Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքն անցկացրեց տարեկան ընդհանուր ժողովը

Ապրիլ 22,2014 13:24
Gaa

 Սույն թվականի ապրիլի 22-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: Բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վիլեն Հակոբյանը ներկայացրեց 2013թ. գիտական եւ գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները:

Վիլեն Հակոբյանը, մասնավորապես, նշեց, որ բաժանմունքի գիտնականները սերտ համագործակցում են ինչպես ՀՀ, այնպես էլ արտասահմանյան բազմաթիվ երկրների գիտական կենտրոնների հետ, մասնավորապես, համագործակցությունը ընդլայնվում է Ռուսաստանի, Չինաստանի, Ղազախստանի եւ Ուկրաինայի հետ: 2013թ. տպագրվել է 436 հոդված, որոնցից 184-ը` արտասահմանյան ամսագրերում, և 175 թեզիս, 13 մենագրություն, և 6 արտոնագիր:
Բաժանմունքի գիտական կազմակերպությունները մասնակցել են հայկական և արտասահմանյան 44 դրամաշնորհային ծրագրերի, որոնց արդյունքում 2013թ.-ի կտրվածքով ստացված դրամաշնորհային գումարները կազմել են ընդհանուր առմամբ 248.5 միլիոն դրամ:
Գիտնականները մասնակցում են սեմինարներին, գիտաժողովներին, գիտարշավներին: Ընդհանուր առմամբ միջոցառումներին մասնակցել է 1142 գիտնական, ընդ որում, 180-ը` արտերկրից:
Վիլեն Հակոբյանը առաջարկեց բաժանմունքի «Բնական գիտությունների բաժանմունք» անվանումը վերանվանել «Կենսաբանական գիտությունների բաժանմունք» կամ «Կենսաբանության և բժշկագիտության բաժանմունք», քանի որ ներկայումս Բնական գիտությունների բաժանմունքն իր մեջ ներառում է միայն կենսաբանական և բժշկագիտական գիտությունները, իսկ մյուս բնական գիտությունները` ֆիզիկան, աստղաֆիզիկան, քիմիան, Երկրի մասին գիտությունները, ներառված են այլ, համապատասխան բաժանմունքներում:

Բաժանմունքի կազմում ընդգրկված է 9 ակադեմիկոս, 11 թղթակից և 28 արտասահմանյան անդամ, ինչպես նաև 12 պատվավոր դոկտոր:

Բաժանմունքի կազմում են Էկոլոգանեոսֆերային հետազոտությունների կենտրոնը, Հր. Բունիաթյանի անվ. կենսաքիմիայի ինստիտուտը,
Բուսաբանության ինստիտուտը, Գ.Ս.Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտը, Հայկենսատեխնոլոգիա գիտաարտադրական կենտրոնը, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը, Լ.Օրբելու անվ. Ֆիզիոլոգիայի ինստիտուտը:
22.04.2014թ.

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930