Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարեն Կարապետյանն այս պահի դրությամբ որևէ պաշտոնի հավակնություն չունի»

Ապրիլ 23,2014 11:55

Ինչպես անցած տարիներին, այս օրերին ևս ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի անունը պարբերաբար շահարկվում է տարբեր պաշտոնների նշանակման կամ ընտրման հավանականության հետ: Բնական համարելով պարոն Կարապետյանի անձի նկատմամբ նման ուշադրությունը, անհաճո շահարկումները վերջնականապես դադարեցնելու նպատակով հարկ ենք համարում մեկ անգամ ևս հայտարարել, որ Կարեն Կարապետյանը այս պահի դրությամբ որևէ պաշտոնի հավակնություն չունի, ինչի մասին տեղյակ են շատ-շատերը: Կարեն Կարապետյանը մանրամասն ծանոթ է թե տարբեր լրատվամիջոցներում, թե սոցիալական ցանցերում ընթացող քննարկումներին և շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր Կ.Կարապետյանին դիտում են որպես այս կամ այն պաշտոնի ամենահավանական ու ամենահարմար թեկնածու, հարկ է համարում շեշտել, որ վստահության նման մթնոլորտը առավել մեծ պատասխանատվություն է ենթադրում՝ շարունակելու օգտակար լինել…

Կարեն Կարապետյանի համար պաշտոնը ինքնանպատակ չի և չի եղել, ուստի պարոն Կարապետյանը որևէ պաշտոն կստանձնի միայն այն պարագայում, եթե համոզված լինի, որ իր համեստ կարողություններով կկարողանա դրական ինչ-որ բան փոխել մեր երկրում: Վերջապես, չենք կարծում, թե երկրում բազմաթիվ խնդիրների առկայության պարագայում առաջնային խնդիրը այս կամ այն անձի՝ որևէ պաշտոնում նշանակումը կան ընտրությունն է:

 

Կարեն Կարապետյանի գրասենյակ

23 ապրիլի 2014թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930