    -Քննարկման ընթացքում պարզորոշ դարձավ, որ հրավիրյալներից շատերն անտեղյակ էին ներկայացված օրենսդրական նախաձեռնությանը ու ընդամենը եկել էին ասելու` «դեմ ենք»:  -Այո, եւ այս առումով հնչած հարցադրումները ես երկու խմբի կբաժանեմ: Մակերեսային հարցադրումներ, որոնց հեղինակներն առանց նախագիծը մանրամասնորեն

Հարկային ու մաքսային պաշտոնյաները շարունակում են ապօրինաբար զբաղվել բիզնեսով. Օմբուդսմենի զեկույց

Ոլորտում առկա թերություններն ու խնդիրները   Ստվերային գործունեության վերաբերյալ ՊԵԿ-ն ուսումնասիրել է 225 դեպք, որոնցից միայն 25-ով են հարուցվել քրեական գործեր, քանի որ եղած գործերի 89% քննել է մակերեսորեն: Արդյունքում ստվերային տնտեսության ցուցանիշը տարիներ շարունակ գրեթե չի փոփոխվել՝ կազմելով շուրջ 35 – 40%: Հարկային կամ մաքսային մարմինների որոշ պաշտոնյաներ կամ նրանց հարազատները՝ ամուսինը, զավակները, ծնողները, քույրերը, եղբայրները, միաժամանակ զբաղվել են նաև

Պետական հատուկ ծառայություն իրականացնող անձը չարամտորեն խախտել է հրապարակային սակարկությունների անցկացման կարգը

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ)-ում նույն նախարարության ներքին աուդիտի վարչության կողմից կատարված աուդիտի արդյունքների հիման վրա ՀՀ ոստիկանության ՔԳՎ Նոր Նորքի քննչական բաժնում` ՀՀ ՔՕ 196-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործը: Նախաքննությամբ պարզվել է, որ 2013թ. օգոստոսի 3-ից մինչև

Հայաստանն աշխարհում առաջինն է երկրագնդի գլոբալ տաքացման դեմ պայքարում. «Չորրորդ իշխանություն»

Երեւանը նույնպես մասնակցել է «Մոլորակի ժամը» ակցիային, որի շրջանակներում, ինչպես հայտնի է, աշխարհի գրեթե բոլոր երկրներում մեկ ժամով անջատում են լույսերը։ «ՉԻ» – Իրականում Հայաստանն այս տարի ոչ մի այն մասնակցել է «Մոլորակի ժամը» ակցիային, այլև, կարելի է ասել, բացառիկ սկզբունքայնություն է ցուցաբերել, որովհետեւ այդ օրը Հայաստանի բնակավայրերի համարյա կեսում ընդհանրապես հոսանք չի եղել, ընդ

Քեսաբահայերի ի՞նչ գնդակահարությունների մասին է խոսում պաշտոնական Մոսկվան

ՀՀ ԱԳՆ-ն ստուգում է հայ բնակչության շրջանում զոհերի վերաբերյալ տեղեկատվությունը Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը գրառում է արել Թվիթերի իր էջում, որում նշել է` «Գրոհայինների կողմից Սիրիայի գյուղերից մեկում հայ բնակիչների գնդակահարության դեպքը պետք է հետաքննվի: Անհրաժեշտ է, որպեսզի ՄԱԿ ԱԽ-ն անհապաղ քննարկի իրավիճակը»: Aravot.am-ը հարց ուղղեց ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանին` ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացված է

Մարգարիտ Եսայան. «Իսկ ո՞վ է նա, և որքա՞ն արժե նրա խոսքը». «Իրատես de facto»

Եթե հարցնում եք հարյուր հազարի մասին, հիշեք, թե նրա բլթոցին ինչպես արձագանքեցին մեր օրերի հեղափոխականները, ինչպես են իրենք մերժում այս կարգի անլրջությունները։

Բույսերը պաշտպանում են անգամ մոմերի միջոցով. «Ա1+»

Այս գիշեր Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակչուհի Ալինա Համբարձումյանը ջերմոցում է լուսացրել։ Վարունգի ու լոլիկի սածիլները պաշտպանում էր ցրտահարությունից։ Բույսերը սառնամանիքից պաշտպանելու համար նա ջերմոցը ծածկել է լրացուցիչ պոլիէթիլենային ծածկով և մարգերում մոմեր դրել. «4 տակ ցելոֆան ենք դրել, մոմեր ենք վառելու, դրանից հետո կսպասենք տեսնենք Աստված ինչ ա կամենում, եթե շատ ուժեղ ցուրտ լինի,

Այս տարի ծիրան չի լինի. «Ժողովուրդ»

Ծիրանենիները եւ սալորենիները, որոնք ծաղկած էին, 80-100 տոկոսով ցրտահարությունից վնասվել են։

Հարց ՀՀԿ-ական պատգամավորին. Աշոտյանի՞ն եք շատ սիրում, թե՞ Հովիկ Արգամիչին. «Իրատես de facto»

Բայց ինչո՞ւ եք այդքան շատ հարց տալիս Աշոտյանին և այդքան նրբագեղ։

Քեսաբի գրավումը, ըստ Թեւան Պողոսյանի, նոր պատերազմական ճակատ է սիրիական իշխանության դեմ

«Սիրիայում մեկ տարուց ավելի որեւէ պետական պաշտոնյայի այցելություն չի եղել եւ իմանալով, որ գալիս է մի խումբ, թեկուզ սեփական նախաձեռնությամբ, իրենք պետք է ինչ-որ չափով օգտագործեին դա: Բայց նաեւ այն խնդիրն էր գալիս, որ պետք էր գնալ`բարեւել: Իրենք ինչ կօգտագործեն`կօգտագործեն, մենք մեր խնդիրը պետք է լուծեինք`գնային մեր հայրենակիցներին տեսնեինք: Այդ իմաստով, չհանդիպելը սխալ էր, երբ

Առանց հացի, լույսի, տրանսպորտի

Կիրակի օրը Երեւանի խանութների զգալի մասում հաց չի եղել։ Վարչական շրջաններից մեկում գտնվող խանութի սեփականատերը պատմեց, որ առավոտվանից հաց չի ստացել. «Սովորաբար առավոտ ժամը 8-9-ի կողմերը հաց էի ստանում, էսօր չկա, ու չգիտեմ էլ ինչ եմ անելու, երեւի ուրիշ հացի արտադրամասից կբերեմ, բայց հո չենք կարա մարդկանց սոված թողնենք։ Խնդիրը ոնց որ թե ճանապարհներն են

Քեսաբ կգնան միայն կամավորները. «168 ժամ»

Հարցազրույց «Փառապանծ մարտիկներ» հասարակական կազմակերպության նախագահ Գրիշա Սարգսյանի հետ – Մեր տեղեկություններով` Ձեր ղեկավարած կազմակերպության որոշ անդամներ ևս ցանկություն են հայտնել միանալ այն կամավորական ջոկատին, որը կազմավորվում է Հայաստանում քեսաբահայության ինքնապաշտպանությանը մասնակցելու նպատակով: Որքանո՞վ են իրական այդ տեղեկությունները: – Այո, այդ տեղեկությունը ճիշտ է, Քեսաբ մեկնելու և այնտեղի ինքնապաշտպանությանը մասնակցելու ցանկություն ունեցողների թիվն իսկապես մեծ

Տուլվալուի հույսին. «Ժողովուրդ»

Փաստորեն՝ վեց տարվա ընթացքում Ռուսաստանի քաղաքական կշիռն ու ազդեցությունը բավարարեց ընդամենը կղզյակ-պետությունների «ճանաչումը» գնելու համար։

Արտակ Շաքարյան. Առաջիկա ամիսներին Քեսաբը դեռ կռվախնձոր կլինի Սիրիայի եւ Թուրքիայի միջեւ

Թուրքագետ Արտակ Շաքարյանն այսօր «Մեդիա կենտրոնում» պատմական ակնարկ կատարեց`Քեսաբի հայկական լինելու մասին, միաժամանակ նկատեց, որ Քեսաբը թուրք-սիրիական սահմանի միակ հատվածն է, որը չի վերահսկվում ապստամբ գրոհայինների կողմից եւ վաղ թե ուշ այն պետք է անցներ գրոհայինների ազդեցության ներքո: Իսկ մինչ այժմ չէր անցել, ըստ թուրքագետի, որովհետեւ Լաթաքիան Ասադի ընտանիքի ուժի աղբյուրն է. «Ասադին հաղթելու համար,

Բարի եղեք միջազգային մի փորձ բերել, որով կապացուցեք, որ ԶԼՄ-ին ստիպել են կրել «ֆեյքի» արտահայտությունների հետեւանքները. «Հրապարակ»

ՀՀ իշխանությունների այս համառությունը, որով նրանք ուզում են մամուլի դեմ հերթական պատը կառուցել, ինձ հուշում է, որ մերոնք գնում են Ռեջեփ Թայիբ Էրդողանի գծած ճանապարհով, եւ հեռու չէ այն օրը, որ, ՀՀ իշխանություններին իբր համացանցային հարձակումներից պաշտպանելու համար, Հայաստանում եւս արգելափակվեն Ֆեյսբուքն ու Թվիթերը։ Շա՞տ արտասովոր բան ասացինք, պարոն Հարությունյան։ Դե իհարկե արտասովոր է, դե

Սպասվում է եղանակի պարզեցում, ջերմաստիճանի անկում

Հանրապետության տարածքում՝ Ապրիլի 1-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Տավուշում, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է ջերմաստիճանի անկում` գիշերը օդում մինչև 6 աստիճան ցուրտ, հողի մակերևույթին` 7 աստիճան ցուրտ Ապրիլի 1-5-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևմտյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 1-ի ցերեկը, 2-5-ին կբարձրանա 8-10 աստիճանով: Երևանում՝ Ապրիլի 1-5-ին սպասվում է առանց

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031