Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտյանը սպասում է քաղաքական միասնականությանը

Մարտ 26,2014 18:16

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն առաջարկեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին վերացնել «տարեկետում» հասկացությունը. «Հասկանալի է, որ կան շնորհալի երեխաներ, որոնք կարող են ունենալ տարեկետում, բայց խնդիրը վերաբերում է մասսայական տարեկետմանը, որը չի նպաստում գիտության եւ այդ երիտասարդի ապագային: Արդյո՞ք կառավարությունը պատրաստ է մեզ հետ միասին այս նախագծին կողմ քվեարկել կամ մշակել մեխանիզմներ, որպեսզի պետությունն ազատվի տարեկետումից»:

Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ ողջունում է նախաձեռնությունը. «Բայց այդ նախաձեռնության իրականացման համար պետք է քաղաքական միասնականություն: Ցավոք, ականատես ենք լինում, որ երկրի համար շատ ճիշտ քայլերի օրենսդրական լուծումների պարագայում լինում են գայթակղություններ որոշ քաղաքական շրջանակների կողմից զբաղվել որոշակի ամբոխահաճությամբ եւ խնդրի կարեւորությունն անտեսել»: Ըստ Արմեն Աշոտյանի, տարեկետման իրավունքը խոչընդոտ է կրթության համակարգի համար, որովհետեւ կտրուկ սրացել է կոռուպցիոն ռիսկերը: Նա ասաց, որ երբ լինի քաղաքական համերաշխություն եւ կոնսենսուս, այդ հարցն իր լուծումը կստանա:

Ռուբեն Հակոբյանն էլ տեղեկացրեց, որ հենց վաղն այդ նախագիծը կդնեն շրջանառության մեջ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31