Օրվա լրահոսը
Տանկավթար. 3 БМП-ներ բախվել են միմյանց. shamshyan.com
Քիչ առաջ հետևակի մարտական մեքենաների (БМП) վթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Արևշատ գյուղի վարչական տարածքում 3 ՀՄՄ-ներ բախվել են միմյանց: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո ծուխ է սկսել բարձրանալ: Այս պահին պարզվում է՝ զոհեր և վիրավորներ կա՞ն, թե՞ ոչ: Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com-ի կայքում
Էրդողանի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել. «Ազատություն» ռադիոկայան
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի ավտոշարասյունը Դենիզլի քաղաքում վթարի է ենթարկվել։ Նաիրա Բուլղադարյան Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում
Կարկուտ Արագածոտնի մարզում
Հուլիսի 9-ին, ժամը 11.08-ին տեղեկատվություն է ստացվել, որ հուլիսի 8-ին ժամը 16.45-ի սահմաններում Արագածոտնի մարզում տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Ապարան քաղաքի և հարակից Նիգավան, Լուսագյուղ, Մուլքի և Սարալանջ գյուղերի որոշ ցանքատարածքներ: ՀՀ ԱԻՆ
«Սա մենյու է, թե՞ Սահմանադրություն». Գավառում քննարկվում են սահմանադրական բարեփոխումները
-Բորշ բերեք: – Չկա: -Լավ`քյուֆթա: -Չկա: -Այդ դեպքում`խորոված միս: -Չկա: -Չեմ հասկանում, սա մենյո՞ւ է, թե՞ Սահմանադրություն: Խորհրդային տարիներին այլախոհներից մեկից լսած այս անեկդոտն այսօր ՀՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Դավիթ Հարությունյանը պատմեց Գավառում` սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի հանրային քննարկման ժամանակ: Անեկդոտից սահուն անցում կատարելով քննարկվող հայեցակարգին, Դավիթ Հարությունյանը նկատեց, որ սահմանադրական
Ձայնաազդանշանային սարքեր` անբավարար տեսողությամբ հետիոտների համար
Անբավարար տեսողությամբ հետիոտների երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով` հուլիսի 9-ին ճանապարհային ոստիկանության կողմից Երևան քաղաքի Թումանյան և Աբովյան փողոցների խաչմերուկի հետիոտնային անցումների վրա առկա հետիոտնային լուսացույցերի հետ տեղադրվել են նաև ձայնաազդանշանային սարքեր, որոնք միանում են հետիոտնային լուսացույցերի կանաչ ազդանշանների հետ միաժամանակ։ ՀՀ ոստիկանություն
«Վարչախումբ», «ապստամբներ», «ահաբեկիչներ», «անջատողականներ»
Ամեն մեկը, կախված իր շահերից, նույն բանը տարբեր ձեւով է անվանում Քաղաքական ուժերը, տարբեր պետական եւ ոչ պետական կառույցները ունեն իրենց քարոզչական «կլիշեները», որոնք կիրառելով՝ փորձում են նսեմացնել մրցակցին, հակառակորդին եւ, այսպես ասած, «ցույց տալ նրա իսկական դեմքը»: Օրինակ՝ 22 տարի շարունակ ընդդիմությունը Հայաստանում իշխանությանն անվանում է «վարչախումբ», «հանցախումբ», «ավազակախումբ», «իշխանությունը բռնազավթած խունտա», իսկ ինքն
Մեսրոպագիր. Մամուլի թշնամիների նոր տրյուկը
Դատարանի միջոցով լրատվամիջոցներին աղբյուրի բացահայտում պարտադրող «Կոստանյան & CO» ՍՄԸ-ն՝ սահմանափակ մտահորիզոնով ընկերությունը, ցանկանում է վախեցնել եւ լրատվամիջոցներին, եւ նրանց անանուն աղբյուրներին: Որովհետեւ, ըստ նրանց մտածելակերպի, վախեցած հասարակությանն ավելի հեշտ է ղեկավարել: Սա Կոստանյանի հավատո հանգանակն է: Ձեռքին ճար լիներ՝ «տրոյկաներ» կստեղծեր եվրոպական կոստյում հագած, բայց սովետական «կաշվե բաճկոնավորի» «փայլուն» ավանդույթներով առաջնորդվող սույն պարոնը: Կարդացեք
Ամփոփվել են միասնական քննությունների նախնական արդյունքները
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի այս տարվա առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, նախարար Արմեն Աշոտյանը: Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են ՀՀ բուհերի ընդունելության քննությունների նախնական արդյունքների ամփոփմանը, հանրապետական ուսումնական հաստատությունների շրջանավարտների ատեստատների բուհեր ներկայացման վերջնաժամկետի հստակեցմանը և պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից տարեկետում ստացած արական սեռի դիմորդների ցուցակների
Աշոտ Սուքիասյանը պնդում է, որ ինքն է կեղծել Նավասարդ Կճոյանի եւ Տիգրան Սարգսյանի ստորագրությունները. NEWS.am
Օֆշորային սկանդալում ներգրավված, հունիսի 19-ից կալանավորված գործարար Աշոտ Սուքիասյանը նմանակել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ստորագրությունները, որպեսզի ոչ մեկն իրենից իր բիզնեսը չկարողանա խլել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Սուքիասյանի փաստաբան Յուրիկ Խաչատրյանը: «Հարցաքննությունը դեռ չի ավարտվել, մեկուսարանում ամեն օր հարցաքննություն է լինում, քանի որ գործն ինքնին երկար՝ բիզնես
Գործարարների՝ ֆուտբոլի աշխարհի գավաթի հետ կապված հույսերը չեն արդարանում (Ֆոտոշարք)
Սան Պաուլոյում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության կապակցությամբ Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլը անդրադարձել է գործարարների ունեցած սպասումներին: Հետազոտության արդյունքներում երեւում է, որ մրցաշարի վերաբերյալ Բրազիլայի գործարարների ունեցած խանդավառությունը վերջին երկու տարիներին սկսել է մարել: Եւ չնայած այն բանին, որ քչերն են կանխատեսել ներդրումների աճ Բրազիլիայում ֆուտբոլի առաջնությունը հյուրընկալելու արդյունքում, այնուամենայնիվ, նրանք հույս ունեն, որ ենթակառուցվածքների բարելավումը և
Հուլիսի 18-ին ՕԵԿ-ը հրավիրում է «ոչ կուսակցական» հանրահավաք
«Օրինաց երկիր» կուսակցությունը հուլիսի 18-ին հրավիրում է հանրահավաք՝ սոցիալ-տնտեսական թեմաներով, եւ հրավիրում է բոլոր քաղաքական եւ ոչ քաղաքական ուժերին՝ մասնակցել այդ հանրահավաքին, սակայն նշում է, որ այդ հանրահավաքը կազմակերպվել է միայն իրենց կողմից: Այդ մասին այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը. «Մենք չենք դիմել որեւէ կուսակցության՝ մասնակցելու, որովհետեւ չենք համարում դա ՕԵԿ-ի հանրահավաք,
2013-ին Եվրոպայում ապաստան հայցող հայաստանցիների դիմումների 9 տոկոսն է բավարարվել. azatutyun.am
2013 թվականին եվրոպական երկրներում հայաստանցիներին ապաստան տրամադրելու կամ մերժելու վերաբերյալ ընդհանուր առմամբ 5 հազար 585 որոշում է կայացվել, որոնցից միայն 9 տոկոսը` մոտ 500 դիմում է բավարարվել: Ապաստան ստանալու հայաստանցիների դիմումների մեծ մասը` շուրջ 90 տոկոսը մերժվել են Եվրոպական միության երկրների կողմից, սակայն 2012 թվականի համեմատ մերժումները պակասել են 11 տոկոսով: Հայաստանին վերաբերող այս պատկերն
Շուշան Պետրոսյան. «Լավ, մեկին էլ ոչնչացրիք, հետո՞, երկիրն այդպե՞ս է փրկվելու». «Հայոց աշխարհ»
Համակարգչի դիմաց, հարմարավետ աթոռին թիկնած, թանկարժեք սուրճով լի գավաթը ձեռքին սկսում են սոցցանցերով աղաղակել, թե սահմանամերձ գյուղերը հայաթափվում են ու գործ անողին էլ տարբեր էպիտետներ կպցնում:
Արտագաղթի դեմ ՀՅԴ-ի հուշ դարձած ծրագիրը. «Չորրորդ իշխանություն»
Շատերն, ահա, դժվարությամբ կհիշեն, որ ՀՅԴ-ն միայնակ փորձ էր արել շրջանառության մեջ դնել արտագաղթը կասեցնող ծրագիր։ Այսպես, դեռևս սեպտեմբերի 18-ին Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, հանրությանը ներկայացրեց արտագաղթի դեմ պայքարի իր նոր ծրագիրը, որը կոչվում էր «Մենք ապրելու ենք մեր երկրում»։ Դաշնակցականները նախ խոստացան հանրային քննարկումների միջոցով հղկել ծրագիրը, ապա իշխանություններին պարտադրել իրականացնել այն։ 11 հիմնադրույթների վրա
«Միանշանակ չէ, որ 5 տարվա աշխատանքային փորձի առկայությունն անառարկելիորեն վկայում է պրոֆեսիոնալիզմի մասին». «Ժողովուրդ»
Ես կարծում եմ, որ այս հարցը բավականին լուրջ է ու իրականում խմբագիրների ինքնավարությունը եւս պետք է որոշակիորեն հաշվի առնվի։
Արտառոցն այն է, որ միջադեպից հետո ասուլիսն այնուամենայնիվ շարունակվել է. «Չորրորդ իշխանություն»
Ըստ երեւույթին որեւէ մեկը նրանց չի բացատրել, որ տարրական մարդկային արժանապատվությունն անհրաժեշտ է ցանկացած մասնագիտության տեր անձանց։
«Աղիքը կախված տարան դատարան». «Հայկական ժամանակ»
Ըստ փաստաբանի, անկախ նրանից՝ կապացուցվի մեղադրյալների մեղքը, թե չի ապացուցվի, նմանօրինակ վերաբերմունքը անձի նկատմամբ հակասում է օրենքի տարրական նորմերին, որի վերաբերյալ փաստաբանը պատրաստվում է հետագայում դիմել Եվրոպական դատարան։
Հայաստանի անդամակցությունը հնարավոր է՝ առհասարակ այս տարվա ընթացքում չկայանա. «Ժողովուրդ»
Եվ պատճառը Ղարաբաղի հարցն է, որն «արգելափակեց անդամակցության գործընթացը»։
«Սահմանադրական բարեփոխումների արդի հիմնախնդիրները ՀՀ-ում» թեմայով գիտաժողով ոստիկանության կրթահամալիրում (Տեսանյութ)
Հուլիսի 2-ին, ՀՀ Սահմանադրության ընդունման 19-րդ տարեդարձի շրջանակներում, ոստիկանության կրթահամալիրում անցկացվեց «Սահմանադրական բարեփոխումների արդի հիմնախնդիրները ՀՀ-ում» թեմայով գիտաժողով: Գիտաժողովը վարում էր և բացման խոսքով հանդես եկավ կրթահամալիրի ակադեմիայի պետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Ղազարյանը: Զեկուցումներով հանդես եկան ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Խաչատրյանը, ՀՀ դատական դեպար¬տամենտի կազմակերպաիրավական վարչության պետ, իրավաբանական
Լրագրողը, որպեսզի կարողանա լուսաբանել ԱԺ աշխատանքները, պետք է հումորի զգացում էլ ունենա. «Հրապարակ»
Ինչ վերաբերում է մյուս բաներին՝ լողանալ, փոխնորդը փոխել, եղունգները կտրել, ԱԺ գնալիս սոխ չուտել, ընդմիջման համար հետը խաշած ձու չվերցնել եւ այլն, թողել են, որ լրագրողը հասկանա ինքնուրույն։
Էդուարդ Շարմազանովն ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարին առաջարկել է Հայոց ցեղասպանության թանգարանի մի շարք ցուցանմուշներ ներկայացնել նաեւ Տավրիկյան պալատում
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 8-ին Տավրիկյան պալատում աշխատանքային հանդիպում է ունեցել Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւի հետ: Հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող օրակարգային հարցեր: ԱԺ փոխնախագահը ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարի հետ զրույցում մասնավորապես նշել է, որ 2015 թվականին լրանում է Հայոց ցեղասպանության
Ռուսական կողմը ձգձգում է պարզունակ մի վարկի տրամադրումը Հայաստանին. «Հայկական ժամանակ»
Բայց այն, որ որքան Հայաստանի գործող իշխանությունը անմնացորդ տրվում է Ռուսաստանին, այնքան Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ վատթարանում է, դա փաստ է:
Հովհաննես Իգիթյանը` ԵԽԽՎ-ում հակաադրբեջանական բանաձևի նախագծի մասին. «Սա բանաձև չէ, այլ 27 պատվիրակների կարծիք»
«Սա բանաձև չէ, այլ 27 պատվիրակների կարծիք: Միայն ութ հայ պատգամավորների համար է այն հակաադրբեջանական, մնացածները երևի թե մտահոգված են ադրբեջանական լրագրողների դեմ հալածանքով»,-Aravot.am-ի հարցին` արդյոք շարունակո՞ւմ է մնալ այն կարծիքին, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանն այսպիսի թույլ պատվիրակություն երբեք չի ունեցել, մինչդեռ արդեն երկրորդ հակաադրբեջանական բանաձևն է ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ դրվել, այսպես
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿ
Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել։ Համբոն գտնում էր, որ Հովիկ Աբրահամյանի վարչապետության օրոք ֆուտբոլի աշխարհի առաջնությունն ավելի հետաքրքիր է դարձել։ Կինը չէր համաձայնվում։
Տասը զոհ և վեց տարի. «Ժամանակ»
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նախօրեին տված ասուլիսում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյան-քառյակ համագործակցության հարցին` հայտարարել է, որ ոչինչ չի բացառում: Սա շատ տարածված պատասխան է իհարկե՝ ես ոչ այո ասացի, և ոչ էլ ասացի ոչ: Սա դիրքորոշման ու սկզբունքների հստակ բացակայության դրսևորում է, որը Հայաստանում ըստ էության ընդունված է շփոթել «ռեալ պոլիտիկի» հետ: Այդպես Հայաստանում բոլորը
Մարազմի «գոստ»-ը
Մեզ նման փոքր երկրում մարազմատիկ դրսեւորումները, իհարկե, ցավալի են: Օրինակ՝ երբ բյուջեից 4,5 միլիոն դրամ է հատկացվում Ջերմուկում մոծակների դեմ պայքարելու համար: Կամ՝ երբ 10.000 դրամ տուգանքը չվճարելու համար բանկը սառեցնում է քաղաքացու մի քանի միլիոնանոց հաշիվը: Դրանք ցավալի են միայն մեր՝ Հայաստանի քաղաքացիներիս համար, որովհետեւ, փոքր երկիր լինելով, մենք հավակնություն եւ հնարավորություն չունենք մեր
Նախագահ Սերժ Սարգսյանը Արգենտինայում այցելել է հայ ազգային կուսակցությունների տեղական կազմակերպություններ
Արգենտինա պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է նաև հայ ազգային կուսակցությունների տեղական կազմակերպություններ՝ ՀՅԴ, ՀԲԸՄ, ՌԱԿ, ծանոթացել այդ կազմակերպությունների կողմից մշակութային, բարեգործական և մարզական միությունների գործունեությանը, ինչպես նաև տեղի հայկական պարբերականների աշխատանքներին: Արմենիա Մշակութային Ընկերակցության Եդուարդ Սէֆէրեանի անուան կենտրոնում հյուրընկալության ընթացքում Նախագահը շնորհակալություն է հայտնել կենտրոնի գործունեության և Հայաստանի պատվիրակությանը ջերմ ընդունելության
Վահրամ Բաղդասարյան. «Հիմա էլ Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ սահմանակետ կա դրված». «Հրապարակ»
Չեմ կարծում, որ այն ժամանակ էլ որեւէ արգելք կլինի մեզ համար։
«Բոլոր խնդիրների լուծումը գտնվում է նախագահականում». «Առաջին լրատվական»
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանը: – Պարոն Նիկոյան, որտե՞ղ է Սերժ Սարգսյանը: Իհարկե, հայտնի է, որ նա այս օրերին գտնվում է Լատինաամերիկյան երկրներում, բայց կարծես թե բացակայում է Հայաստանի ներքաղաքական կյանքից: Փոխարենը` թե՛ արտաքին, թե՛ ներքին խնդիրներից հայտարարություններ անում, հարցազրույցներ է տալիս վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Եվ տպավորությունն այնպիսին է,


















































