Օրվա լրահոսը

Գագիկ Սարուխանյան. «Վոլոդյա Ավետիսյանի գործը Սեյրան Օհանյանի պատվերն է» (Տեսանյութ)

  Գագիկ Սարուխանյանը համարում է, որ Հայաստանում իրավական ամենաթողություն է «Այս վճիռը շատ անհեթեթ եւ լկտի վճիռ է»,- այսօր՝ հուլիսի 19-ին, «Բլից ինֆո» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Ի պաշտպանություն ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնող խմբի ղեկավար Գագիկ Սարուխանյանը: Հիշեցնենք՝ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը հինգշաբթի՝ հուլիսի 17-ին, Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության

Հայաստանում մի քանի օր էսթետիկ վիրահատություններ կիրականացնի իտալացի բժիշկ Ռուբեն Օդդենինոն

Հուլիսի 19-ից 25-ը Եվրոպական Էսթետիկ Վիրաբուժության Ասոցիացիայի նախագահ Ռուբեն Օդդենինոն Երեւանում կանցկացնի պլաստիկ էսթետիկ վիրահատություններ եւ անվճար խորհրդատվություն: Այս մասին այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում հայտնեց հենց ինքը՝ իտալացի բժիշկ Ռուբեն Օդդենինոն և պլաստիկ վիրաբույժ, «Ավանգարդ-Մեդ» բժշկական կենտրոնի հիմնադիր Գագիկ Ստամբոլցյանը: Գագիկ Ստամբոլցյանը այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ռուբեն Օդդենինոյի նման մասնագետներն են, որ կկարողանան

Մենք հավաքվել ենք համախմբված ոչ ասելու էլէներգիայի թանկացմանը. Արթուր Բաղդասարյանի ելույթն` ամբողջությամբ (մաս 2-րդ)

ՕԵԿ-ի պաշտոնական կայքում հրապարակվածէ Արթուր Բաղդասարյանի երեկվա հանրաքավաքի ելույթի երկրորդ մասը, որը ներկայացված է ներքեւում. Սիրելի հայրենակիցներ, այժմ 2 խոսք Հայաստանում ստեղծված իրավիճակի և մեր կողմից առաջարկվող ելքերի մասին: Առաջին` քաղաքական իրավիճակը Հայաստանում իսկապես ծայր աստիճան մտահոգիչ է: Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր քաղաքական իշխանություն ամուր է, եթե այն բազմաբևեռ է, կոալիցիոն, ավելի շատ քաղաքական ուժեր

Լեռնիկ Ալեքսանյան. «Սա պատերազմի նախապատրաստման նշան չէ»

Լեռնիկ Ալեքսանյանը համարում է, որ պատերազմի վտանգը սահմանում այդ ակտիվության հետ պայմանավորված չէ «Ադրբեջանը պատերազմ չի ուզում»,- այսօր՝ հուլիսի 19-ին, «Ֆորում» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Դավիթ Սանասարյանը: Նա համարում է, որ Ադրբեջանը նպատակ ունի շաբաթը մեկ զինվորի սպանելով, Ռուսաստանի հետ գործարք անելով, հաղթել տեղեկատվական պատերազմում: Իսկ Ադրբեջանի կողմից

Արթուր Բաղդասարյան. «Ձգտելու եմ մեր գաղափարներն ու ծրագրերը դարձնել համընդհանուր գրավչության ու պայքարի հարթակ»

ՕԵԿ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է երեկվա հանրահավաքի Արթուր Բաղդասարյանի ելույթը, որը ներկայացնում ենք ներքեւում. Հայտնություն արած չեմ լինի, եթե այսօր այս հարթակից հայտարարեմ, որ մեր երկիրը և ժողովուրդը գտնվում են ծայրաստիճան ծանր, դժվարին, բազմաթիվ ուղղություններով թշվառ վիճակում: Այս ամիս եղել եմ հանրապետության տարբեր մարզերում, հանդիպել եմ ՕԵԿ Երևանի,Նոյեմբերյանի, Շամշադինի, Իջևանի, Ճամբարակի, Մարտունու, Սևանի, Գավառի, Մասիսի,

Հովիկ Աբրահամյանի դուստրը երդում տվեց, նոտարների երդման արարողությունից հետո լույսն անջատվեց

Երկու տարին մեկ անցկացվում է նոտարների ընդհանուր ժողով: Նոտարական պալատի նախագահ Մամիկոն Ասլանյանն ասաց, որ արդարադատության նախարարի մասնակցությամբ, «այդ ֆորմատով» առաջին անգամ է տեղի ունենում ժողովը: Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ասաց, նոտարական ծառայությունը ամենահասանելի ծառայություններից մեկը պետք է լինի: «Պետք է բարի լինեք, ազնիվ, բարեհաբույր»,-ասաց նա: Նախարարը ներկայացրեց այն մոտեցումները, որոնք պետք է որդեգրվեն նոտարների

Մի՞թե հպարտանալու ավելի թարմ աղբյուր չունենք

Ավելի քան մեկուկես տարի է, որ Երեւանն այլեւս գրքի մայրաքաղաքը չէ, սակայն այս ցուցապաստառը Կոմիտաս փողոցով անցնողներին մշտապես հիշեցնում է, որ 2012-ին Երեւանը ոչ միայն Հայաստանի, այլեւ Գրքի համաշխարհային մայրաքաղաքն էր: Ի դեպ, ցուցապաստառում այդ փաստը սխալ է ձեւակերպված՝ «Երեւան Համաշխարհային գրքի մայրաքաղաք»: Լուսանկարը՝ Մելանյա Բարսեղյանի «Առավոտ» օրաթերթ 18.07.2014

«Արարատ -73»-ի հուշարձանի նախագծերի մրցույթն ավարտվեց

ԲՀԿ-ի պաշտոնական կայքում գրված է. «Երևանում վերջապես իր ուրույն տեղը կգտնի «Արարատ-73»-ի փառահեղ հաղթանակները հավերժացնող հուշարձանը: Նախաձեռնությունը կյանքի կկոչվի ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ: Հիշեցնենք, որ անցած տարվա հոկտեմբերին բոլոր ժամանակների մեր լավագույն ֆուտբոլային թիմ «Արարատ-73»-ի հաղթանակների 40 ամյակի առիթով Գագիկ Ծառուկյանն ընդունելություն էր կազմակերպել, որի ընթացքում լեգենդար ֆուտբոլիստները բարձրաձայնել էին հաղթանակները հավերժացնող հուշարձանի անհրաժեշտության

ՕԵԿ-ի հանրահավաքին, այնուամենայնիվ, մարզերից ավտոբուսներով մարդկանց բերել էին

Թեեւ երեկվա հանրահավաքում «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ առանձին մարզերում դժվարություններ են հարուցել հանրահավաքին մասնակցել ցանկացողների համար, այնուամենայնիվ, ավտոբուսներով մարդիկ եկել էին: Այս ավտոբուսի վարորդը, որի ուղեւորներն արդեն իջել էին, մեր հարցին պատասխանեց, որ մարդկանց է բերել Ազատության հրապարակ: Իսկ մի տարիքով քաղաքացի, որը ներկայացավ Սամվել Գյուլբեկյան անունով՝ որպես ՕԵԿ-ի Վանաձորի մարզային

Խունացած օրագիր

Վերջերս գտա իմ հին օրագրերից մեկը եւ, թերթելով ժամանակից խունացած էջերը, բազմաթիվ հետաքրքիր պատմությունների կողքին աչքովս ընկավ մի դիպվածի նկարագրություն, որը պատահել էր ինձ հետ Սիբիրներում՝ լրագրողական իմ թափառումների ընթացքում: Իրիկնամուտին՝ Տայգայի անխռով անշարժության մեջ, փչացավ մեր ծանր բեռնատարը, եւ վրացի վարորդ Ռեզոյի հետ մնացինք կանաչ լռության համատարածի մեջ՝ սպասելով, որ ինչ-որ մեքենա կանցնի եւ

Եվրոպան եւ մենք. Պատերազմը կհանգեցնի հեղափոխության

Այդպես է եղել Ռուսաստանի ու բազմաթիվ այլ երկրների պատմության մեջ 1983 թվականի սեպտեմբերի 1-ին հարավկորեական «Բոինգ-747» մարդատար ինքնաթիռը ոչնչացվել էր «Սու-5» խորհրդային կործանիչի կողմից: Օդաչուների սխալի պատճառով «Բոինգը», որը կատարում էր Նյու Յորք-Սեուլ չվերթը, ներխուժել էր ԽՍՀՄ օդային տարածք մոտ 500 կիլոմետր խորությամբ, եւ խորհրդային զինված ուժերը ավելի լավ ելք չէին գտել, քան խլել 269

«Լեւոն Հայրապետյանը կրկնեց Միխայիլ Խոդորկովսկու սխալը»

Կարծում է մարքսիստ Դավիթ Հակոբյանը «Ռուսական կայսրը, փաստացի, «սակալինիյ (բազեական) որս» է սկսում հայկական, հատկապես ղարաբաղյան ծագմամբ օլիգարխների»,- «Առավոտի» հետ զրույցում՝ վերլուծելով հայտնի գործարար Լեւոն Հայրապետյանի ձերբակալությունը, նման եզրահանգում արեց Հայաստանի թիվ մեկ եւ թերեւս միակ մարքսիստ Դավիթ Հակոբյանը: Ապա մարքսիստական ոճով շարունակեց բացատրել իրավիճակը. «Կհարցնեք` why mister president? իՈ ՍՈՍՌպ չՐպւՌ? Ռուսական յաստրեբը կպատասխաներ`

«ԱԱԾ-ն զբաղված է «Ժառանգություն» կուսակցությունը քայքայելով»

Ասում է «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Անահիտ Բախշյանը «Շատ վատ տպավորություն եմ ստացել: Հերթական անգամ ինձ համար պարզ դարձավ, որ մեր ԱԱԾ-ն արհեստավարժ ձեռագիր ու գործելակերպ չունի: Այդ կարգի պարզունակ ձեւով գնալ ու մարդուն հավաքագրել, հետո էլ սպառնալ: Սա պատիվ չի բերում Հայաստանի ազգային անվտանգությանը»,- «Առավոտի» հետ զրույցում ԱԱԾ-ի գործելաոճի մասին այսպիսի կարծիք հայտնեց «Ժառանգություն»

«Այնպես չէ, որ պետպատվերն ում ինչքան ուզենք՝ այնքան կտանք»

Պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանը պարզաբանում է,  թե ինչու մի հիվանդանոցին գումար շատ են տալիս, մյուսին՝ քիչ: «Առավոտի» հուլիսի 12-ի՝ «Հիվանդները բուժկենտրոնին են «քցել», բուժկենտրոնն էլ աշխատավարձեր չի տալիս» հրապարակմամբ անդրադարձել էինք «Արամյանց» բուժկենտրոնին: Հոդվածում մասնավորապես նշել էինք, որ այս բուժկենտրոնը ֆինանսական խնդիրներ ունի: «Արամյանց» հիվանդանոցի ղեկավար Սամվել Հարությունյանը մեզ հետ զրույցում վստահեցրել էր.

Իսկ մենք մնացել ենք նույն ճամփաբաժանում

Վերջերս մի զրույցի ժամանակ երիտասարդ լրագրողներից մեկն ինձ հարցրեց, թե Արցախյան շարժման սկզբներին ի՞նչն է առավել շատ տպավորվել հիշողությանս մեջ։ Այդ մասին երբեք չէի մտածել։ Բազմաթիվ հետաքրքիր դեպքեր են եղել, որ առայսօր ամենայն մանրամասնությամբ հիշում եմ։ Բայց երբ մտքում փորձում եմ առանձնացնել Շարժման առաջին ամիսները, անմիջապես հիշում եմ 1988-ի փետրվարի 20-ի մարզխորհրդի նստաշրջանի հանրահայտ որոշումը։

Երբ վախիդ հետ միայնակ չես

Գոտեպնդվեցինք, երբ 911-ը կրկին գրանցեց հեռախոսազանգս այն մասին, որ շաբաթներ առաջ ամառանոցի մեր տնակում օձ է հայտնվել, որի հետ մի օր էլ գիշերել ենք, ինչի պատճառով վախենում ենք նորից գնալ այնտեղ: ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության մեքենային դիմավորեցինք հայտնի մի վայրում՝ Թոխմախի գերեզմանոցի գլխավոր մուտքի առջեւ եւ ճանապարհվեցինք: Մեր ճանապարհի 3 կմ-անոց հատվածը գրունտային էր: Տեղ

«Նման փառատոն կազմակերպելը հերոսություն է»

Կինոգետ Ջեյմս Ստեֆանսը՝ «Ոսկե ծիրանի», հայկական կինոյի ու հյուրընկալության մասին Ջեյմս Ստեֆանսը կինոյի եւ մեդիայի ուսումնասիրությունների գրադարանավար է` Ատլանտայի համալսարաններից մեկում, նաեւ հետխորհրդային կինոյի պատմաբան: Նա չորրորդ տարին է գալիս Հայաստան, այն էլ՝ «Ոսկե ծիրանի» օրերին: Ջեյմս Ստեֆանսը փարաջանովապաշտ է, իր կյանքի 20 տարիները նվիրել է մի գրքի ստեղծման, որը կոչվում է «Սերգեյ Փարաջանովի արվեստը»:

«Բարեկամությունը» հանկարծակիի է եկել հրթիռի պայթյունից

Անսամբլը հյուրախաղերով Ֆրանսիայից հետո մեկնել էր Իսրայել Պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլը, որը 27 տարի առաջ հիմնել ու ղեկավարում է ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը, հայկական ազգային պարը ներկայացնում է դասական, խորեոգրաֆիկ ոճով, իսկ մեհրաբյանական բեմադրությունները վաղուց ստեղծել են նոր ուղղություն հայկական ժամանակակից պարարվեստում: Պարերը ստեղծված են Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Ա. Խաչատրյանի, Ա. Բաբաջանյանի, Տ. Մանսուրյանի, Ա.

Դավիթ Սանասարյան. Այլ բան չի մնում, քան աշնանը իշխանափոխություն կատարելը

Դավիթ Սանասարյանը համարում է, որ հայ ժողովուրդը մտահոգված է Հայաստանի ներկայիս իրավիճակի մասին «Մեր արտաքին քաղաքականությունը ձախողված է»,- այսօր՝ հուլիսի 18-ին, «Ֆորում» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Դավիթ Սանասարյանը: Նրա խոսքերով՝ դա ներքին քաղաքականության ձախողվածության արտացոլանքն է: Նրա կարծիքով՝ տարիներ շարունակ իշխանությունները իրար հաջորդելով զիջել են Հայաստանի Հանրապետության արտաքին

Չորս օր՝ հայոց աշխարհի շուրջ

Ստեփանակերտ-Երեւան. օր չորրորդ …Շուշիի բարձունքներից Ստեփանակերտը կարծես ափիդ մեջ լինի՝ կանաչ, գեղեցիկ: Ղարաբաղի խորհրդանիշ Պապ ու Տատը նույն տեղում են՝ հողին ամուր կառչած: Բարեկարգ, ծաղկազարդ պուրակում հարյուրավոր այցելուներ: 1992-ի ամռանն այստեղ թռիչքադաշտ էր. ուղղաթիռները Հայաստանից հաց ու սննդամթերք էին բերում, Ստեփանակերտից էլ Երեւան վիրավորների տեղափոխում… «Ստեփանակերտի փողոցներն աշխուժացել են, բացվել են որոշ խանութներ…Քաղաքում լույսը գրեթե

«Փարաջանովի շնորհիվ ես սիրեցի հայ ժողովրդին»

Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Ժակ Մոնտուան այս օրերին դեռ Հայաստանում է, որովհետեւ ցանկացել է մասնակցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնին, մանավանդ որ՝ այն այս տարի փարաջանովյան է: Անցյալ տարի նա նույն փառատոնի շրջանակներում դիտել էր Սերժ Ավետիքյանի «Փարաջանով» ֆիլմը ու անչափ տպավորվել: «Ես դիտեցի «Փարաջանով» ֆիլմը՝ անգլերեն ենթագրերով: Չէի ճանաչում այդ կինոբեմադրիչին: Հավատացնում եմ, որ այդ ֆիլմն

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4000 կրակոց

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 500 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շփման գծի ողջ երկարությամբ շարունակել վստահորեն

Արթուր Բաղդասարյանը եղել է մարզերում եւ տեսել , որ Հայրենիք ենք կորցնում

Երեկվա հանրահավաքում «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն իր ելույթը սկսեց իրեն հասած տեղեկություններով, որ առանձին մարզերում հանրահավաքին մասնակցել ցանկացողների համար դժվարություններ են հարուցել: Ընդամենը երեք ամիս  է անցել այն օրից, երբ ՕԵԿ-ը դուրս եկավ իշխանությունից եւ երեկվա հանրահավաքը նրա առաջին հրապարակային եւ համարձակ քայլն էր՝ համախմբելու  հայրենակիցներին, իրենց համախոհներին, խոսելու կուսակցության ապագայի տեսլականի եւ

Երբ է ժպտում պաշտպանության նախարարը

Պաշտպանության նախարարը ժպտում է միայն այն ժամանակ, երբ որեւէ հանդիսության ժամանակ «հավատարմագրված» լրագրողներով շրջափակված ժապավեններ է կտրում, դասախոսություններ կարդում: Միշտ ակնկալել ենք, որ սոցիալական, իրավական պաշտպանության հետ կապված հացերին կպատասխանի, կարձագանքի: Սակայն անտարբերություն. պաշտպանության նախարարության գործերով չեմ հիշում դատական գոնե մեկ նիստ, որտեղ իրենց ներկայացուցչին ուղարկեն, լինի հստակ պատասխան: Օրեր առաջ մեզ էր դիմել երեք

Ինչի մասին էին ջերմ զրուցում Րաֆֆի Հովհաննիսյանն ու Սեյրան Օհանյանը. «Հրապարակ»

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ «Մոսկվա» կինոթատրոնում էր՝ դիտում էր Ղարաբաղյան ազատամարտի մասին «Թեւանիկ» ֆիլմը: Նա դահլիճ մտավ իր իսկ կողմից բազմիցս քննադատված իշխանության առանցքային ներկայացուցիչներից մեկի՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ ջերմ զրուցելով: Ընտրված Րաֆֆի Հովհաննիսյանի ու իշխանության ներկայացուցչի զրույցից նկատելի էր, որ նրանց զրույցի թեման հակառակորդի վերջին շրջանի գործողություններին ու մեր զոհերին չէր

Խակ պտուղ

Խաղողի ամեն մի հենաձողի քաշը տասնութ կիլոգրամ է, Պարույրինը կլինի, երևի, քառասունհինգ, ամենաշատը՝ հիսուն: Հասակով ընկերն ավելի կարճ է, սակայն սնունդը տեղն է եղել՝ մկանուտ է, կարմրայտ, ձայնն ու պահվածքը՝ հանդարտ, ինքնավստահ: Նա օրվա պլանը՝ հարյուր ձող, միշտ տալիս-անցնում է, ինքը՝ չէ: Պիտի ջանա մինչև ընդմիջում գոնե յոթանասունը կլորել, այլապես հետո կդժվարանա, որովհետև, գիտի՝ կգա

Աֆրիկյանների շենքի քանդման վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժվել է. Panorama.am

Ոստիկանությունում նախապատրաստված նյութերով մերժվել է Աֆրիկյանների ակումբի շենքի քանդման վերաբերյալ քրեական գործի հարուցումը: Ոստիկանությունը Panorama.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել է, որ քրեական գործի հարուցումը մերժվել է Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքով՝ արարքի մեջ հանցակազմ չկա: Հիշեցնենք, որ հունիսի 16-ին «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոն հասարակական կազմակերպության ներկայացրած հանցագործության մասին հաղորդումով

Սպանված ազատամարտիկի հարազատները սպառնում են տեռորի դիմել. «Հրապարակ»

Երեկվա մեր հոդվածը՝ կնոջ եւ դստեր աչքի առաջ դաժանաբար ծեծի ենթարկված ու երկու օրից հիվանդանոցում մահացած ազատամարտիկ Վարդան Թումանյանի մասին, ցնցել էր բոլորին: Փաստորեն, գործ ունեն «Հարսնաքար 2»-ի հետ: Սպանվածի դին երեկ ընկերներն ու հարազատները հողին հանձնեցին: Բայց նրանց համար պայքարը նոր է սկսվում, նրանք պատրաստ են կյանքի գնով պայքարել, որ արժանի պատժի ենթարկվեն իրենց

«Մեզ պետք չէ համեմատել Ադրբեջանի հետ». «168 ժամ»

«Մեր քաղաքական ղեկավարությունը գերագույն գլխավոր հրամանատարի նախագահությամբ իրականացնում է համապատասխան քաղաքականություն, և այդ քաղաքականության շրջանակներում մենք ունենք համապատասխան ռազմական դաշինք, գործընկերներ, որոնց հետ իրականացվում է հստակ մշակված աշխատանք: Լեռնային Ղարաբաղի գործընթացն ունի հստակ կարգավորման պրոցես, և այդ պրոցեսը զարգանում է` անկախ նրանից, թե Ադրբեջանն ինչքանով է դրանից գոհ կամ դժգոհ»,- «168 Ժամին» տված հարցազրույցում ասել

Իշխանությունները պատրաստվում են թեժ աշնան

Իշխանությունները մտադիր են աշնանը փոփոխություններ կատարել ԱԺ կանոնակարգ օրենքում։ «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների պնդմամբ՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում է պատրաստվում օրինագծերի փաթեթը, որով փորձում են վերացնել այն լուսանցքները, որոնցից սովորաբար օգտվում է ընդդիմությունը։ Մյուս կողմից, ըստ մեր աղբյուրների, կանոնակարգում մնալու են ընդդիմադիր խմբակցությունների համար սահմանված արտոնությունները, երբ հայտարարությունների ժամին եւ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031