Օրվա լրահոսը

Մայրաքաղաքում շարունակվում են շենքերի լվացման և բարեկարգման աշխատանքները

Հաշվի առնելով մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի լվացման և արտաքին տեսքի բարեկարգման ծրագրի հաջողվածությունն ու բնակիչների դրական արձագանքը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ այս տարի ևս մայրաքաղաքում լայն թափով շարունակվում են շենքերի արտաքին մաքրման, ներկման և բարեկարգման աշխատանքները: 2014թ. ծրագրում ընդհանուր առմամբ ներառված է 32 շենք: Ծրագրի առաջին փուլով 20 շենքերում աշխատանքներն արդեն ավարտվել են: Գործընթացն

Կարեն Մկրտչյան. «Հիմա ի՞նչ, պիտի շորս բարձրացնեմ, որ ցույց տամ, թե ինչ վիրահատություն եմ կրե՞լ»

Ժողովուրդը նվիրել է, էս մարդու փողն է, թողեք ինքը որոշի, թե ինչ պիտի անի:

Ազգագրագետ. «Թուրքիան մյուս տարի չի ճանաչի ցեղասպանությունը» (Տեսանյութ) 

Հոգեբան Կարինե Նալչաջյանը վստահ է, որ եթե Թուրքիան չճանաչի ցեղասպանությունը, հոգեբանական տեսանկյունից հայերը կմնան զոհի կարգավիճակում

Ինչո՞ւ են ձերբակալել ամենահարուստ հայ գործարարներից մեկին. «Չորրորդ իշխանություն»

Լեւոն Հայրապետյանի ձերբակալման կապակցությամբ երեկ արդեն մի շարք վարկածներ էին շրջանառվում։ Վարկածներից մեկի համաձայն, Լ. Հայրապետյանի ձերբակալությունը ադրբեջանական շրջանակների կողմից է հրահրված, քանի որ Ադրբեջանին զայրացնում էր Հայրապետյանի գործունեությունը Արցախում, ինչպես նաեւ ԼՂՀ-ի ճանաչման ուղղությամբ նրա լոբբիստական աշխատանքը։ Կա սակայն մեկ այլ վարկած, որ սա հենց Հայաստանի իշխանությունների պատվերն է, քանի որ վերջին երկու տարում

Քաղաքացիական սեկտորի էժանագին քայլերը հանգեցնում են ամբողջ հասարակության վստահության կորստին. «Հայոց աշխարհ»

Քաղաքացիական ակտիվիստ, իրավաբան ՄԵՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, որը դեռեւս 2010-ից տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների անդամ է, անկեղծորեն ու ինքնաքննադատաբար ներկայացրեց այս դաշտի իրողությունները: Հարցին ի պատասխան, թե արդյոք այսօր արդյունավե՞տ են գործում նորաստեղծ նախաձեռնությունները, նկատեց. «Շատ բան կախված է նրանից, թե ովքե՞ր են անդամները: Եթե նույն անձինք են ներգրավված տարբեր նախաձեռնություններում, ուրեմն նույնն է դառնում բոլորի ռազմավարությունը, սկսում

Գյուղացիները կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անում

Կառավարության շենքի մոտ այս պահին հանրապետության տարբեր մարզերից հավաքված գյուղացիները բողոքի ակցիա են անում եւ սպասում են գյուղատնտեսության նախարարին ու վարչապետին, որպեսզի ներկայացնեն իրենց խնդիրները: Գյուղացիները դժգոհում են, որ 2011թ. նախարարության տրամադրած սոխի սերմացուն բերք չի տվել, իսկ նախարարությունը սերմացուի գումարն է պահանջում: Նախարարությունը դատի է տվել գյուղացիներին եւ պահանջում է սերմացուի գումարը: Այս մասին

Չդիտարկել սա՝ որպես Հայաստանի ու Արցախի դեմ ուղղված քայլ, ուղղակի չի կարելի. «168 ժամ»

Ինչո՞ւ պետք է Ռուսաստանի իշխանությունները շահագրգռված լինեին Լեւոն Հայրապետյանի կալանավորման մեջ։ Որքան էլ անհավանական թվա, բայց դա կարող է անմիջական կապ ունենալ հայ-ռուսական հարաբերությունների լարվածության ներկա փուլի հետ։ Հայրապետյանը մեկն էր այն մարդկանցից, ով միլիոնավոր դոլարներ էր ներդնում Արցախի տնտեսության մեջ։ Նա ամեն կերպ խրախուսում էր արցախցիներին՝ կապված մնալ իրենց հայրենիքի հետ՝ կազմակերպելով մասսայական հարսանիքներ

Սեյրան Օհանյանը՝ Քարվաճառի դեպքերի մասին

Այսօր կառավարության նիստում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանի հորդորով ներկայացրեց Քարվաճառի իրավիճակը: Նախարարը նշեց, որ առաջին գծում միշտ լարվածություն է ստեղծվում դեռեւս 1994թ. զինադադարից հետո՝ Ադրբեջանի վարած քաղաքականության պատճառով: Վերջին տարիներին, ըստ նախարարի, լարվածություն կա նաեւ Հայաստանի հյուսիս-արեւելյան հատվածում՝ Տավուշի մարզում: Եվ միաժամանակ տեղեկություններ են եղել Քարվաճառի հատվածում հնարավոր ներթափանցման փորձերի մասին: Վերջերս

Թուրք ռեժիսորը Հնչակյան հեղափոխականների մասին ֆիլմ է նկարում

Հուլիսի 16-ին Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Երևանի Ստեփան Սապպահգյուլ կենտրոնական գրասենյակում ՍԴՀԿ ԿՎ անդամ Գևորգ Պերկուպերկյանը, ՍԴՀԿ Հայաստանի վարչության փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը, վարչության անդամ Գագիկ Մելիքյանն ու ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության ատենապետ Վարազդատ Փանոյանը հանդիպեցին թուրք ռեժիսոր, Թուրքիայի Վերակազմյալ սոցիալիստական կուսակցության վարչության անդամ Քադիր Աքընի և հասարակական գործիչ Սարգիս Հացպանյանի հետ: Թուրք ռեժիսորը Հայաստանում

«Դեմ առ դեմ». Լարիսա Ալավերդյան եւ Սարգիս Հացպանյան

Այսօր ժամը 17.00-ին «Առավոտի» կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը՝ բանավեճ «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի եւ հրապարակախոս, ազատամարտիկ Սարգիս Հացպանյանի հետ: Թեման՝ Ադրբեջանի վերջին դիվերսիաների քաղաքական նշանակությունը: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ ԵԿ անդամների հետ քննարկեց տնտեսությանն առնչվող հարցեր

Հուլիսի 16-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության (ԵԿ) մարզային և տարածքային կազմակերպությունների նորընտիր ղեկավարների և ակտիվ անդամների հետ։ Երիտասարդները կառավարության ղեկավարին ներկայացրին մարզաբնակ երիտասարդների խնդիրները։ Վերջին ամիսների ընթացքում ՀՀԿ ԵԿ գրեթե բոլոր տարածքային և մարզային կազմակերպությունների ղեկավար կազմերը փոխվել են, և նման կազմով ու ձևաչափով հանդիպումը կառավարության ղեկավարի հետ առաջին անգամ էր

Հայկ Կյուրեղյանը տուժող է ճանաչվել. «Փաստինֆո»

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակում Հայկ Կյուրեղյանը ճանաչվել է տուժող: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` բռնություն գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Հայկ Կյուրեղյանի ներկայացուցիչ, փաստաբան Երվանդ Վարոսյանը: Հ.Կյուրեղյանն իր նկատմամբ կիրառված բռնությունների վերաբերյալ դիմում էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն,

Ղարաբաղում զարմացած են Լեւոն Հայրապետյանի ձերբակալության առնչությամբ. «Ժողովուրդ»

, «Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել է Լեւոն Հայրապետյանի՝ հայրենի Վանք գյուղի գյուղապետ Անդրեյ Սարգսյանի հետ։ Ինչպես ասաց գյուղապետը, Լեւոն Հայրապետյանը հուլիսի 13- ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում է եղել. «Իր կոմբինատի հարցերով էր եկել ու երեք օր առաջ գնացել է։ Ես իրեն անձամբ չեմ տեսել, քանի որ ճանապարհի վերանորոգման հարցով եմ զբաղված եղել, բայց միշտ,

Դեռ մեծ հարց է, թե Հայրապետյանն ինչ կապ կարող է ունենալ մինչեւ արմունկները արնաթաթախ մարդասպաններից կազմված այդ հանցավոր խմբերի հետ. «Հայոց աշխարհ»

Լեւոն Հայրապետյանն այն հայերից է, որ մշտապես իր աջակցությունն է ցուցաբերել հայրենի երկրին: Մասնավորապես Արցախում նա հարսանիքի ու Գանձասարի հետ կապված ծրագրերից բացի, որոնք առավել հայտնի են լայն հասարակայնությանը, ֆինանսավորում է ռազմական կրթօջախ: Բացի դրանից, նա նաեւ արտադրական բնույթի ներդրումներ էր կատարում Արցախում: Ինչ վերաբերում է արդեն հիշատակված Իզմեստիեւի գործին, ապա դրանով տասնյակից ավելի «գործող

Վազգեն Մանուկյան. «Ես չեմ կարծում, որ լարվածության էսկալացիայով պետք է սկսվի պատերազմը». «Ժողովուրդ»

ՀՀ նախկին վարչապետ, պաշտպանության նախկին նախարար, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե Ալիեւը չի համակերպվում այն մտքի հետ, որ երբեք ոչ մի բանակցությունների միջոցով Ղարաբաղն իրենը չի դառնալու։ Սակայն պատերազմով հարցը լուծելու տարբերակը, մեր զրուցակցի համոզմամբ, ամենեւին չի ոգեւորում Ադրբեջանի ժողովրդին։ – Իսկ Դուք վտանգ տեսնո՞ւմ եք այս զարգացումներում, երբ

Հայաստանի հավաքականը Սլովակիայում գրավել է թիմային 7-րդ տեղը

Սլովակիայի Սնինա քաղաքում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնության արդյունքներով թերի կազմով հանդես եկած Հայաստանի հավաքականը 41 երկրների մրցապայքարում 37 միավորով զբաղեցրել է թիմային 7-րդ տեղը: Իսկ հաղթող դարձել է Ռուսաստանը՝ 41 միավորով: Հիմա հերթն ազատ ոճայիններինն է, որտեղ մասնակցության համար հայտավորվել է 39 երկիր: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ ՖԻԼԱ-ի պաշտոնական կայքէջի

Չի՞ բացառվում, որ մոտ երեք օրից Լեւոն Հայրապետյանին ազատ արձակեն «Հայկական ժամանակ»

Լեւոն Հայրապետյանի եղբայրը՝ Վլադիմիր Հայրապետյանը, երեկ »ՀԺ»-ի հետ զրույցում հայտնեց, որ իրականում եղբայրը նախօրեին Մոնակոյում չի եղել, այլ Երեւանից է Մոսկվա մեկնել, մինչ այդ էլ եղել է Ղարաբաղում։ «Ես ոչ մի տեղեկություն չունեմ։ Ես գիտեմ միայն, որ իմ եղբայրը չէր կարող մարդասպանների հետ կապ ունենալ։ Ես չեմ հավատում, որ նա կարող էր նման բան անել,

Նիկոլ Փաշինյանը «օֆշորի» գործի մասին խոսելիս հիշեց Սերժ Սարգսյանին

«Ի՞նչ է նշանակում անակնկալներ մատուցել: Ինը միլիոն դոլարի անակնկա՞լ են մատուցում»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը օֆշորի գործով կալանավորված գործարար Աշոտ Սուքիասյանի պաշտպան Յուրիկ Խաչատրյանի հայտարարություններին: Հիշեցնենք, որ Յուրիկ Խաչատրյանը հայտարարել էր, թե «Աշոտ Սուքիասյանը ցանկացել է նվեր մատուցել նախկին վարչապետ, այժմ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանին և

Հիմա էդ մոնոլիտից մի կտոր էլ է պոկվել ի դեմս ՕԵԿ-ի, փոխանակ տոնեն այդ իրադարձությունը… «Հայկական ժամանակ»

«Օրինաց երկրի» ընդդիմադիրացումը անթույլատրելի համարողները բերում են մի փաստարկ, որի հետ դժվար է չհամաձայնել։ Նրանք ասում են, որ ՕԵԿ-ը 2008-ի նախագահական ընտրություններում քլնգել է Սերժ Սարգսյանին, ապա կոալիցիա կազմել նրա հետ։ Ճիշտ են ասում, բայց ՀՅԴ-ն էլ է 2008 թվականի նախագահական ընտրություններում քլնգել Սերժ Սարգսյանին, ապա նրա հետ կոալիցիա կազմել։ Էդ ի՞նչ սկզբունքով ենք որոշում,

Հայտնի են ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից դրամաշնորհ ստացող ՀԿ-ների անունները

Հուլիսի 16-ին տեղի ունեցավ ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային ծրագրերի մրցութային հանձնաժողովի նիստը, որի ընթացքում հանձնաժողովի անդամները գնահատեցին տարբեր անվանակարգերում ընտրության նախնական փուլն անցած ծրագրերը։ Ըստ այդմ հաղթող ճանաչվեց 18 հասարակական կազմակերպություն՝ «Հայոց ազատագրական պայքարի ղարաբաղյան ճակատի հերոսներ» անվանակարգ՝ 1. «ԱՐԳԻՍԴԻ» հայրենասիրական ՀԿ «Հասարակության շրջանում բնապահպանական խնդիրների մասին իրազեկվածության

Տրայան Հրիստեա. «Ձեռնպահ կմնամ անգամ վերնագրերի վերաբերյալ ենթադրությունից». «Հրապարակ»

Ապագա Հայաստան-ԵՄ համաձայնագրի մասին կան խոսակցություններ, անգամ վերնագրեր են շրջանառվում։

«Ուրախ եմ, որ Հայաստանում գիտեն՝ ինչ է եղել Ուկրաինայում»

Ճանաչված ուկրաինացի կինոօպերատոր Յուրի Հարմաշը՝ Մայդանի, Հայաստանի եւ Ուկրաինայի որոշ նմանությունների մասին Ճանաչված ուկրաինացի կինոօպերատոր Յուրի Հարմաշը (լուսանկարում) նաեւ ակտիվ քաղաքացի է, նա գտնում է, որ մտավորականը պետք է ժողովրդի կողքին լինի: «Առավոտի» հետ զրույցում խոսելով, այսպես կոչված, «գրպանային» մտավորականների մասին՝ մեր զրուցակիցն ասաց. «Ցավոք, այդ հիվանդությունը, ավելի ճիշտ՝ չարորակ գոյացությունը, ամենուր է, նաեւ Ուկրաինայում:

Կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հուլիսի 18-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Փարպեցու փողոցի 1-28 համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ

Լիազորված ենք Ագրարային համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողության անունից հայտարարելու. վրդովմունք ու զայրույթ` հերթական ոտնձգության դեմ

ՀՀ կրթության ոլորտում մի քանի բուհ կա, որ մեկ դարին հասնող տարիքով, առաքելությամբ անփոխարինելի դեր է կատարել երկրի տնտեսության համար: Հայաստանի ազգային ագրարային համալսարանը շուրջ 85 տարի այդ շարքի առջեւից ընթացողներից է: Մեր երկրում բարձրագույն կրթության հիմքերը դնելու առաջին իսկ պահից, միշտ, բոլոր ժամանակներում, երկրի ղեկավարները կարեւորել են ագրարային ոլորտը, աջակցել են գիտության-կրթության այս բացառիկ,

Առասպելաբանության շրջանակներում

Ձերբակալվել է ռուսաստանցի մեծահարուստ Լեւոն Հայրապետյանը: Հայաստանում դրա արձագանքը մոտավորապես հետեւյալն է` «Մերոնց ծեծում են»: Անշուշտ, այդ գործարարը, ծագումով արցախցի լինելով, շատ մեծ բարեգործություններ է արել Ղարաբաղում: Փառք ու պատիվ նրան: Բայց հարյուր տոկոսանոց վստահությամբ պնդել, որ այդ ձերբակալությունը կապ ունի Հայաստանի կամ Արցախի հետ՝ առնվազն առայժմ ժամանակավրեպ է: Պարզ է, որ Հայաստանում եւ Ռուսաստանում

ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԱՆԵԾՔ

Վա՜յ ձեր տունը քանդվի՝ ոնց որ Աֆրիկյանների տունն եք քանդում:

Լեւոն Հայրապետյանը ժամանակին առաջարկում էր իրականացնել «Ցուցակ» օպերացիա. «Հրապարակ»

Լեւոն Հայրապետյանն այն եզակի մեծահարուստներից է, ով համարձակ գնահատականներ է հնչեցրել ու քննադատել ՀՀ իշխանություններին։ «Հայաստանի ղեկավարությունը չունի արհեստավարժություն։ Դա խայտառակություն է, երբ թոշակն ավելացնում են 6 դոլարով։ Եթե ստիպել օլիգարխներին եւ նրանց նմաններին մարել Հայաստանի արտաքին պարտքը, ապա ծերերին կարելի կլինի ավելացնել ոչ թե 6, այլ 100 դոլար։ Պետք է սկսել դրանից»,- մի քանի

«Ես իմ ֆիլմի աչքերն եմ». Գիդեոն Քոփլ

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում այսօր հյուրընկալել էր բրիտանացի ռեժիսոր Գիդեոն Քոփլը՝ իր «Sleep Furiously» վավերագրական ֆիլմով: Ֆիլմը նկարահանվել է Քոփլի հայրենի գյուղում, իսկ ֆիլմի կերպարները կերտել են հենց գյուղացիները՝ չնայած նրան, որ դիտումից հետո հյուրերը չէին հավատում, որ ֆիլմում դերասանական միջնորդություն չի եղել: Ռեժիսորն իր խոսքում նշեց, որ ֆիլմը նկարահանվել է ոչ թե թվային տեսախցիկների

«Եղբորս նստացրեցին կամազը ու տարան, մինչև օրս նրանից տեղեկություն չունենք». (Տեսանյութ)

Պաշտպանության նախարար, գերիների, պատանդների, անհայտ կորածների հանձնաժողովի նախագահ Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ այսօր Գյումրիում  հանձնաժողովի անդամները հանդիպեցին Շիրակի մարզի 11 անհայտ կորածների  հարազատների հետ, լսեցին նրանց բողոքները`կապված սոցիալական ու առողջական խնդիրների հետ , բուժզննման ենթարկեցին ու փող բաժանեցին: Խոսեցին  նաև որոնողական աշխատանքների մասին: Անհայտ կորածների, գերիների հարազատները  մեզ   հետ զրույցում դժգոհում էին, որ  իրենց  ուշադրություն դարձնող

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031