Օրվա լրահոսը
Լիլյա Շեւցովա. «Մի՞թե հայկական կողմը չի կարող գտնել այլ զուգահեռներ»
Մոսկովյան «Կարնեգի» փորձագիտական կենտրոնի «Ռուսական ներքին քաղաքականությունն ու ինստիտուտները» ծրագրի ղեկավար, Միջազգային խաղաղության «Կարնեգի» հիմնադրամի (Վաշինգտոն) առաջատար աշխատակից Լիլյա Շեւցովան «Aravot.am»-ի հետ զրույցում անդրադարձավ Հայաստանում եւ Ղարաբաղում տարվող զուգահեռներին` Ղրիմի եւ Ղարաբաղի միջեւ: Նշեցինք, որ անգամ Ղարաբաղն է դիտարկում է Ղրիմի հանրաքվեն որպես ժողովուրդների ինքնորոշման հերթական արտահայտություն, այս առումով, հարցրեցինք, թե հնարավո՞ր է, որ Ռուսաստանի
Հայաստանը ՄԱԿ-ում ձեռնպահ կքվեարկի Ղրիմի վերաբերյալ բանաձևի նախագծին. «Ազատություն»
Հայաստանը ձեռնպահ է քվեարկելու վաղը՝ մարտի 27-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի ներկայացրած բանաձևի նախագծին, որով անվավեր է ճանաչվում Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեն: Այս մասին այսօր «Ազատությանը» փոխանցեցին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից: Reuters-ի փոխանցմամբ, Կիևի առաջարկած բանաձևում նշված է, որ մարտի 16-ին Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում տեղի ունեցած հանրաքվեն իրավական ուժ չունի, ուստի չի կարող հիմք հանդիսանալ
Գորիսի քաղաքապետ. «Ամեն ինչ արվել է օրենքի շրջանակներում, ես ինձ մեղավոր չեմ համարում»
Ինչպես տեղեկացրել էինք, «Գորիսի քաղաքապետարանի հայտարարած մրցույթներում հիմնականում շահում է Գորիսի քաղաքապետին պատկանող կազմակերպությունը» եւ «Գորիսի քաղաքապետը պարզաբանում է»՝ Aravot.am-ի հրապարակումների հիման վրա նախապատրաստված նյութերով՝ քրեական գործ է հարուցվել: «Իրավունքների տեղեկատվական կենտրոն» հ/կ-ի հրապարակած տեղեկատվությանը հղում անելով, մասնավորապես նշել էինք, որ Գորիսի քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթներում հիմնականում շահում է Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանին պատկանող «Գորեր» ՍՊԸ-ն:
«Գնում ենք քեսապցի մեր հայրենակիցներին պաշտպանելու». Նախախորհրդարան
«Քեսապը հայն է ու Հայաստանը, իսկ հայի ու Հայաստանի վրա ձեռք բարձրացնողը ձեռք է բարձրացնում ամբողջ հայության արժանապատվության և պատվի վրա»,-այս մասին Նախախորհրդարանի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Արցախյան պատերազմի ժամանակ Հադրութի պաշտպանական շրջանի 1-ին գումարտակի հրամանատար Վահան Բադասյանը, ով հանդես է եկել քեսապահայերին պաշտպանելու նպատակով զինված խմբեր ձևավորելու առաջարկությամբ: Շեշտելով
ՀՀ բնապահպանության նախարար. «Ես գործել եմ տվյալ իրավիճակին համարժեք». 168.am
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը՝ անդրադառնալով իր և բնապահպան ակտիվիստի միջև երեկվա կոնֆերանսում տեղի ունեցած միջադեպին, ասել է, որ մի խումբ բնապահպաններ մոտեցել են և փորձել են խանգարել միջոցառումը, և ինքը՝ տեսնելով ստեղծված իրավիճակը, խնդրել է ու առաջարկել է՝ դուրս գալ դահլիճից և բոլոր հարցերի պատասխանը ներկայացնել դրսում: «Բնականաբար հորդորեցի,
«Տատի, ես տեսա ինչ արագությամբ էր պապան մամային կտրտում». (Տեսանյութ)
Անցյալ տարի օգոստոսի 6-ին Արսեն Առաքելյանն իր եղբոր բնակարանում դանակի մի քանի հարվածով սպանել է իր կնոջը` Լուսինե Դավթյանին: Նրանց անչափահաս դուստրը` Սյուզին մեզ հետ զրույցում պատմել էր, որ ինքը տեսել է, թե ինչպես է հայրը դանակահարում մորը, եւ հազիվ է հասցրել 5 ամյա եղբոր աչքերը ձեռքով փակել, որպեսզի եղբայրը չտեսնի այդ զարհուրելի տեսարանը: Արսեն
Ո՞ւմ աշխատավարձը կբարձրանա հուլիսի 1-ից
«Հուլիսի մեկից ուժի մեջ է մտնելու նոր օրենք, և հանրային բոլոր ծառայողների աշխատավարձերը բարձրանալու են»,-այսօր ի պատասխան պատգամավորների բարձրացրած հարցին, որը վերաբերում էր աշխատավարձերի բարձրացմանը, այսպես պատասխանեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նա նշեց, որ բարձրացումը լինելու է համակարգային ու մանրամասնեց. «Հուլիսի մեկից նվազագույն աշխատավարձը 45 հազար դրամից կդառնա 50.000 դրամ: Քաղծառայության
Մեր դեսպանությունը Դամասկոսում ունի հանձնարարականներ և համապատասխան աշխատանք է տանում. ԱԳՆ
Նախարար Նալբանդյանի պատասխանը ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի հարցին Հարց. Կարեն Ավագյան. Քեսաբում վերջին իրադարձությունների հետ կապված ինչ քայլեր են ձեռնարկվում։ Մեզ երիտասարդական կազմակերպություններ են դիմում քեսաբահայությանն օգնելու ցանկությամբ։ Կարող եք ասել, ինչպես կարող են այդ կառույցներն իրենց օգնությունը տեղ հասցնել։ Պատասխան. Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ Հանրապետության Նախագահի հայտարարությունը մեր խորը մտահոգության վկայությունն է։ Նախագահը տվել
Թեժ մրցույթն ավարտվեց. iPad-ն ու մյուս մրցանակները գտան իրենց տերերին
Կանանց միամսյակի կապապցությամբ Ani Product-ը հետաքրքիր մրցույթ էր կազմակերպել ֆեյսբուքում՝ «Ամենաինքնատիպ բացիկը Մարտի 8-ի կապակցությամբ։ Մի կողմից այն հաճելի անակնկալ էր գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին, ովքեր տեսան ու կարդացին ավելի քան 140 շնորհավորանք՝ նվիրված իրենց տոնին։ Մյուս կողմից, մրցույթի մասնակիցները հնարավորություն ունեցան ստանալ արժեքավոր մրցանակներ։ Նշենք, որ մրցույթն անցավ բավականին թեժ մթնոլորտում։ Չհաջողվեց խուսափել նաև տհաճ մեկնաբանություններից։ Մասնավորապես, որոշ մասնակիցներ կասկածներ էին հայտնում առաջատար՝ ամենից շատ լայքեր
Գյումրու Մերկուրովի անվան նկարչական դպրոցը վերանորոգման կարիք ունի
«Խնդրում եմ միջոցներ գտնել վերանորոգելու Գյումրու Սերգեյ Մերկուրովի անվան նկարչական դպրոցը»,-այսօր ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հորդորեց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Նրա խոսքով՝ դպրոցն ունիկալ է, քանի որ այնտեղ սովորել են Նկարիչների միության անդամների 50%-ը, Մինաս Ավետիսյանը և այլք։ Այնուհետև պատգամավորը հավելեց. «Այս դպրոցը մնացել է ուշադրությունից դուրս և, կարծում եմ,
ՀՀ խորհրդարանում քեսաբահայությանն օգնելու խողովակներ են փնտրում
Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը բարձրացրեց քեսաբահայության խնդիրները, հետաքրքրվեց, թե ինչ պաշտոնական նորություններ կան Քեսաբում տիրող իրավիճակի հետ կապված և օգնության ի՞նչ խողովակներ կան քեսաբահայությանն աջակցելու համար, քանի որ բազմաթիվ երիտասարդական կազմակերպություններ են դիմել այդ հարցով: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց. «ՀՀ նախագահի հայտարարությունը քեսաբահայության հարցով մեր խորը
Երկու լոռեցի մեղադրվում են կեղծ վթար կազմակերպելու մեջ
Նպատակը եղել է ապահովագրական ընկերությունից գումար ստանալը
Կունենանք ծառայությունների օպտիմալ կառուցվածք
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ մարզպետարանների առողջապահության պատասխանատուների մասնակցությամբ կայացած գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ հիմնականում քննարկվեցին Շիրակի մարզի առողջապահության ոլորտի խնդիրները։ Առիթն անցած շաբաթ նախարարի Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում բարձրացված հարցերն էին։ «Ակնհայտ է, որ Գյումրու ծննդատանը կառավարման ոչ արդյունավետ համակարգ ունենք։ Թե՛ այստեղ, թե՛ Ավստրիական մոր և մանկան հիվանդանոցում ծավալված է
Դասախոս. «Մեզանում ընտանեկան բռնություններն այնքան զանգվածային չեն, որ ահազանգենք»
«Ես չեմ սխալվի, եթե ասեմ, որ հայ գենի պահպանողը հենց հայ կինն է»,- խոսելով հայ կնոջ դերի մասին՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շահե քահանա Հայրապետյանը: Նա այսպես է կարծում, որովհետև, նրա բնորոշմամբ, ընտանիքի ողջ բեռը, ծանրությունը դրված է հայ կնոջ ուսերին. «Գուցե ծայրահեղ է թվում,
Հալեպում հայկական եկեղեցի է ռմբակոծվել. «Ամերիկայի ձայն»
Սիրիայի Հալեպ քաղաքի ուղղությամբ իրականացված ռմբակոծություններից մեկի արդյունքում վնասվել է տեղի Սուրբ Երրորդություն հայ կաթոլիկ եկեղեցին: Ռմբակոծության հետևանքով ոչնչացվել է Հալեպի Նոր Գյուղ շրջանում գտնվող հայ կաթոլիկ այս եկեղեցու գմբեթը: Հալեպի հայ կաթոլիկ Սուրբ Երրորդություն, նաև որպես «Զվարթնոց» հայտնի եկեղեցու ռմբակոծության հետևանքով զոհեր չեն եղել, վնասվածքներ է ստացել մի քանի մարդ: ԱՄՆ-ում լույս տեսնող հայկական
ԲՀԿ-ն հորդորում է վարչապետին նախարարների շրջանում բացատրական աշխատանքներ տանել
«Տպավորությունն այնպիսին է, որ որոշ նախարարներ փորձում են ինքնահաստատվել, դրսևորել պաշտոնյային ոչ վայել վարքագիծ խորհրդարանում և խորհրդարանից դուրս»,-այսօր ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այսպիսի «կոռեկտության հորդոր» արեց: Այնուհետև նշեց. «Պարոն վարչապետ, հորդորում ենք այս բացատրական աշխատանքը տանել այն նախարարների հետ, որոնք իրենց ոչ կոռեկտ են դրսևորել վերջին ժամանակահատվածում խորհրդարանում և
«Արտիստը» տեքստը խառնել է ու վիճել դպրոցականների հետ
Մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե միջադեպ է ծագել թիվ 114 ավագ դպրոցի աշակերտների եւ Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասաններից մեկի միջեւ: Aravot.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ թատրոնի տնօրեն Հակոբ Ղազանչյանից, սակայն պարոն Ղազանչյանը չվերցրեց իր բջջային հեռախոսը, մեր զանգերը թատրոն, նույնպես անպատասխան մնացին: Իսկ 114 դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանը Aravot.am-ին պատմեց, որ աշակերտներին տարել էին թեմատիկ ներկայացում՝
Դատարանը մերժեց Վոլոդյա Ավետիսյանի պաշտպանի միջնորդությունները
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այսօր Քանաքեռ- Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի դեմ դատավարությունը, որն ընդմիջվեց՝ ամբաստանյալի պաշտպանի միջնորդությունները ուսումնասիրելու համար: Մինչ դատավոր Լեւոն Ավետիսյանի խորհրդակցական սենյակից վերադառնալը՝ Վոլոդյա Ավետիսյանին բերեցին դատական նիստերի դահլիճ, ներկաներին նա դիմեց. «Դուխներդ տեղը պահեք: Հայերը պիտի պայքարեն: 2000 տարի արդեն պայքարում ենք»: Իսկ դատավոր Լեւոն Ավետիսյանը
Հայտնի են գարնանային և աշնանային զորակոչի ժամկետները
Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանը հարց բարձրացրեց՝ հավաստի՞ են այն լուրերը, որ զորակոչն այս տարի վիճակահանությամբ տեղի չի ունենալու և արդյոք զորակոչի ժամկետները նո՞ւյնն են մնացել: ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Զինված ուժերի բարձրագույն ուսումնական հաստատություններում էլ բաշխումը կատարվում է վիճակահանությամբ: Ուստի վերջին վեց տարիներին որևէ մեկը չի
Աշոտյանը սպասում է քաղաքական միասնականությանը
Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն առաջարկեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին վերացնել «տարեկետում» հասկացությունը. «Հասկանալի է, որ կան շնորհալի երեխաներ, որոնք կարող են ունենալ տարեկետում, բայց խնդիրը վերաբերում է մասսայական տարեկետմանը, որը չի նպաստում գիտության եւ այդ երիտասարդի ապագային: Արդյո՞ք կառավարությունը պատրաստ է մեզ հետ միասին այս նախագծին կողմ քվեարկել
Կառավարությունը՝ «ԴԵՄ ԵՄ»-ին. «Պատրաստ ենք հանդիպել՝ առանց նախապայմանների»
Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին հարցրեց, թե պատրաս՞տ եք Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքից հանել պարտադիր բաղադրիչը: Նա հիշեցրեց, որ վարչապետը «ԴԵՄ ԵՄ»-ի անդամներին ասել էր,որ պատրաստ է քննարկել այդ օրենքում առկա բացերի, խնդիրների վերաբերյալ՝ դրանք չեզոքացնելու առումով, պատրաստ է քննարկում իրականացնել նրանց հետ. «Դրան նախաձեռնության անդամները պատասխանեցին, որ
Թումանյանական ամիսն ավարտվեց
Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին մեկնարկած Թումանյանական ամիսն ամփոփվել է։ Ամենայն հայոց բանաստեղծի 145-ամյակի միջոցառումների թվում ներառված էին գիտական ընթերցումներ՝ «Բազմանդամ ընտանիքի հայր Հովհաննես Թումանյանի կերպարը», «Հովհաննես Թումանյանի զավակները», «Իմ Թումանյանը» թեմաներով։ Թումանյանական գիտական ընթերցումներին մասնակցել են Երևանի հանրակրթական ավելի քան 40 դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտներ՝ տարիքային երկու խմբերով։ Թումանյանական ամսվա ամփոփման օրը, սահմանված
Քաղաքացիական ծառայության խորհրդի դեմ նիստը հետաձգվել էր, հետո՝ «ԴատաԼեքսով» կայացվել
ՀՀ վարչական դատարան էր դիմել Սլավիկ Միրզոյանը: Պատասխանող էր ճանաչվել ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը: Հայցվորը խնդրել էր անվավեր ճանաչել քաղաքացիական ծառայության խորհրդի 11.03.2013թ.վարչական ակտը՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության գործակալության դիտացանցերի եւ տեղեկատվության ծառայության վերլուծության» բաժնի գլխավոր մասնագետի ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակելու մասին, փոխհատուցել աշխատավարձը, եւ օրենքը խախտողներին պատասխանատվության ենթարկել: Սլավիկ
Ցուցմունք տվեցին այն խանութի աշխատակիցները, որոնց մոտ պատսպարվել էր քավոր Հարութի ահաբեկված դուստրը (Ֆոտոշարք)
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդու` Վահե Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Հիշեցնենք, որ նրա դեմ քրեական գործ հարուցվեց անցած տարվա ապրիլի 23-ին Գյումրու Շիրակացի փողոցում հնչած կրակոցների պատճառով: Ըստ առաջադրված մեղադրանքի, Վահե Ղուկասյանը ապօրինի կերպով ձեռք բերված հրազենից ապօրինաբար, շատերի կյանքին վտանգ սպառնացող միջոցով փորձել է
Հասմիկ Պողոսյանը՝ Շուշան Պետրոսյանին. «Ապակողմնորոշում եք ամբողջ հասարակությանը»
Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին հարց ուղղեց՝ «ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվելու Դուք՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ընտրության հարցում»: Շուշան Պետրոսյանն ասաց, որ տնօրենի թափուր պաշտոնի համար դիմած գրեթե բոլոր թեկնածուներին ճանաչում է , նրանցից մի քանիսն ուղղակի մշակութային արժեք
ԲՀԿ-ականը՝ վարչապետին. «Դիտավորյա՞լ եք անում, մարդ ու կնիկ բաժանվում են իրարից»
«Պարոն վարչապետ, ի՞նչն է պատճառը, որ միջազգային կառույցներից ցածր տոկոսներով վարկեր ստանալով, մենք այն գյուղացուն ենք հասցնում մինչեւ 27-30 տոկոսով: Ի՞նչն է պատճառը նման բարձր տոկոսների»,- այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանն այսպիսի հարց ուղղեց Տիգրան Սարգսյանին: Հարցին պատասխանեց էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը: Նրա խոսքերով՝ բանկային տոկոսադրույքները բավականաչափ բարձր
Դավիթ Սաֆարյանն առողջական խնդիր ունի
Ազատ ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը Ստայկիում նախապատրաստվում է ապրիլի 1-ին Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում մեկնարկող Եվրոպայի առաջնությանը: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ արդեն որոշված է, թե Եվրոպայի առաջնությունում ովքեր են մտնելու մրցագորգ: Նրանք են. 57 կգ` Գարիկ Բարսեղյան, 61` Նարեկ Սանոյան, 65` Արթուր Բաղդասարյան, 70` Գրիգոր Գրիգորյան, 86` Մուսա Մուրթազալիեւ, 97` Էդգար
Վոլոդյա Ավետիսյանի պաշտպանը դատավորի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց
Արաբկիրի Քանաքեռ Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենում ազատամարտիկ, քաղբանտարկյալ, պահեստի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով հերթական դատական նիստը՝ Լեւոն Ավետիսյանի նախագահությամբ: Դատական նիստը սկսվեց պաշտպան Արա Զաքարյանի միջնորդությամբ: Պաշտպանը պահանջում էր դատավորի ինքնաբացարկը, քանի որ ըստ պաշտպանի՝ գործի քննության համար սխալ վայր է ընտրված, եւ նաեւ կային գործի հետ կապված դիմումների ընդունման եւ դատական
Հավակնորդներն առայժմ ռիսկի դիմել չեն համարձակվում
Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար հավակնորդների մրցաշարի 11-րդ տուրում այսօր խաղացվող չորս պարտիաներից երեքը` Պյոտր Սվիդլեր-Լեւոն Արոնյան, Վլադիմիր Կրամնիկ-Վիաշվանաթան Անանդ եւ Դմիտրի Անդրեյկին-Շախրիյար Մամեդյարով, պարտիաներն արդեն ավարտվել են ոչ-ոքի: Շարունակվում է միայն Վեսելին Տոպալով-Սերգեյ Կարյակին պարտիան, որում նախաձեռնությունը ռուս շախմատիստի կողմն է: Բազմափորձ շախմատիստները, ինչպես երեւում է, դեռեւս ռիսկի դիմել չեն համարձակվում ու սպասում են
Քաղաքացիական նախաձեռնությունը կոչ է անում ՄԱԿ-ին` դատապարտել Թուրքիային (Տեսանյութ)
Այսօր՝ մարտի 26-ին, մի խումբ ակտիվիստներից կազմված քաղաքացիական նախաձեռնությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց իր բողոքը հայտնեց Սիրիայի Քեսաբ քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, եւ իր բաց նամակը հանձնեց ՄԱԿ-ի ներկայացուցիչներին: «Այս նամակով ուզում ենք հիշեցնել նրանց, թե ինչի՞ համար են ստեղծված, ի՞նչ պիտի անեն: Հիմնականում խնդիր կա սիրահարությանը ցույց տալու, որ մենք հոգեպես իրենց հետ


















































