Օրվա լրահոսը

«Ղրիմի եւ Արցախի միջեւ որեւէ աղերս չկա». Րաֆֆի Հովհաննիսյան

«Ղրիմի շուրջ հակասությունները պետք է լուծվեն խաղաղ, իրավական, բանակցային ճանապարհով»,- այսօր՝ մարտի 27-ին Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում տեղի ունեցած «Ճգնաժամ Ուկրաինայում. Ինչ ազդեցություն կարող է այն գործել միջազգային հարաբերությունների վրա» թեմայով սեմինար-քննարկման ընթացքում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով՝ Ղրիմի թերակղզին Ռուսաստանին միացնելու քայլը պետք չէր անել առանց ՀԱՊԿ-ի անդամ

Կառավարությունը քայլեր է ձեռնարկում սիրիահայերին օժանդակելու ուղղությամբ

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է սիրիահայերին և հատկապես Քեսաբի բնակիչներին աջակցելու քայլերին: Նշելով այդ ուղղությամբ ձեռնարկվող միջոցները, մասնավորապես Ազգային Ժողովի պատգամավորների ներկայացրած հարցերը ստեղծված նոր իրավիճակի վերաբերյալ, Տիգրան Սարգսյանը վստահեցրել է, որ կառավարությունը նույնպես ձեռնարկում է մեր հայրենակիցների հոգսերը թեթևացնելու քայլեր: Վարչապետը հերքել է որոշ լրատվամիջոցներում տեղ գտած այն միտքը, թե

Բուժմասի տնօրենի արդարացման դատավճռի դեմ դատախազը բողոք է բերել

Կարեն Մաթևոսյանի և Սոնա Գրիգորյանի կողմից՝ Երևանի քաղաքապետարանի ՙԹիվ 5 բուժսանմաս՚ առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունում կատարված յուրացումների փաստի առթիվ, ՀՀ ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնի քննիչ Ժ.Թովմասյանի 2011 թ. հունվարի 24-ի որոշմամբ հարուցել էր քրեական գործ: Գործն ուղարկվել էր դատարան: Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի դատավճռով արդարացվել

Հայաստանի երեք պառակտումները

Նարինե Մկրտչյան  Վերջին քսանհինգ տարիների ընթացքում երկրորդ անգամ Արեւմուտք-Ռուսաստան հակադրությունը նախկին Խորհրդային Միության տարածքում աշխարհաքաղաքական նոր իրավիճակ է ստեղծել՝ նոր աշխարհակարգի ձեւավորման սպառնալիքով՝ առանձնակի սրություն հաղորդելով նախկին ԽՍՀՄ հանրապետությունները վերստին գրավելու՝ Մոսկվայի խելահեղ ձգտմանը: «Չարիքի կայսրությունը» վերակենդանացնելու մոսկովյան ցնորքը ռուս-ուկրաինական հարաբերություններում առկա եւ խորացող ճգնաժամով պարուրել է նաեւ միջազգային հարաբերությունները՝ ի ցույց դնելով լարվածությունը պահպանելու

Տարածքային զարգացման հիմնադրամն իր գործունեությունը կսկսի 2015 թվականից

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի ղեկավար Իվան Դրաբեկին: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը: Քննարկվեցին Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը Տարածքային զարգացման հիմնադրամի վերակազմավորման, հիմնադրամի գործառույթների եւ գործունեության ուղղությունների հետ կապված հարցեր, ինչպես նաեւ Համաշխարհային բանկի վարկային նոր ծրագրի

Լեւոն Զուրաբյան. «Երբ ԲՀԿ-ն իշխող կոալիցիայի անդամ էր, Ծառուկյանին թույլատրում էին բարեգործություն անել»

«Այս դահլիճում երիտասարդ, բայց ինչպես ինքը իր քաղաքական կարիերայում արտահայտվել էր՝ վաղ տարիքում իր քաղաքական կուսությունը կորցրած նախարարը, ի դեպ, պարոն Աբրահամյան, խնդրում եմ ինձ կոչ չանեք կոռեկտության, որովհետեւ ես ընդամենը հիշեցրեցի իր իսկ հրապարակային բառերը: Այդ նախարարը մի ամբողջ օր կոչ էր անում ընդունել առաջարկված նախագծերը՝ որպես բարեփոխում՝ կրթության բնագավառում»,- այսօր ԿԳ  նախարար Արմեն

Աղվան Վարդանյանը` Արմեն Աշոտյանին. «Մենք հրաշալի քառյակ չենք, մոռացեք»

«Մենք հրաշալի քառյակ չենք, մոռացեք»,-այսօր ԱԺ-ում ի պատասխան ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի` «հրաշալի քառյակի» մասին դիտարկումներին, թե քառյակը «կպատրաստվի, կկոնսուլտացվի, կհավաքվի տարբեր գինեգործական կոմբինատներում, իրարից նյութեր փախցնելու ցանկություն կունենան», այսպիսի հայտարարություն արեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Այնուհետև շեշտեց. «Մենք քաղաքական ուժեր ենք, որոնք կոնկրետ խնդիրների շուրջ համագործակցում են ցանկացած պարագայում: Եվ փորձել ցանկացած

ԵՊԼՀ ուսանողների նամակը՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին

Խնդրում ենք համապատասխանեցնել ավարտական վկայականներում նշվող մասնագիտության անվանումը՝ մեր ստացած որակյալ կրթությանը Հարգելի պարոն նախարար, մենք՝ Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ներքոստորագրյալ ուսանողներս (Լեզվաբանություն եւ միջմշակութային հաղորդակցություն մասնագիտություն, Միջազգային հարաբերություններ մասնագիտացում), ԵՊԼՀ մագիստրատուրա ենք ընդունվել 2012-2013 ուստարում։ Իհարկե, մենք պատկերացնում էինք, որ մասնագիտությունն ու մասնագիտացումը միմյանցից բավական հեռու են, սակայն ընդունվելիս մեզ համար

«Հանրային պահանջը համարել նախապայման` ես համարում եմ վիրավորական եւ ոչ կոռեկտ». «Դեմ եմ» նախաձեռնություն (Տեսանյութ)

«Դեմ եմ»  նախաձեռնության անդամներներն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին, որ վաղը՝ Սահմանադրական դատարանի կողմից «Պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի վերաբերյալ որոշման կայացման օրը,  իրենց թիմը մեկ  միջոցառում է կազմակերպելու՝ Սահմանադրական դատարանի դիմաց՝ լուռ, առանց խոսքի են հավաքվելու: Բողոքի լուռ ակցիան, ըստ «Դեմ եմ»-ի անդամների, երկու ուղերձ ունի. առաջինը վերաբերում է  նրան, որ ակնկալում են Սահմանադրական

Նիկոլ Փաշինյանը՝ Արմեն Աշոտյանին. «Ձեզ իջեցնելու եմ պարկետի վրա»

Այսօր ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նորից հիշեց Տնտեսագիտական համալսարանում Տարոն Մարգարյանի ատենախոսության ժամանակ տեղի ունեցած միջադեպը եւ երիտհանրապետականներին: ԱԺ-ում քննարկվում էր «Կրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենսդրական փաթեթը:  Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց՝ «Ինչպե՞ս են Կորյուն Աթոյանները ստիպում ոսանողներին իրականացնել այդպիսի կեղտոտ առաջադրանքներ՝ այդ նույն ֆինանսական

Սիրիայում վերջին օրերին Ադրբեջանի 12 քաղաքացի է սպանվել, այդ թվում`ըմբշամարտի չեմպիոն Բայրամովը. yerkirmedia.am

Սիրիայում վերջին օրերին սպանված ընդդիմադիր ապստամբներից 12-ն Ադրբեջանի քաղաքացիներ են, որոնցից երկուսը բնակվել են Սումգայիթում: ԱՊԱ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սպանված զինյալներից մեկը՝ Ջեյհուն Բայրամովը, Ադրբեջանի հունահռոմեական ըմբշամարտի չեմպիոն է եղել: Նյութի մանրամասները կարդացեք yerkirmedia.am -ի կայքում

Քաղաքական բանավեճերի համեմունքները

Ինչպես իմ մշտական ընթերցողները երեւի նկատել են, ես չեմ սիրում վիճել: Որովհետեւ դրա մեջ բացարձակապես իմաստ չեմ տեսնում: Մի՞թե ես կարող եմ համոզել կայսրությանը, Սովետին, Պուտինին, մի խոսքով` անազատությանը սիրահարված իմ ընթերցողին, որ նա փոքր-ինչ վերապահումներով մոտենա իր կուռքերին: Ի վիճակի՞ եմ ես արդյոք Եվրոպայի եւ ԱՄՆ-ի վրա հույս դնող իմ համաքաղաքացիներին համոզել, որ «այնտեղ»

Արդյունաբերությունն անկում է ապրել սննդի եւ հանքարդյունաբերության ոլորտի պատճառով

 Մինչեւ 2017 թվականը 60 հազար աշխատատեղ կստեղծվի: Այսօր այս մասին կառավարության մամուլի սրահում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը: Ըստ նրա, հիմնականում բարձր վարձատրվող զբաղվածություն է ակնկալվում: Ըստ նախարարի, մինչեւ 2025 թվականն էլ 13 տոկոսով կիջնի աղքատությունը:  Վ. Ավանեսյանի ներկայացմամբ, այդ ամենն ամրագրված է կառավարության մշակած ՀՀ հեռանկարային զարգացման ծրագրում: Դիտարկմանը, թե Համաշխարհային բանկն իջեցրել է

Կարեն Փոլադյանը նշանակվել է Դատական դեպարտամենտի ղեկավար

Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2014թ. մարտի 26-ի որոշմամբ Կարեն Փոլադյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավար: Կարեն Ռոբերտի Փոլադյանը ծնվել է 1977թ. նոյեմբերի 9-ին, Երևանում։ 2001-2003թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրական հարցերի վարչությունում` որպես առաջին կարգի խորհրդատու։ 2003-2004թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության պետա-իրավական բաժնում՝ որպես առաջին

Ուորլիքն ասում է, որ Սարգսյանն ու Ալիեւը զրուցել են

Իր թվիթերյան էջում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, որը մինչ այդ գրել էր, թե ՀՀ եւ Ադրբեջանի նախարարները համաձայնվել են հանդիպել՝ Հաագայում միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովի շրջանակներում, հերթական գրառումն է արել, որում նշում է, թե նախագահները «զրուցել են»: Այս տեղեկությունը հայտնելուց հետո՝ Ուորլիքը հարց է բարձրացրել՝ իսկապե՞ս նրանք հավատարիմ են ԼՂ-ում խաղաղություն հաստատելու

Հրայր Թովմասյանը լիազորագրով վաճառված ավտոմեքենաների մասին լավ լուր հայտնեց

Ոստիկանությունը վերջերս հայտարարել էր, որ այն մեքենաները, որոնք լիազորագրով, կամ ժողովրդի ասած՝ «դավերնստով» են վաճառվել, նոր տերն էլ իր հերթին էր վերավաճառել, եւ հիմա նախկին տերը ընդհանրապես տեղեկություն չունի ուր է իր մեքենան, նույնպես պետք է պարտադիր ապահովագրություն անցնեն: Դա առաջացրել էր մի շարք քաղաքացիների դժգոհությունները: Այսօր կառավարության նիստին հաջորդած բրիֆինգում արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն

Ստեփանավանում և Տաշիրում փամփուշտներ են հանձնել

Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 25-ին, ժամը 08.30-ին, 1963 թ. ծնված Կարեն Չ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 39 փամփուշտ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: *** Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 25-ին, ժամը 16.30-ին, 1964 թ. ծնված Վահան Հ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 99 և

Հարկադրել են մուծել

Ֆիննախից տվել են հաշվեհամար

Հովիկ Աբրահամյանը՝ Նաիրա Զոհրաբյանին. «Հանրությունն է, որ ձեր կարկառուն մտքերին դիմանում է»

«Երեկ այստեղ խոսվեց  խիստ կոնկրետ քաղաքական ուժին կցված ուսանողների պահվածքի մասին եւ ակնհայտ խուլիգանությունը որակվեց տաքարյունություն: Ես իհարկե հասկանում եմ, որ տվյալ քաղաքական ուժի համար լկտիությունը տաքարյունության հոմանիշն է, ցինիզմը եւ դատարկաբանությւոնը՝ ինտելեկտի հոմանիշը, տափակախոսությւոնը՝ կրեատիվ լինելու հոմանիշը»,- այսօր ԱԺ-ում այսպիսի հայտարարություն արեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ «Կրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական

Եվրոպական հայկական կազմակերպությունները պահանջում են ապահովել Սիրիայում բնակվող մեր հայրենակիցների անվտանգությունը

ԵՀՄՖ Նախագահի դիմումը ՀՀ գլխավոր հրամանատարին Եվրոպական բազմաթիվ հայկական կազմակերպությունների և անհատների անունից դիմում եմ ՀՀ Գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանին հետևյալ պահանջով` անհապաղ միջոցներ ձեռք առնել Սիրիայում բնակվող մեր հայրենակիցների անվտանգությունը ապահովելու ուղղությամբ: Չնայած ՀՀ արտգործնախարարության վախվորած արտաքին քաղաքականությանն, առկա է Սիրիայի նախագահի և քաղաքական ղեկավարության բարի կամքի` մեր երկու ժողովուրդների անվտանգության ապահովման դաշնակցային հարաբերությունների դրսևորումը, հետևաբար

Հաստատվել է մատնադրոշմային քարտադարանի գործունեության կարգը

Կհամալրվեն ոստիկանության կրտսեր խմբի թափուր պաշտոնները ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ՀՀ ոստիկանությունում մատնադրոշմային քարտադարանի կազմակերպման և գործունեության կարգը, որով կանոնակարգվում են վերցված մատնադրոշմը և դեպքի վայրից վերցված ձեռքի հետքը մատնադրոշմային քարտարան մուտքագրելու, հաշվառելու, մատնադրոշմային տեղեկություն տրամադրելու, պահպանելու, հաշվառումից հանելու հետ կապված հարաբերությունները: Մատնադրոշմային քարտադարանը ոստիկանության կողմից վարվող տվյալների պահոց է, որտեղ հավաքվում, ծածկագրվում,

Սոցիալական փաթեթի շահառուներին կմատուցվի ավելի որակյալ և մատչելի բուժօգնություն

Գործադիրը ձեռնարկում է քաղավիացիայի գլխավոր վարչության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու միջոցներ

Համապատասխանեցվում է Հայաստանի և Մաքսային միության օրենսդրական դաշտը

ՀԱԷԿ գործող էներգաբլոկը հոսանք կտա մինչև 2016թ. սեպտեմբեր Բելառուսական գյուղտեխնիկան կշարունակի աշխատել Հայաստանում Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է Մաքսային միությանն անդամակցելու պետական քաղաքականություն, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ագրոարդյունաբերության ոլորտի օրենսդրական դաշտը համապատասխանեցնել Մաքսային միության օրենսդրությանը: Այսօրվա նիստում գործադիրը ուժը կորցրած է ճանաչել այդ խնդրին վերաբերող իր նախկին որոշումը: Մաքսային միության տարածքում գործում են 2013 թվականին

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղերձը Թատրոնի միջազգային օրվա առթիվ

Թատերարվեստի հարգարժան գործիչներ, Ամեն տարի այս օրը՝ մարտի 27-ին, աշխարհի տարբեր ծայրերում հանդիսավորապես նշվում է Թատրոնի միջազգային օրը՝ որպես թատրոնի մշակների ու գործիչների մասնագիտական տոն: Տոն, որը մեկ անգամ ևս առիթ է՝ ամփոփելու և արժևորելու Ձեզ, Ձեր կատարած աշխատանքը, թատրոնի երախտավորներին ու նրանց թողած ավանդները: Այս օրը մեր մշակութային կյանքում սիրված ու սպասված տոներից է

Կնվազի փոխադրամիջոցի գույքահարկի գումարի կորուստը

«Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը տրանսպորտային միջոցներ է ստանում

Լեւոն Արոնյանը կհասցնի՞ «ճեղքում» կատարել

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար հավակնորդների մրցաշարի ավարտին մնում է ընդամենը երեք տուր: Երեկ կայացած 11-րդ տուրը միակը եղավ, որում բոլոր պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Հետեւաբար, մրցաշարային աղյուսակում տեղերի վերադասավորություն չարձանագրվեց: 1. Վիշվանաթան Անանդ՝ 7,0 2. Լեւոն Արոնյան՝ 6,0 3. Պյոտր Սվիդլեր՝ 5,5 4. Շախրիյար Մամեդյարով՝ 5,5 5. Սերգեյ Կարյակին՝ 5,5 6. Վլադիմիր Կրամնիկ՝ 5,0 7.

Վարչապետը կուսումնասիրի որքանով են ճանապարհատրանսպորտային խախտումների համար կիրառվող տուգանքները արդարացի

 Ճանապարհատրանսպորտային խախտումների համար կիրառվող տուգանքների հարցով աշխատանքային խումբ կստեղծվի: Այսօր Կառավարության նիստի սկզբում ասաց  վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքերով,  ճանապարհատրանսպորտային խախտումների տուգանքների խնդիրը վարորդների շրջանում դժգոհության նոր առիթ է դարձել, այդ պատճառով, պետք է պարզել, թե որքանո՞վ են այդ տուգանքներն արդարացի, օրենսդրությունում կա՞ն բացեր, ինչպիսի՞ն է միջազգային պրակտիկան եւ արդյոք միջազգային պրակտիկայից կարո՞ղ ենք այնպիսի

Փորձություններ ԵԽ ԽՎ նստաշրջանում. «168 ժամ»

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի՝ ապրիլի 7-ին մեկնարկող գարնանային նստաշրջանում քվեարկության է դրվելու եվրոպացի պատգամավորների կողմից ներկայացված բանաձև, որով առաջարկվում է Ռուսաստանի Դաշնության ազգային պատվիրակությանը զրկել քվեարկության, ձայնի իրավունքից և կասեցնել պատվիրակության լիազորությունները։ ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը մեզ հետ զրույցում հաստատեց այս տեղեկատվությունը՝ նշելով, որ Ռուսաստանի պատվիրակության նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին առաջարկն արվել է

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031