Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի են գարնանային և աշնանային զորակոչի ժամկետները

Մարտ 26,2014 18:21

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանը հարց բարձրացրեց՝ հավաստի՞ են այն լուրերը, որ զորակոչն այս տարի վիճակահանությամբ տեղի չի ունենալու և արդյոք զորակոչի ժամկետները նո՞ւյնն են մնացել:

ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Զինված ուժերի բարձրագույն ուսումնական հաստատություններում էլ բաշխումը կատարվում է վիճակահանությամբ: Ուստի վերջին վեց տարիներին որևէ մեկը չի դիմել ինձ, որ որևէ մեկի երեխային կամ սպային ուղարկեմ այս կամ այն վայրը ծառայության»: Այնուհետև նախարարը շեշտեց, որ «ոչ թե զորակոչն է վիճակահանությամբ իրականացվում, այլ բաշխումը՝ ըստ զորամասերի»:

Սեյրան Օհանյանը նաև հայտարարեց, որ փոփոխություններ չեն լինելու զորակոչի ժամկետներում. «Գարնանային զորակոչն իրականացվելու է հունիս- հուլիս ամիսներին, աշնանային զորակոչը՝ դեկտեմբեր-հունվար ամիսներին»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31