Օրվա լրահոսը
Ահմեդ Դավութօղլուն կժամանի Երևան
armenpress. Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն դեկտեմբերի 12-ին կժամանի Երևան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Hyurriet-ը, այս մասին հայտնել է Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը: Նա նշել է, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկումից հետո ի վերջո իրենք որոշում են կայացրել, որ Դավութօղլուն պետք է Երևանում մասնակցի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների
Էդուարդ Շարմազանովը Գյումրիի եղեւնիների փոխարեն դատարկ փոսեր մնալու թեման չի մեկնաբանում
ՀՀԿ-ի գործադիր նիստում որեւէ արտառոց հարց չի քննարկվել
ՀՀ Ոստիկանություն բերման ենթարկված հոլանդացին դիմելու է միջազգային լրատվամիջոցներին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցի դեմ բողոքող բերման ենթարկված 110 ցուցարարների մեջ եղել է նաեւ Հոլանդիայի քաղաքացի Ռիկ Ադրիանսը: Նրան ոստիկանները բերման են ենթարկել Բաղրամյան փողոցից, երբ ակցիան արդեն ավարտվել էր: Այս մասին Aravot.am-ին պատմեց Ռիկ Ադրիանսի ծանոթը՝ Բյուրակն Իշխանյանը, ում նույնպես Բաղրամյան փողոցից այդ օրը բերման են ենթարկել: «Վեց ժամ մնացել եմ ոստիկանության բաժանմունքում,
Դատական հայց ընդդեմ «Что? Где? Когда?»-ի
«Ժառանգության» անդամ Ստյոպա Սաֆարյանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ինքն ու իր գործընկեր Անահիտ Բախշյանը որոշել են դատական հայց ներկայացնել «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Что? Где? Когда?» հեռուստախաղի դեմ՝ հեռարձակողից եւ կազմակերպիչից պահանջելով խաղի հայերեն լեզվով վարում եւ հեռարձակում, իսկ պահանջը չկատարելու դեպքում՝ հեռարձակման դադարեցում: «Իբրեւ նախաձեռնողներ կոչով դիմում ենք բոլոր այն քաղաքացիներին, մտավորականներին, ովքեր հայցադիմումին
ԱՄՆ-ի ԱԱԳ-ը տեղեկություններ է հավաքում աշխարհում 5 միլիարդ բջջային հեռախոսների գտնվելու վայրի մասին. «Վաշինգտոն Փոստ»
amerikayidzayn.com․ ԱՄՆ-ի անվտանգության ազգային գործակալությունն օրական տեղեկություններ է հավաքում աշխարհում մոտ 5 միլիարդ բջջային հեռախոսների, ներառյալ ԱՄՆ-ի քաղաքացիներին պատկանող բջջային հեռախոսների գտնվելու վայրի մասին: Այս մասին հաղորդել է «Վաշինգտոն Փոստ» ամերիկյան պարբերականը՝ վկայակոչելով տարբեր աղբյուրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ի ԱԱԳ-ի պայմանագրային նախկին ծառայող Էդվարդ Սնոուդենի կողմից հրապարակված փաստաթղթերը: Պարբերականի համաձայն, Ազգային անվտանգության գործակալության կողմից ամերիկացիների բջջային հեռախոսների
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Հնդկաստանի Հանրապետության նախագահի հետ
Դեկտեմբերի 4-ի երեկոյան ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանեց Հնդկաստանի Հանրապետություն: Դեկտեմբերի 5-ին Դելիում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին եւ պատվիրակության անդամներին ընդունեց Հնդկաստանի Հանրապետության նախագահ Պրանաբ Մուքերջին: «Ինձ համար մեծ պատիվ է հյուրընկալելու Հայաստանի խորհրդարանի նախագահին եւ նրա գլխավորած պատվիրակության անդամներին: Վստահ եմ, որ Ձեր պաշտոնական այցը Հնդկաստան կնպաստի մեր երկու երկրների
Աշոտ Մանուչարյան. «Անդադար վայ-վայ ենք լսում»
«Անդադար վայ ենք լսում, վայ տարան մեր գազի համակարգի վերջին քսան տոկոսը, այո տարան, այո՛ խայտառակություն է, քայքայիչ գործողություն ընդդեմ Հայաստանի: Էն օրը տարան Որոտանի կասկադը, ամեն օր մի բան ստանում ենք»,- այսօր Ազատության հրապարակում ազատամարտիկների ամենշաբաթյա հավաքի ժամանակ ասաց Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Նրա խոսքով, շատերը վայ, վայ են Մաքսային միությանն անդամակցելուն. «Այո՛
The Daily Beast. Եվրասիական միությունը Ռուսաստանի հարևաններին ԵՄ-ից հեռու պահելու համար է. Ուիլ Կատկարտ
Ընդամենը մեկ օրում Մոսկվան տարածաշրջանին հստակ հասկացրեց, որ իրենք ընտրության հնարավորություն չունեն, իսկ իրենց «անկախությունը» պատահականություն է: «Դեյլի Բիսթ» թերթում գրում է Միխայիլ Սաակաշվիլիի՝ ԶԼՄ-ների հետ համագործակցության նախկին խորհրդատու Ուիլ Կատկարտը: Նրա կարծիքով, Վիլնյուսի «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը, ընդհանուր առմամբ վերածվել էր ձևականության. Հայաստանն ու Ուկրաինան արդեն կորցվել էին, իսկ Վրաստանն ու Մոլդովան դարձել էին աշխարհաքաղաքականության
«Եթե Սերժ Սարգսյանը չի ցանկանում հայտնվել Կոշի գաղութում». ՀՀ նախագահի վերջնաժամկետը փետրվարն է
Այսօր Ազատության հրապարակում ազատամարտիկների ամենշաբաթյա հավաքի ժամանակ ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը հրապարակեց ՀՀ նախագահին ուղղված իրենց պահանջները: «Եթե փետրվարին Սերժ Սարգսյանը չի ցանկանում հայտնվել Կոշի գաղութում, ապա պետք է կատարի մեր պահանջները: Պետք է անհապաղ կալանքի տակ դնել Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքը, այդ ունեցվածքով կարող ենք մարել Հայաստանի արտաքին պարտքը: Աշխատանքից ազատել Գագիկ Խաչատրյանին, այսպես կոչված տամոժնի
Kiev Post. Եվրոմայդանի թշնամիների ցուցակ կազմելը հանցագործություն է. Ուկրաինայի ՆԳՆ
Ուկրաինայի ընդդիմադիր գործիչների Եվրոմայդանի թշնամիների ցուցակ կազմելու ծրագիրն իրականացնելու դեպքում, այն կարող է դիտարկվել որպես հանցագործություն, ասել է երկրի ներքին գործերի նախարար Վիտալի Զախարչենկոն: Գրում է «Կիև փոստը»՝ հղում անելով «Ինտերֆաքսին»: «Այսօր (դեկտեմբերի 5) որոշ քաղաքական գործիչներ իրենց ելույթներում կոչ են արել Եվրոմայդանի թշնամիների ցուցակ կազմել և այս փաստը չի բացառում, որ կարող են սպառնալիքներ
Պետության ծրագրերն ուղղված են լինելու աղքատություն ծնող պատճառների վերացմանը. ՀՀ վարչապետ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ստեղծման 95 և սոցիալական ծառայությունների հիմնադրման 20-ամյակներին նվիրված միջոցառմանը: ՀՀ կառավարության անունից շնորհավորելով ոլորտի աշխատակիցներին հոբելյանների կապակցությամբ՝ վարչապետը հիշեցրել է, որ այս բնագավառում ներգրավված հազարավոր աշխատակիցներն առնչվում են օժանադակության կարիք ունեցող քաղաքացիների ամենօրյա խնդիրներին:
«Չէ Վաչե Գաբրիելյանը չի կարա մեզ բավարարել»
Քիչ առաջ Հայաստանի հանրապետական կուսակցության գրասենյակի մոտ Բուզանդի փողոցի մի խումբ բնակիչներ էին հավաքվել «բռնացնելու» ՀՀԿ գործադիր մարմնի նիստին մասնակցելու եկող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Բնակիչները վարչապետին սպասում էին կառավարության հետնամուտքից, բայց վարչապետը ժամանեց միանգամայն այլ կողմից, սակայն չնայած դրան, տեսնելով բնակիչներին մոտեցավ հարցնելով՝ ինձ ե՞ք սպասում: «Այո պարոն վարչապետ, մեր հարցն ի՞նչ է լինելու»,-բնակիչները
ՀՀ նախագահի «ախրանիկը» սպասարկել է նաեւ Պուտինի այցը
Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի հատկանիշներով: Քրեական գործը հարուցվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակից Գագիկ Հովհաննիսյանի կողմից Ռուբեն Եսայանին բռնարարքի ենթարկելու փաստի առթիվ: Հովհաննիսյանը ջրագնդակի հայկական դաշնության եւ ՀԱՕԿ-ի կողմից կազմակերպված ջրագնդակի Հայաստանի պատանեկան առաջնության ժամանակ լինելով «Տիտան» թիմի ներկայացուցիչը՝ հարվածել էր խաղի գլխավոր մրցավար, միջազգային
527 միլիոն դրամի ասֆալտ Գյումրիում`Վլադիմիր Պուտինի պատվին
Այսօր Aravot.am-ը փորձեց ճշտել ու հաշվարկել, թե ինչքա՞ն փող է ծախսվել Գյումրիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին պատրաստվելու նպատակով: Նշենք, որ այս մասին գրեթե ամենուր լռում են` այն կարծես, թե համարելով պետական գաղտնիք: Օրինակ` Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում խուսափում էին այս հարցին հստակ պատասխան տալ` նշելով, որ թատրոնն էլ ֆինանսական որոշակի մասնակցություն ունի:
Новая Газета. Պուտինն ուզում է ոչնչացնել իրեն նեղացրած ԱՊՀ ցանկացած երկրի ղեկավարին. Յուլյա Լատինինա
Եվրոմայդանում ամենահետաքրքիրը Ուկրաինայի և Ռուսաստանի տարբերությունն է: Պարզվեց, որ երեք միլիոնանոց Կիև քաղաքում միլիոն մարդ կարող է դուրս գալ փողոց, եթե նրանք զգում են, որ իրենց նվաստացրել են, իսկ 14 միլիոն բնակիչ ունեցող Մոսկվայում դեկտեմբերյան ցույցերի ամենաթեժ պահին բողոքողների քանակը հազիվ 100 հազար լիներ: «Նովայա Գազետա»-ի «Եվրոմայդան և նավթ» հոդվածում գրում է Յուլյա Լատինինան: Ըստ
Գյուղապետի թեկնածուն կարծում է, որ ընտրողների 60 տոկոսը կքվեարկի իր օգտին
Երեք օրից Կապանի տարածաշրջանի Ճակատեն գյուղում կանցկացվեն համայնքի ավագանու եւ գյուղապետի հերթական ընտրություններ: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 115 ընտրող ունեցող գյուղապետի պաշտոնի համար Ճակատենում պայքարելու են գործող գյուղապետ, հանրապետական Արծրունի Հարությունյանը եւ գյուղի բնակիչ, անկուսակցական Անդրյուշա Դավթյանը: Նոյեմբերի 8-ից այստեղ մեկնարկել է քարոզարշավը: Ըստ Սյունիքի թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Սարգսյանի՝ ԸԸՀ-ն դիմում-բողոքներ,
ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի համագործակցությունը բարձր է գնահատվել
Հայաստան-Կանզաս նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև համագործակցության 10-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով ս.թ. դեկտեմբերի 2-ից 8-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվում Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատար, ադյուտանտ գեներալ, գեներալ-մայոր Լի Թաֆանելիի և Կանզասի փոխնահանգապետ Ջեֆ Քոլյերի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում Կանզասի պատվիրակությանն ընդունեց ՀՀ պաշտպանության նախարար
«Հասարակությունն առանց բռնության» ՀԿ-ն կոչ արեց ընտանիքներին իրենց կոնֆլիկտները լուծել խաղաղ ճանապարհով
Դեկտեմբերի 5-ին Հյուսիսային պողոտայում «Հասարակությունն առանց բռնության» հասարակական կազմակերպությունը «Հայաստանի սեւազգեստ կանայք» շարժման եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի 16-օրյակի շրջանակներում կազմակերպել էր հանրային միջոցառում, որն ունի «Լուծի՛ր կոնֆլիկտը, փրկի՛ր ընտանիքդ խորագիրը»: «Հասարակությունն առանց բռնության» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Լիդա Մինասյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ «Սեւազգեստ կանանց շարժումը» իր բնույթով խաղաղաշինական է եւ նպաստում է խաղաղաշինական
Ջորջ Բայրոնի 225-ամյակին նվիրված նամականիշ
2013 թվականի դեկտեմբերի 5-ին հանդիսավոր պայմաններում մարվեց Ջորջ Բայրոնի ծննդյան 225-ամյակին նվիրված նամականիշ: Մարումն իրականացրեցին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը եւ «Հայփոստ Թրասթ Մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը: Անգլիացի հայտնի բանաստեղծ Ջորջ Գորդոն լորդ Բայրոնը ծնվել է Լոնդոնում 1788 թվականի հունվարի 22-ին ազնվականի ընտանիքում:
Հանդիսավոր ընդունելություն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում
Դեկտեմբերի 4-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ համայնքային ընդունելություն, որի պատվավոր հյուրն էր այցով Վաշինգտոնում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը: Հյուրերին ուղղված իր խոսքում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը բարձր գնահատեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչների այցելություններն ԱՄՆ եւ հանդիպումները երկրի օրենսդիր եւ գործադիր մարմինների, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների
Կդադարեցվի Նոր Նորքի վարչական շրջանի 1-ին և 2-րդ զանգվածների ջրամատակարարումը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքների հետ կապված, դեկտեմբերի 6-ին ժամը 09:00-ից մինչև դեկտեմբերի 8-ը ժամը 21:00-ն կդադարեցվի Նոր Նորքի վարչական շրջանի 1-ին և 2-րդ զանգվածների անհատական տնատիրություների և արտադրական տարածքների ջրամատակարարումը, իսկ բազմաբնակարան շենքերի ջրամատակարարումը կիրականացվի ժամանակացույցի խախտումով: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի Սիսիանի և Գորիսի հատվածներում, ինչպես նաև Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ առկա է մերկասառույց: Ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման և մշակման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
25 հազար դրամ՝ կենսաչափական անձնագրերի եւ 3 հազար դրամ՝ նույնականացման քարտերի համար
Ազգային ժողովում այսօր ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանի ներկայացմամբ քննարկվեց «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով: Արթուր Օսիկյանը տեղեկացրեց, որ մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը տրված ՀՀ սովորական անձնագրերը վավերական կլինեն մինչեւ անձնագրում նշված վավերականության ժամկետի ավարտը՝ անկախ նրանից, թե որքան ժամանակ մնացած կլինի մինչ այդ: Իսկ
Զոհրապ Եգանյանը` Վլադիմիր Պուտինի պատվին Գյումրիում կատարած ծախսերի մասին. « Նվեր տված ձիու ատամները չեն հաշվում»
Այսօր առավոտյան Aravot.am-ը, արձանագրելով, որ փորել ու հանել են Վլադիմիր Պուտինի պատվին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի բակում տնկած եղևնիները, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանից հետաքրքրվեց, թե քաղաքապետարանը այս ամենի հետ կապ ունի՞: «Քաղաքապետարանը ՌԴ նախագահի այցին ու տնտեսական ֆորումին ֆինանսապես որևէ մասնակցություն չի ունեցել, քաղաքում կատարված բարեկարգման աշխատանքները չեն կատարվել
ՀՀ վարչական դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի Մաքսային միությանն անդամակցելու մասին որոշումը ոչ իրավաչափ ճանաչելու հայցադիմումը
2013 թ. դեկտեմբերի 4-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ստացավ ՀՀ վարչական դատարանի կայացրած որոշումը՝ ՀՀ նախագահ Ս. Սարգասյանի գործողությունները ոչ իրավական ճանաչելու մասինհայցադիմումի վերաբերյալ: Ինչպես արդեն տեղեկացրել էինք ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ վարչական դատարան էր ներկայացրել հայցադիմում՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ նախագահ Ս. Սարգասյանի գործողությունները ուղղված Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ուղղությամբ: ՀՀ վերաքննիչ դատարանը մերժեց
Մամեդյարով․ Ղարաբաղի խնդրի լուծման համար անհրաժեշտ է քաղաքական կամք
«Ազատություն» ռադիոկայան. Ադրբեջանը հուսով է, որ հակամարտությունների լուծման և սպառազինությունների վերահսկման ուղղությամբ ԵԱՀԿ-ի ջանքերը մոտ ապագայում հաջողություն կունենան: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ այսօր Կիևում ելույթ ունենալով ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի նիստում: «Տարածաշրջանային կայունության հնարավոր չէ հասնել առանց ԵԱՀԿ-ի տարածաշրջանում առկա հակամարտությունների լուծման և քաղաքական երկխոսության, դա ուտոպիա է», – «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝
Մինչ այսօր Կարմիր խաչից պատասխան չեն ստացել՝ անվտանգության երաշխիքների վերաբերյալ
Հայաստանի Տավուշի մարզում` Բերդ-Իջևան ավտոճանապարհի Պառավաքարի հատվածում, հոկտեմբերի 22-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից կրակ էր բացվել ավտոճանապարհով ընթացող մեքենաների ուղղությամբ: Կրակոցների հետևանքով զոհվել էր շարքային Գարիկ Պողոսյանը, ևս երեք զինվորներ վիրավորվել էին: Անվտանգության նկատառումներից ելնելով մինչ այժմ Բերդ-Իջևան ավտոճանապարհի Վազաշեն-Պառավաքար հատվածը փակ է, Իջևան-Բերդ երթևեկն իրականացվում է շրջանցիկ Իջևան-Գանձաքար-Իծաքար-Նավուր-Բերդ մեղմ ասած անբարեկարգ ճանապարհով: Մեր ունեցած
Զարուհի Փոստանջյանի բողոքի քննությունն ավարտվեց
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը քիչ առաջ մտավ խորհրդակցական սենյակ՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի բողոքի քննությունն ավարտելուց հետո: Դատարանը վաղն առավոտյան ժամը 9.50 կհրապարակի որոշումը: Այսօր պատգամավորը դատարան չէր եկել եւ նրա ներկայացուցիչ Հերմինե Միքայելյանը ներկայացրեց բողոքը, որը կապված էր Փակ շուկայում իրականացված ճարտարապետական
Արմեն Մարտիրոսյան. «Եվրամիության ասոցացման պայմանագիրը հայ ժողովրդի վերջնական փրկությունը չէ»
Մեր զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: -Պարո՛ն Մարտիրոսյան, դեկտեմբերի 2-ին քաղաքացիների մի զանգված դուրս եկավ փողոց՝ պահանջելով իշխանություններին դադարեցնել Մաքսային միությանն անդամակցության գործընթացը եւ հրաժարվել Եվրասիական տնտեսական միության ձեւավորման գործընթացից։ Ի՞նչ հեռանկար եք տեսնում այս ամենից: -Հայաստանն իր գործընթացներով ավելի շուտ միացավ Մաքսային միությանը, քան թղթի վրա ստորագրություն դնելն էր: Բնականաբար, այս ամենը
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը գազի պարտքից տեղյակ չի եղել
«Ազատություն» ռադիոկայան. Ոչ միայն Ազգային ժողովի պատգամավորները, այլև անգամ կառավարության աշխատակազմի ղեկավարը տեղյակ չի եղել, որ Հայաստանը «Հայռուսգազարդին» պարտք է եղել ավելի քան 300 միլիոն դոլար: Այսօր պատասխանելով «Ազատության» հարցերին՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ով նախկինում երկար տարիներ զբաղեցրել է ֆինանսների նախարարի պաշտոնը, ասաց, թե «Հայռուսգազարդին» ունեցած պարտքի կուտակման մասին հարցերը պետք է տալ