Լրահոս
Օրվա լրահոսը

Վիտալի Բալասանյանի միակ թշնամին. «Ժողովուրդ»

Մարտ 25,2014 12:28

Անցել է շուրջ 3 ամիս, սակայն մինչ օրս Արցախի հերոս, ԼՂՀ նախագահի նախկին թեկնածու, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի նկատմամբ մահափորձի գործով նախաքննությունը շարունակվում է։ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Վիտալի Բալասանյանը ասաց, որ սպասում է նախաքննության ավարտին, որից հետո կորոշի իր անելիքները։

Հիշեցնենք, որ 2013թ.-ի դեկտեմբերի 29-ին՝ ժամը 21.10-ին, Վիտալի Բալասանյանի մեքենային ամրացված ինքնաշեն պայթուցիկը շրջադարձի վրա արգելակելու ժամանակ պոկվել եւ ընկել է՝ ձախողելով պլանավորված պայթյունը։

Որոշ ժամանակ անց այս գործի շրջանակներում երկու հոգի ձերբակալվեցին։ Իսկ ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, թե կատարվածն անձնական թշնամանքի հետեւանք է։ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Վիտալի Բալասանյանի եղբայր՝ Վաչիկ Բալասանյանն ասել էր, թե իրենք ձերբակալված անձանց հետ թշնամական հարաբերություններ չեն ունեցել, ավելին՝ կալանավորվածները ընտրությունների ընթացքում իրենց թիմակիցներն են եղել։ Դեպքից անմիջապես հետո ոստիկանություն էր գնացել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը եւ հանձնարարականներ տվել։ Իսկ ավելի ուշ Բալասանյանը եւ Սահակյանը ոստիկանությունում պայմանավորվել էին հայտարարություն չանել՝ պահպանելով նախաքննության գաղտնիությունը, ինչպես նաեւ օգնելով բացահայտել կատարվածը։
Վիտալի Բալասանյանը պահել էր այս խոստումը, իսկ ահա ԼՂՀ դատախազության դեպքում ամեն ինչ այլ էր։ Դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվել էր, թե կասկածյալները Վիտալի Բալասանյանի հետ գտնվում են շարունակական վիճաբանությունների եւ անբարյացակամ հարաբերությունների մեջ։ Որպես պատճառ, դատախազը նշել էր, որ Արցախի հերոսը խոստացել է կասկածյալներից մեկի եղբորն ազատել բանտից,֊ սակայն խոստումը չէր կատարել։

Ավելի ուշ, Վիտալի Բալասանյանը վրդովված հայտարարություն էր տարածել, թե. «Այս ամենն իրականությանը չի համապատասխանում։ Կասկածյալները ձերբակալվել են 2014թ. հունվարի 1-ին, որի մասին ես տեղեկացել եմ հեռուստատեսությունից, իսկ հաղորդագրությունն, ըստ իս, պատրաստ է եղել հունվարի 4-ին եւ հայտնվել դատախազության կայքում հունվարի 5-ին։ Ժողովրդի մեջ իմ անձի վերաբերյալ տարբեր վարկաբեկիչ լուրեր են պտտվում, եւ ես չգիտեմ, թե ում կողմից են դրանք հրամցվում»:

– Պարոն Բալասանյան, Ձեր եւ դատախազության միջեւ պայմանավորվածությունը խախտվել էր, ինչը վրդովեցրել էր Ձեզ։ Կատարվածից հետո ԼՂՀ դատախազությունը փորձեց Ձեզ հետ հանդիպել՝ պարզաբանելու համար, հանդիպեցի՞ք։

– Ոչ, ոչ մի հանդիպում չի եղել։ Իրենք միայն հայտարարություն տարածեցին, թե օրենքի տառին են հետեւել։ Իմ ոչ մի խոսքը չհերքեցին։ Իսկ ես առայժմ սպասում եմ։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31