Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրային պահանջը համարել նախապայման` ես համարում եմ վիրավորական եւ ոչ կոռեկտ». «Դեմ եմ» նախաձեռնություն (Տեսանյութ)

Մարտ 27,2014 13:45

«Դեմ եմ»  նախաձեռնության անդամներներն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին, որ վաղը՝ Սահմանադրական դատարանի կողմից «Պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի վերաբերյալ որոշման կայացման օրը,  իրենց թիմը մեկ  միջոցառում է կազմակերպելու՝ Սահմանադրական դատարանի դիմաց՝ լուռ, առանց խոսքի են հավաքվելու:

Բողոքի լուռ ակցիան, ըստ «Դեմ եմ»-ի անդամների, երկու ուղերձ ունի. առաջինը վերաբերում է  նրան, որ ակնկալում են Սահմանադրական դատարանից արդար որոշում, երկրորդ ուղերձով երիտասարդաները փորձում են օրինակ ծառայել եւ չխոչընդոտել Սահմանադրական դատարանի աշխատանքին:

Մանրամասները՝  տեսանյութում

«Դեմ եմ» նախաձեռնության անդամ Արսեն Բաղդասարյանը չփորձեց գուշակել, թե ինչ կլինի ՍԴ-ի որոշումը, միայն նշեց, որ ակնկալում է արդար, անկողմնակալ որոշում:

Նախաձեռնության անդամները նշում են, որ եթե ՍԴ-ն չբավարարի օրենքից «պարտադիր» բաղադրիչի դուրս հանումը, իրենք ընդվզման ակցիաներով են հանդես գալու, որոնք կտարբերվեն մինչ այս եղածներից.

Խոսելով օրեր առաջ կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Վաչե Գաբրիելյանի հայտարարության մասին, որ կառավարությունը պատրաստ է  «Դեմ եմ» նախաձեռության անդամների հետ բանակցելու օրենքի  շուրջ, սակայն նախաձեռնության  նախապայմանը՝  օրենքից «պարտադիր» բաղադրիչը հանելը, չեն ընդունում, երիտասարդները նշեցին, որ ի սկզբանե իրենց պայքարը «պարտադիրի» դեմ է եղել, եւ հանրության 80 տոկոսը դեմ է:  «Մենք լոբբիստական խումբ չենք, սա շահերի փոքրիկ խումբ չի, լոբբինգ չենք իրականացնում, որ իրենք էլ մեկ ուրիշ խումբ՝ լոբբիստական, նստենք, նախապայմանների հարցը դնենք: Սա հանրային խումբ է, հանրային պահանջ է: Իսկ հանրային պահանջը համարել նախապայման, ես համարում եմ վիրավորական եւ ոչ կոռեկտ»,- ասաց նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը:

Անդրադառնալով նրան, որ այսօր շատերը շարժումը քաղաքականացնում են՝ Դավիթ Մանուկյանը հստակեցրեց, որ խնդիրն է քաղաքական, եւ լուծումն էլ պետք է լինի քաղաքական, եւ խնդիր էլ չեն տեսնում նրա մեջ, որ այդ ճանապարհին համագործակցում են որոշակի քաղաքական ուժերի հետ: «Մենք ամեն դեպքում փորձում  ենք շարժումը պահել քաղաքացիական դաշտի մեջ»,- ասաց նախաձեռնության անդամ Արսեն Բաղդադսարյանը:

Մեր դիտարկմանը, թե վերջերս շատ է խոսվում այն մասին, որ իրենց նման երիտասարդները, ովքեր կաղապարներից զերծ են,  պետք է ընդգրկվեն քաղաքական դաշտ, իրենք ի՞նչ են մտածում դրա մասին՝ երիտասարդները պատասխանեցին, որ շարժման ներսում իրենք քաղաքականացված չեն, սակայն նախաձեռնությունից դուրս յուրաքանչյուրն ինքը պետք է որոշի՝ ի՞նչ անել: «Մենք ավելի հետաքրքիր գործերով ենք զբաղված: Մտածում ենք՝ պահանջատեր քաղաքացի լինելն  ավելի ճիշտ է եւ ավելի դժվար»,- ասացին նրանք:

 

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31