Օրվա լրահոսը

Նախախորհրդարանի հայտարարությունը Քեսապի հայության տեղահանման իրադարձության կապակցությամբ

Մարտի 21-ի առավոտյան Թուրքիայի տարածքից զինված խմբավորումները ներխուժել և հարձակվել են Քեսապի հայաբնակ շրջանի ու շրջակա գյուղերի վրա։ Թուրքիան, խախտելով Սիրիայի հետ կնքած պայմանագիրը, ոչ միայն չի կանխել զինյալ անօրինական թափանցումը, այլև ռազմական ակնհայտ օժանդակություն է տրամադրել զինյալներին`հրթիռակոծելով սիրիական տարածքը։ Բարեբախտաբար տեղի բնակչությունը նախապես լրիվ տեղափոխվել էր Լաթաքիա և մարդկային զոհեր չկան։ Սա Սիրիայում սանձազերծված

Նաիրա Զոհրաբյանը դեմ է, որ «հայտնի մասնավոր անձը» օրական ութ միլիոն շահույթ ստանա

«Տիկին Զոհրաբյան, նենց բարձր եք խոսում, չենք էլ կարողանում լսել»,- այսօր խորհրդարանում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին դիտողություն արեց նիստը նախագահող ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Ն. Զոհրաբյանը այդ դիտողությանն արժանացավ, երբ տեսակետ էր ներկայացնում «ՀՀ ֆիզիկական և իրավաբանական անձնանց նկատմամբ 2012-13 թվականների ընթացքում արագաչափերի և տեսանկարահանող սարքերի կիրառման, վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման, Երևանի ուղևորափոխադրումների ուղեվարձի հնարավոր

Ձմռան ցրտերը չեն վնասել պտղատու այգիներն ու ցանքատարածությունները

Հանրապետության ողջ տարածքում, սկսած 2013թ. դեկտեմբերի երկրորդ տասնօրյակից, արձանագրվեց ջերմաստիճանի կտրուկ անկում և արդեն ամսվա վերջին Արարատյան հարթավայրի առանձին հատվածներում գիշերային ժամերին գրանցվեցին մինչև -20 -220 C, իսկ բարձրադիր գոտում՝ զգալիորեն ավելի ցածր: Նշված ջերմաստիճանային ռեժիմը սովորաբար վտանգ է ներկայացնում չթաղված խաղողի այգիների համար: Հնարավոր հետևանքները պարզելու նպատակով, դեռևս ընթացիկ տարվա հունվար ամսին, բոլոր տարածաշրջաններում

Ապօրինի թմրամիջոցներ «արտադրողները» իրավապահ մարմիններից մեկ քայլ առաջ են (Տեսանյութ)

Հայաստան թմրամիջոցներ հնարավոր է ներմուծել նաեւ փոստային առաքման միջոցով. այդ տեսակի թմրամիջոցներից է «Սպայսը»: «Այն համարվում է դիզայներական թմրամիջոց եւ անընդհատ կազմը փոփոխվում է ու նորերն են ստեղծվում»,-պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե ինչպես պետք է վերահսկվի նման թմրամիջոցների ներմուծումը, ասաց Դեղերի փորձագիտական կենտրոնի թմրամիջոցների հսկման բաժնի վարիչ Հասմիկ Մարտիրոսյանը`ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում հրավիրված «Թմրամիջոցների վերահսկման միջազգային խորհրդի

«Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը կարող է արտագաղթի նոր ալիքի պատճառ դառնալ»

«Լոռեցիների միավորում» բարեգործական հասարակական կազմակերպության (ԲՀԿ) նախագահ Մենուա Բրուտյանը կարծում է, որ այսօրվա երիտասարդները պատրաստ չեն նոր բեռ վերցնել իրենց ուսերին: «Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը Հայաստանում կարող է դառնալ արտագաղթի նոր ալիքի պատճառ»: Այս մասին Aravot.am-ի հետ հարցազրույցում ասում է «Լոռեցիների միավորում» բարեգործական հասարակական կազմակերպության (ԲՀԿ) նախագահ Մենուա Բրուտյանը: Նրա կարծիքով չնայած համակարգի ներդրումը

Տուբերկուլյոզով հիվանդները, եթե բուժումն ընդհատում են, դառնում են դեղակայուն (Տեսանյութ)

Երկարատեւ հազը, թուլությունը, գիշերային քրտնարտադրությունը, երկարատեւ ջերմությունը, խորխի առկայությունը տուբերկուլյոզի նախանշաններ են: Այսօր Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային գրասենյակում այս մասին ասաց կենտրոնի տնօրեն Արմեն Հայրապետյանը` խորհուրդ տալով դիմել բժշկի եւ հետազոտվել: Նրա խոսքերով, եղունգներից եւ մազերից բացի, բոլոր օրգանները կարող են հիվանդանալ տուբերկուլյոզով: Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրվա առիթով պարոն Հայրապետյանը ասուլիս էր հրավիրել: Ըստ

Դավիթ Նալբանդյանի առաջին մրցամարտը ATP-ում

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը ATP-ի մրցաշարերում իր առաջին մրցամարտն անցկացրել է ուղիղ 14 տարի առաջ` 2000 թվականի մարտի 24-ին: Այդ օրը 18-ամյա Նալբանդյանը Կի-Բիսքեյնում ընթացող «Ericsson Open»-ի մեկնարկային տուրում 3:6, 6:3, 5:7 հաշվով պարտվել է աշխարհի նախկին N1 ռակետ Ջիմ Կուրյեին, որի համար էլ այդ մրցաշարը վերջինն էր մարզական կարիերայում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը` thesun-ի

Դրսի հայ շախմատիստները հաջող են խաղում

Սանկտ-Պետերբուրգի կանանց շախմատի առաջնությունում, որին մասնակցում է 12 հոգի, կանանց միջազգային վարպետ Ալինա Բալայանը (նկարում) երեք տուրից հետո հարյուր տոկոսանոց արդյունքով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Այս օրերին ընթանում է նաեւ Մոսկվայի տղամարդկանց առաջնությունը, որին մասնակցելու հայտ ներկայացրել է 32 շախմատիստ: Միջազգային վարպետ Դավիթ Պառավյանը խաղացված երկու տուրերում հաղթել է մրցակիցներին ու եւս հինգ շախմատիստների

«Լավ է սպառնան, քան արհամարհեն լրագրողին»

Գյումրիում վաղն արդեն 7-րդ անգամ կնշվի խոսքի ազատության տոնը, որը խորհրդանշում է ԳԱԼԱ հեռուստաընկերության հաղթանակն՝ ընդդեմ հարկային մարմնի նկարած տուգանքների: Հիշեցնենք, որ 2008 թ. նախագահական ընտրություններին ընդառաջ իշխանությունները սկսել էին հալածել Գյումրու անկախ լրատվական ալիքին, որը «համարձակվել էր» ցուցադրել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը: Բանը հասավ նրան, որ հեռուստաընկերությանը փրկելու համար գյումրեցիները հանգանակություն կատարեցին

Ուսանողները՝ հանուն Կարեն Մկրտչյանի բուժման

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ցուցասրահում մարտի 24-27-ը կգործի բարեգործական ցուցահանդես-վաճառք, որից ստացված հասույթն ամբողջությամբ կփոխանցվի դերասան Կարեն Մկրտչյանի բուժման համար։ Ցուցահանդեսին ներկայացված են բուհի ուսանողների և դասախոսների աշխատանքները։ Բարեգործական այս միջոցառումը նախաձեռնել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողական խորհուրդը։ Երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը ցուցահանդեսի բացմանը հույս հայտնեց, որ

Նախարարը ներկայացրել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին է ներկայացրել բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Գալստյանին` հույս հայտնելով, որ նոր ղեկավարի օրոք ևս բուհը կշարունակի կյանքի կոչել այն ծրագրերը, որոնցով բուհն աչքի է ընկել վերջին տարիներին: Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել բուհի նախկին ռեկտոր Հովհ. Թոքմաջյանին` արդյունավետ

Սինոփսիս ընկերության աշխատակիցներն արժանացել են Հայաստանի Հանրապետության 2013թ. Պետական մրցանակին

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառում Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական մրցանակին են արժանացել Սինոփսիս ընկերության գլխավոր ճարտարագետ, Սինոփսիսի առաջատար հետազոտող դր. Երվանդ Զօրեանը և ՀԳԱԱ անդամ, Սինոփսիս Արմենիա ընկերության ավագ կառավարիչ դր. Սամվել Շուքուրյանը՝ «Թեստային լուծումներ նանոչափական բյուրեղի վրա տեղավորված համակարգերի համար. ալգորիթմներ, մեթոդներ և թեստային ներկառուցվածք» աշխատանքի համար։ «Յուրաքանչյուր մարդու համար

Ռուսաստանի՝ «մեծ եղբոր սինդրոմն» ու Հայաստանին ինտեգրացիայի համար վճարելու հարցը

«Եթե մենք ուզում ենք Ռուսաստանի շուրջ կոնսոլիդացնել հետխորհրդային տարածքը, ապա իր գործընկերների նկատմամբ Ռուսաստանը պետք է առատաձեռն լինի»,- ի պատասխան քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հարցին՝ արդյոք ինտեգրացիան չի՞ ենթադրում նաև ինչ-որ առումով վճար և արդյոք Ռուսաստանը պատրա՞ստ է դրան, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հրավիրված Մոսկվա–Երևան տեսակամուրջի ժամանակ հայտարարեց ՌԳԱ տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն, Մոսկվայի տնտեսական համաժողովի համանախագահ

«Հարսնաքարի» գործով վճռի հրապարակումը ուղեկցվեց միջադեպերով, հայհոյանքներով, սպառնալիքներով (Տեսանյութ)

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Հարսնաքարի» գործով  դատավճռի հրապարակման ընթացքում ամբաստանյալներ Գարիկ Մարգարյանի  եւ մյուսների հարազատները, երբ սկսեցին անեծքներ ուղղել դատավորին, այդ ժամանակ ամբաստանյալների շարքերում էլ նույնպես խժդժության եղավ, փորձ արվեց նրանց պահպանող ոստիկանների շարքը ճեղքելով դուրս գալ դահլիճ: Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Խաչատրյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանը, Արթուր Բաբլոյանը

Ապրիլի 12-ին մայրաքաղաքում կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ և ծառատունկ

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ, վարչական շրջաններում տաքսիների նոր կայանատեղիներ կազմակերպելու նպատակով, ՃՈ հետ համատեղ քննարկվել են շահագրգիռ կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկներն ու մասնագիտական լրացուցիչ ուսումնասիրություններից հետո առանձնացվել են տաքսիների նոր, անվճար կայանատեղերի 35 տարածք: Քաղաքապետը հանձնարարել է արդեն իսկ առկա 40 տարածքի օրինակով, ՃՈ հետ համատեղ, սեղմ ժամկետում

Փոփոխվելու է երթևեկության կազմակերպումը Երևանի Տիգրան Մեծ պողոտա, Մովսես Խորենացի և Երվանդ Քոչար փողոցների խաչմերուկում

ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2014 թվականի մարտի 25-ից փոփոխվելու է երթևեկության կազմակերպումը Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտա, Մովսես Խորենացի և Երվանդ Քոչար փողոցների խաչմերուկում: 1. Տիգրան Մեծ պողոտայում նախկին հետիոտնային անցման մոտից (հետիոտնային անցումը փոխարինվել է վերգետնյա անցումով) երթևեկության մասնակիցների համար նախատեսված լուսացույցերը մոտեցվելու են Մ. Խորենացի, Ե. Քոչար փողոցների և Տիգրան

ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի ներկայացուցիչներին

Մարտի 24-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի ներկայացուցիչներին։ ԼՂՀ արտաքին գործերի նախարարը կարևորել է նման հանդիպումների անցկացումը՝ համատեղ քայլերի հնարավորությունները քննարկելու և համագործակցության օրակարգն ընդլայնելու առումով։ Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել մի շարք հարցերի, այդ թվում՝ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության կարգավորման ներկայիս փուլի և

Հովիկ Աբրահամյանը դրական է վերաբերվում «հրաշալի քառյակի» նախաձեռնություններին

«Որևէ նախաձեռնություն չեմ կարող ստվերել, եթե դրանում կա մտահոգություն, մենք պարտավոր ենք լսել, քննարկել»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով «հրաշալի քառյակի» նախաձեռնություններին, այս մասին ասաց խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Ինչ վերաբերում է հերթական հանձնաժողովը ստեղծելու վերաբերյալ այսօր ներկայացված նախաձեռնությանը, ապա ԱԺ նախագահն ասաց, որ քննարկումը նոր է սկսվել, սակայն ինքն արդեն ունի մոտեցում, առաջարկ, որը

БЕЛАПЛАН. Ղրիմը դե ֆակտո Ռուսաստանի մասն է. Լուկաշենկո

Ուկրաինան պետք է մնա միասնական, անբաժանելի և ամբողջական, սակայն Ղրիմն արդեն դե ֆակտո Ռուսաստանի մասն է, լրագրողների հետ զրույցում մարտի 23-ին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Փոխանցում է «ԲԵԼԱՊԼԱՆ» լրատվականը: «Ղրիմը անկախ պետություն չէ, ինչպես Օսեթիան, Աբխազիան և այդպես շարունակ: Ղրիմն այսօր Ռուսաստանի Դաշնության տարածքի մի մասն է: Կարող եք ընդունել այդ կամ չընդունել,

Լույս է տեսել «Քարոզներ և ելույթներ» ժողովածուն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Ամենայն Հայոց 129-րդ Կաթողիկոս Գևորգ Զ Չորեքչյանի (1945-1954 թթ.) «Քարոզներ և ելույթներ» ժողովածուն: Այն ընդգրկում է երջանկահիշատակ Գևորգ Զ Հայրապետի անտիպ քարոզները, հրապարակային ելույթներն ու 1917 թվականին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում հրատարակված «Քարոզգիրքը»: Լուսավոր քարոզների ու

Լեւոն Արոնյանը սայթաքելու իրավունք այլեւս չունի

Խանտի-Մանսիյսկում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար հավակնորդների մրցաշարում այսօր հերթական հանգստի օրն է: Երեկ կայացած իններորդ տուրում Լեւոն Արոնյանը ցանկացավ սկզբնախաղում անակնկալ մատուցել Շախրիյար Մամեդյարովին՝ երկու զինվոր զոհաբերելով, սակայն մրցակիցը կարողացավ ճիշտ կողմնորոշվել եւ հետագայում կշեռքի նժարն իր կողմը թեքելով պարտիան ավարտել իր օգտին: Ցավալի այս պարտությունից հետո Արոնյանը, թեեւ դիրքը պահպանեց երկրորդ հորիզոնականում,

Ռուբեն Հակոբյան. «Ինչո՞ւ են ոմանք Երևանը տնամերձ տարածք դիտում»

Այսօր խորհրդարանն արտահերթ կարգով սկսեց քննարկել խորհրդարանական ոչ իշխանական խմբակցությունների նախագիծը` «ՀՀ ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ 2012-13 թվականների ընթացքում արագաչափերի և տեսանկարահանող սարքերի կիրառման, վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման, Երևանի ուղևորափոխադրումների ուղեվարձի հնարավոր թանկացման, չշահագործվող ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության տուգանքների գործադրման ազդեցությունն ուսումանսիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստղծելու» վերաբերյալ: Սույն նախաձեռնության մասին դեռ հինգշաբթի օրը լրագրողներին տեղեկացրել էր ՀԱԿ

«Իրավիճակը տագնապահարույց է, քեսաբցիները հայտնվել են չափազանց ծանր իրավիճակում»

  Այսօր Aravot.am-ը սփյուռքի նախարարությունից հետաքրքրվեց, թե նախարարությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկում՝ քեսաբահայերին օգնելու համար: Հիշեցնենք, որ Սիրիայի հայաբնակ այդ համայնքը  մարտի 21-ի առավոտյան զինյալ խմբավորումների կողմից հարձակման է ենթարկվել:  Սփյուռքի նախարարության հաարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանեցին, որ նախարարությունն ուշադիր հետեւում է Քեսաբում տեղի ունեցող իրադարձություններին եւ պարբերաբար կապի մեջ է համայնքի հետ. «Քեսաբի հայ

Մհեր Մկրտչյանի մասին «խոսող» գիրք-ալբոմ կտպագրվի (Տեսանյութ)

«Հայելի» ակումբում այսօր հյուրընկալվել էին Մհեր Մկրտչյանի այրին՝Թամար Հովհաննիսյանը, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը եւ կինոքննադատ Զավեն Բոյաջյանը: Համատեղ նախագծի շրջանակներում լույս կտեսնեն դեռեւս չհրատարակված լուսանկարներ եւ պատմություններ Մհեր Մկրտչյանի մասին: Դրանք կամփոփվեն մի քանի գրքում, նախատեսված են նաեւ ֆիլմեր: «Շուրջ քսան տարի Զավեն Բոյաջյանը համոզում էր ձեռնարկել այս գործը, այնուհետեւ նա ծանոթացրեց Արմեն Մարտիրոսյանի

«Երևանցիներս չենք նեղանա, հանգիստ թողեք այդ մարդկանց»

Օղակաձև զբոսայգու Վարդանանց փ. 15/4 հասցեում գտնվող կիսակառույցի վերաբերյալ հանձնարարականը ժամկետ չունի Այսօր, մարտի 24-ին տեղի ունեցած Երևանի քաղաքապետի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվեց, որ միայն Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերել են բացօթյա ապօրինի առևտրի 28 դեպք ու կազմել են արձանագրություններ: Սա նշանակում է, որ այդքան մարդ տուգանվել է բավական չի, նրանց թույլ չեն տալիս իրականացնել

Ռուբեն Հակոբյանը «ժուչոկից» վախենում է

Այսօր խորհրդարանում «ՀՀ ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ 2012-13 թվականների ընթացքում արագաչափերի և տեսանկարահանող սարքերի կիրառման, վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման, Երևանի ուղևորափոխադրումների ուղեվարձի հնարավոր թանկացման, չշահագործվող ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության տուգանքների գործադրման ազդեցությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագծի ներկայացման ժամանակ, հիմնական զեկուցող Ռուբեն Հակոբյանն, ով կետ-առ կետ եւ մանրամասնորեն ներկայացնում էր իր դիտարկումներն այն մասին,

Թամար Հովհաննիսյանը Մհեր Մկրտչյանի մասին. «Ասաց, որ մեռնեմ, ավելի շատ կսիրես»

Aravot.am-ը Մհեր Մկրտչյանի այրուն՝ Թամար Հովհաննիսյանին խնդրեց արվեստագետին բնորոշող մեկ երկու դրվագ պատմել, որտեղ նա կներկայացվի անեկդոտիկ իրավիճակներից դուրս: «Մի անգամ, երբ մտնում էինք Փարիզի Աստվածամոր տաճարը, Մհերն ասաց՝ ես ինձ այստեղ տանն եմ զգում: Հարցրի՝ ինչո՞ւ… Ասաց՝ Քվազիմոդոն ստեղ չէ՞ր ապրում…Կամ մի օր իրեն էի սպասում, շատ ուշ էր ու չկար: Ստիպված մի ֆիլմ

Վառարանից բռնկված հրդեհի հետևանքով տանտիրուհին ծխախեղդ է եղել

Մարտի 23-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Բերդավան գյուղում տուն է այրվում: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում. 1929 թ. ծնված Ռոզա Մուրադյանի տան ննջասենյակում վառարանից հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով վերջինս ծխախեղդ է եղել: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական

Բաց նամակ հանքարդյունաբերական համաժողովին հրավիրված փորձագետներին

Հայաստանի նկատմամբ հանքարդյունաբերող ընկերությունների հետաքրքրությունը չի մարում: Մեր երկրում հանքարդյունաբերության պատասխանատու զարգացման հնարավորությունները քննարկելու համար մարտի 25-56-ը Երևանում տեղի է ունենալու միջազգային համաժողով՝ «Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով: Համաժողովը կազմակերպել են Համաշխարհային բանկը և ՀՀ կառավարությունը, իսկ աջակիցներն են Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (EBRD), Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), ԱՄՆ-ի, Գերմանիայի Դաշնային

Քեսաբի հայերին օգնություն է անհրաժեշտ, հայկական կողմը քայլեր ձեռնարկում է. Panorama.am

Զինված խմբավորումների հարձակումներից պաշտպանելու համար Սիրիայի հայաբնակ Քեսաբից տարհանված հայերը Լաթաքիայում օգնություն են ստանում, նախնական տվյալներով 600 ընտանիք է տարհանվել: «Ամեն ինչ անում ենք, որպեսզի իրենց օգնության հասնենք: Քեսաբից մոտ 50 կմ հարավ գտնվող Լաթաքիայում են՝ հայկական եկեղեցում և տեղի հայկական կառուցներում: Մարդիկ դուրս են եկել և իրենց հետ ոչինչ չեն վերցրել՝ ոչ հագուստ, ոչ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031