Օրվա լրահոսը

Շանթ Հարությունյանի նկատմամբ նախազգուշական սանկցիա կիրառվեց

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Շանթ Հարությունյան և ընկերներ» գործով դատական նիստը միջադեպի պատճառով ընդմիջվեց: Միջադեպը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ գործով տուժող ճանաչված ոստիկան Գեղամ Խաչատրյանը ցուցմունք էր տալիս: Շանթ Հարությունյանի որդի Շահեն Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը նրան հարցրեց՝ ինչու՞ նախօրոք բարձրախոսով կոչ չէին անում, որ Շանթն ու իր ընկերները չանցնեն փողոցը, նա ասաց, թե

Կառավարությունում քննարկվել է ՀՀ քրեական նոր օրենսգրքի հայեցակարգի նախագիծը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի վերաբերյալ խորհրդակցություն՝ պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկվել է Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի հայեցակարգի նախագիծը, որի նպատակը գործող օրենսգրքում առկա հայեցակարգային անճշտությունների, հակասությունների, թերությունների ճշգրտումը և ուղղումն է: Այն մշակվել է ՀՀ Նախագահի՝ 2012 թ. «ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թթ.

Հայաստան-Իրաք ընկերական խաղի մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը

Համացանցում որոշ լրատվամիջոցներ, վկայակոչելով ՖԻՖԱ-ին, գրում են, թե սեպտեմբերի 3-ին Երեւանում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում է անցկացնելու Իրաքի ընտրանու հետ: Սակայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքէջում նման տեղեկատվություն չկա: Aravot.am-ը ՀՖՖ նախագահի խորհրդական Արայիկ Մանուկյանից ճշտեց տեղեկատվության հավաստիությունը: «Ոչ: Նման բան չկա: Դա ապատեղեկատվություն է: Եթե լիներ, առաջինը կհրապարակեր www.ffa.am-ը: Ընդհանրապես, լավ կլիներ, որ

407.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հուլիսի 16-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3 100 000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407.25 դրամ: NASDAQ OMX Armenia  

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Ս. թ. հուլիսի 10-ին մի շարք ՀՀ ԱԺ պատգամավորների կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը դրվել է շրջանառության մեջ: Համաձայն այդ լրացումների, «Պարտապանի մոտ դրամական միջոցների առկայության դեպքում պարտապանի հաշիվը սպասարկող բանկը պարտավոր է պարտապանի ունեցած դրամական միջոցների վրա արգելանք դնել միայն այն

Օմբուդսմենի բացահայտած խախտման նոր փաստեր՝ հատուկ Առողջապահության նախարարի համար

Օմբուդսմենի ներկայացուցիչներն այսօր հերթական այցն են կատարել հոգեբուժական հաստատություններ: Սևանի հոգեբուժարանում հայտնաբերվել է 3 անուն ժամկետանց դեղ, ինչպես նաև կտրված են եղել այլ դեղերի ժամկետների նշման հատվածները: Ժամկետանց դեղորայք է հայտնաբերվել նաև Արմաշի առողջության կենտրոնում: Ահա և Օմբուդսմենից խնդրված փաստեր՝ հատուկ Նախարար Արմեն Մուրադյանի համար: Երեկ Առողջապահության նախարարությունն արդեն հնաոճ դարձած գործելաոճով էր արձագանքել մեր

Հոսպիտալի բժիշկների ծեծի գործով տուժողներից 2-ը հարցաքննվեցին

Զինծառայողներ Ռազմիկ Մանուկյանը, Արշակ Թորոսյանը, Դավիթ Մարկոսյանը մեղադրվում էին այն բանի համար, որ անցյալ տարվա նոյեմբերին գտնվելով Կանազի զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում, ոգելից խմիչք են օգտագործել, ապա սպառնալիքներ են տեղացել փոխգնդապետ, հոսպիտալի պետ Սահակ Օհանյանի, բժիշկներ՝ Վաղինակ Հովհաննիսյանի, Լեւոն Բալայանի, Էմիլ Բաբաջանյանի, Արմեն Հովսեփյանի նկատմամբ: Ամբաստանյալները քաշքշել էին Ս.Օհանյանի շապիկից, կողապահարանը զենք դարձնելով հարվածներ են

ԱՄՆ ԿՀՎ-ը թուլացել է Հարավային Կովկասում. Սահակաշվիլի. Haqqin.az

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը թուլացրել է իր դիրքերը Հարավային Կովկասում, իսկ ամերիկյան հետախուզությունն ընդհանրապես մոռացել է մեր տարածաշրջանի մասին, ասել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին՝ «Հաքքին.ազ»-ի հետ զրույցում: «Ռուսաստանում չեն հասկանում գլխավորը՝ ինչպես Ուկրաինայում, Վրաստանում և այլ հետխորհրդային երկրներում, ժողովուրդներն են տնօրինում իրենց ճակատագիրը: Նրանք դեռ այն կարծրատիպերով են շարժվում, թե ամեն ինչ ծրագրվում

Եվս մեկ միջադեպ՝ «Շանթ Հարությունյան և ընկերներ» գործով դատական նիստի ընթացքում (Տեսանյութ)

«Շանթ և ընկերներ» գործով դատական նիստի ընթացքում միջադեպ տեղի ունեցավ, երբ գործով տուժող ճանաչված ոստիկան Գեղամ Խաչատրյանը ցուցմունք էր տալիս: Շանթ Հարությունյանի որդի Շահեն Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը նրան հարցրեց՝ ինչո՞ւ նախօրոք բարձրախոսով կոչ չէին հայտարարում, որ Շանթն ու իր ընկերները չանցնեն փողոցը, դուրս չգան երթևեկելի մաս: Ոստիկանը հայտարարեց, թե Շանթ Հարությունյանը թույլ չէր տալիս,

«Երևանի քաղաքապետարանը՝ Երևանի մանուկներին» վերականգնողական բուժման ծրագրի երկրորդ փուլն է մեկնարկել

«Երևանի քաղաքապետարանը՝ Երևանի մանուկներին» ծրագրի երկրորդ՝ ջրային թերապիայի փուլն է մեկնարկել։ Երևանի քաղաքապետարանի և «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության համատեղ ծրագիրը վերականգնողական բուժման լիարժեք կուրս է մանկական ուղեղային կաթվածով հաշմանդամ երեխաների համար։ Ծրագրում ներառված են 17 երեխաներ, ովքեր միայնակ մայրերի խնամքի տակ են։ «Հաշմանդամություն ունեցող մեր քաղաքացիների հիմնախնդիրները պարտադիր ներառվում են քաղաքապետարանի տարբեր ծրագրերում։ Երևանի

ՀՀ վարչապետը կընդունի քիմպրոմցիներին

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը պայմանավորվածություն է ձեռք բերել:

6 տրանսպորտային միջոց տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք

Քաղաքացիների պատշաճ և անվտանգ փոխադրումն ապահովելու նպատակով հերթական անգամ ճանապարհային ոստիկանության ծառայողների ուշադրության կենտրոնում էին հայտնվել կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները: Հուլիսի 16-ին իրականացված հատուկ միջոցառման ընթացքում համապատասխան փաստաթղթեր չունենալու համար ՃՈ 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 6 ուղևորատար տրանսպորտային միջոց: ՀՀ ոստիկանություն  

Միջադեպ՝ «Շանթ Հարությունյան և ընկերներ» գործով նիստին». «Այ անդաստիարակ, չմո» (Տեսանյութ) 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է «Շանթ Հարությունյան և ընկերներ» գործով դատական նիստը (նախագահող դատավոր՝ Մնացական Մարտիրոսյան): Լրագրող Գայանե Առուստամյանի նկատմամբ Մնացական Մարտիրոսյանը դատական սանկցիա կիրառեց՝ մինչև ամբողջ դատավարության ավարտը: Սանկցիա կիրառելու պատճառն այն էր, որ Գայանե Առուստամյանը «անդաստիարակ» անվանեց դատարանի դահլիճում ցուցմունք տվող, գործով

Ցմահ դատապարտյալը կտրել է երակները. «Ա1+»

Ցմահ դատապարտյալ Հարություն Խաչատրյանն այսօր «Նուբարաշեն» ՔԿՀ-ում վնասել է ինքն իրեն` կտրելով երակները: Ինչպես «Ա1+»-ին տեղեկացրեց Քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղալեչյանը` մինչ այդ ցմահ դատապարտյալն անօրինական պահանջներ է ներկայացրել ՔԿՀ վարչակազմին, այդ թվում` բժիշկներին, որպեսզի իրեն հասանելիք դեղամիջոցների քանակից ավելին ստանա: Մանրամասն՝ կարդացեք այստեղ  

Ատրճանակը պարտակելու մեջ մեղադրվողը հայերեն չէ՞ր հասկանում

Հուլիսի 11-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում, դատարանի նախագահ Սամվել Մարդանյանի նախագահությամբ, սկսվեց Դիլիջան քաղաքի բնակիչ, 1981թ. ծնված Արտուր Ալոյանի դատավարությունը: Վերջինս 2013թ. դեկտեմբերի 24-ին, ժամը 16-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցում գտնվող «Ակբա կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ Դիլիջանի մասնաճյուղի դիմացի ճանապարհին ականատես է եղել Նավասարդ Աբգարյանի եւ Արտավազդ Թամրազյանի միջեւ վիճաբանությանը: Նա նկատել է,

Գյումրու քաղաքապետն ընդունեց Վ. Սպիվակովի Հիմնադրամի «Մոսկվան դիմավորում է բարեկամներին» փառատոնի դափնեկիրներին

Այսօր՝ հուլիսի 16-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Վ. Սպիվակովի Բարեգործական Հիմնադրամի կողմից անցկացվող «Մոսկվան դիմավորում է բարեկամներին» փառատոնի դափնեկիրներին, ովքեր ներկայացնում են Գյումրու նկարչական և արվեստի դպրոցները: Մասնակիցների երկու տասնյակ աշխատանքներ փառատոնի օրերին ներկայացվել են ցուցասրահներում, իսկ երեխաներն արժանացել են դափնեկրի կոչման: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը շնորհավորեց երեխաներին ու մանկավարժներին Գյումրու պատիվը բարձր պահելու համար՝

Նորից ընտրություններ. Թվեր… և էլի նույն հարցերը

Նախընտրական արշավից մի քանի ամիս անց և գրեթե մեկ ամիս անդադար ընտրություններից հետո, Թբիլիսի քաղաքն, այնուամենայնիվ, ձեռք բերեց նոր Կառավարություն: Հուլիսի 12-ին անցկացված քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլի արդյունքում «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Դավիթ Նարմանիան հավաքեց ձայների մեծամասնությունը(72%) և դարձավ նոր քաղաքապետ: Նոր քաղաքապետի ձեռքբերման հետ միաժամանակ Թբիլիսին ձեռք բերեց նաև նոր Քաղաքական Խորհուրդ` Սակրեբուլո: Ինչպես

«Առավոտի» թղթակիցը չորրորդ անգամ չի կարողանում հարցաքննվել որպես վկա

«Առավոտ» թերթի լրագրող Ռուզան Մինասյանը 4-րդ անգամ է ներկայանում Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ գործարար համբավի պաշտպանության համար դատարան դիմած առողջապահության նախարարության թիվ 3 կլինիկական հիվանդանոցի հայցով: Դատավոր Ալեքսեյ Սուքոյանն այսօրվա նիստը հետաձգեց դարձյալ պատասխանողի՝ իրավաբան Ռուբեն Այվազյանի (լուսանկարում)  բացակայության պատճառով: Դատարանը նրան պատշաճ ձեւով ծանուցել էր, սակայն նա չէր ներկայացել դատարան:

ՄԱԿ-ը Արեւմտյան Հայաստանի բնիկ ժողովուրդ ճանաչել է հայերին

Արեւմտյան Հայաստանի Ազգային խորհուրդը ՄԱԿ-ի միջոցով դիմում է աշխարհի ժողովուրդներին, որպեսզի արդարադատության մեխանիզմն իրականացվի

ԱԱԾ-ն քրգործ է հարուցել 174 դպրոցի տնօրեն Գալյա Վասիլյանի դեմ. դպրոցում ոչ հերքում են, ոչ հաստատում

Այսօր «Հայելի» ակումբում հրավիրած ասուլիսում Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանն ասաց, որ իր տեղեկություններով՝ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 174 դպրոցի տնօրենի դեմ քրեական գործ է հարուցվել եւ նա ազատվել է աշխատանքից: Ընդ որում, դա եղել է առանց քաղաքապետարանի իմացության եւ թույլտվության: Քրգործը հարուցել է ԱԱԾ-ն: Տիկին Բախշյանն ասաց. «Ես նամակ եմ գրել

Էլինա Դանիելյանը եզրափակում է լավագույն տասնյակը

Պլովդիվում ընթացող կանանց շախմատի Եվրոպայի 15-րդ անհատական առաջնության նախավերջին տուրում Հայաստանի լավագույն շախմատիստուհի Էլինա Դանիելյանն այսօր սպիտակներով խաղում է Բուլղարիայի առաջատար Անտոանետա Ստեֆանովայի հետ: Ինը տուրից հետո Էլինան 6,5 միավորով ամփոփում է առաջատարների տասնյակը (մասնակցում է 116 շախմատիստուհի): Լիլիթ Մկրտչյանն առայժմ 6,0 միավորով 15-րդ տեղում է եւ խաղում է Մոնիկա Սոշկոյի (Լեհաստան) հետ: Մեր մյուս

Գագիկ Գյուրջյան. «Տուրիզմի զարգացումը պետք է բերի համայնքի զարգացմանը»

Մշակույթի նախարարության, էկոնոմիկայի նախարարության եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ հուշարձանների պահպանության հարցում փոխհամաձայնություն չկա

Շոգը «անտեր» թողեց կոշիկներն ու խաղաքարտերը

Սրանք Արենիի քարանձավում հայտնաբերված աշխարհի ամենահին տրեխները չեն, որ 5500 տարեկան լինեն: Ժամանակակից սպորտային կոշիկներ են՝ «հայտնաբերված»… Վերնիսաժի տարածքում: Կոշիկների տակ այլ «գտածո» էլ կա՝ խաղաքարտեր, որոնց տերը, հավանաբար, ինչ-որ տեղ պատսպարվել էր երեւանյան կիզիչ արեւից՝ միառժամանակ մոռանալով սիրելի զբաղմունքի ու ոտնամանների մասին: Լուսանկարը՝ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ «Առավոտ» օրաթերթ 15.07.2014

Արտագաղթը անտառհատումների վրա դրական է ազդել (Տեսանյութ)

Անտառային հրդեհների 90% դեպքերում մարդու «մատը խառն է» լինում. գնում են անտառ, խորոված են անում, քեֆ են անում, հետո աղբը չեն հավաքում, կրակը լավ չեն հանգցնում

Հովիկ Աբրահամյան. «Մենք շահագրգռված ենք մեծացնելու կանանց մասնակցությունն ու ներգրավվածությունը»

Մեկ այլ հարցով քննարկվել է Հայաստանի Հանրապետությունում կանանց վիճակի բարելավման և կանանց ու տղամարդկանց հավասարության քաղաքականության իրականացման ազգային մեխանիզմի մշակման հարցը:

«Չի կարելի ամեն անգամ ենթարկվել այդ շանտաժին»

Հարցազրույց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի փորձագետ, ծրագրի ղեկավար Հայկակ Արշամյանի հետ – Վերջին շրջանում շատերն են կարծիք հայտնում, որ Հայաստանում քաղաքական ուժերը կորցրել են իրենց դերը, քաղաքական դաշտն աղճատված է, եւ պետք է հույս դնել քաղաքացիական հասարակության, քաղաքական կողմնորոշում չունեցող ակտիվ զանգվածների վրա: Ի՞նչ եք կարծում՝ նրանք կարո՞ղ են ինչ-որ բան փոխել: – Եթե խոսում ենք

Շանթ Հարությունյանը՝ տուժողին. «Ինչու՞ եք շառ անում, ես չեմ ասել, թե գնում եմ Բաղրամյան»

Շանթ Հարությունյանը հայտարարեց, թե «հնարավոր չէ՞ Օսիպյանը սկզբից գա, մինչև Օսիպյանը չգա չի պարզվի»:

«Ես էլ եթե խոշոր գործարար լինեի, հավանաբար կդժգոհեի»

ՀՀԿ-ական պատգամավորը՝ հարկային դաշտ մտնելու առումով խոշոր գործարարների դժգոհությունների մասին «Ողջունում եմ կառավարության այդ քայլը եւ կարծում եմ, որ աշնանն արդեն ականատես կլինենք բավական լուրջ արդյունքների՝ բյուջեի հավաքագրումների եւ ստվերի կրճատման առումով: Կառավարությունում՝ ի դեմս վարչապետի, նման վճռականություն տեսնում եմ: Կարծում եմ՝ հասարակության վերաբերմունքն էլ դրական է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության

Արսեն Ավակովի դեմ մահափորձ է կատարվել. Укринформ

Ուկրաինայի ներքին գործերի նախարար, ազգությամբ հայ Արսեն Ավակովի դեմ մահափորձ են կատարել, այդ մասին «Ուկրինֆորմ» լրատվականին հայտնել են իրավապահ մարմիններից: «Դեռևս մանրամասներ չկան: Հայտնի է միայն, որ նախարարին փորձել են սպանել հակաահաբեկչական գործողություններ իրականացվող գոտում (Ուկրաինայի արևելքում)», – հայտնել է աղբյուրը: Ուկրաինայի ՆԳՆ-ից հայտնել էին, որ ավելի թարմ տեղեկություն կտրամադրվի այսօր նախատեսված ճեպազրույցի ժամանակ, սակայն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031