Օրվա լրահոսը
Խնդիրը հիվանդ ստամոքսներն են, ոչ թե թունաքիմիկատները. սննդի անվտանգության ոլորտի պատասխանատու
Սննդի անվտանգության պետական ծառայության բուսասանիտարական տեսչության պետ Արթուր Նիկոյանը վստահեցնում է, որ մարդիկ չեն թունավորվում բուսամթերքի մեջ նիտրատների եւ պեստիցիդների չարաշահումից, այլ ունեն հիվանդ ստամոքսներ
Լրագրողների եւ լրատվամիջոցների կարծիքով՝ ՀՀ ամենափակ եւ բաց կառույցները
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2014 թվականի հունիսին հայաստանյան ԶԼՄ-ների շրջանում անցկացրեց հարցում՝ նպատակ ունենալով պարզել լրագրողների եւ լրատվամիջոցների կարծիքով ՀՀ ամենափակ եւ բաց կառույցները։ Հարցմանը մասնակցել են երեւանյան եւ մարզային 52 լրատվամիջոցի 62 լրագրողներ եւ խմբագիրներ, ովքեր բաց եւ փակ մարմինները նշել են՝ հաշվի առնելով սեփական փորձը: Հարցմանը մասնակցել են 12 հեռուստաընկերություն (լրատվական թողարկման խմբագրություն), 4
ՊՆ հայտարարությունը. Վնասազերծված դիվերսիոն խմբի անդամները չեն ունեցել որևիցէ տարբերանշան
Վնասազերծված դիվերսիոն խմբի հանցավոր գործունեության համար` պետության տարածքի ապօրինի հատում, սպանություն և սպանության փորձ, հատուկ պահպանվող տարածքների ապօրինի նկարահանման փորձեր և այլն, քրեական օրենսդրությամբ նախատեսված են հստակ պատիժներ:
Կրակոտ գներ շուկայում (Տեսանյութ). a1plus.am
Ծիրանը թանկացել է եռակի, սակայն պահանջարկը չի նվազել։ Մալաթիայի գյուղատնտեսական ապրանքների շուկայում եթե նախորդ տարիներին մեկ կիլոգրամ ծիրանը վաճառվում էր 350 դրամով, ներկայումս 1000 դրամից է սկսվում։ Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղից Արայիկ Հարությունյանը վաճառում է հատապտուղներ։ Ասում է՝ բերքը հաջող չէր, քիչ էր, իսկ գինը, բնականաբար, նախորդ տարվա համեմատ կրկնակի բարձրացել է։ Նյութն ամբողջությամբ՝
«Պիրալգինն» ազատ վաճառվում է դեղատներում, այդ պատճառով ամբաստանյալը կարծել էր, թե դա արգելված չէ
Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբանը հերթական արդարացումը գրանցեց: «Առավոտը» պարբերաբար կներկայացնի Հանրային պաշտպանի գրասենյակի առավել ուշագրավ գործերը, կլսի հանրային պաշտպաններին: Նախաքննական մարմնի կողմից Կարեն Ծաղիկյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, «առանց իրացնելու նպատակի, 2013թ. ապրիլի 15-ին, Ավանի Թումանյան թաղամասի 6/2 շենքի թիվ 2 իր բնակարանում, ապօրինաբար պատրաստել է զգալի չափի՝ 0.0634 գրամ քաշով
Ադրբեջանական դիվերսիոն խմբի բոլոր անդամները ոչնչացվել են հայկական ուժերի կողմից
Այսօր` ժամը 13:00-ի դրությամբ, Քարվաճառում ավարտվել է ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ: Արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել են հայկական ուժերի կողմից: Դեպքի այլ մանրամասներ կհաղորդենք ավելի ուշ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Բնակիչները լրտեսներին ԱԱԾ-ից շո՞ւտ են «վառում»
Կամ՝ հատուկ ծառայությունները թողնում են, որ լրտեսներն ինքնադրսեւորվեն հետո՞ միայն բռնեն Մի քանի օր է՝ Վարդենիսի բնակիչները խուճապի մեջ էին. նրանց տեղեկություններ էին հասել, թե Ադրբեջանից լրտեսներ են ներթափանցել Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի սահմանահատված՝ Քարվաճառի ուղղությամբ, որոնց նպատակը խմելու ջրի պաշարները թունավորելն է: Մինչ վարդենիսցիներն իրենց վարկածներն էին հրապարակում, նույնիսկ հավատացնում, որ տեսել են, թե
Սննդի անվտանգության ծառայությունը վստահեցնում է՝ ներկրվող ապրանքների վերահսկողությունն ավելի հեշտ է իրականացնել, քան տեղական ապրանքներինը
Այս տարի ներկրվող բուսամթերքների ստուգման արդյունքում նիտրատների քանակի չարաշահման խախտումներ չեն գրանցվել
Առավոտցիներ. «Չկաշկանդեցին մեզ «Առավոտում»
«Առավոտում» լրագրությամբ զբաղվելու ժամանակներն է հիշում ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Շատ հետաքրքիր էր այդ տարիներին մամուլում աշխատելը, որովհետեւ արդեն միտում կար ազատվելու սովետական կաղապարված, մեռած բառապաշարով լրագրությունից»,- լրագրողական իր գործունեության տարիներն է հիշում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Եվ չնայած մասնագիտական կրթությամբ թատերագետ էր, սակայն Երեւանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտն ավարտելուց անմիջապես հետո զբաղվել է լրագրությամբ: Նախ
Ինչո՞ւ է հոգեբանությունը «նորաձեւ»
Զրույց երիտասարդ հոգեբան Վարդուհի Մարգարյանի հետ «Գործնական հոգեբանների միավորում» հասարակական կազմակերպության անդամ, հոգեբան, գործնական պարապմունքների պատասխանատու, հոգեբանական հետազոտությունների ակտիվ մասնակից Վարդուհի Մարգարյանը՝ չնայած երիտասարդ տարիքին, հասցրել է հոգեբանության ոլորտում աշխատել ու որոշակի փորձ ձեռք բերել: Որոշեցինք Վարդուհու օգնությամբ հասկանալ՝ ինչու է հոգեբանությունը դարձել «ամենանորաձեւ» մասնագիտություններից: -Վարդուհի, հիմա մոդայիկ են նեղ տաբատներն ու հոգեբանությունը: Ինչպե՞ս հոգեբանությունը
«Բրավո վրացիներին»
Հայ արվեստագետները ողջունում են իրենց գործընկերների քայլը Ցանկացած անվանի արվեստագետի անունը հավերժացնելու կամ թողած մշակութային ժառանգությունը պահպանելու եւ փոխանցելու «ավանդական» շատ ձեւեր կան, օրինակ՝ հուշարձան կանգնեցնելը, փողոց անվանակոչելը, մրցույթ-փառատոն անցկացնելը… եւ վերջապես՝ տուն-թանգարան հիմնելը: «Առավոտի» հետ զրուցած արվեստագետներից շատերը նշեցին, որ դրա լավագույն տարբերակն, իհարկե, տուն-թանգարանն է, հավելելով, թե Հայաստանում գործում են մեր որոշ անվանիների
Ռուսաստանում եւ Եվրոպայում բնակվող հայ գործարարները Տավուշում ներդրումներ կանեն
Մարզպետ Հ. Աբովյանը որոշակի պայմանավորվածություններ ունի
Մանվել Եղիազարյան. «Եթե պատերազմը վերսկսվի, հայկական կողմը հաղթելու է»
Հրամանատարը համարում է, որ սահմանն անցնելը հեշտ չէ
Աշխարհահռչակ կորեացի ռեժիսոր. «Իմ ուսուցիչը ինքը՝ կյանքն է, ես կյանքն եմ նկարում»
Աշխարհահռչակ կորեացի ռեժիսոր Կիմ Կի Դուկը Երեւանում է: Այսօր Տիկնիկային թատրոնի դահլիճում նա հանդիպեց լրագրողների հետ: «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը ներկայացնելով ռեժիսորին, ասաց, որ շատ-շատերը, որ չգիտեին Կորեայի մասին, Կիմ Կի Դուկի ֆիլմերի շնորհիվ պատկերացում են կազմել այդ երկրի ժողովրդի, մշակույթի ու կենցաղի մասին: Պարոն Ստամբոլցյանի խոսքով, այս ռեժիսորին հաճախ մեղադրում են
Ովքե՞ր են սեւահողերի անօրինական վաճառքով զբաղվում
Բարձր լեռնային գոտիների աշխարհի ամենաբերրի հողերը էքսկավատորներով, տոննաներով հանում են ու վաճառում
Ատրճանակ, 2 նռնակ և 122 փամփուշտ
Ոստիկանության Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ` հուլիսի 12-ին, ժամը 11.15-ին, 1963 թ. ծնված Սերգեյ Դ.-ն հանձնել է 7 մմ տրամաչափի, թմբուկավոր, ինքնաշեն ատրճանակ, «ՌԳԴ» նռնակ` պայթուցիչով, «ՏՀՏ» նռնակ` առանց պայթուցիչի և 5.45 մմ տրամաչափի 122 փամփուշտ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: ՀՀ ոստիկանություն
Թմրամիջոցը դեղահաբերից պատրաստել էին ներարկման միջոցով օգտագործելու նպատակով
Հուլիսի 12-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Գյումրի քաղաքի Պուշկինի փողոցի տներից մեկից, թմրանյութ պահելու և օտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 1976 թ. ծնված Արմեն Մ.-ին, 1975 թ. ծնված Արման Ա.-ին և 1973 թ. ծնված Կարեն Հ.-ին: Զննությամբ Արմեն Մ.-ի տնից հայտնաբերվել է դեղի սրվակ, տոպրակ` սպիտակ, փոշենման զանգվածով, յոդի դատարկ 2 սրվակ, լուցկու
Կրոնական հարցերը օրենսդրորեն անվերահսկելի են
ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության պետ Վարդան Ասցատրյանն այսօր «Ազդակ» ակումբում, խոսելով Հայաստանում կրոնական հիմնահարցերի վերաբերյալ, ասաց, որ իրենց բաժինը հիմնականում ամփոփում է խնդիրները եւ ներկայացնում վարչապետին: Նաեւ զբաղվում է ոլորտի իրավական կարգավորումներով, սակայն մինչ այժմ այդ ոլորտի իրավական կարգավորումները բավարար չեն: Գրեթե բոլոր հարցերին նա պատասխանում էր «դա մեր գործառույթների
Լիպարիտ Սիմոնյան. «HSBC բանկի կալանավորված աշխատակցի դատավճռում ենթադրությունն է»
Պաշտպանը դիմելու է վերաքննիչ դատարան Աշոտ Առուշանյանի դեմ հարուցված քրեական գործը երկրորդ անգամ կհայտնվի ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում: Նախորդ անգամ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի դատավճռով նա դատապարտվել էր ազատազրկման այն բանի համար, որ տեղեկություններ էր հաղորդել գործով երկրորդ ամբաստանյալին՝ Էդգար Կարաքեշիշյանին, «Մանանա Գրեյն» ընկերության փոխտնօրեն Արմեն Մանուկյանի կողմից
Մանվել Եղիազարյան. «Պատերազմը խելագարների զբաղմունք է, բայց առանց պատերազմի հնարավոր չէ»
Մանվել Եղիազարյանը կարծում է, որ եթե պատերազմ սկսվի, այն կարճ կտեւի
«Դեմ առ դեմ». Անուշ Սեդրակյան եւ Ալեքսանդր Իսկանդարյան
Այսօր ժամը 17.00-ին «Առավոտի» կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը՝ բանավեճ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի եւ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հետ: Թեման՝ ինչու է հետաձգվում Հայաստանի անդամակցությունը Մաքսային եւ Եվրասիական տնտեսական միություններին: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով
Պատահարից օրեր անց վարորդը հիվանդանոցում մահացել է
Ինչպես տեղեկացրել էինք` հուլիսի 5-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Արարատի մարզի Շաղափ-Ուրցաձոր ճանապարհի 14-րդ կմ-ին իրար էին բախվել «Միցուբիշի» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով 9 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Հուլիսի 13-ին, ժամը 14.40-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «ՎԱԶ-2107»-ի վարորդը` 1947 թ. ծնված Ֆ. Սահրադյանը, ստացիոնար բուժում ստանալու ժամանակ մահացել է:
Սպորտի նախարարությունը հակադարձում է Ռուբեն Հայրապետյանին
Հարգելի գործընկերներ. Հերթական անգամ ականատես ենք լինում, երբ մարդիկ իրենց վստահված ոլորտներում առաջընթաց ապահովելու փոխարեն փնովում են այլոց աշխատանքը և անհիմն վատաբանում նրանց: Այս անգամ այդ պատիվ չբերող դերը ստանձնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը: Հայկական ֆուտբոլի աղետալի վիճակից և իր անելիքներից խոսելու փոխարեն ֆեդերացիայի նախագահը կանխակալ վերաբերմունք է արտահայտում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի
Մամուլի ազգային ակումբի հայտարարությունը՝ տեղեկատվական աղբյուրը բացահայտելու պահանջի մասին
Մամուլի ազգային ակումբը խոր մտահոգություն է հայտնում Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման կապակցությամբ, որով «ilur.am» տեղեկատվական կայքին եւ «Հրապարակ» օրաթերթին պարտավորեցվում է բացահայտել տեղեկատվության աղբյուրը։ Տեղեկատվական աղբյուրի բացահայտումը պետք է լինի խիստ բացառիկ դեպքերում եւ հանրային անժխտելի շահի առկայության դեպքում։ Մինչդեռ Գյումրիի ոստիկանապետի՝ ՀՀ քաղաքացու վրա զենք ճոճելու համար
Հայկական մեղրը լավագույնն է ճանաչվել թուրք-ադրբեջանական հանձնաժողովի կողմից (Տեսանյութ)
Չնայած Հայաստանում խոչընդոտում են այն սպառել դրսի շուկայում
ՀՀ դպրոցականները նվաճել են 6 մեդալ և 3 գովասանագիր
Մեկնարկել են դպրոցականների 2014 թվականի միջազգային առարկայական օլիմպիադաները: ՀՀ դպրոցականների հավաքականը հուլիսի 3-13-ը մասնակցել է “Մաթեմատիկա” առարկայի 55-րդ միջազգային օլիմպիադային, որն անցկացվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում: Հայաստանի հավաքականը նվաճել է 2 արծաթե, 1 բրոնզե մեդալ և 3 գովասանագիր: ՀՀ դպրոցականների “Մաթեմատիկա” առարկայի թիմը ղեկավարել է ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի գիտաշխատող, ԵՊՀ դասախոս Սմբատ Գոգյանը:”Մաթեմատիկա” առարկայի միջազգային
Ոստիկանները Երևանում վնասազերծել են հասարակական վայրերում բացահայտ ցինիզմ դրսևորող և ձեռնաշարժությամբ զբաղվող երիտասարդին. shamshyan.com
Հուլիսի 13-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները Երևանի Հաղթանակ կամրջի մոտից բերման են ենթարկել Կոտայքի մարզի Արզնի գյուղի բնակիչ, 20-ամյա Դավիթ Միքայելյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է հասարակական վայրերում բացահայտ ցինիզմ դրսևորելու և ձեռնաշարժությամբ զբաղվելու համար: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Դ. Միքայելյանը խոստովանել է, որ տարբեր
Աղքատության և գործազրկության կործանարար հետևանքները. «Շիրակ կենտրոն» (Տեսանյութ)
«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները Գյումրու տնակային ավաններում հաճախակի հանդիպում են առկա համատարած գործազրկության պատճառով արտերկրում աշխատանք փնտրողների քայքայված ընտանիքների: Անգամ հանդիպում ենք դեպքերի, երբ աղքատության ճիրաններում հայտնված անձինք դիմում են ծայրահեղ հուսահատ քայլերի, այդ թվում՝ ինքնասպանության փորձի: Առավել ծանր է մանկահասակ երեխաներ ունեցող անօթևան ընտանիքների վիճակը: Ներկայացվող տեսանյութը Գյումրու խարխուլ վագոն-տնակներից մեկում վարձով բնակվող, երեք մանկահասակ
«Տխուր հուշարձաններ» շարքից. Արյան երկու բիծ
«Տխուր հուշարձաններ» շարքից՝ վերահրապարակում ենք 1989 թվականի հուլիսի 10-ին «Երեկոյան Երևան» N 160 (9531) թերթում հրապարակված մի հոդված: Հիշեցնենք, որ «Տխուր հուշարձաններ» շարքի հոդվածները տրամադրում է Գևորգ Տեր-Գաբրիելյանը: Ուզում եմ պատմել երկու մարդու մասին՝ սերնդակիցների, ժամանակակիցների, բախտակիցների։ Առաջինը Հովհաննես Դավթյանն է՝ Վանյա քեռին, որն այս աշխարհից հեռացավ, երբ ես ընդամենը տասներկու տարեկան էի։ Դրա համար
37 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 59-ը` առանց համապատասխան փաստաթղթերի
Հուլիսի 7-ից մինչև հուլիսի 13-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 96 տրանսպորտային միջոց. 37 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 59-ը` առանց համապատասխան փաստաթղթերի: Երթևեկության ընթացքում ճանապարհի ծածկույթը աղտոտելու համար 1 բեռնատար ավտոմեքենայի վարորդի նկատմամբ կազմվել


















































