Օրվա լրահոսը

Հիմնանորոգման աշխատանքների պատճառով կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը

2014 թվականի հուլիսի 16-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից M-4 միջպետական նշանակության (Երևան-Սևան-Իջևան) ավտոճանապարհի կմ 73+200-կմ 80+120 հատվածում կատարվելու են հիմնանորոգման աշխատանքներ, որի ընթացքում ժամը 08:00-ից դադարեցվելու է տրանսպորտային միջոցների երթևեկությունը նշված հատվածում: Դիլիջան երթևեկող տրանսպորտային միջոցները պետք է օգտվեն Ծովագյուղ-Սեմյոնովկա գյուղերով անցնող շրջանցիկ ճանապարհից: Հաշվի առնելով, որ շրջանցիկ ճանապարհը ներկա պահին չի համապատասխանում

«Ադրբեջանցի գինեգործները շատ են ուզում համագործակցել հայերի հետ, միայն թե՝ Ալիևը մի քիչ երկաթյա վարագույրները բացի» (Տեսանյութ) 

Կովկասյան կենտրոնի տնօրեն Արտուշ Մկրտչյանը, որը կովկասյան երկրների գործարարների համատեղ ջանքերով արտադրված բրենդային ապրանքատեսակների`«Կովկասյան թեյ», «Կովկասյան մեղր», «Կովկասյան պանիր», «Կովկասյան փունջ» /գինի/ նախաձեռնողներից մեկն է, խոսելով այս տարածաշրջանի գործարարների համագործակցման համար ստեղծված խոչընդոտներից, ասաց. «Երբ համագործակցություն սկսվեց Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի գինեգործների մոտ, աշխատեցինք հնարավորինս մեծ աղմուկ չհանել, որովհետև գինու գործարանի տերերը, այսինքն` իրենց սեփական

Բուլղարացի պատգամավորների հանդիպումները խորհրդարանում

Հուլիսի 14-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, հանձնաժողովի անդամներ Թեւան Պողոսյանը եւ Շիրակ Թորոսյանը հանդիպեցին Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Աթանաս Զաֆիրովի եւ խմբի անդամ Դիմիտար Լազարովի հետ: Խոսելով երկու ժողովուրդների բարեկամության մասին` Արտակ Զաքարյանը նշեց, որ կարեւորում է նրանց այցելությունը ՀՀ: Նշվեց, որ հայ եւ բուլղար ժողովուրդներն ունեն պատմական ընդհանրություններ: Զրուցակիցները

Կնոջը խեղդամահ արած տավուշցին դատապարտվեց 9 տարի, 6 ամիս ժամկետով ազատազրկման

Ամուսինը մի քանի անգամ ներել էր կնոջ դավաճանությունը

Կարեն Վրթանեսյան. «Մեզ մոտ իրականում պատերազմական իրավիճակ է»

«Հետախուզական, ներթափանցման կամ դիվերսիոն գործողություններ ցանկացած պատերազմական իրավիճակում գրանցվում են: Իսկ մեզ մոտ իրականում պատերազմական իրավիճակ է, քանի որ հրադադար է, ոչ թե խաղաղության պայմանագիր: Բայց սա կապել արտաքին գլոբալ և այլ երևույթների հետ, չեմ կարծում, որ ճիշտ է»,-Aravot.am-ի հարցին վերջին օրերին գրանցված սահմանային ռազմական և դիվերսիոն գործողությունները կապ ունե՞ն արտաքին քաղաքական զարգացումների հետ, այսպես

«Ես ներողություն չեմ պատրաստվում խնդրել, գնալու եմ Եվրոդատարան». Լեւոն Մութաֆյան

Ֆեյսբուքյան գրառման համար Լեւոն Մութաֆյանից պահանջում են 150 հազար դրամ՝ արվեստագետներին վիրավորելու եւ զրպարտելու հիմքով:

Հաքերային հարձակման է ենթարկվել ԴԱՀԿ ծառայության achurd.am կայքը

Տեղեկացնում ենք, որ հաքերային հարձակման է ենթարկվել ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության achurd.am կայքը, որի պատճառով այսօր՝ հուլիսի 14-ին, ժամը 09:30-ի մոտակայքում խաթարվել է գործող էլեկտրոնային հարկադիր աճուրդի օնլայն համակարգի աշխատանքը: ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը դիմել է իրավասու մարմիններին՝ կատարվածի վերաբերյալ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար: Համապատասխան աշխատանքներ են

Ադրբեջանցի դիվերսանտները նկարահանել են իրենց գործողությունները. բացառիկ կադրեր. yerkir.am

Այսօր արդեն պաշտոնապես հաստատվեց Քարվաճառի շրջանում ադրբեջանական դիվերսիոն խմբի երրորդ անդամի ձերբակալվելու մասին լուրը: Մինչ ուժային կառույցները փորձում էին գտնել ու բռնել փախած դիվերսանտին, հանրության շրջանում տարածվեցին տարաբնույթ մեկնաբանություններ, թե ադրբեջանական եռյակը դիվերսիոն խումբ չի եղել, թե նրանք բոլորովին այլ նպատակներով են ներթափանցել հայկական պետությունների տարածքներ և այլն: ԼՂՀ ՊԲ-ն Yerkir.am-ին տրամադրել էն բացառիկ կադրեր,

Րաֆֆի Հովհաննիսյան. «Քանի դեռ այս վիճակն է, մենք պետք է շարունակենք կորուստներ ունենալ»

 Շատ ուշ է, շատ թույլ է, շատ քիչ է, բայց եթե սա նոր շրջանի սկիզբ է՝ թող ժողովուրդն իմանա դրա մասին

Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Անուշ Սեդրակյան եւ Ալեքսանդր Իսկանդարյան

«Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը՝ բանավեճ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի եւ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հետ: Թեման՝ ինչու է հետաձգվում Հայաստանի անդամակցությունը Մաքսային եւ Եվրասիական տնտեսական միություններին: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:  

Առաջիկա օրերին նախատեսված ջրամատակարարման ընդհատումների մասին

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին նախատեսված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին: 1. Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` ս.թ. հուլիսի 15-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Ներքին Շենգավիթ թաղամասի, Արշակունյաց պողոտայի 56-220, Բագրատունյաց փողոցի 43-70 հասցեների, Բագրատունյաց փող. մյուս հատվածներում կդիտվի ջրի ճնշման անկում, Եղ. Թադևոսյան, Թամանցիների, Մասիսի փողոցների ու նրբանցքների

Կայացել է Հանրապետական ընդունող հանձնաժողովի հերթական նիստը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2013-2014 ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, նախարար Արմեն Աշոտյանը: Նիստի օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը` ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2014 թ. ընդունելության արդյունքների ներկայացում, ՀՀ կառավարության

407.49 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հուլիսի 14-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 6 800 000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407.49 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407.5 դրամ: NASDAQ OMX Armenia

«Իրական ոստիկան»

Հայաստանում գործող ռեժիմը ոստիկաններին գովերգող երգեր և տեսանյութեր է պատրաստում՝ փորձ անելով ոստիկանական համակարգը և ոստիկանին ներկայացնել որպես քաղաքացու իրավունքների, կյանքի ու արժանապատվության պաշտպան: Ցավոք, խաղաղ ցույցի դուրս եկած քաղաքացիները բազմիցս ենթարկվել են ոստիկանական բռնությունների, իսկ պետական պատկան մարմինների կողմից անտեսվել են բարձրացվող պահանջները: Ոստիկանությունը դարձել է գործիք՝ գործող ռեժիմի ձեռքին, և կուրորեն կատարում է

Վահրամ Բաղդասարյանը փարատում է Արամ Սարգսյանի անհանգստությունը

«Արամ Սարգսյանի անհանգստությունը փարատում եմ: Հայաստանում նման խլրտումներ չեն առաջանա: Մենք ժամկետները կոնկրետ կնշենք մոտ ժամանակներս, եւ դուք այդ բոլորի ականատեսը կլինեք»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության փաստաթղթի ստորագրման ձգձգմանը: Հիշեցնենք, օրերս Հայաստանի դեմոկրատական միության նախագահ Արամ Սարգսյանը խոսելով այդ ձգձգման մասին, չէր բացառել, որ

ՀՀ բնապահպանության նախարարությունը պետ. բյուջե է մուտքագրել 1.4 մլն.դր. գումար

ՀՀ բնապահպանության նախարարության՝ 07–12.07.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 680.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 12 որոշում և հաշվարկվել է 193.6.հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:: Մասնավորապես` Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված անասունների անօրինական արածեցման գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր

Հայ զինծառայողները բռնել են ևս մեկ ադրբեջանցի դիվերսանտի. Armlur.am

Armlur.am-ը քիչ առաջ տեղեկացավ, որ այսօր կեսօրին Քարվաճառի շրջանի Հարյուրի ձոր կոչվող տարածքում հայ զինվորները վնասազերծել են ադրբեջանցի երրորդ դիվերսանտին: Մեր աղբյուրների տեղեկացմամբ` հայկական զինուժի ներկայացուցիչներն Ադրբեջանից Քարվաճառ մուտք գործած դիվերսանտին «ձերբակալել» են առանց զենքի կիրառման: Նրանք շրջափակել են դեռևս անհայտ պատճառով մեր երկիր մուտք գործած դիվերսանտին ու այնքան են մոտեցել, որ ֆիզիկական ուժի գործադրմամբ

Սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում՝ Հուլիսի 14-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 15-18-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 5-10մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 14-ին կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև նույնքանով կբարձրանա: Երևանում՝ Հուլիսի 14-ի գիշերվա

Հովիկ Աբրահամյան. Այն վեհ գաղափարները, որոնց համար պայքարում էին ֆրանսիացիները, ուղղորդեցին նաև բազմաթիվ այլ ժողովուրդների իրենց ազնիվ մղումներում

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատուն: Վարչապետը ՀՀ կառավարության և անձամբ իր անունից շնորհավորել է դեսպան Անրի Ռենոյին, դեսպանատան անձնակազմին և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ Ազգային տոնի 225-ամյակի առթիվ, մաղթել բարօրություն և հետագա առաջընթաց: «Այսօրվա խորհուրդը, որքան հոգեհարազատ է ֆրանսիացիներին, նույնքան ոգևորիչ է բոլոր ազատատենչ ժողովուրդների

Մեկնարկեց «Արի տուն» ծրագրի 4-րդ փուլը

Հուլիսի 14-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության՝ Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2014թ ծրագրի 4-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը: «Արի տուն» 2014թ ծրագրի չորրորդ փուլին մասնակցելու համար Հայրենիք են ժամանել 206 պատանի և երիտասարդ ԱՄՆ-ից, Լեհաստանից, Գերմանիայից, Բելգիայից, Իսպանիայից, Չեխիայից, Լիբանանից, Սիրիայից, Կիպրոսից, Իսրայելից, Թուրքիայից, Վրաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Ղազախստանից, Ռուսաստանի Դաշնությունից: Ծրագրի մասնակիցներին ողջունեց ՀՀ

Մայրաքաղաքում ընթացքի մեջ են նստարանների և աղբամանների տեղադրման աշխատանքները

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ՝ սահմանված ժամանակացույցով վարչական շրջաններում շարունակվում են փողոցների, բակերի և մայթերի ասֆալտապատման աշխատանքները: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ նախատեսված ծավալից արդեն ասֆալտապատվել է 485 հազար քմ մակերես: Բակային տարածքների նկարազարդման աշխատանքների հետ կապված՝ զեկուցվել է, որ

Վաճառվում է ավելի բարեկարգ Երեւան

Փաստորեն բարեկարգում են, որ վաճառեն: Հետաքրքիր է՝ ի՞նչ արժե բարեկարգ Երեւանը, գինը սակարկելի՞ է: Լուսանկարները՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ «Առավոտ» օրաթերթ 12.07.2014

Դեպի «ապահով» անապատացում

Հայաստանում մեծացել են մալարիայի հարուցիչները, շատացել են կրծողները, միջատներն ու մոլախոտերը, անապատացման գործընթացի արդյունքում ակտիվանում են օձերն ու կարիճները

Ինչո՞ւ է անհանգստացած Սերժ Սարգսյանը

ՌԴ-ն կրկին իր հարցերն է լուծում հայկական տարածքների հաշվի՞ն «Ես գտնում եմ, որ դա խիստ ուշացած, բայց անհրաժեշտ հայտարարություն էր»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Խաչատուր Քոքոբելյանը` անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությանը: Հիշեցնենք, լատինաամերիկյան այցի ընթացքում, մասնավորապես՝ արգենտինական Clarin պարբերականին տված հարցազրույցում, ապա Արգենտինայի հայ

Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին

Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Հանրապետության Նախագահը տոնի առթիվ շնորհավորել է դեսպան Անրի Ռենոյին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի ամբողջ ժողովրդին: Սերժ Սարգսյանը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին: *** Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա

Ղարաբաղը, ռուսական զենքը, ռուս խաղաղապահներն ու Կլիմկոյի նկատմամբ հետախուզումը

Մոսկվայի ուղղությամբ ՀՀ իշխանությունների ազդանշանները տեղին էին Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ինչ-որ խմորումներ են տեղի ունենում: Եվրասիական միության անդամակցության ճանապարհին Հայաստանի ունեցած խնդիրներն ակնհայտ են, ՀՀ իշխանություններն այլեւս չեն թաքցնում այդ փաստը եւ նաեւ այն, որ չունեն հարցի պատասխանը, թե ինչու է ձգձգվում Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հարցը: Այն բանից հետո, երբ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունը

Մանվել Եղիազարյան. «Ադրբեջանը մեզ համար վտանգ չի ներկայացնում»

Մանվել Եղիազարյանի կարծիքով` եթե խրամատներն ամուր լինեն, Ադրբեջանը չի կարող հաղթել

Տիգրան Սարգսյանի աղջկա եւ խնամու գործով նոր զարգացումներ

Պատասխանողի ներկայացուցիչը նշել էր, որ դատարանը պարտավոր է զերծ մնալ խոսքով կամ կողմնակալություն ցուցաբերելուց, ինչպես նաեւ նման տպավորություն ստեղծելուց

Հիվանդները բուժկենտրոնին են «քցել», բուժկենտրոնն էլ աշխատավարձեր չի տալիս

«Արամյանց» բժշկական կենտրոնը, որը ժողովրդի շրջանում առավել հայտնի է Շտապօգնության կամ 3-րդ կլինիկական հիվանդանոց, ֆինանսական լուրջ խնդիրներ ունի. հիվանդանոցի տնօրինությունը բուժանձնակազմին է պարտք, հիվանդներն էլ՝ բուժհիմնարկին: «Արամյանց» բուժկենտրոնը մի քանի ամիս է՝ չի կարողանում բուժանձնակազմի աշխատավարձերը վճարել: Մեր տեղեկություններով՝ բուժաշխատողների մի մասն անցյալ տարվա նոյեմբերից չի ստացել աշխատավարձերը, իսկ մի մասն էլ՝ այս տարվա հունվարից:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031