Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյանը` Արմեն Աշոտյանին. «Մենք հրաշալի քառյակ չենք, մոռացեք»

Մարտ 27,2014 13:58

«Մենք հրաշալի քառյակ չենք, մոռացեք»,-այսօր ԱԺ-ում ի պատասխան ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի` «հրաշալի քառյակի» մասին դիտարկումներին, թե քառյակը «կպատրաստվի, կկոնսուլտացվի, կհավաքվի տարբեր գինեգործական կոմբինատներում, իրարից նյութեր փախցնելու ցանկություն կունենան», այսպիսի հայտարարություն արեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Այնուհետև շեշտեց. «Մենք քաղաքական ուժեր ենք, որոնք կոնկրետ խնդիրների շուրջ համագործակցում են ցանկացած պարագայում: Եվ փորձել ցանկացած պարագայում նույնացնել և գնահատականներ տալ, մի՛ արեք այդ գործը: Տասնապատիկը կստանաք անձամբ Դաշնակցության կողմից: Լրիվ անտեղի, անիմաստ շահարկում է»:

 

Արմեն Աշոտյանը հակադարձեց Աղվան Վարդանյանի  «սպառնալիքատիպ» ձևակերպումներին. «Չնեղանա ոչ ոք, բայց ամենահեղինակավոր մարդը պետական ապարատում երկրի առաջին նախագահն է, որը նման բան է ասել, և որը ոչ ոք չի հերքել: Հիմա եթե ԶԼՄ-ներն այսօր առաջին էջում դնեն, որ Դուք ասում եք, թե չկա հրաշալի քառյակ, թող ասեն, որ այդ արտահայտությունը սխալ է, և չնույնականացնեն այլ ուժերի հետ, չնայած տեղեկատվական հոսքերից երբեմն նման թյուր տեղեկություններ կարող են ստանալ»:

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31