Օրվա լրահոսը
«Ես իմ ֆիլմի աչքերն եմ». Գիդեոն Քոփլ
«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում այսօր հյուրընկալել էր բրիտանացի ռեժիսոր Գիդեոն Քոփլը՝ իր «Sleep Furiously» վավերագրական ֆիլմով: Ֆիլմը նկարահանվել է Քոփլի հայրենի գյուղում, իսկ ֆիլմի կերպարները կերտել են հենց գյուղացիները՝ չնայած նրան, որ դիտումից հետո հյուրերը չէին հավատում, որ ֆիլմում դերասանական միջնորդություն չի եղել: Ռեժիսորն իր խոսքում նշեց, որ ֆիլմը նկարահանվել է ոչ թե թվային տեսախցիկների
«Եղբորս նստացրեցին կամազը ու տարան, մինչև օրս նրանից տեղեկություն չունենք». (Տեսանյութ)
Պաշտպանության նախարար, գերիների, պատանդների, անհայտ կորածների հանձնաժողովի նախագահ Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ այսօր Գյումրիում հանձնաժողովի անդամները հանդիպեցին Շիրակի մարզի 11 անհայտ կորածների հարազատների հետ, լսեցին նրանց բողոքները`կապված սոցիալական ու առողջական խնդիրների հետ , բուժզննման ենթարկեցին ու փող բաժանեցին: Խոսեցին նաև որոնողական աշխատանքների մասին: Անհայտ կորածների, գերիների հարազատները մեզ հետ զրույցում դժգոհում էին, որ իրենց ուշադրություն դարձնող
20 միլիոն դրամ` լսողական սարքերի համար
Վաղը կառավարության հավանությանը կներկայացվի լսողական խնդիրներ ունեցող անձանց համար եվրոպական արտադրության լսողական սարքեր ձեռք բերելու համար կառավարության պահուստային ֆոնդից 20 միլիոն դրամ հատկացնել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը: Այս մասին տեղեկանում ենք կառավարության վաղվա նիստի օրակարգից: Սարքերը շահառուներին տրամադրվում են պետական հավաստագրերի միջոցով: Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Ամառային դպրոց` գյումրեցի ֆրանսախոս երիտասարդների համար. (Տեսանյութ, ֆոտոշարք)
Գյումրու տարբեր մտավորականների` բանկերի կառավարիչների, սեյսմոլոգների, ակտիվ հասարակական գործիչների ջանքերով ստեղծված «Ռոտար»-ի ակումբը, որը գործում է 15 տարի, աննախադեպ ծրագիր է սկսել Գյումրիում: Ֆրանսախոս երիտասարդների մտահորիզոնը ընդլայնելու, Հայաստանի մասին գիտելիքները խորացնելու, ինչպես նաև եվրոպական արժեքներին առավել խորությամբ ծանոթացնելու, նրանց լեզուն ճկուն դարձնելու նպատակով «Ռոտար»-ի ակումբը 3 շաբաթ է` բացել է այսպես ասած ամառային դպրոց: Այստեղ
Նորքի տուն-ինտերնատի եւ Երեւանի թիվ 1 գիշերօթիկի շենքերը անձրեւներից խոնավանում են
70 երեխայի եւ 230 տարեցի խնամքը խաթարվում է անձրեւաջրերից. կառավարությունը նրանց 17 միլիոն կհատկացնի
«Հարազատ քաղաքում զբոսաշրջիկ լինելն արտասովոր զգացողություն էր». ռեժիսոր
«Մենք հաճախ ենք կարդում այնպիսի պարզ ճշմարտություններ, ինչպես, օրինակ, «կյանքը հիասքանչ է», «կյանքն ակնթարթ է, որը պետք է գնահատել», «ապրիր ներկայով և ոչ թե վաղվա օրվա մասին մտածելով» և այլն, և այլն: Մենք այդ ամենը կարդում ենք տարբեր գրքերում, ամսագրերում, համացանցում, բայց կարդում ու անցնում ենք: Եվ ես որոշեցի իմ «Աստղ» ֆիլմով ցույց տալ, որ
Սյունիքի մարզպետը դեմ է հացի գնի թանկացմանը
Կապանում վերջին շրջանում լուրեր են շրջանառվում, որ հնարավոր է օգոստոսի 1-ից հացի գինը թանկանա, ինչն էլ հարուցել է մարզկենտրոնի բնակիչների դժգոհությունը: «Ոնց չմտահոգվես, իբրեւ էս վերջին թանկացումները քիչ էին, մի հատ էլ հացն են ուզում թանկացնեն, ի՞նչ անուն տաս սրան …», – վրդովված տոնով ասաց կապանցի տիկին Անժելան: «Բարեշեն» արտադրական կոպերատիվի նախագահ Սոս Թումանյանից ճշտեցինք,
ԼՂՀ նախագահի խոսնակ․ Հիմքեր կան պնդելու, որ դիվերսանտներն են սպանել Սմբատ Ցականյանին. «Ազատություն»
Թեև Ղարաբաղի իշխանությունները պաշտոնապես չեն հաստատում, որ 17-ամյա Սմբատ Ցականյանը սպանվել է ադրբեջանցի դիվերսանտների կողմից, սակայն Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ լուրջ հիմքեր կան պնդելու, որ հենց ադրբեջանցիներն են սպանել նրան: «Կան լուրջ հիմքեր պնդելու, որ հենց դրանք են սպանել այդ երիտասարդին: Եվ ի՞նչ մենք պիտի ակնկալենք նման գազաններից»,
80-ամյա տիկնոջը Վլադիմիր Գասպարյանին մոտ չեն թողել. (Տեսանյութ)
Տարեց կնոջը սպառնացել են կամ գժանոց, կամ ծերանող ուղարկել
Ինչո՞ւ են գյումրեցիները թաղ առ թաղ` հարևաններով, արտագաղթում Ֆրանսիա. (Տեսանյութ)
Այսօր Aravot.am-ը ֆրանսերենի ճանաչված մասնագետ, Գյումրու ֆրանսիական թեքում ունեցող հայտնի դպրոցներից մեկի` թիվ 10–րդի նախկին տնօրեն Մարտին Փաշայանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է Ֆրանսիան այդպես ձգում գյումրեցիներին, որ թաղ առ թաղ տեղափոխվում են բնակության եվրոպական այս երկիր: Նշենք, որ օրինակ` Գյումրու կենտրոնական Տեքստիլագործների թաղամասի բնակչության մեծ մասը հիմա ապրում է Ֆրանսիայում, հարևանները հերթով տանում են մնացածներին:
Լեւոն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել փողերի յուրացման եւ լվացման համար. yerkirmedia
Ռուսաստանի Քննչական կոմիտեն սփյուռքահայ գործարար Լեւոն Հայրապետյանին կալանքի տակ վերցնելու վերաբերյալ միջնորդությունն արդեն ներկայացրել է Մոսկվայի Բասմանի շրջանի դատարան: «Ռոսբալտի» հաղորդմամբ՝ նրան կասկածում են 2008թ. «Բաշնեֆտ» ընկերության վաճառքի ժամանակ ֆինանսական խարդախություն անելու մեջ: Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել փողերի յուրացման եւ ապօրինի եղանակով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու՝ քրեական հոդվածներով: Մանրամասները կարող եք կարդալ` yerkirmedia.am-իկայքում
Համայնքներում առկա ջրի խնդրին լուծում կտրվի
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են խմելու և ոռոգման ջրի, խոտի մթերման, հողօգտագործողների պարտավորությունների մարման և 2015թ. գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման հետ կապված հարցեր: Ոռոգման ակտիվ ժամանակահատվածում հանրապետության շատ համայնքներում խմելու և ոռոգման ջրի խնդիր կա, ինչը, առկա հիմնախնդիրների հետ միասին, պայմանավորված է նաև տեղումների նվազմամբ: Տեղումների նման քչություն երկար
Լևոն Հայրապետյանի ձերբակալությունն Ադրբեջանի պատվերն է. Կոմանդոս
Հուլիսի 16-ին Մոսկվայում ձերբակալվել է հայազգի գործարար, բարերար Լևոն Հայրապետյանը: Այս առիթով հայտարարությամբ է հանդես եկել Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս): Նրա կարծիքով, «այս ակցիայի նպատակն է ստվեր գցել հայ-ռուսական բարեկամության վրա, կասկածի տակ դնել Եվրասիական Միությանը Հայաստանի անդամակցության հարցը» և որոշ չափով խոչընդոտել Արցախի բանակի կառուցմանը: «Թվարկվածը հանգեցնում է Լևոն Հայրապետյանի (լուսանկարում) ձերբակալության քաղաքական
Գործնական պարապմունք ՀՀ ոստիկանությունում
Հուլիսի 16-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից հաստատված պլանով նախատեսված հերթական գործնական պարապմունքը, որի թեման պետական պահպանության և անձնագրային ու վիզաների վարչության տարածքային ստորաբաժանումների ու ոստիկանության տարածքային բաժինների աշխատանքի համակարգման խնդիրներն էին: Ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը անդրադառնալով հիշյալ ոլորտների ծառայողների գործառնական պարտականություններին և դրանց լիարժեք ու պրոֆեսիոնալ իրականացման
«Շանթ Հարությունյան և ընկերներ» գործով դատական հաջորդ նիստը՝ հուլիսի 18-ին. (Տեսանյութ)
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում «Շանթ Հարությունյան և ընկերներ» գործով դատական նիստը շարունակվում է: Նիստի ընթացքում ամբաստանյալները մի շարք հարցեր հղեցին ցուցմունք տվող, գործով տուժող ճանաչված Գեղամ Մանուկյանին: Ամբաստանյալի պաշտպաններից Ա. Զաքարյանը Գեղամ Խաչատրյանից հետաքրքրքվեց, թե ե՞րբ են նրան հարցաքննել, ե՞րբ է տեղափոխվել հիվանդանոց և որքա՞ն ժամանակ է այնտեղ
Անահիտ Բախշյան. «Զարուհի Փոստանջյանի երեխան իսկապես սթրեսի ենթարկվեց»
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտ կազմակերպված բողոքի ցույցերից մեկին «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը գնացել էր իր փոքր աղջկա հետ: Այդ օրը բախումներ եղան ոստիկանների ու քաղաքացիների միջեւ ու ԶԼՄ-ներում տարածվեց տիկին Փոստանջյանի երեխայի տագնապի, լացի տեսանյութերը՝ բախման ժամանակ: Սա սոցցանցերում բուռն քննադատության տեղիք տվեց: Շատերը սկսեցին մեղադրել Զարուհի Փոստանջյանին՝ վատ մայր լինելու, երեխային սթրեսի ենթարկելու
«Ես նույնիսկ մեկ օրով «չեմ բացակայել» պատերազմից». Ջիվան Ավետիսյանը՝ «Թևանիկի» ստեղծման շարժառիթների մասին
Արցախյան պատերազմը ներկայացնող «Թևանիկ» ֆիլմը խաղաղության մասին է:
Արթուր Ալեքսանյան. «Ես միշտ հպարտությամբ եմ ներկայացրել Հայաստանը». armsport.am
Եվրոպայի գործող չեմպիոն, 98 կգ քաշային կարգում հանդես եկող ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը armsport.am-ի հետ զրույցում անհեթեթություն որակեց վերջին շրջանում տարածված խոսակցությունները, որ նա այլեւս չի ցանկանում ներկայացնել Հայաստանը: «Ես միշտ հպարտությամբ եմ ներկայացրել Հայաստանը եւ կշարունակեմ անել դա, քանի որ սա իմ հայրենիքն է: Վերջին շրջանում մամուլում տեղ գտած հրապարակումներն այն մասին, թե մտադիր եմ
Քննարկվել են դեղերի գովազդի և կլինիկական հետազոտությունների նոր օրենքի նախագծով նախատեսվող սկզբունքները
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մասնակցությամբ շարունակվում են «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները։ Մասնագիտական խորհրդակցությունների առաջին օրն անդրադարձ կատարվեց դեղերի գովազդին, այնուհետև քննարկվեցին դեղերի կլինիկական հետազոտությունների վերաբերյալ հոդվածները: Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի փոխտնօրեն Լիլիթ Ղազարյանը նշեց, որ դեղի գովազդը տեղեկատվության տարածումն է դրա նշանակումը, մատակարարումը, իրացումը, կիրառումը և սպառումը խթանելու նպատակով։ Այն կոչված է
Հաշմանդամ ազատամարտիկը Հանրապետության հրապարակում հացադուլ է հայտարարում. 1in.am
«Աղբյուր Սերոբ» ջոկատի անդամ, ազատամարտիկ, 3-րդ կարգի հաշմանդամ, կոնտուզիա ստացած Վարդան Թաթարյանը Հանրապետության հրապարակում մտադիր է հացադուլ անել: Վերջինս մինչև հրապարակ գալն այնքան վրդովված է եղել, որ նույնիսկ մտածել է ինքնահրկիզվել այնտեղ: Վարդան Թաթարյանն ապրում է ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում, ստանում է ընդամենը 65.000 դրամ թոշակ, որով չի կարողանում հոգալ ընտանիքի կարիքները: «Առաջին լրատվական»-ի հետ
Մոսկվայի մետրոպոլիտենի վթարի գործով երկու մարդ է ձերբակալվել. «Ազատություն» ռադիոկայան
Մոսկվայի մետրոպոլիտենի վթարի գործով ձերբակալվել են մետրոպոլիտենի ճանապարհային ծառայության վարպետ Վալերի Բաշկատովն ու նրա օգնական Յուրի Գորդովը։ Ռուսաստանի Հատուկ քննչական ծառայության փոխանցմամբ՝ վերջիններս կասկածվում են երթևեկության անվտանգության կանոնները խախտելու մեջ։ Նրանք արդեն հարցաքննվել են։ Մոտակա մի քանի ժամվա ընթացքում քննչական ծառայությունը նախատեսում է մեղադրանք առաջադրել ու համապատասխան քայլեր ձեռնարկել։ Ռուսաստանյան «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մետրոպոլիտենի
Մարո Գուլոյանի գործով վճռաբեկ բողոքը վերադարձվել է
20-ամյա Մարո Գուլոյանի կասկածելի ինքնասպանությունից անցել է արդեն 2 տարի, բայց գործով ճշմարտությունն այդպես էլ մնացել է չբացահայտված: Ս/թ հուլիսի 16-ին ՀՀ Վճռաբեկ դատարանից ստացված որոշումը, որով վճռաբեկ բողոքը վերադարձվել էր, Մարոյի մահվան մութ պատմությունը բացահայտելու և արդարությունը վերականգնելու վերջին ներպետական հնարավորությունն էր: Ըստ Վճռաբեկ դատարանի՝ տվյալ գործով օրենքի միատեսակ կիրառության հարցում դատարանի որոշման էական
Փարաջանովի ֆիլմերի հնչյունային ռեժիսորի կինը՝ Փարաջանովի խենթությունների մասին
Փարաջանովի ֆիլմերի հնչյունային ռեժիսոր Գարրի Կունցեւը նաեւ նրա լավագույն բարեկամն էր: Aravot.am-ի խնդրանքով, Փարաջանովի տանը հյուրընկալվելու մասին Կունցեւի այրին՝ Մանանա Կունցեւա- Գաբաշվիլին (լուսանկարում) մի դրվագ պատմեց: Տոնինո Գուերայի գալու առիթով Փարաջանովը իրենց էլ է հրավիրում ու պատվիրում, որ Մանանա Գաբաշվիլին սպիտակ հագնի, Կունցեւը՝ կապույտ: «Հետո հասկացա, որ կապույտ եւ սպիտակ գույներով, մենք պետք է Փարաջանովի
«Հասարակություն առանց բռնության». Ընտանեկան բռնության մի քանի իրավիճակներ (Տեսանյութ)
«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն պատրաստել է տեսահոլովակ, որը վեր է հանում ընտանեկան բռնության մի քանի իրավիճակներ և ներկայացնում երևույթի բացասական ազդեցությունը երեխաների վրա: Թվում է, թե «կանանց իրավունքների պաշտպանություն»-ը նոր և զարգացող տերմին է, մինչդեռ Հայաստանում դեռ հին ժամանակներից մի շարք հայտնի գրողներ և գործիչներ անդրադարձել են ընտանեկան բռնությանը՝ որպես խիստ դատապարտելի արարք և խրախուսել
Կինոկոկտեյլ, որ համախմբել էր բոլորին (ֆոտոշարք)
Ամեն տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կազմակերպիչները մամուլի ներկայացուցիչների համար պրես-կոկտեյլ են կազմակերպում «Գոլդեն Թյուլիփ Երեւան» հյուրանոցում: 11-րդ «Ոսկե ծիրանն» այդ առումով բացառություն չէր: Այսօր եւս նույն վայրում հավաքվել էին անվանի կինոգործիչներ, որոնցից շատերը «Ոսկե ծիրանի» շնորհիվ ամեն տարի այցելում են Հայաստան, ու փառատոնի պատվավոր նախագահ Հարություն Խաչատրյանի խոսքերով, նաեւ հիացական գրառումներ կատարում ֆեյսբուքում՝ մեր երկրի
«Հայաստանում հարկավոր է կալանավորների մասին ֆիլմ նկարահանել»
Այսօր «Սոցիալական փոփոխությունների կինո» ծրագրի և «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի շրջանակներում «Նաիրի» կինոթատրոնում տեղի ունեցավ ռեժիսորներ Ռոբերտո Էռնանդեսի և Ջեֆրի Սմիթի «Ենթադրյալ մեղավորը» ֆիլմի դիտումն ու հանրային քննարկումը: Քննարկմանը մասնակցում էին արտասահմանյան կինոգետներ Ադամ Միխնիկը և Ռիչարդ Պենյան, լրագրող Զարուհի Մեջլումյանը, փորձագետ Ավետիք Իշխանյանը և այլք: «Ենթադրյալ մեղավորը» մեքսիկացի երիտասարդի կյանքի իրական պատմությունն է, որին անհիմն
«60 հոդված 60 ամյակին». Լույս է տեսել Վահե Մեսրոպյանի գիրքը
60 հոդվածներից բացի, գրքում կան նաեւ թարգմանություններ, հայտարարություններ եւ գրողի պատանեկան հուշերը
«ՉԻ» լրագրող Անի Գեւորգյանին ՀՔԾ-ում հարցաքննել են՝ որպես տուժողի
Հունիսի 23-ին, երբ ոստիկանները բավականին կոպտորեն ճնշեցին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ խաղաղ ցույցի դուրս եկած քաղաքացիներին, նրանցից ոմանք հաղորդում ներկայացրեցին՝ ոստիկանների կողմից բռնության ենթարկվելու վերաբերյալ: Հարուցվեց քրեական գործ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այս գործով արդեն իսկ տուժող է ճանաչվել «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Անի Գեւորգյանը, ում այսօր հրավիրել էին Հատուկ քննչական վարչություն (ՀՔԾ): «Առավոտի» հետ զրույցում
«Շքամուտք» ֆիլմը 90-ականներից հետո կորսված մարդկային ջերմության մասին է
Յուրաքանչյուր օր իր հետ բերում է մի նոր պատմություն, որն սկսում է ապրել շքամուտքի դռներից մեկի հետևում: Այս շքամուտքում արժևորվում են կորցրածն ու գտածը: Աստիճաններով վեր ու վար անող մարդկային ճակատագրեր, որոնք սկսում են 90-ականներին, իսկ հետևանքները ձգվում են մինչև օրս՝ հիմնովին փոխելով մարդկանց հոգեբանությունը, ապրելակերպը, մտածողությունն ու նույնիսկ բնավորությունը: Հին շքամուտքը միահյուսում է մարդկային


















































