Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը հավանության է արժանացրել մի շարք օրենսդրական նախաձեռնություններ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետությունում այլընտրանքային հարկային ստուգումների մասին» և ևս ավելի քան մեկ տասնյակ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնց ընդունումը պայմանավորված է այլընտրանքային հարկային ստուգումների և հորիզոնական մոնիտորինգի համակարգերի ներդրման անհրաժեշտությամբ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է օրենքի այս նախագիծը և անհրաժեշտ համարել դրա մանրամասներին ծանոթացնել ինչպես  գործարար աշխարհի ներկայացուցիչներին,

«Մենք փորձել ենք հասկանալ կուտակայինի բարեփոխումների հետ կապված բոլոր դժգոհությունները, մտահոգությունները»

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Բացելով նիստը, վարչապետը շնորհավորել է կառավարության նորանշանակ անդամներին, նրանց մաղթել բեղմնավոր աշխատանք: ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու օրենքի նախագծին: Հոդվածի գործողությունը կասեցվում է մինչև ՀՀ սահմանադրական դատարանի 2014թ. ապրիլի 2-ի որոշման

Բոլորը կդառնան «ընդդիմադիր»

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը վերջերս մի կանխատեսում է արել, որի հետ այս անգամ ես լիովին համաձայն եմ: Նա կանխատեսել է, որ հաջորդ խորհրդարանական ընտրությունները, երբ էլ դրանք տեղի ունենան, կլինեն զուտ «ընդդիմադիր»: Այո, շատ հավանական է, որ այդպես էլ լինի՝ դատելով քաղաքական ուժերի այսօրվա հռետորաբանությունից: «Կորչեն թալանչիները»,- գոռալու են նրանք, ովքեր վերջին 20

Միակ «տղամարդու» ջղաձգումները

Հետաքրքիր է, թե երբվանից է սկսել Քոչարյանը հանդես գալ հասարակության անունից: Իսկ այն, որ իր հովանավորյալ կուսակցությունը` ԲՀԿ-ն, ժամանակին կարեւորում էր կառավարման խորհրդարանական համակարգին անցումը, այսօր` ոչ, սա էլ, կարծես, պակաս «կասկածելի» փաստ չէ:

Երկրի մի քանի նկատելի կուսակցությունները «հասարակական տրամադրություն» չե՞ն արտահայտում. «Հայոց աշխարհ»

Դաշնակցությունը, մինչեւ վերջին կտրուկ շրջադարձը, նաեւ շատերի կողմից Ռ.Քոչարյանի անվան հետ կապվող «Բարգավաճ Հայաստանը» հանդես էին գալիս խորհրդարանական կառավարման մոդելի անցնելու օգտին:

Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ գիտաժողով ՄԱԿ-ում

ՄԱԿ-ի կենտրոնատեղիի Դաք Համարսգյոլդի անվան դահլիճում Հայաստանի մշտական ներկայացուցչության ու մի շարք հասարակական կազմակերպությունների հովանավորությամբ անցկացվեց Ցեղասպանության կանխարգելմանը նվիրված գիտաժողով, որի բանախոսներն էին թուրք մտավորականներ Հալիլ Բերքթայը (Սաբանջը համալսարան), Ֆիլիզ Չելիքը (Լոնդոնի համալսարան) և լրագրող Հայկո Բաղդաթը։ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը ամենամյա այս սեմինարին մշտապես վեր է հանում ցեղասպանության կանխարգելման և այդ հանցագործության պատժման գործում

Հայոց ցեղասպանությունը դատապարտող ցույցերը Թուրքիայում այս տարի ավելի մեծ ծավալով կանցկացվեն

«Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցով հետաքրքրված մարդկանց թիվը զգալիորեն աճել է: Ապրիլի 24-ի առավոտից ցույցեր տեղի կունենան Ստամբուլում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ, Թուրքիայի համալսարաններում արդեն մեկնարկել են այս թեմայով քննարկումներ: Այդպիսի հավաքներ կլինեն նաև Անկարայում, Մարաշում, Անթալիայում և այլ քաղաքներում»,-այսօր «Մեդիա կենտրոնում» «Իրադրությունը Թուրքիայում և Հայաստանում 99 տարի անց» թեմայով քննարկման ժամանակ տեսազանգի միջոցով այսպիսի կարծիք

Երևան քաղաքի մի շարք փողոցներում կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա միջոցառումներով պայմանավորված` ապրիլի 23-ին և 24-ին Երևան քաղաքում կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը հետևյալ փողոցներում. Ապրիլի 23-ին, ժամը 20.00-ին, Ֆրանսիայի հրապարակից ջահերով երթի մեկնարկի կապակցությամբ` Բաղրամյան պողոտան, Կիևյան փողոցը և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին հարող հատվածները: Ապրիլի 24-ին, առավոտյան ժամը 6.30-ից մինչև 23-00-ն` Լենինգարադյան-Աթենք փողոցների խաչմերուկից` Աթենքի

Մեկ տարում փակվել են 1500 առեւտրի օբյեկտներ. տնտեսագետ. «Չորրորդ իշխանություն»

Ցուցանիշները վկայում են, որ մանրածախ առեւտրի ոլորտում փոքր եւ միջին բիզնեսի դերը նվազում է։

Վազգեն Սարգսյանի եղբայրը նշանակվել է Պաշտպանության նախարարի խորհրդական. News.am

Սպարապետ Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբայրը՝ Արմեն Սարգսյանը նշանակվել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խորհրդական: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին նրա հարազատները: «Արդեն մի քանի օր է՝ աշխատում է Պաշտպանության նախարարությունում»,- ասացին նրանք: Նշենք, որ Արմեն Սարգսյանը լրագրող Տիգրան Նաղդալյանին սպանելու մեղադրանքով դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման, իսկ 2008թ.-ին բանտից դուրս գալուց հետո ոչ մի տեղ չէր աշխատում:

Ռուբեն Մելքոնյան. «Արձանագրությունները կատարել են իրենց միսիան, ուրեմն եկել է դրանցից Հայաստանի ստորագրության հետկանչի ժամանակը». «Հայոց աշխարհ»

Հատված թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ հարցազրույցից: -Հայ-թուրքական արձանագրությունների մասին Հայաստանի նախագահի՝ օրերս ասված խոսքում պարզորոշ շեշտադրվեց, որ, ի տարբերություն հայկական կողմի անկեղծ մղումների, Թուրքիան նախապայմաններ առաջ քաշեց եւ գործընթացը մղեց փակուղի։ Նույն ընթացքում նախագահի մամուլի քարտուղարը տարածեց հայտարարություն, ուր ակնարկ կա, թե Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին կհնչեն քաղաքական հայտարարություններ: Ի՞նչ հետեւություններ կարելի է այստեղից անել։

Ըստ վերլուծաբանների, Ռոբերտ Քոչարյանն ուզում է վերադառնալ. Medialab.am

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մերժողական դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների հարցում խոսում է այն մասին, որ նա կրկին ուզում է վերադառնալ նախագահի պաշտոնին: Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին «Մեդիալաբին» ասում է Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը: Նրա խոսքով, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո, որը այսպես ասած բուֆերի դեր էր կատարում

Հովիկ Աբրահամյան. «Ուզում եմ բոլորին ասել, որ ես էլ եմ դեմ»

Հարգելի՛ գործընկերներ Վերջին օրերի ընթացքում մանրամասն ծանոթացել եմ կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ առկա բոլոր մտահոգություններին, զրուցել եմ «Դեմ եմ» շարժման երիտասարդների հետ, խնդիրը քննարկել խորհրդարանական ուժերի հետ, մանրամասն ուսումնասիրել հրապարակված բոլոր հիմնավորումները: Մանրամասն խորհրդակցել եմ հանրապետության Նախագահի, իշխող Հանրապետական կուսակցության իմ գործընկերների հետ և այժմ պատրաստ եմ հնչեցնելու այն հիմնական 7 դրույթները, որոնք իմ կարծիքով պետք

«Տաշիր» հիմնադրամը շարունակում է իր ծրագրերը

«Տաշիր» բարեգործական հիմնադրամի իրականացրած մի շարք ծրագրեր վաղուց արդեն դարձել են ավանդական: Եվ ավանդույթի ուժով առաջիկայում ևս կիրականացվեն ծրագրեր, որոնք կյանքի են կոչվել նաև անցած տարիներին: Մասնավորաբար, առաջիկայում հանրապետության բոլոր մանկատների շրջանավարտներին կհանձնվեն իրենց անվանական բանկային քարտերը: Ինչպես հայտնի է, արդեն 6 տարի շարունակ Կարեն Կարապետյանի աշխատավարձը համամասնորեն փոխանցվում է տվյալ ուստարվա շրջանավարտների անուններով բացված

ՀԱԿ խմբակցության քարտուղար. «Մեզ հետ խորհրդակցելու կարիք չկա». «Ժողովուրդ»

Այդտեղ ոչ քննարկելու, եւ ոչ էլ խորհրդակցելու խնդիր գոյություն չունի։ Թող իրենք այդ նախաձեռնությամբ գան խորհրդարան, դա խորհրդարանի լուծելիք խնդիրն է։

«Գյադեքը» նրա՞նք են, ովքեր հավատարիմ են մնում իրենց կուսակցությանը. «Չորրորդ իշխանություն»

Արթուր Բաղդասարյանը ո՞վ է, որ մի ամբողջ նախարար նրա կարգադրությամբ էս կողմ-էն կողմ շարժվի։ Հո «գյադա» չի՞։

«Ապանդի կազմակերպիչները չենթարկվեցին պատասխանատվության». «Սինջար եզդիների ազգային միավորում»

2007 թվականի ապրիլի 23-ին Մոսուլ քաղաքում իսլամիստ ահաբեկիչների կողմից հրապարակային գնդակահարվեցին 23 եզդիներ: Ահաբեկիչները կանգնեցելով ավտոբուսը` իջեցրել էին ազգությամբ եզդիներին և նրանց «դատապարտել» գնդակահարության, ըստ իսլամի օրենքների: Ցավոք սրտի պետք է նկատել, որ սա Իրաքում եզդի ժողովրդի նկատմամբ ոչ առաջին և ոչ էլ վերջին ահաբեկչությունն էր: Այս սպանդի կազմակերպիչները չենթարկվեցին պատասխանատվության, որը և պարարտ հող

Հովիկ Աբրահամյանը թարմություն է բերել. Տաճատ Վարդապետյան

Ըստ «Վիրահայերի միասնություն» հ/կ նախագահ, ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանի, հայոց ցեղասպանությունը միջազգային հանրության խղճին ծանրացած բեռ է ու պետք է աշխարհն ընդուներ ու դատապարտեր այդ ոճրագործությունը մինչեւ հարյուրամյա տարելիցը: «Այն իր նախադեպը չունեցող ոճրագործություն է, բացի ցեղասպանություն գործելուց թուրքերը նաեւ հայրենազրկեցին մեզ, մեր պատմական հայրենիքը այսօր գտնվում է զավթված վիճակում: Գործընթացները դրական տեղաշարժ ունեն եւ

«Կարեն Կարապետյանն այս պահի դրությամբ որևէ պաշտոնի հավակնություն չունի»

Ինչպես անցած տարիներին, այս օրերին ևս ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի անունը պարբերաբար շահարկվում է տարբեր պաշտոնների նշանակման կամ ընտրման հավանականության հետ: Բնական համարելով պարոն Կարապետյանի անձի նկատմամբ նման ուշադրությունը, անհաճո շահարկումները վերջնականապես դադարեցնելու նպատակով հարկ ենք համարում մեկ անգամ ևս հայտարարել, որ Կարեն Կարապետյանը այս պահի դրությամբ որևէ պաշտոնի հավակնություն չունի, ինչի մասին տեղյակ

Պարտադիր վճարումներ չկատարած գործատուներին չեն տուգանի

«Քննարկել ենք բոլոր քաղաքական ուժերի եւ շահագրգիռ կազմակերպությունների հետ, ես կառավարության կայքէջում ներկայացրել եմ իմ դիրքորոշումը այս հարցի շուրջ եւ ուղերձով հանդես եմ եկել, խնդրում եմ նայեք»,-այսօր կառավարության նիստում ասաց նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն՝ անդրադառնալով կուտակային կենսաթոշակների խնդրին: Նշենք, որ այսօր կառավարությունը որոշեց տույժերից ու տուգանքներից ազատել այն գործատուներին, որոնք «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի համաձայն

Քոչարյանն իր հարցազրույցով բացահայտեց, թե վերջին ամիսներին ում ականջներն էին երեւում «հրաշալի քառյակ»-ի հետեւից. «Ժողովուրդ»

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր երեկվա հարցազրույցով բացահայտեց, թե վերջին ամիսներին ում ականջներն էին երեւում «հրաշալի քառյակ»-ի հետեւից։ Թեեւ մինչ այդ շատերը Քառյակի գործողությունների համակարգումը վերապահում էին առավելապես Լեւոն Տեր-Պետրոսյանին, սակայն Քոչարյանի վերջին հարցազրույցում առկա մեսիջներն ի ցույց դրեցին Քառյակի առնվազն երեք ուժերի ծրագրերի սկզբնաղբյուրը։ Մասնավորապես՝ սահմանադրական բարեփոխումների անցկացման անհրաժեշտության հետ կապված Քոչարյանը երկրորդեց

Կայացավ Տեղական տնտեսական զարգացման մոդելի մշակման արդյունքների ներկայացում

22 ապրիլ, 2014թ., ք. Ալավերդի: Ապրիլի 22-ին ՀՀ Լոռու մարզի Ալավերդու մշակույթի տանը կայացավ Ալավերդու քաղաքի և շրջակա Հաղպատ, Օձուն, Աքորի, Արդվի, Հագվի, Ջիլիզա, Կաճաճկուտ, Ծաղկաշատ համայնքների համախմբի համար Տեղական տնտեսական զարգացման (ՏՏԶ) մոդելի մշակման արդյունքների ներկայացում: Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանի խոսքերով ՏՏԶ մոդելի զարգացումը շատ կարևոր քայլ է համայնքների զարգացման ուղիները

927 կգ նարկոտիկը չեն ոչնչացրել. «Հայկական ժամանակ»

Կարող է ոչնչացվել բացառապես օրինական դատավճռի հիման վրա, եթե դատավճռում նման ցուցում լինի։

Դատախազության եւ ՀՔԾ-ի արկղերը ապօրինությունների համար են

«Զարկերակ» մամուլի ակումբում ՀՀ փաստաբանների պալատի անդամներ Ինեսա Պետրոսյանն ու Գիվի Հովհաննիսյանն այսօր անդրադարձան ՀՀ այլընտրանքային ծառայության Արմավիրի մարզի ստորաբաժանման ղեկավար Սահակ Հարությունյանին եւ առաջատար մասնագետ Ալեքսանդր Խաչատրյանին առաջադրված մեղադրանքին եւ գործը դատարան ուղարկելուն: Անդրանիկ դատական նիստը նշանակված է ապրիլի 25-ին: Նախաքննությունն իրականացրել է հատուկ քննչական ծառայությունը: Անցյալ տարվա հոկտեմբերի 14-ից էլ նրանք գտնվում են

Գումարի առկայության դեպքում «Անբան Հուռի» մուլտֆիլմը հանդիսատեսի դատին կհանձնվի այս տարվա վերջին (տեսանյութ)

Երևանում շարունակվում են Հովհաննես Թումանյանի «Անբան Հուռի» հեքիաթի մուլտիպլիկացիոն էկրանավորման աշխատանքները: Անցյալ տարիներին նկարահանված և Համացանցում ավելի քան կեսմիլիոն դիտում արձանագրած մուլտֆիլմի 3-րոպեանոց հատվածին Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ շուտով ավելանալու է ևս 3-ը: 15-17 րոպեանոց ապագա մուլտֆիլմի ռեժիսոր Արթուր Միքայելյանի խոսքերով, այսօր օրհասական է արհեստավարժ մուլտիպլիկատորների բացակայության խնդիրը, ինչը ոլորտում ֆինանսների բացակայության հետևանք է: «Նմանատիպ

Մանկուց հաշմանդամություն ունեցող պատանին զրկված է անգամ անձնագիր ստանալու հնարավորությունից (Տեսանյութ)

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն օրերս Գյումրու ծայրամասային տնակային ավաններից մեկը հերթական այցելության ժամանակ հանդիպեցին ծայրահեղ աղքատության ճիրաններում հայտնված Ղազարյանների ընտանիքին: Այն տնակը, որտեղ նրանք ներկայումս ժամանակավորապես բնակվում են, պատկանում է հեռավոր ազգականներից մեկին: Իրենց տնակը դեռ երկու տարի առաջ ամբողջովին շարքից դուրս է եկել ու դարձել բնակվելու համար ոչ պիտանի: Երեք անձից բաղկացած ընտանիքի բոլոր երեք

Ռոբերտ Քոչարյանը տակտիկական սխալ թույլ չի՞ տալիս արդյոք. «Հրապարակ»

Ճի՞շտ է, արդյոք, հաշվարկել Ռոբերտ Քոչարյանն իր առաջիկա քայլերը եւ մտավախություն չունի՞, արդյոք, որ ԲՀԿ-ի հետ միայնակ կմնա քաղաքական դաշտում։ Ի՞նչ է նշանակում «չորով» մերժել առաջարկվող փոփոխությունների մի փաթեթ, որի մեջ ներառված կետերին դեմ ես միայն դու եւ քո մամլո ծառայությունը՝ ԲՀԿ-ն, որ տակավին քաղաքական ուժի համարում ունի գյուղամիջում։ Քոչարյանը տակտիկական սխալ թույլ չի՞ տալիս,

Նախարարի պաշտոնակատարի դերում գտնվողների ցուցակը վերանշանակման հավանականությունը. «Հայկական ժամանակ»

Հրայր Թովմասյանի նախարարական շրջանը նշանավորել է բոլորին կառավարության դեմ լարելու բացառիկ ընդունակությամբ։ Այսպես ասած քաղաքացիական սեկտորից հայտնվելով կառավարությունում՝ նա Հռոմի պապից կաթոլիկի կերպար ձևավորեց իր շուրջ՝ չափազանց արագ, եւ շուտով դարձավ բացասական էներգիայի կրող։

Փլուզված ժայռաբեկորը դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի մասից

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23 – ին՝ ժամը 2:00-ի սահմաններում, միջպետական ավտոճանապարհի Վանաձոր – Ալավերդի – Վրաստանի սահմանի 74-րդ կմ- ում տեղի է ունեցել ժայռաբեկորի փլուզում: «Թումանյանի ՃՇՇՁ» ԲԲԸ ճանապարհաշինարարների ջանքերով ժայռաբեկորն անմիջապես դուրս է բերվել ճանապարհի բանուկ հատվածից: Այս պահին կատարվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ: Ճանապարհը երկկողմանի երթևեկելի է:

Երեկվա տեմպերով եթե շարունակվի, չի բացառվում, որ խորհրդարանում Արգամիչի կառավարության ծրագրին հաշված մարդիկ դեմ քվեարկեն. «Հրապարակ»

Եթե նախկինի օրոք, անկախ ծրագրի բովանդակությունից, խորհրդարանական ոչ իշխանական ուժերը խիստ քննադատության էին ենթարկում այն, ապա Արգամիչի դեպքում զգուշությունը պատել է օրենսդիր մարմինը։

Լրահոս
Ֆեյքի վերջը

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031