Օրվա լրահոսը
Դատարանը կատարեց ոստիկանության քմահաճո՞ւյքը. ոստիկանության կանայք թղթով երեսները փակած փախան լրագրողներից. (Տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ վարչական դատարանում, երբ այսօր՝ հուլիսի 8-ին, քննվում էր ՀՀ ոստիկանության հայցը՝ ընդդեմ «Նախախորհրդարանի» հիմնադիր խորհրդարանի ընտրական հանձնաժողովի նախագահ Վարդան Գերավետյանի (նախագահող դատավոր՝ Արման Թովմասյան), դատավորի որոշմամբ խոչընդոտվեց լրագրողների գործունեությունը` նրանց թույլ չտալով տեսալուսանկարահանել: Խնդիրն այն էր, որ ոստիկանության ներկայացուցիչ Մարթա Մելիքսեթյանը առարկեց, որ թույլատրվի տեսալուսանկարահանում, այնուհետև նիստից հետո թղթով փակելով՝
«Նոր շենք կառուցելը ճարտարապետների բիզնեսն է». Վազգեն Մանուկյան
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը Աֆրիկյանների տան վերականգնման հեռանկար չի տեսնում: «Ոմանք գտնում են, որ նույն տեղում կարելի է վերականգնել, բայց ես հաջողակ օրինակ չգիտեմ, որ համարակալած քարերը հանեն, հետո նույնը վերականգնեն: Հին քաղաքից շատ քիչ բան է մնացել: Բայց ճիշտ ճարտարապետության դեպքում հինն ու նորը կարելի էր զուգակցել »,- Aravot.am-ին ասաց պարոն Մանուկյանը: Թե
ԱԺ պատգամավորը` Սուրիկ Խաչատրյանի մասին
Մեր զրուցակիցն է Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող Սյունիքի թիվ 38 ընտրատարածքից ընտրված պատգամավոր, ՀՀԿ անդամ Արմեն Կարապետյանը -Պարո’ն Կարապետյան, նախքան հարցազրույցը սկսելը Դուք նշել էիք, որ Սյունիք կատարած ձեր այցի ժամանակ ինչ-որ փոփոխություններ եք նկատել մարզում եւ ցանկանում եք խոսել դրանց մասին: Կասե՞ք ինչ փոփոխությունների մասին է խոսքը: -Բնակչության հետ հանդիպելով` զգում եմ,
Նոր քաղաքացիական նախաձեռնություն՝ «Ոչ թալանին»
Այսօր Մաշտոցի պուրակում հավաքված քաղաքացիական ակտիվիստները քննարկում էին, թե ինչ ճանապարհներով կարող են պայքարել էլեկտրաէներգիայի թանկացան դեմ: Քննարկում ծավալվեց այն հարցի շուրջ արդյոք արդյունավե՞տ են էլեկտրաէներգիայի անջատման պարբերական ակցիաները: Քննարկման մասնակիցների կարծիքով՝ այդ ակցիան ունի նաև համախմբող բնույթ: Ակտիվիստները քննարկեցին նաև, թե ինչ ակցիաներ կարող են նախաձեռնել օգոստոսի 1-ին՝ այն օրը, երբ կսկսի գործել հոսանքի
Ուկրաինայի նախագահն առաջին անգամ այցելել է հակամարտության գոտի. УНИАН
Ուկրաինայի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Պետրո Պոռոշենկոն առաջին անգամ այցելել է Ուկրաինայի արևելք՝ հակամարտության գոտի, հայտնում է «ՈւՆԻԱՆ» լրատվականը: Պոռոշենկոն հուլիսի 8-ին պաշտոնական այցով մեկնել է Սլավյանսկ, որը օրերս Կիևի ուժերը հետ են վերցրել ռուսամետ անջատականներից: Դոնեցկի մարզպետարանի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ նախագահը հանդիպել է տեղի բնակիչների հետ և վստահեցրել, որ պետական մարմիններն
Ինչպիսի «գործարքների» են գնում էլեկտրիկները
«Հայաստանի էլեկտրական ցանցերը», ինչպես որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին էր պատճառաբանել, կորուստների թույլատրելի 12.4% շեմը գերազանցել են: Այս կորուստներում մեծ է նաեւ էլեկտրիկների դերը, բայց դա դատախազության բացահայտելիք գործն է: Ի՞նչպիսի «գործարքների» են գնում էլեկտրիկները, ում հետ են «մաղարիչով» պայմանավորվում, որպեսզի սպառած հոսանքի դիմաց քիչ վճարվի, կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»: Հոդվածի ամբողջական տարբերակն Aravot.am-ում
Ոստիկանությունը ցանկանում է քաղաքացուց կորզել 50.000 դրամ
Այսօր ՀՀ վարչական դատարանում քննության ենթարկվեց ՀՀ ոստիկանության հայցը՝ ընդդեմ Նախախորհրդարանի անդամ Վարդան Գերավետյանի (Արման Թովմասյան): Նշենք, որ ոստիկանությունը Վարդան Գերավետյանին վարչական պատասխանատվության ենթարկելու հայց է ներկայացրել՝ նշելով, որ 2013-ի օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում բնակիչների բողոքին միացած ակտիվիստը չի կատարել ոստիկանի օրինական պահանջը: ՀՀ ոստիկանությունը ներկայացուցիչ Մարթա Մելիքսեթյանը հայտարարեց, որ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը
Վրաստանում պահանջում են բացել Գայանե Խաչատուրյանի թանգարանը. Грузия Онлайн
Վրաստանի մշակութային գործիչները կառավարությանն են դիմել՝ պահանջելով պահպանել նկարիչ Գայանե Խաչատուրյանի ժառանգությունը, հայտնում է «Գրուզիա Օնլայն» լրատվականը: Մշակութային գործիչները, այդ թվում՝ ռեժիսոր Էլդար Շենգելայան, երգիչ Գոգի Դոլիձեն, երգահան Անզոր Էրկոմաիշվիլին, ռեժիսոր Մերաբ Արչիլովիչը և այլոք դիմել են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին, գլխավոր դատախազ Գիորգի Բադաշվիլիին և մշակույթի և հուշարձանների պահպանման նախարար Գուրամ Օդիշարիային՝ պահանջելով բացել
Րաֆֆի Հովհաննիսյանը «զադնայա սկորոստը» փոխել է «պերվի»
«Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն իր հանրահավաքներում մի քանի անգամ վստահեցրել է, որ «զադնի գնալ չկա», «զադնայա սկորոստ» չի լինելու: «Առավոտը» այսօր նրանից հետաքրքրվեց՝ չե՞ք ասի, «Ժառանգությունը» հիմա ո՞ր «սկորոստի» վրա է: Պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Հիմա՞ որ սկորոստի վրա ենք՝ պերվի՝ առաջին»: Րաֆֆի Հովհաննիսյանի մյուս խոստումների, ինչպես նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Հայաստանի «թիվ 1
Գյուղնախարար. «Կառավարությունը դեռ նոր է, պիտի աշխատենք ժողովրդի վստահությունը վերականգնենք». (Տեսանյութ)
Գյուղնախարար Սերգո Կարապետյանն, այսօր շրջելով Շիրակի մարզի կարկտից տուժած գյուղերը ու լսելով բնակիչների բողոքները, լրագրողներին տված հարցազրույցում ասաց, որ վնասի չափերը, ըստ տնտեսությունների, կարձանագրեն ու կաշխատեն, անպայման, լուծում տալ կառավարությունում: Նախարարը թվարկեց, թե ինչ տեսակի աջակցություն են պատրաստվում ցույց տալ գյուղացիներին. «Առաջին հերթին` մարդիկ վարկեր են վերցրել, պիտի երկարացվեն այդ վարկերի ժամկետները, երկրորդ հերթին, որ
Քրիստիան Դը Նալը (Մաջիտ Ալ Ֆուտայիմ-Կարֆուր) ընտրվել է ֆրանս-հայկական գործարար ակումբի (CAFA) նախագահ
Դեսպանի նախաձեռնությամբ 2012 թվականի հոկտեմբերին ստեղծված ֆրանս-հայկական գործարար ակումբի ամենամյա ընդհանուր ժողովը գումարվեց ս/թ հուլիսի 8-ին Ֆրանսիայի դեսպանատանը: Այս առիթով, 2013 թվականի հունիսից Ֆրանսիայի առևտրաարդյունաբերական պալատների անդամ Ֆրանս-հայկական գործարար ակումբն ունի նոր ղեկավար մարմին` կազմված Հայաստանում հաստատված ֆրանսիական խոշոր ձեռնարկությունների՝ Օրանժ, ԱԳԲԱ-Կրեդի Ագրիկոլ, Գրանտ Թորնտոն, Վերիտասի գրասենյակ, Կարֆուր ընկերությունների 8 ներկայացուցիչներից: Դեսպան Անրի Ռենոն իր
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Էդուարդ Շևարդնաձեի մահվան կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին՝ վրացի և խորհրդային անվանի քաղաքական ու պետական գործիչ Էդուարդ Շևարդնաձեի մահվան կապակցությամբ: «Էդուարդ Շևարդնաձեն իրավամբ նշանակալի դերակատարում է ունեցել ոչ միայն անկախ Վրաստանի կայացման և ամրապնդման գործում, այլ նաև նոր աշխարհակարգի ձևավորման գործում: Մեծ է նաև նրա ներդրումը հայ-վրացական բազմաբնույթ հարաբերությունների ամրապնդման գործում:
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ակտիվիստին ՀՔԾ են հրավիրել
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դիմաց հունիսի 23-ին եւ հուլիսի 1-ին տեղի ունեցած ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման բողոքի ակցիաների մասնակից Վաղինակ Շուշանյանին «հրավիրել են» ԱԱԾ: Քիչ առաջ Մաշտոցի պուրակում մեկնարկած քաղաքացիական ակտիվիստների հանրային քննարկման ժամանակ ակտիվիստները Aravot.am-ին տեղեկացրին, որ այսօր Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ) են հրավիրել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման բողոքի ակցիաների ևս մեկ
Օտարերկրացիները ուզում են գյուղերում հանգստանալ, որ տան տերերի հետ լավաշ թխեն, ճաշ եփեն. (Տեսանյութ)
Հյուրատնային բիզնեսով զբաղվողները գերադասում են քիչ շահույթ ունենալ, բայց չարտագաղթել
«Ես այս ֆիլմում այնպես եմ խաղալու, որ այն դառնա 21-րդ դարի գլուխգործոց». Միխայիլ Դոկին
«Փոքրիկ վիշապ» լիամետրաժ ֆիլմի նկարահանումները չեն դադարեցվի: Ստեղծագործական խումբը կմեկնի Հոլիվուդ, և հենց այնտեղ էլ կիրականացվեն նկարահանման աշխատանքները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ Արա Առուշը: «Մոտ կես տարի առաջ ֆիլմի նախապատրաստական աշխատանքներն սկսեցինք: Սակայն ֆիլմը հնարավոր չէ Հայաստանում նկարահանել: Խնդիրը գումարը չէ, մենք ֆինանսական խնդիրներ չունենք,- ասում է
Հանրապետական կուսակցության անգործության համար պատիվ պահանջեցին նախկին ՕԵԿ-ական նախարարից. (Տեսանյութ)
Շիրակի մարզի կարկտահարված Հովտաշեն գյուղ այցելելուց ու գյուղացիների բորբոքված ելույթները լսելուց հետո, գյուղնախարար Սերգո Կարապետյանն այսօր ուղևորվեց նաև Վարդաքար համայնք: Այստեղ, իհարկե, նախարարին չանպատվեցին, ինչպես նախորդ գյուղում, բայց Հանրապետական կուսակցության անգործության համար պատիվ պահանջեցին նախկին ՕԵԿ-ական նախարարից: Մինչ նախարարը խոսում էր այն մասին, թե հանձնաժողով են ստեղծելու, վնասի չափերը ճշտելու են, ու ակտավորելու են ըստ
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների տները պետգույքից կվերցնեն` կտան սոցապ նախարարությանը
«Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն»-ը պետք է պահպանի ու շահագործի ՀՀ սոցիալական բնակարանային ֆոնդը
Ոստիկանությունում ցուցմունքը կորզելուց հետո խորոված ու խմիչք են պատիվ տվել
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ՀՀ արդարադատության եզակի դեպք է արձանագրել: Այսօր «Մեդիա կենտրոնում» նա ներկայացրեց Ալեքսանդր Ցվերիանովի գործով դատարանի հրապարակած արդարացման վճիռը ու պատմեց, որ դատարանը խիզախություն է ունեցել արդարացման վճիռ հրապարակել 16 էպիզոդներով գողության մեջ մեղադրվող Ցվերիանովին: Նա դատարանի նման վճիռը պայմանավորում է գործում իշխանությունների չհետաքրքրված լինելու հանգամանքով. « Չկար իշխանության շահը
Նոր մանրամասներ. Աշոտյանի խորհրդականը ԱԱԾ-ի անունից «մեսիջ» է ուղարկել Հրայրին ու խնդրել ջնջել ստատուսը
«Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Դանիել Իոաննիսյանը ներկա է եղել ԿԳ նախարարի խորհրդական Նարեկ Արաքսման-Մանուկյանի եւ Հրայր Մանուկյանի միջեւ խոսակցությանը: Նա նոր մանրամասներ ներկայացրեց, թե ինչ կապ ունի Արմեն Աշոտյանի խորհրդականն ԱԱԾ-ի հետ: Հիշեցնենք, որ այսօր հրավիրած ասուլիսում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ իրենց վարչության անդամ Հրայր Մանուկյանին հավաքագրելու փորձի հետ կապ է ունեցել
Միջադեպ` ՀՀ վարչական դատարանում. դատական կարգադրիչը սպառնաց իրավապաշտպանին. (Տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ վարչական դատարանում, երբ քննվում էր ՀՀ ոստիկանության հայցը՝ ընդդեմ «Նախախորհրդարանի» հիմնադիր խորհրդարանի ընտրական հանձնաժողովի նախագահ Վարդան Գերավետյանի (նախագահող դատավոր՝ Արման Թովմասյան), դատավորի որոշմամբ խոչընդոտվեց լրագրողների գործունեությունը` նրանց թույլ չտալով տեսալուսանկարահանել: Խնդիրն այն էր, որ ոստիկանության ներկայացուցիչ Մարթա Մելիքսեթյանը առարկեց, որ կատարվի տեսալուսանկարահանում: Արդեն, երբ նիստն ավարտվեց, լրագրողները փորձեցին տեսալուսանկարահանումներ կատարել
«Իմ Հայաստան» համահայկական 2-րդ փառատոնի մասնակիցները ելույթներ ունեցան Արցախում
Հուլիսի 7-ին «Իմ Հայաստան» համահայկական 2-րդ փառատոնի «Պարարվեստի օրերի» մասնակիցները մեկնեցին Արցախ, ելույթ ունեցան Ստեփանակերտի Մշակույթի տանը: Միջոցառմանը ներկա էր նաև ԼՂՀ մշակույթի, երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը: Փառատոնի մասնակիցներին ողջունեց Արցախի «Մենք ենք մեր սարերը» երգի-պարի համույթը: Ելույթ ունեցան Քուվեյթի «Շաքե», Ախալքալաքի «Վաչյան», Վոլգոգրադի «Արտույտ», Կրասնոդարի «Արմավիր», Ուկրաինայի «Արմենիա», Սոչիի «Նաիրի», Պյատիգորսկի «Անի», Ռոստովի
Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել արգենտինահայ համայնքի ներկայացուցիչների հետ
Արգենտինայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 7-ի երեկոյան հանդիպում է ունեցել արգենտինահայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հովիկ Աբրահամյանը Գլոբալ մրցունակության ինդեքսում լավ տեղ է ակնկալում
Վարչապետը հանձնարարել է Էլեկտրամատակարարման հուսալիությունը բարձրացնել
Շրջայց Շենգավիթ վարչական շրջանում
Շենգավիթ վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Շենգավիթի մարզադպրոց: Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2014թ. ծրագրով դպրոցն ամբողջությամբ կապահովվի ջեռուցման համակարգով: Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է մարզադպրոցում, ծանոթացել կատարված աշխատանքներին. «Ինչպես և խոստացել էինք, դպրոցների և մանկապարտեզների ջեռուցման ծրագիրն ավարտելուց հետո իրականացնում ենք նաև մայրաքաղաքի մարզադպրոցները ջեռուցման համակարգերով ապահովելու
Արայիկ Մանուկյան. «Հարմաշն ասաց, որ ուկրաինացի ժողովուրդն ու կինեմատոգրաֆը պարտք է հայ ժողովրդին»
Webtv.am ինտերնետ հեռուստատեսության տնօրեն Արայիկ Մանուկյանը կազմել եւ հրատարակության է պատրաստել «Կար-չկար մի Փարաջանով» գիրքը: Այն խմբագրել է Հովիկ Չարխչյանը: Շապիկին Հենրիկ Սիրավյանի «Փարաջանով» կտավն է: Գրքում բացի Գարի Կունցեւի «Կար-չկար մի Փարաջանով» վիպակից, տեղ են գտել նաեւ ուկրաինացի կինօպերատոր Յուրի Հարմաշի բացառիկ լուսանկարները, Կունցեւի դստեր տրամադրած «Արաբեսկները»: Հարմաշը իր փարաջանովյան լուսանկարների համար հոնորար չի
Գյուղացիները` Շիրակի մարզպետին ու գյուղնախարարին. «Չեք կարող մի բանով օգնել, գնանք դիմենք Թուրքիայի կառավարությանը» (տեսանյութ)
Շիրակի մարզպետը գյուղացուն դիտողություն արեց, թե՝ դու իրավունք չունես նեգրերին վիրավորել:
Ամսական 1000 դրամ աղքատներին՝ էլեկտրաէներգիայի թանկացման դիմաց. օգնությո՞ւն, թե՞ ողորմություն. «Առաջին լրատվական»
Ինչպես հայտնի է, էլեկտրաէներգիայի վերջին թանկացումից հետո կառավարությունը հայտարարեց սոցիալապես անապահովներին օգնություն տրամադրելու մասին, ընդ որում՝ խոսքը անապահովների նպաստները ընդամենը 1000 դրամով բարձրացնելու մասին է: Մինչ անապահովները դժգոհում են նպաստի ավելացման չափից, կառավարությունը հաշվարկել է, որ մի բան էլ շատ է փոխհատուցել թանկացման դիմաց, և որ աղքատները կարող են այդ գումարով մնացած թանկացումների հարցերն էլ
«Ոչ թալանին». «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը իր գործառույթներով գոյություն չունի»
«Ոչ թալանին» նախաձեռնությունը պայքարելու է սոցիալական բոլոր անարդարությունների դեմ
Վարչապետի ամենանշանակալի խոսքը
«Վարչապետի ամենանշանակալի խոսքը եղել է այն, որ ինքն ասել է՝ քաղաքականությամբ զբաղվելու համար շատ խելք պետք չէ: Քանի որ այդ ասածը չի հերքվել, ամեն մի խոսք, որն ասվում է այս կառավարության ներկայացուցիչների կողմից, ես համարում եմ, որ այդ տրամաբանության շրջանակներում է ասվում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ Վլադիմիր Կարապետյանը: Նելլի


















































