Օրվա լրահոսը
ԻՏՁՄ համագումարը կայացավ, ռազմավարությունը շուտով կընդունվի
Այսօր կայացավ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության արտահերթ համագումարը, որի ընթացքում քննարկվեց ԻՏՁՄ ռազմավարությունը: Քանի որ ԻՏՁՄ անդամ արտահերթ համագումարի մասնակիցները բավականին սակավաթիվ էին, որոշվեց ռազմավարությունը ընդունել էլեկտրոնային քվեարկությամբ՝ կուղարկեն անդամներին, եւ կստանան նրանց պատասխանը: Ընդհանուր առմամբ ռազմավարությունը ընդունելի համարվեց ներկաների կողմից, միակ խնդրահարույց պահը ռազմավարության մեջ մի քանի ձեռնարկությունների անունների նշումն էր: Ի վերջո՝ ներկաները
Մուրացական կինը`վարչապետին. «Թագավոր ջան, փող տուր, որ բանկը տանեմ, մուծեմ». (Տեսանյութ)
Լսելով, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Շիրակի մարզի կարկտահարված գյուղերից հետո այցելելու է նաև Գյումրու Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի դատարկված շենք ու հարակից տեխնոպարկ, բողոքավոր ու մուրացկան կանանց մի խումբ սրտատրոփ սպասում էին նրան: Այդ կառույցների մոտ կառավարության ղեկավարին սպասում էր նաև քաղաքապետ Սամվել Բալասանյանը իր շքախմբով: Երբ վարչապետը մեքենայից իջավ ու շարժվում էր դեպի
Վարչապետից` որպես ազդեցիկ մարդուց, կարծիք հարցրեցին Հայաստանը լքել-չլքելու մասին. (Տեսանյութ)
Կառավարության նորանշանակ ղեկավար Հովիկ Աբրահամյանն այսօր եղավ նաև Երևանի տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում, այսինքն` այն բուհում, որտեղ ինքը կառավարման խորհրդի նախագահ է: Այստեղ հետաքրքրիր մի հարցադրում ուղղվեց վարչապետին: Բուհի երիտասարդ դասախոսներից մեկը`Կարեն Պետրոսյանը, Հովիկ Աբրահամյանին դասելով Հայաստանի ազդեցիկ մարդկանց շարքում, նրանից խորհուրդ հարցրեց` արժե՞ հորդորել իր երիտասարդ ընկերներին մնալ Հայաստանում, թե՞ ոչ, այսինքն կա՞ հեռանկար
«Եթե մրցույթ է, պիտի մասնակցես հաղթելու համար». Սոնա Ռուբենյան
«Նոր ալիք» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում Հայաստանն այս տարի ներկայացնող Սոնա Ռուբենյանը լսել է մասնակից մյուս երկրների (16 երկիր) ներկայացուցիչների կատարումները և գտնում է, որ շատ ուժեղ մասնակիցներ կան. «Որևէ մեկին չեմ ուզում առանձնացնել, պարզապես, կասեմ, որ մրցակցությունը թեժ է լինելու, որովհետև բավականին լավ ձայներ, ինչպես նաև հայտնի անուններ կան»,- ասում է Ս. Ռուբենյանը: Սակայն
Միհրան Պողոսյանը հրամաններ է ստորագրել
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի հրամաններով՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ: Մասնավորապես՝ Սյունիքի մարզային բաժնի պետ, արդարադատության գնդապետ Լևոն Արտաշեսյանը նշանակվել է Տեսչական և վերլուծական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար: Վերջինիս պարտականությունները դրվել է Սյունիքի մարզային բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Սուրիկ Ծատրյանի վրա: Հիշեցնենք, որ մինչ այդ
Հովիկ Աբրահամյանը` Մաքսային միություն մտնելու գործընթացի զարգացումների մասին
Այսօր Շիրակի մարզ այցելած վարչապետ Հովիկ Աբրահամյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ եղավ Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հարցը: Ի պատասխան կառավարության ղեկավարը տեղեկացրեց, որ հենց այդ հարցը քննարկելու նպատակով վաղը չէ մյուս օր ինքը Սոչիում հանդիպելու է ՌԴ վարչապետի հետ: «Հանդիպելու ենք, քննարկելու ենք այդ հարցը, փորձելու ենք հասկանալ ժամկետները, երբ վերադառնամ, տեղեկատվություն կտրամադրենք»,-խոստացավ Հովիկ
Հայոց վարչապետին սպասելիս. (Տեսանյութ, ֆոտոշարք)
Այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հետ բավական ծանրաբեռնված ու տարողունակ ծրագրով Շիրակի մարզում էր: Վարչապետի պաշտոնում առաջին անգամ այցելելով այս մարզ` նա նախևառաջ շրջեց կարկտահարված մի քանի գյուղեր` Սպանդարյան, Գեղանիստ, Փանիկ` ճանապարհին կանգնելով ու լսելով բնակիչների բողոքները, այնուհետ այցելեց Արևշատ համայնքի ամառանոց, որտեղ տեղադրվել էր 10 կիլոմետր ջրագծային համակարգ` արոտավայրերի ջրման նպատակով:
Գուրգեն Եղիազարյանը՝ Աշոտ Սուքիասյանին. «Պատմի´ր ճշմարտությունը, վաղը ուշ կլինի»
«Նման սրիկայություն միայն մեր երկրում է կատարվում»,- հարցին հակասություններ չի՞ տեսնում «օֆշորի գործով» կալանավորված գործարար Աշոտ Սուքիասյանի` նախկինում տված ցուցմունքների և նրա պաշտպան Յուրիկ Խաչատրյանի հայտարարության միջև, այսպիսի կարծիք հայտնեց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը: Հիշեցնենք, որ Յուրիկ Խաչատրյանը հայտարարել էր, թե «Աշոտ Սուքիասյանը ցանկացել է նվեր մատուցել նախկին վարչապետ, այժմ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանին
«Խմբագիրներին կտտանքների՞ են ենթարկելու, հաց, ջուր չեն տալու, վախեցնելո՞ւ են». Լեւոն Բարսեղյան
Ինչպե՞ս պետք է ԴԱՀԿ-ն պարտադրի ԶԼՄ-ին բացահայտել տեղեկատվության աղբյուրը:
Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Էմիլ Տարասյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Էմիլ Տարասյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ։ *** Էմիլ Տարասյան Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1976 թ. 3 մարտի, ք. Երևան Կրթություն 1992 -1997 թթ. – Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ 1999 – 2001թթ. – ՀՀ պետական կառավարման դպրոց, պետական կառավարում և տեղական ինքնակառավարում 2004-2007թթ. – Գիտությունների ազգային
Կիևը անջատականներին պետք է բանակցային կողմ ճանաչի. Լավրով. РИА Новости
Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ է, որպեսզի Կիևը անջատական զինյալներին բանակցային կողմ ճանաչի, հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Անկախ այն բանից, թե [հակամարտող] որ կողմի մասին է խոսքը, պատասխանը շատ պարզ է՝ պետք է հակամարտող բոլոր կողմերին մարդկային վերաբերվել, չանվանել նրանց ահաբեկիչներ, ընդունել, որ նրանք կռվում են այն հողի վրա, որը իրենցն
Գեւորգ Դանիելյան. «Սահմանադրությունը որեւէ մեկի վրայով չի»
Գավառի պետական համալսարանի դասախոս Համլետ Ղաջոյանն այսօր Գավառի մարզպետարանում, սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկումների ժամանակ մինչ հարց հնչեցնելը հայտարարեց, որ ինքը պետականամետ մարդ է, միշտ մասնակցում է նմանատիպ միջոցառումներին: Ապա, անդրադառնալով Սահմանադրությանը` նկատեց, որ ժամանակին բոլոր նախագծերն էլ գովերգվել են, որակվել են մարդակենտրոն, ապա, երբ իշխանական այրերին այդ Սահմանադրությունն այլեւս չի բավարարել, սկսել են փոփոխել ու
Լեւոն Թոմքաջյանը մարզպետի կերպարով «սրբապատկերի» մասին. «Ինձ էլ Կճոյանին նկարելու մեջ էին քննադատում»
Ըստ քանդակագործի, կարող է պորտրետը «բռնել» է՝ նկարել են, կարող է՝ ցանկացել են դուր գալ մարզպետին
Աշոտ Մելիքյանը՝ «Հրապարակին» եւ iLur.am-ին. «Շատ վտանգավոր նախադեպ է, պետք է մինչեւ վերջ գնալ»
«Սա լավ առիթ է, որպեսզի լրագրողական համայնքը համախմբվի եւ հասկանա, որ նմանատիպ փաստի առաջ կարող է ցանկացած լրատվամիջոց կամ լրագրող կանգնել»,- ասում է Աշոտ Մելիքյանը
«Աղիքը բաց վիճակում տարել են դատարան». Փաստաբանը բողոքում է
Վերնիսաժի մոտ մայիսի 17-ին հնչած կրակոցների գործով կալանավորված Վալերի Հովհաննիսյանի պաշտպանը դժգոհում է, որ իր պաշտպանյալի նկատմամբ քննչական գործողություններն են կատարվել առանց բժշկի թույլատրության: Նրա պատմելով, քննիչը հաշվի չի առել, որ իր պաշտպանյալը առողջական լուրջ խնդիրներ ունի ու հարցաքննվելու ի վիճակի չէ. « Բժիշկը, ասում է, որ Վալերի Հովհաննիսյանի վիճակն այնպիսին է, որ քննչական գործողություններ
ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել
Հուլիսի 9-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: NASDAQ OMX Armenia
Վատություն անելու համար` տունը մեջտեղից քանդել է
Նազիկո Պալյանի նախկին հարեւանը պնդել է` Երեւանի քաղաքապետարանում խնդիր չունի եւ ամեն ինչ կարող է անել
Քննարկում. 2015-ին ընդառաջ Թուրքիայից տարածվող հայտարարություններն ու հերքումները (Տեսանյութ)
«Մեդիա կենտրոն», հուլիսի 8, 2014 թ.: Հայոց ցեղասպանության 100 ամյակի տարելիցին նախորդած ժամանակաշրջանում Թուրքիան պաշտոնական և ոչ պաշտոնական միջոցներով շարունակելու է օրակարգ թելադրել և միջազգային հանրության մոտ պատրանք ստեղծել, թե ինչ –ինչ քայլեր են փորձում կատարել հայ-թուրքական դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ: «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկումը՝ Հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցին ընդառաջ Թուրքիայից եկող ազդակների՝
Ձոն Գագիկ Հարությունյանին եւ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամներին
Գավառի պետական համալսարանի ուսանողներն այսօր բավական ակտիվ էին սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հանրային քննարկումների ժամանակ: Համալսարանի ռեկտոր, սահմանադրական իրավունքի մասնագետ Ռուզաննա Հակոբյանն (լուսանկարում) իր ուսանողներին լավ էր նախապատրաստել:Ինքն էլ բավական լավ էր պատրաստվել: Նախ, տիկին Ռուզաննան իր ելույթում դրվատանքի ձոն հնչեցրեց ՍԴ նախագահ, սահմանադրական բարեփոխումներն իրականացնող հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանի, հանձնաժողովի անդամներ՝ քննարկմանը ներկա Դավիթ Հարությունյանի
Վահե Արսեն. «Բուծիկների» կողմնակիցները «ինծիլիգենտներ» են, ոչ թե մտավորականներ»
Բանաստեղծ, գրականագետ Վահե Արսենը կարծում է, որ «ծախվող» արվեստագետներին պետք է մատով ցույց տալ: «Պետք է ասել՝սա՛ ծախված է, պատվեր է կատարում, սա ցանկացած թուղթ կստորագրի, կամ էս մեկը կողմ է, որ Մաշտոցի պուրակում տեղադրվեն «բուծիկներ»՝ ծ-ով: Նման կերպ մտածողները «ինծիլիգենտ» են, ոչ թե մտավորական: Նման մտավորականներից պետք է հրաժարվել, որովհետեւ իշխանությունները հենց նրանցից են
«Բանդայի գործով» ամբաստանյալն ասում է, որ Վարդան անունը մտացածին է (Տեսանյութ եւ ֆոտոշարք)
«Բանդայի գործով» այսօր շարունակվեց ամբաստանյալ Սամվել Դավթյանի հարցաքննությունը: Նրան հարցեր տվեցին մեղադրող Սասուն Խաչատրյանը, պաշտպան Հովիկ Արսենյանն ու Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը: Հարցերը հնչեցին դատախազի միջնորդության բավարարումից հետո.նա միջնորդել էր հրապարակել ամբաստանյալի նախաքննության եւ դատաքննության ժամանակ տված ցուցմունքները, քանի որ էական տարբերություններն առկա էին: Հրապարակվեց, որ Սամվել Դավթյանը
Օբաման առաջադրել է Ադրբեջանում ԱՄՆ-ի նոր դեսպանի թեկնածությունը. Contact
ԱՄՆ նախագահը Ադրբեջանում Միացյալ նահանգների դեսպան նշանակելու համար առաջադրել է Ռոբերտ Սեկյուտայի թեկնածությունը, հայտնում է «Կոնտակտ»-ը: Սեկյուտան այս պահին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնականն է էներգետիկայի բյուրոյում: Ավելի վաղ նա աշխատել է Տոկիոյի և Բեռլինի ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչություններում, որտեղ զբաղվում էր տնտեսական հարցերով: Սպիտակ տան կողմից դեսպանի թեկնածությունը հայտարարելուց հետո, այն պետք է ուսումնասիրվի Սենատի արտաքին
Շանթ Հարությունյանը էլեկտրաշոկն էր մոռացել
Նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանի հետ ձերբակալված Արմեն Հովհաննիսյանն այսօր դատարանում հայտարարեց, որ ինքը իսպանացի օդաչու է, եթե հետազոտված տեսանյութերից գոնե մեկը ապացուցում է իրենց նկատմամբ առաջադրված մեղադրանքը: Հիշեցնենք, որ այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալները հետազոտված տեսանյութերի վերաբերյալ իրենց հայտարարություններն էին ներկայացնում: «Էլի եմ պնդում, որ մենք գերի ենք իշխանության
Հովիկ Աբրահամյան. «Իշխանության և բնակչության միջև անջրպետը պետք է վերանա»
Մարդկանց աշխատանքով ապահովելը կառավարության գերակա խնդիրն է, և մենք փորձելու ենք առաջիկայում ներդրումներ ներգրավել, ստեղծել նոր աշխատատեղեր:
Դատարանը հարկադիր բուժման ուղարկեց Վլադիմիր Սիաբանդովին (Տեսանյութ)
Դատարանի շենքի դիմաց, աթոռին նստած, Քյարամ Ավդոյանի մայրը սպասում է դատարանի որոշմանը:
Պահնորդները կգնան վարչապետի մոտ (տեսանյութ). a1plus.am
«Ոստիկանությունը բացահայտ հայտարարում է, որ մրցակից է մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ, ինչը անթույլատրելի է, քանի որ ՀՀ կառավարության կողմից լիազոր մարմինը ՀՀ ոստիկանությունն է։ Ուստի մասնավոր կազմակերպությունները գերիշխող դիրք զբաղեցնող պետական գերատեսչական ապարատի հետ մրցակից չեն կարող լինել»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը բորբոքված ասացին պահնորդական գործունեություն իրականացնող եւ պահնորդներ ուսուցանող կազմակերպությունների
Տաքսու վարորդները մեկ շաբաթ ժամանակ տվեցին տրանսպորտի եւ կապի նախարարությանը (Տեսանյութ)
Տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը ասում է, որ բոլոր տաքսու վարորդները հավասար մրցակցային դաշտում ունենալու են սպիտակ համարանիշներ
Արցախում է Վիգեն Հովսեփյանի գլխավորած սփյուռքահայ գործարարների պատվիրակությունը
Մի խումբ գործարարների հետ Արցախում է ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի ԿԿ ներկայացուցիչ Վիգեն Հովսեփյանը:
Կիրականացվեն գյուղական համայնքների զարգացմանն ուղղված ծրագրեր
Հուլիսի 9-ին ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի մրցութային հանձնաժողովի նիստում քննարկվեցին գյուղական համայնքների խնդիրներին առնչվող անվանակարգերում ներկայացված հայտերը։ Այս անվանակարգում ընդունվել է 14 հայտ։ ՀՀ տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչ, մրցութային հանձնաժողովի անդամ Հովհաննես Օհանյանը բավարար գնահատեց ներկայացված հայտերը։ Նա առանձնացրեց մարզային համայնքներում բնակիչների հմտությունների բարձրացմանը, ինչպես նաև բնակիչների՝ համայնքային


















































