Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել Լիբանանի և Իրանի նախագահներին՝ Բեյրութում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանը Բեյրութում՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան առջև, տեղի ունեցած դաժան ահաբեկչական գործողության կապակցությամբ ցավակցական հեռագրեր է հղել Լիբանանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահներ Միշել Սուլեյմանին և Հասան Ռոհանիին: Սերժ Սարգսյանը խստորեն դատապարտել է այդ ահավոր հանցագործությունը, որը երկու տասնյակից ավելի մարդկանց մահվան, հարյուրից ավելի վիրավորների, այդ թվում՝ Լիբանանում Իրանի մշակութային հարցերով կցորդի

Նախկին միլիոնատերը վարձով է ապրում

Azatutyun.am․  Փայլակ Հայրապետյանն այսօր «Ազատությանը» տված հարզացրույցում փոխանցեց, որ իրեն միլիոնավոր դոլարների վնաս են պատճառել՝ ձեռքից վերցնելով ունեցվածքը: Նախկին միլիոնատիրոջ խոսքով, իրենից վերցրել են, մասնավորապես՝ «Հայաստան» հանրախանութի 2 մասնաշենքերը, Գաջագործների փողոցում գտնվող 3 շինությունները, Ջերմուկում գտնվող կիսակառույց մարզամշակութային համալիրը, Ծովազարդ գյուղում գտնվող սեփականությունը, նաև իր տունը: «Հիմա ես վարձով եմ մնում», – պատմեց Հայրապետյանը: Անցած

Լեւոն Բաբուջյանն ու Հովիկ Հայրապետյանը 20 առաջատարների շարքում են

Չեննայում ընթացող տղամարդկանց գրոսմայստերական մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները փոփոխակի հաջողությամբ են հանդես գալիս՝ 118 մասնակիցների մրցաշարային աղյուսակում միմյանց զիջելով ավելի բարձր տեղ զբաղեցնողի դերը: Տասներորդ տուրից հետո Լեւոն Բաբուջյանը 6,0 միավորով ընթանում է 12-րդ տեղում: Նույնքան միավորով 17-րդ հորիզոնականում է Հովիկ Հայրապետյանը, իսկ մրցաշարի սկզբնամասում միայն հաղթանակներով մեկնարկած Սամվել Տեր-Սահակյանը վաստակել է 5,5 միավոր եւ հանգրվանել

Ուկրաինայի խորհրդարանը հրաժարվեց Տիմոշենկոյին ազատ արձակել

amerikayidzayn.com․  Ուկրաինայի խորհրդարանը հինգշաբթի օրը հրաժարվել է երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին ազատ արձակելուն ուղղված մի շարք օրինագծեր ընդունելուց: Օրենսդիրների որոշումը հարված է հասցրել Կիևի կողմից Եվրամիության հետ ազատ առևտրի մասին համաձայնագիր ստորագրելու հույսերին: Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի գլխավորած «Տարածաշրջանների կուսակցության» ներկայացուցիչները ԵՄ-Ուկրաինա գագաթաժողովի նախօրեին անցկացված քվեարկության ընթացքում չեն սատարել Տիմոշենկոյի ազատ արձակումը նախատեսող վեց օրինագծերից

Տեղի ունեցավ Ֆինանսիստների և բանկիրների համահայկական երկրորդ համաժողովը

Նոյեմբերի 21-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցավ Ֆինանսիստների և բանկիրների համահայկական 2-րդ համաժողովը, որին մասնակցում էին Սփյուռքից ժամանած ֆինանսիստներ, ինչպես նաև Հայաստանի կենտրոնական բանկի, առևտրային բանկերի, ապահովագրական և աուդիտորական ընկերությունների, վարկային կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ: Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց այս համաժողովին սփյուռքահայ ֆինանսիստների մասնակցությունը և նշեց, որ անկախությունից ի վեր կայուն

Նույնական են արդյո՞ք մեր և Կարմիր բլուրում ապրած մարդկանց գեները

Կարմիր բլուրի մերձակայքում գտնվող մեծ դամբարանադաշտը չէր հայտնաբերվի, եթե չորոշվեր Երևանի տրանսպորտային ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար կառուցել շրջանցող ճանապարհ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանը և բացատրեց՝ ինչու. «Ճանապարհաշինությունը կազմակերպելու համար ուսումնասիրվեց տարածքը: Պարզվեց, որ զգալի մի հատված զուրկ է մշակութային շերտերից, իսկ մյուս հատվածում բացվեց դամբարանադաշտը:

Շախմատի աշխարհի չեմպիոնի հարցը գրեթե լուծված է

Չեննայում ընթացող շախմատի աշխարհի թագի համար մրցամարտում չեմպիոնի հարցը գրեթե լուծված է եւ բացառված չէ, որ շախմատային աշխարհը վաղն ունենա նոր գահակալ: Այսօր կայացած 9-րդ տուրում Մագնուս Կարլսենը, որ խաղում էր սեւերով, 29-րդ քայլում կրկին հաղթեց առայժմ գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդին: Հաշիվը դարձավ 6:3՝ հօգուտ հավակնորդի: Վաղը տասներորդ տուրի օրն է, որում սպիտակներով խաղալու է

Սահմանամերձ ճանապարհի, մարզպետի եւ ոսկու հանքի մասին

Հավելենք, որ արդեն մի քանի տարի գրավոր հարցում ենք ուղարկում մարզպետ Ղուլարյանին, խնդրելով ներկայացնել այն անձանց ցուցակը, ովքեր իր կողմից արժանացել են «Պատվավոր տավուշցի» կոչման: Սակայն այդպես էլ մեր հարցի պատասխանը չենք ստացել:

Արտակ Զաքարյան. «Դա բեսեդկայի զրույց է, թող գնա այնտեղ էլ Գուրգեն Եղիազարյանն անի»

«Գուրգեն Եղիազարյանը թող գնա իրենց զրուցատաղավարում, իրենց բակում, ոնց ուզում է լինի, բեսեդկա կլինի, նման խոսակցություններ վարի»,-Aravot.am-ի հետ զրույցում արձագանքելով այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՍԴՀԿ նախկին անդամ, գրող, հրապարակախոս Գուրգեն Եղիազարյանի այն մտքին, թե «իշխանությունը տղամարդավարի չվարվեց» արտահայտությանն այսպես արձագանքեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: Հիշեցնենք, որ Գուրգեն Եղիազարյանը, խոսելով ՀՀ-ի `Մաքսային

«Դեղինները»՝ դատախազության շենքի մոտ (Տեսանյութ)

«Փրկենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնությունն այսօր կրկին ակցիա էր անցկացնում Մաշտոցի պուրակում, որտեղից էլ նախաձեռնության սակավաթիվ անդամները շարժվեցին դեպի «Փակ շուկա»: Aravot.am-ի հետ զրույցում նախաձեռնության անդամ Տիգրան Խզմալյանն ասաց, որ իրենց համար հոգ չէ մարդաշատ ակցիաների կազմակերպումը, պարզապես դրա համար քաղաքապետարանի թույլտվությունն է անհրաժեշտ, իրենք էլ չեն ցանկանում չինովնիկական քաշքշոցի մեջ ընկնել: «Եթե պետք եղավ, մարդաշատ

Զորակոչին նվիրված խորհրդակցություն

Այսօր ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն՝ նվիրված 2013թ. գարնանային զորակոչի արդյունքների ամփոփմանը և 2014թ. ձմեռային զորակոչի խնդիրների քննարկմանը: Խորհրդակցությանը ներկա էին ՊԲ բարձրաստիճան սպայակազմը, ԼՂՀ կառավարության անդամներ, ուժային կառույցների և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ: Խորհրդակցությունը բացել և ներածական խոսքով հանդես է եկել ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Նախարարի

Պուտինի այցը, ըստ մարքսիստի, ճակատագրական կլինի, կորոշվի նոր վարչապետի հարցը (Տեսանյութ)

Ըստ մարքսիստ Դավիթ Հակոբյանի՝ Հայաստանի ժողովուրդը ոչ մի հույս չի կապում ոչ իշխանությունների եւ ոչ էլ «սատկած ընդդիմության» հետ` «дохлая оппозиция»,- քամահրանքով ասաց պարոն Հակոբյանը եւ շարունակեց. «Այս կապակցությամբ ՀՀ առաջ երկու գերխնդիր է կանգնած՝ իշխանափոխություն վերե՞ւից, թե՞ ներքից: Եթե խելացի լինեն, կկազմակերպեն վերեւից, որովհետեւ եթե ներքեւից լինի, դա կլինի հրեղեն պայթյուն, որի հետեւանքով Հայաստանը կդառնա

«Լուսանշան»-ը գծում է, քաղաքապետարանը ջնջում` քամուն տալով բյուջեի փողերը

Մեկ կանգառ գծանշելը բյուջեի վրա 15 հազար դրամ է նստում

Մեղրի. փորձ է արվում հենց քաղաքի ներսում կառուցել հէկ

Իսկ համայնքի ավագանին ընդառաջ է գնացել այդ քայլին, ինչի վերաբերյալ անհամաձայնություն է հայտնել ու ավագանու անդամի լիազորությունները ցած դրել Միքայել (Մարատ) Օհանյանը Նոյեմբերի 19-ին Մեղրիում տեղի է ունեցել մի իրադարձություն, որը, ամենայն հավանականությամբ, աննախադեպ է Սյունիքի մարզում: Ավագանու անդամ Միքայել (Մարատ) Օհանյանը, անհամատեղելի համարելով իր եւ ավագանու մեծամասնության պատկերացումները Մեղրուն սպառնացող մարտահրավերների դիմակայման հարցում, հրաժարվել

«Կենտրոն Մաքրություն» ՓԲԸ-ից կա կալանավորված

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվում է «Կենտրոն Մաքրություն» ՓԲ ընկերության մի խումբ աշխատակիցների կողմից խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու վերաբերյալ քրեական գործը: Մեկ անձ կալանավորված է: Նախաքննությունը շարունակվում է:   ՀՀ ոստիկանություն    

Վարդան Պետրոսյանի կալանքի գործով սպասում են քննիչին

Քրեական վերաքննիչ դատարանում ժամը 4-ին նշանակվել է Վարդան Պետրոսյանի կալանքի գործով նրա պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի բողոքի քննությունը: Դատարան դեռ չի ներկայացել ոստիկանության Կոտայքի քննչական բաժնի քննիչ Հայկ Հակոբյանը, ում միջնորդությամբ 2 ամսով կալանվեց Վարդան Պետրոսյանը: Այսօր տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Մարատ Գինոսյանի փոխարեն դատարան է ներկայացել մեկ այլ փաստաբան՝ Ռուբեն Բալոյանը: Նա ճանապարհատրանսպորտային պատահարների գծով համարվում

Երգահան Հասմիկ Մանասերյանը եւ «Առավոտ» օրաթերթը երկրորդ ատյանում էլ հաղթեցին

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ նախագահող դատավոր Աստղիկ Խառատյանի նախագահությամբ, քննելով Սեդրակ Հովհաննիսյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը, այն բավարարեց մասնակի: Սեդրակ Հովհաննիսյանից հօգուտ պետբյուջեի 30.000 դրամը բռնագանձելու մասով դատարանը բեկանեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 28.06.2013թ. վճիռը: Ի դեպ, Սեդրակ Հովհաննիսյանը ընդդեմ երգահան Հասմիկ Մանասերյանի, Աշոտ Հովնանյանի եւ երրորդ անձ «Առավոտ» օրաթերթի՝ վիճարկում էր

Նաիրիտցիները փող են ուզում (Տեսանյութ)

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր կրկին փողոց էին դուրս եկել; Նրանք հավաքվել էին Էներգետիկայի նախարարության շենքի մոտ՝ պահանջելով մոտ 14 ամսվա աշխատավարձը։ Քիմիական երբեմնի հսկա «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների մեծ մասը հարկադիր պարապուրդում է գտնվում։ Եւ միայն ակցիաներ անցկացնելուց հետո ստանում են մեկ կամ երկու ամսվա աշխատավարձ։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Ցուցարարների հեգնանքն ու ծափահարությունները` կառավարության ներկայացուցչին (Տեսանյութ)

Այսօր պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքից դժգոհ քաղաքացիներին երկար սպասեցնելուց ու նրանց բացականչությունները լսելուց հետո նոր միայն կառավարության նամակների ընդունման բաժնի պետը` Ալեքսանդր Ղազարյանը մոտեցավ նրանց: Մինչ ցուցարարներին մոտենալը պարոն Ղազարյանը լրագրողների հետ զրույցում ասում էր, որ իմաստ չի տեսնում նրանց մոտենալ, ասում էր, որ բազմաթիվ անգամներ նրանց հետ խոսել է, շատերին անգամ անուններով

404.68 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Նոյեմբերի 21-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,350,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 404.68 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 404.7 դրամ: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ

«Ո՞վ է փող կուտակել Եվրոպայում, որտեղի՞ց Լաս Վեգասում կազինո» (Տեսանյութ)

«Սերժ Սարգսյան-Ալիեւ հանդիպումները թելադրված են Արեւմուտքի եւ որոշ չափով նաեւ ՌԴ-ի կողմից»,- այսօր «Իրատես դե ֆակտո» մամուլի ակումբում հայտարարեց «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանն՝ անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպմանը: Նա օրինակ բերեց ժամանակին Թուրքիայի գործողությունները Կիպրոսի նկատմամբ ու տարակուսեց, որ ժամանակին իրավական դաշտի գոյության պարագայում Հայաստանն այդպես էլ չհամարձակվեց Արցախի ճանաչման

Դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների փորձարկում

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել, համաձայն որի` 2013թ. նոյեմբերից մինչև 2014թ. ապրիլ ընկած ժամանակահատվածում, համապատասխան ուսումնական հաստատություններում անցկացնել 2012 և 2013 թվականների մրցույթներով անցած դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների փորձարկում: Հրամանով հաստատվել է նաև դասագրքերի փորձարկման մեթոդական ուղեցույցը: Միաժամանակ, Դասագրքերի շրջանառու հիմնադրամին հանձնարարվել է փորձարկում իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատություններն ապահովել փորձարկվող

Հայաստանում դոպինգի դեմ պայքարը պետությանը չի հետաքրքրում

Այս հետեւությանը հանգեցինք վերջերս Իոհանեսբուրգում կայացած Հակադոպինգային համաշխարհային գործակալության (ՎԱԴԱ) համաշխարհային կոնֆերանսին մասնակցած Հայաստանի սպորտային բժշկության եւ հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոնի ղեկավար Արեգ Հովհաննիսյանի հետ զրույցից հետո, որը մասնակցել էր կոնֆերանսի աշխատանքներին: Պարզվում է, որ բոլոր երկրներում, այդ թվում նաեւ մեր տարածաշրջանային հակադոպինգային կազմակերպության, որի մեջ մտնում են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան, Բոսնիա եւ Հերցեգովինան,

Դավիթ Հակոբյանն առաջարկում է վերակենդանացնել Գյուլիստանի պայմանագիրը

Պատճառը, հավանաբար, այն է, որ նա ռուսներին «մենք» է համարում. մի պահ նույնիսկ ասաց՝ «ռուսական ավիացիան հետ էր ամերիկյանից տաս տարով, հիմա մենք առաջ թռանք»: Մեր հարցին՝ մե՞նք, պարոն Հակոբյանը վրդովված ավելացրեց՝ «այն ավիացիան, որը մեզ է պաշտպանում, հո ամերիկյան օդաչունե՞րը չեն մեզ պաշտպանելու»:

Կրակոցներ «Բրաունինգ»-ից

Նոյեմբերի 18-ին, ժամը 18.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության է դիմել 1979 թ. ծնված Արմեն Ս.-ն` հայտնելով, որ վնասվածքն ստացել է Էրեբունու վարչական տարածքում: Ըստ բժշկի տեղեկանքի` Արմեն Ս.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննության: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների

Ծխելը՝ չբերության պատճառ

«Ծխելը հիմնականում ազդում է արգանդի լորձաթաղանթի վրա, փողերի անանցելիության պատճառ է դառնում: Հնարավոր գործոններից մեկը, որը կարող է ազդել փողերի անանցանելիության վրա՝ ծխախոտն է»,-այսօր «Նովոստի Արմենիա» մամուլի ակումբում «Ծխախոտի ազդեցությունը վերարտադրողականության և հղիության ընթացքի վրա» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Մոր և մանկան առողջության պահպանման» գիտահետազոտական կենտրոնի ավագ գիտաշխատող Մերի Թադևոսյանը: Նա նշեց, որ երեխայի ծնունդից

Փլվածք Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին

Նոյեմբերի 21-ին, ժամը 12.37-ին տեղեկություն է ստացվել, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին՝ քաղաքային գերեզմանատան մոտակայքում, թունելային աշխատանքներ իրականացնելիս, տեղի է ունեցել հողաշերտի փլվածք, ինչի հետևանքով 3 աշխատակից ստացել են վնասվածքներ և տեղափոխվել Քաջարան և Կապան քաղաքների բժշկական կենտրոններ: Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը: Պարզվել է, դեպքը տեղի է ունեցել ժամը 10.30-ի սահմաններում: Թունելի կառուցապատման աշխատանքներն

«Միլանոյի» բողոքը մերժվեց

Տիգրան Հայրապետյանը Aravot.am-ին ասաց, որ բողոքարկելու է վերոնշյալ որոշումը:

Պարզաբանում ՄԻՊ աշխատակազմի հայտարարության վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նոյեմբերի 19-ի հայտարարությամբ արտահայտել է մտահոգություններ, որոնց վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեն Մարդու իրավունքների պաշտպանին գրավոր պարզաբանումներ է ներկայացրել դեռևս սեպտեմբերին: Այնուամենայնիվ անհրաժեշտ ենք համարում ևս մեկ անգամ պարզաբանել. «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով հստակ սահ¬ման¬ված է, որ շրջանառության հարկ վճարող են համարվում նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031