Օրվա լրահոսը

Սամվել Բեգլարյան. «Թումանյանը գրում էր, թե ինչպես է Եվրոպան մեզ խժռելու»

Չափորոշիչները խախտված են ոչ միայն գրքի հանդեպ

Կովալենկո Շահգալդյանի փեսան էլ լքեց Գյումրին

Aravot.am-ի տեղեկություններով Շիրակի մարզի հարկային տեսչության պետ Հրանտ Կարապետյանը, որը Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի փեսան է և մոտ 2,5 տարի պաշտոնավարեց Գյումրիում, տեղափոխվել է Երևան` նշանակվելով Էրեբունու հարկայինի պետ: Նշենք, որ մեծ բիզնեսներ ունեցող այս պաշտոնյան մինչև Գյումրի տեղափոխվելը, ուղիղ 3 տարի աշխատում էր Արթիկի հարկային տեսչությունում: Նրա փոխարեն Շիրակի մարզի հարկային տեսչության պետ

«Էս տները տանք Ալեքսանյանին, դարդ ու ցավից պրծնենք»

Մալաթիա համայնքի Շրջանային փողոցի մի շարք բնակիչներ ուզում են իրենց տները «հանձնել» ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Բնակիչները լսել են, որ այս տարածքը պետք է իրացման գոտի հայտարարվի, այն ձեռք է բերելու Ալեքսանյանը: «Էս տները տանք Ալեքսանյանին, դարդ ու ցավից պրծնենք»,-ասում են բնակիչները: Այս մասին մանրամասն` կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»: Ամբողջական հոդվածն Aravot.am-ում կլինի մի քանի

Ռուսաստանում Վրաստանի նախկին դեսպանին մահացած են գտել. Новости-Грузия

Ռուսթավիի քաղաքապետի նախկին թեկնածու, Ռուսաստանում Վրաստանի նախկին դեսպան և «Ռուսթավի-2» հեռուստակայանի ղեկավար Էրոսի Կիցմարիշվիլիի դիակը հուլիսի 15-ին հայտնաբերել են իր մեքենայի մեջ, Թբիլիսիի իր տան մոտ, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ-ը: «Մահացածի մարմինը հայտնաբերվել է իր մեքենայի մեջ իր տան մոտակայքում: Նրա կողքը զենք էր դրված», – հայտնել են ՆԳՆ-ից: Էրոսի Կիցմարիշվիլին Ռուսաստանում

«Լրագրողի համար դժվար է միայնակ պայքարել իր իրավունքների համար». փորձագետ

Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիան Եվրամիության տրամադրած դրամաշնորհի շրջանակներում պատրաստվում է Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում իրականացնել այդ երկրների ժուռնալիստների միությունների կարողությունների զարգացման ծրագիր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայի նախագահի տեղակալ Օլիվեր Մանեյ-Կիրլը: Ծանոթացնելով ծրագրին՝ նա ասաց, որ այն նպատակ ունի աջակցելու վերը նշված երկրների ժուռնալիստների միություններին, հզորացնելու և արդիականացնելու դրանք: Ծրագրի

Գևորգ Կոստանյան. «Չեմ հրաժարվի իմ խոսքերից». (Տեսանյութ)

«Երբևէ, հատկապես իմ պաշտոնավարման ժամանակ որևէ որոշում չեմ կայացրել հասարակական կարծիքը կամ շարժումը նկատի ունենալու տեսանկյունից»,-պատասխանելով այն հարցին՝ արդյո՞ք համաչափ է Լյուքս Ստեփանյանի դեմ կայացված դատավճիռը, այսպես պատասխանեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Նա ևս մեկ անգամ շեշտեց, թե իր համար նշանակություն չունի, թե կա հասարակական պահանջ, ուրեմն անձին եկեք մեղադրանքից ազատենք, կամ  ծնողների դիրքորոշումը՝

Հովակիմ Սրբազան. «Սեռափոխության մասին» օրենքի նախագիծ մշակած պլաստիկ վիրաբույժը կարող է ազգի դավաճան համարվել»

Օրերս Aravot.am-ի հետ զրույցում Գյումրու բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Կարեն Պետրոսյանը դժգոհել էր, որ թեև իրենք առողջապահության նախարարությանն են ներկայացրել «Սեռափոխության մասին» օրենքի նախագիծը, սակայն այստեղից դեռ արձագանք չկա: Պլաստիկ վիրաբույժը, որն այդ օրենքի նախագծի հեղինակներից մեկն է, գտնում է, որ եթե մարդը ունի սեռափոխության պահանջ, եթե ոչ Հայաստանում, նա անպայման

«Մեր ամենամեծ հարստությունը մեր գլխում է».Քեն Դավիտյան

Այսօր  «Ոսկե  Ծիրան»  միջազգային 11-րդ կինոփառատոնի շրջանակներում  տեղի ունեցավ հերթական հանդիպում-միջոցառումը՝  «Թումո»  ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:  «Թումոն» այս անգամ հյուրընկալեց ամերիկահայ դերասան Քեն (Գեղամ) Դավիտյանին, որն առավել հայտնի է «Բորատ»  ֆիլմում Ազամատ Բագատովի   դերով:  Դերասանը կիսվեց փառատոնյան   տպավորություններով, մասնագիտական  հմտություններով, պատասխանեց հյուրերի հարցերին: Քեն Դավիտյանը  տպավորությունները դրական են. «Ես ուրախ եմ հյուրընկալվել Երևանում:  Հիշում եմ, երբ

ՀՀ առողջապահության նախարարություն. Օմբուդսմենի ներկայացուցիչների կատարած այցը պետք է ուղեկցվեր նաև համապատասխան մասնագետների ներկայությամբ

Ի պատասխան Օմբուդսմենի հայտարարության ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հուլիսի 15-ին հոգեբուժական հաստատությունների վերաբերյալ արված հայտարարության կապակցությամբ հայտնում ենք, որ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մայիսի 18-ին` իր պաշտոնավարման առաջին այցերից մեկի ժամանակ, այցելել է հոգեբուժական հաստատություններ` հաշվի առնելով և քաջ գիտակցելով հրատապ լուծում պահանջող խնդիրները: «Ավան» հոգեկան առողջության և «Նորք» հոգեբուժական կենտրոններում անցկացրած

Հայտնաբերվել է 17-ամյա քարվաճառցու դին. Armlur.am

Քիչ առաջ Armlur.am-ը տեղեկացավ, որ Քարվաճառի գերեզմանների մոտ գտել են Քարվաճառի բնակիչ, օրերս, ըստ տեղեկությունների, դիվերսանտների կողմից գերեվարված 17-ամյա Սմբատ Ցականյանի դին: Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Սմբատի դին հայտնաբերվել է Թուրքի գերեզման կոչվող տարածքում:   Մանրամասները կարող եք կարդալ` Armlur.am-իկայքում

Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած Մերի Քոչարյանի վիճակը գնահատվում է ծայրաստիճան ծանր

Թարմացված տեղեկատվություն Մոսկվայի մետրոյում տուժածների վերաբերյալ   Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության հաղորդած տվյալների համաձայն` այսօր առավոտյան Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած ուղևորների շրջանում կան հայազգի անձինք. 1) Քոչարյան Մերի Աշոտի – 20 տարեկան, Մոսկվայի հ.67 քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել ողնաշարի կոտրվածքով և գլխուղեղի փակ վնասվածքով; 2) Բուլղադարյան Աննա Օլեգի – 23 տարեկան,

Գևորգ Կոստանյանը հրաժարական կտա՞ սահմանադրական բարեփոխումների տապալման դեպքում

«Սահմանադրական բարեփոխումների տապալվել կամ չտապալվելու հետ չի կապված իմ գործունեությունը»,-հարցին՝ հրաժարական կտա՞ սահմանադրական բարեփոխումների տապալման դեպքում, Հրազդանում հուլիսի 15-ին սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկումից հետո այսպես պատասխանեց ՀՀ գլխավոր դատախազ, ՀՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գևորգ Կոստանյանը: Նա հայտնեց, որ հանձնաժողովում ինքն ընդգրկված է որպես  սահմանադրագետ, այլ ոչ թե որպես գլխավոր դատախազ, քանի

Հայաստանը ՄԻԵԴ-ում երրորդ կողմ՝ «Շվեյցարիան ընդդեմ Փերինչեքի» գործով

«Հայաստանը մասնակցելու է որպես երրորդ կողմ»,- հարցին՝ արդյո՞ք ՀՀ-ն կմասնակցի որպես երրորդ կողմ Մարու իրավունքների եվրոպական դատարանում գտնվող «Շվեյցարիան ընդդեմ Փերինչեքի» գործով, այսպիսի հայտարարություն արեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Նա նշեց, ոչ մինչև օգոստոսի 26-ը ՀՀ-ն պաշտոնապես ներկայացնելու է իր դիրքորոշումը երրորդ կողմ ներկայանալու վերաբերյալ: Հիշեցնենք, որ թուրք ազգայնական գործիչ Փերինչեք Դողուն Շվեյցարիայում հերքել

Հ. Նաղդալյան. «Ինտենսիվ ներգրավվելով եվրասիական ինտեգրման գործընթացներին, Հայաստանն ամենևին չի փակում դռները եվրոպական ինտեգրացիոն ֆորմատի առջև»

Հուլիսի 15-ին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը «Միջազգային հումանիտար զարգացման»  հասարակական կազմակերպության՝ «Երիտասարդ դիվանագիտություն 2014» գիտագործնական դպրոց» նախագծի շրջանակներում հանդիպեց Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների և ասպիրանտների հետ, որոնք հետաքրքրված են քաղաքականությամբ, միջազգային հարաբերություններով և դիվանագիտությամբ: Ողջունելով երիտասարդ դիվանագետներին ԱԺ-ում՝ տիկին Նաղդալյանը նախ կարևորեց մասնակիցների կրթությունը շարունակելու, ստացած գիտելիքները զարգացնելու ցանկությունը, միաժամանակ նշելով, որ հասարակության

Տիկնիկային թատրոնը արժանացել է «Aact world fest» փառատոնի գլխավոր մրցանակներին

Տիկնիկային թատրոնը արժանացել է լավագույն ներկայացում, լավագույն ձայնային եւ լավագույն վիզուալ ձեւավորումներ մրցանակներին

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն Արաբկիրում ծանոթացել է պարտադիր բարեկարգման աշխատանքներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն Արաբկիր վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում հետևել է Երևանի ավագանու՝ «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը սահմանելու մասին» որոշմամբ պահանջների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքներին: Վարչական շրջանի ղեկավարի և պատասխանատուների ուղեկցությամբ քաղաքապետը մասնավորապես շրջել և ծանոթացել է Կոմիտասի պողոտայում տեղակայված օբյեկտների

407.29 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հուլիսի 15-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ » ԲԲԸ-ում կայացել է 5 330 000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407.29 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407.38 դրամ: NASDAQ OMX Armenia

Հարկադիր կատարման ծառայությունն ամփոփել է 2014 թ. կիսամյակային գործունեության արդյունքները

Այսօր ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի է ունեցել խորհրդակցություն 2014 թ. առաջին կիսամյակի գործունեության արդյունքների վերաբերյալ, որը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը։ Մինչ օրակարգային հարցերի քննարկումը Միհրան Պողոսյանը սպայական ողջ անձնակազմին է ներկայացրել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի նորանշանակ տեղակալ Արմեն Հարությունյանին, մաղթել հաջողություններ և արդյունավետ աշխատանք: Ըստ օրակարգի` ՀՀ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Արաբկիր վարչական շրջանում

Երևան քաղաքի զարգացման 2014 թվականի ծրագրերի շրջանակում մայրաքաղաքում շարունակվում են բարեկարգվել, կանաչապատվել ու կահավորվել բակային տարածքները: Արաբկիր վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է այս տարվա ծրագրով արդեն բարեկարգված, ժամանակակից խաղահրապարակներով, մարզական գույքով, զրուցարաններով և նստարաններով կահավորված ու գիշերային լուսավորությամբ ապահովված հերթական բակերը: Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին

Գևորգ Կոստանյանը չգիտի՝ ՀՀ-ում ինչքան դիվերսանտներ կան

«Համենայն դեպս կատարվածը դիվերսիա է որակվել և արդեն քրեական գործ է հարուցվել ԼՂՀ-ում դիվերսիայի և սպանության որակներով: Իսկ ՀՀ դատախազությունը որևէ առնչություն չունի այդ գործընթացների հետ»,- ադրբեջանական դիվերսիոն խմբի ձերբակալության փաստին այսօր Հրազդան քաղաքում կազմակերպված սահմանադրական բարեփոխումներին նվիրված քննարկումից հետո այսպես արձագանքեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Այնուհետև հավելեց. «Դա ԼՂՀ տարածքն է և ՀՀ

Ինքնասպանության փորձը կանխվել է

Հուլիսի 15-ին, ժամը 16.29-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի դատարանի շենքի 3-րդ հարկից քաղաքացին սպառնում է նետվել պատուհանից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարների, ոստիկանության աշխատակիցների և քաղաքացիների համատեղ ուժերով ինքնասպանության փորձը կանխվել է: ՀՀ ԱԻՆ  

«Մենք մեր զինվորի կողքին ենք». ծրագրի ամփոփում

Այսօր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում ամփոփվեց «Մենք մեր զինվորի կողքին ենք» խորագրով բարեգործական ծրագիրը: Միջոցառումն անցավ ԱՀԹ Առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ Սրբազան արքեպիսկոպոսի նախագահությամբ և Հ ՊՆ նախախար Սեյրան Օհանյանի մասնակցությամբ: Գումարային աջակցությունը ստացավ վերջին խումբը՝ Երևանի Կենտրոն համայնքի 24 ընտանիք: Ողջունելով ներկաներին՝ Տ. Նավասարդ Սրբազանը շնորհակալություն հայտնեց այն բարերարներին, ովքեր աջակցել էին ծրագիրն իրականություն

Մոսկվայում շոգ է (ֆոտոռեպորտաժ)

Այսօր եւ վաղը Մոսկվայում +32 է: Ըստ բլոգեր zyalt-ի՝ Մոսկվայի բոլոր շատրվանները լցված են լողորդներով: Ընդ որում՝ ցերեկն երեխաներն են լողանում շատրվանների լողավազաններում, իսկ գիշերը՝ մերձակայքի բոմժերը ու լվանում իրենց շորերը:

Սահմանադրական բարեփոխումներ՝ հանուն ընդդիմությա՞ն

«Շատ դեպքերում ունենում ենք սահմանադրական իրավունք, բայց դրան համարժեք պարտականություն և պատասխանատվություն համապատասխան պետական մարմնի համար սահմանված չէ»,-այսօր Կոտայքի մարզպետարանում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին նվիրված քննարկման ժամանակ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը հիմնավորելով՝ այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ, ՀՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գևորգ Կոստանյանը: Ըստ նրա՝ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը ակնառու է: Պարոն Կոստանյանն

Ֆրանկ դե Բուր. «Արաս Օզբիլիսը բացառիկ ֆուտբոլիստ է»

«Այաքսի» գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը խոստովանել է, որ կիսապաշտպան Արաս Օզբիլիսի մեջ ահռելի ներուժ է տեսնում, սակայն ֆուտբոլիստը գերադասել է տեղափոխվել Ռուսաստան: «Այաքսից» հեռանալը Արասի որոշումն էր: Ես նրան ասել եմ, որ նրա մեջ ահռելի ներուժ եմ տեսնում, որ նա «Այաքսում» կարող է Արյեն Ռոբենի պես ֆուտբոլիստ դառնալ: Սակայն Արասին առաջարկ եղավ, որից հրաժարվել

Հրապարակվել է 2014-2015 ուստարվա դիմորդների անվանացանկը՝ ըստ անցողիկ միավորների և մասնագիտությունների

Ընդունելության քննությունների անցողիկ միավորներին և դիմորդների անվանացանկին կարող եք ծանոթանալ ԵՊՀ պաշտոնական կայքի «Դիմորդ» բաժնում: Արդյունքների հրապարակումից հետո դրական միավորներ ունեցող, բայց մրցույթից դուրս մնացած դիմորդները հնարավորություն կունենան դիմելու թափուր տեղերի համար և սովորելու վճարովի հիմունքներով: ԵՊՀ

Սամվել Զաքարյան . «Հայաստանում դեղերի մասով ստվերային պայքարն անիմաստ է» (Տեսանյութ)

Այսօր «Նոյյան Տապան» -ի մամուլի սրահում տեղի ունեցավ Դեղ արտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանի ասուլիսը: Ըստ նրա՝ Հայաստանի դեղարտադրողները պնդում են վերանայել իրենց գործունեությունը խոչընդոտող օրենքը և դիմել են ՀՀ վարչապետին: Ազգային Ժողովը հունիսի 21-ի արտահերթ նիստում ընդունել է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում(9.2-րդ հոդվածում) լրացում կատարելու մասին ՀՀ օրենքը, ըստ որի՝ ԱՏԳԱԱ

Քարդաշյանի նախկին ընկերը ևս ամուսնացավ, նույնպես հայի հետ. IBT

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի նախկին ընկերը՝ ամերիկյան ֆուտբոլի մարզիկ Ռեգի Բուշը հուլիսի 12-ին ամուսնացել է պարուհի Լիլիթ Ավագյանի հետ, հայտնում է «Ինթերնեյշընըլ Բիզնես Թայմս» պարբերականը: Սան Դիեգոյում հարսանեկան արարողությանը ներկա է եղել նաև Քիմի խորթ եղբայրը՝ Բրոդի Ջեները: Բուշն ու Ավագյանը հանդիպում էին մոտ երեք տարի, իսկ անցած տարի նշանվել էին: 2013թ. մայիսին ծնվել է

Մի բաժակ ջուր խնդրելու, կամ պարզապես շփվելու համար, տատիկ-պապիկները «շտապօգնություն են» կանչում

Այս տարվա 6 ամիսների ընթացքում սննդային թունավորումների 15 կանչ է արվել «շտապօգնությանը», ինչը 1 կանչով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը: «Որ շոգից թուլանան, կամ արեւային հարվածներ լինեն ու ահազանգեն շտապ օգնություն, այս տարի չի եղել: Բայց մի ժամանակ մեծահասակներն այդ խնդրով դիմում

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Ջոն Հեֆերնի հետ

Հուլիսի 15-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Դեսպանի խնդրանքով, Նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, անդրադարձել երկրում տիրող համակարգային կոռուպցիային, մարդու իրավունքների ոտնահարումներին, արտագաղթի չնվազող տեմպերին, ընտրությունների շարունակական կեղծման ավանդույթին` դրանք համարելով Հայաստանի առջև ծառացած հիմնական մարտահրավերներ: Առաջին Նախագահը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031