Օրվա լրահոսը
Վերահրատարակվել է Տ. Հովհաննես եպիսկոպոս Շահխաթունյանցի արժեքավոր աշխատությունը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը վերահրատարակել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Տ. Հովհաննես եպիսկոպոս Շահխաթունյանցի (1799-1849թթ.) 1842 թվականին լույս ընծայած «Ստորագրութիւն Կաթուղիկէ Էջմիածնի եւ հինգ գաւառացն Արարատայ» երկհատոր աշխատությունը, որը փաստական նյութեր է պարունակում Ս. Էջմիածնի Մայր Տաճարի, Վաղարշապատի մյուս սրբավայրերի ու հուշարձանների,
Այսօր ԵԽԽՎ-ում ելույթ կունենա Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն
Այսօր` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի չորրորդ օրը, նստաշրջանում ելույթով հանդես կգա Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն: Նրա ելույթը նախատեսված է Երևանի ժամանակով ժամը 14.00-ին: Նախատեսված է նաև ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիկսի ելույթը` «Ուկրաինական ճգնաժամի քաղաքական և մարդասիրական հետևանքները» թեմայով: Իսկ երեկ երեկոյան` ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Մհեր Շահգելդյանը Վեհաժողովի առաջ
Արմեն Աղայան. «Միթե՞ ռուսների նպատակն այն է, որ Հայաստանում ատե՞ն իրենց». (Տեսանյութ)
«Ես չեմ հասկանում, միթե՞ռուսների նպատակն այն է, որ Հայաստանում ատեն իրենց, ինչը դրսեւորվում է տարբեր ձեւերով`Միկոյանի, Կալաշնիկովի արձանների տեղադրմամբ եւ այլն»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանը: Անդրադառնալով Հայաստանի`Մաքսային միությանն անդամակցության գործընթացին, Արմեն Աղայանն ասաց, որ չի կարծում, թե փաստաթուղթը կստորագրվի նախատեսված ժամկետում` հուլիսի մեկին: Նա ընդհանրապես չի պատկերացնում այդ «անհասկանալի
Լուիս Սուարեսը ամենայն հավանականությամբ կորակազրկվի վեց խաղով
Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միության (ՖԻՖԱ) կարգապահական կոմիտեն հավաքել է աշխարհի առաջնությունում Իտալիայի ընտրանու խաղացող Ջորջո Կյելլինիի ուսը կծելու գործով բոլոր նյութերը, բայց դեռ վերջնական որոշում չի կայացրել: Սակայն The Guardian-ի տեղեկություններով Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը որակազրկվելու է վեց խաղով: Եթե դա հաստատվի, ապա Սուարեսը բաց կթողնի աշխարհի առաջնության մնացած հատվածը` անկախ նրանից, թե Ուրուգվայի
«Մեր տղաներին վիրավորել են, կպել են նրանց պատվին». «Ժողովուրդ»
«Ազատամարտի նվիրյալներ միավորում» հասարակական կազմակերպությունն արդեն տարածքային գրասենյակներ է բացում Երեւանի տարբեր վարչական շրջաններում, իսկ գլխավոր գրասենյակի բացումը տեղի է ունեցել օրերս։ «Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել է, որ ՀԿ-ի կազմավորման աշխատանքներին մասնակցում են նաեւ ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, «Տիգրան Մեծ» ջոկսւտի հրամանատարների կազմը։ Կազմակերպության ծրագրերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է «Արաբո»
Քոչարյանը՝ որպես իշխանությունների քարոզչական զենք. «Չորրորդ իշխանություն»
Վերջին օրերին Ռոբերտ Քոչարյանը կտրուկ ակտիվացել է՝ նախ ընդարձակ հարցազրույցի միջոցով անդրադարձավ ոչ իշխանական քառյակի ներկայացրած 12 պահանջներին եւ ըստ էության միացավ դրանց, հիմա էլ գրասենյակի միջոցով «քյալլա է տալիս» տարբեր տրամաչափի պաշտոնյաների հետ։ Իշխանական քարոզչամեքենան, բնականաբար, չէր կարող չօգտվել դրանից, անմիջապես շրջանառության մեջ դրվեցին վարկածներ, թե իբր քառյակի 12 պահանջներն իրականում Քոչարյանի գրասենյակում են
Մահվան ելքով վրաերթ Վանաձորում
Հունիսի 25-ին, ժամը 21.50-ին, ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 42 շենքի դիմաց տեղի է ունեցել վրաերթ: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.40-ի սահմաններում, «Մերսեդես ML 430 V8» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Տիգրան Մեծի պողոտայի թիվ 42 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1933 թ. ծնված Արամայիս Զոհրանյանին, որը տեղում
Եթե Ազոյանը մշակութային արժեք լիներ, կապամոնտաժեին. «Չորրորդ իշխանություն»
«Եկել եմ, որ ինձ ծեծեն, տանեն ոստիկանություն», հայտարարել է հայտնի շոումեն, դերասան Հովհաննես Ազոյանը՝ մասնակցելով ի պաշտպանություն Աֆրիկյանների շենքի կազմակերպված ակցիային։ «ՉԻ» – Հովհաննես Ազոյանը դեպքի վայր էր եկել լավ նախապատրաստված, համենայն դեպս գլխին սաղավարտ կար։ Եվ այնուամենայնիվ նրա մտադրությունը ձախողվել է՝ ոստիկանները նրան չեն ծեծել ու ոստիկանություն չեն տարել։ Ընդ որում՝ պատճառն այն չէ,
Սնապարծորեն. «Ժողովուրդ»
Երեկ ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ հայրենի հատուկ ծառայությունները բացահայտել եւ վնասազերծել են ադրբեջանական հատուկ ծառայությունների վիրտուալ փորձերը՝ տարբեր սոցիալական ցանցերի միջոցով կեղծ օգտատերերի անվան տակ ՀՀ քաղաքացիներից տեղեկություններ կորզելու ուղղությամբ։ Որպես «դարի օպերացիան ներկայացված այդ երկարաշունչ հաղորդագրությունն այն աստիճան սնապարծ ու ինքնագոհ ձեւակերպումներով էր կազմված, որ մի պահ
«Հայաստանի համար վտանգն այս նոր բանտին կամավոր կերպով միանալն է». «168 ժամ»
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը հունիսի 16-18-ը Բաքվում էր, որտեղ Հայաստանի պատվիրակության կազմում մասնակցեց ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի հերթական սեմինարին և հայ պատգամավորների հետ միասին դիմակայեց ադրբեջանցիների բանավոր հարձակումներին։ Ներկայացնում ենք նրա հետ հարցազրույցն այդ այցելության և մի շարք այլ հարցերի շուրջ։ – Իր վերջին ելույթում Սերժ Սարգսյանը շեշտեց, որ ԼՂՀ-ն անկախ պետություն է,
Վովա Գասպարյանը նկատողություն ստացավ
Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ ինչպես ուսուցիչը աշակերտին, նկատողություն արեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Նիստի ժամանակ Վլ. Գասպարյանը զրուցում էր իր կողքին նստած գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի եւ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի հետ: «Պարոն Գասպարյան, չի կարելի, չէ՞, այդքան խոսել»,- ոստիկանապետին դիմեց վարչապետը: Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Ե՛վ գայլերն են կուշտ, ե՛ւ վարչապետի փիարն՝ ապահովված. «Ժողովուրդ»
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, թե կա իրենց հանձնաժողովի որոշման նախագիծը, որը կքննարկեն նիստի ժամանակ, կլսեն նաեւ հրավիրված անձանց, որից հետո կկայացնեն իրենց որոշումը։ «Կառավարությունը եթե կգտնի 17.9 մլրդ դրամը, կտրամադրի, դա իր հարցն է։ Այսօր դեռ ես նման տեղեկատվության չեմ տիրապետում, որեւէ մեկն ինձ այդ հարցով չի դիմել։
Դեռ մեկ տարի առաջ Բակո Սահակյանն Արցախում փակ հավաք է անցկացրել, ներկայացրել Ղազախստանի դիրքորոշումը. (Տեսանյութ)
«Արցախում շատ մեծ դժգոհություն եղավ Աստանայում Սերժ Սարգսյանի պահվածքից եւ ոչ միայն քաղաքական, այլ նաեւ գյուղական, սովորական քաղաքացիների մակարդակով»,- «Երկու երես» մամուլի ակումբում, խոսելով Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու հեռանկարների, այդ առիթով ընթացող գործընթացների մասին, ասաց «Հայազն» կուսակցության վարչության անդամ Ալեքսանդր Քանանյանը: Ալեքսանդր Քանանյանը նկատում է, որ ի հեճուկս տարիներ ձգվող թատրոնի, արցախցիներն իրենց համարում են
Հովիկ Աբրահամյանի դիտարկումները ժողովրդավարության եւ անարխիայի մասին
«Ուզում եմ անդրադառնալ ինձ խիստ անհանգստացնող մի երեւույթի. հասարակության որոշ անդամներ սկսել են իրենց դժգոհություններն արտահայտել ծայրահեղ սադրիչ, անընդունելի ձեւերով, ամբոխային մեթոդներով, իշխանության եկած գործիչներին նվաստացնելու, ճնշելու փորձերը, ինչպես, օրինակ, նախարարների կամ պատգամավորների վրա մանրադրամների նետումը», -այսօր կառավարության նիստը սկսելուց առաջ ասաց Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նրա խոսքերով՝ «թերեւս ոմանք մոռացել են, որ իշխանության
Փորձել են ճշտել ԲՀԿ-ի տեղը. «Հայկական ժամանակ»
Օրեր առաջ հանրապետականները փորձել են Սերժ Սարգսյանի մոտ բարձրացնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հարցը։
Խոշտանգման դեմ պայքարելու լավագույն ձևը դրա մասին հայտնելն է. Օմբուդսմեն
Այսօր նշվում է խոշտանգումների զոհերի պաշտպանության միջազգային օրը: Օմբուդսմենի աշխատակազմի ներկայացուցիչներին ազատազրկված անձինք պատմել են, որ Հայաստանում որպես խոշտանգման ժամանակակից զենքեր կիրառվում են առօրյայում օգտագործվող իրերը՝ գիրք, մատյան, ջրով լի պլաստիկ շիշ, պոլիէթիլենային տոպրակ, դույլ, ձեռնաշղթա… Օմբուդսմենի ինստիտուտի Բռնությունների կանխարգելման ազգային մեխանիզմը (ԲԿԱՄ) ստեղծվել է խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի հնարավոր
Մեկ միլիարդ դրոշմապիտակ. «Հայկական ժամանակ»
ՀՀ ԱԺ վերջին արտահերթ նստաշրջանում «Առեւտրի եւ սպասարկումների մասին» ՀՀ օրենքում երկու փոփոխություն կատարվեց, որոնց հետեւանքները դեռ այնքան էլ պարզ չեն։ Խոսքը տարատեսակ ու բազմաբնույթ ապրանքների դրոշմապիտակավորման մասին է։ Մինչեւ այս տարվա վերջ մի քանի հարյուր ապրանքատեսակների վրա պետք է փակցված լինեն հատուկ դրոշմապիտակներ։ Այդ ապրանքների թվում են ամբողջ կաթնամթերքը, կոսմետիկան, պահածոները, ձեթը, օճառները, լվացքի
Արմեն Աղայան. «Քառյակը գործում է Ռոբերտ Քոչարյանի ռեւանշիստական ծրագրերին համահունչ» (տեսանյութ)
«Բավական բարդ ներքաղաքական իրավիճակ է նաեւ այն առումով, որ նախկին բոլոր գործընթացներն ավարտվեցին եւ պարզ չէ թե ի՞նչ կարող է լինել աշնանը: Ամռանը կարծես ընդմիջում է լինելու»,- այսօր «Երկու երես» մամուլի ակումբում, խոսելով ներքաղաքական զարգացումների մասին, ասաց «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանը: Aravot.am-ի խնդրանքով անդրադառնալով խորհրդարանական քառյակի`ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ եւ Ժառանգություն, 12 պահանջներին եւ
Պուտինի վարկանիշը Ռուսաստանում աննախադեպ աճում է. «Ազատություն» ռադիոկայան
Հասարակական կարծիքի հետազոտություններ անցկացնող «Լևադա» կենտրոնի հարցումները վկայում են, որ Ռուսաստանի նախագահի վարկանիշը երկրում աննախադեպ աճում է: Կարլեն Ասլանյան Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում
Տաքսու վարորդը գողացել է ուղևորի ճամպրուկը
Հունիսի 15-ին, ժամը 01.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1965 թ. ծնված Աշոտ Ս.-ն նույն օրը, ժամը 00.50-ին, Երևանի Սեբաստիայի և Լենինգրադյան փողոցների խաչմերուկից նստել է անհայտ մակնիշի տաքսի ավտոմեքենա, գնացել Քանաքեռ ՀԷԿ թիվ 17 շենքի մոտ, իսկ երբ իջել և մի քանի րոպեով մտել է շենք` տաքսու վարորդը հեռացել է` գողանալով մեքենայում
Հասունացել է Արցախի միջազգային ճանաչման պահը, ինչը պետք է սկսել ԵՄ–ում. «Եվրոպական ազատ դաշինքի» փոխնախագահ. Tert.am
Օրերս Արցախ է այցելել Եվրոպական խորհրդարանի «Եվրոպական ազատ դաշինքի» պատվիրակությունը, որը ներկայացնում են Բասկերի երկիրը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նրանք մասնակցել են Արցախի ժողովրդավարական կուսակցության համագումարին: Թե որն էր այցի նպատակը կամ համագործակցության հետագա ծրագիրը պարզելու համար, Tert.am-ը զրուցեց Արցախից վերադարձած «Եվրոպական ազատ դաշինքի» փոխնախագահ Միգել Մարտինես Թոմիի հետ, ասում է, որ հասունացել է Արցախի միջազգային
Արտակարգ իրավիճակ «Բարեկամություն» մետրոյի մոտ գործող առևտրի տաղավարներում. անձրևաջուրը հեղեղել է ողջ տարածքը. shamshyan.com
Երեկ հունիսի՝ 25-ին, Երևանում տեղացած հորդառատ անձրևի պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Բարեկամություն մետրոյի տակ գտնվող առևտրի տաղավարներում: Ըստ shamshyan.com – ի, անձրևաջրերը ողողել են ողջ տաղավարները, փչացնելով մարդկանց գույքը, իսկ պատճառը սելավատարների չմաքրված լինելն էր, այն ամբողջովին խցանված է ծխախոտով ու կենցաղային աղբով: Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
ՊՆ քննչական ծառայությունից Սուրիկ Խաչատրյանը փաստաթուղթ է կորզել
Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը պնդում է, ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը երեկ իր ասուլիսի ժամանակ հերթական անգամ մեղանչեց ճշմարտության առաջ: «Անկախ նրանից, թե նման փաստ եղե՞լ է, թե՞ չի եղել, դրանց մեծ մասը կատարվել են այնքան վաղ ժամանակահատվածում, որ քրեական օրենսգիրքը թույլ չի տալիս ընթացակարգ սահմանել վաղեմության ժամկետը անցնելու պատճառով»,- երեկ հայտարարել էր Գեւորգ Կոստանյանը՝ անդրադառնալով Սյունիքի
4 ժամում` 20 անսթափ վարորդ Երևանում
Հունիսի 25-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 26 ավտոմեքենա. 20 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 6-ը` առանց համապատասխան փաստաթղթերի: ՀՀ ոստիկանություն
Խնդիրները «կամքով» չեն լուծվում
Եվս մեկ անգամ ուզում եմ հիշել իմ զրույցը Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի հետ: Նա հորդորեց մեզ՝ հայաստանցիներիս, չմտածել, որ այնտեղ՝ Գլենդելում, ամեն ինչ իդեալական է: Այնտեղ էլ բյուրոկրատիան ձեւական պատճառաբանություններով խոչընդոտում է բիզնեսին, եւ երբեմն անհրաժեշտ է լինում քաղաքային խորհրդի անդամների միջամտությունը, որպեսզի այդ բյուրոկրատները «կրեատիվ» (ստեղծագործական) մոտեցում դրսեւորեն եւ օրենքի սահմաններում աջակցեն բիզնեսին: Հայաստանում
ՄԻ ԱՄՍԻՑ
Լոռեցի Ռուբենը ռազմաճակատից նամակ է գրում տուն՝ հետեւյալ բովանդակությամբ. «Իմ համար մի անհանգստացեք. ես շատ լավ եմ: Օրական 100 կիլոմետր նահանջում ենք: Տըհենց որ շարունակվի, ամենաուշը մի ամսից տանը կըլնեմ»:
Դավութօղլուի հայ-թուրքական «ընդհանուր հիշողությունը»՝ թուրքերը տեսել են զարհուրելի ողբերգություններ, հայերը՝ մեծ. HDN
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտնել է, որ հույս ունի՝ Հայաստանն ու հայկական սփյուռքը «համարձակ քայլեր» կձեռնարկեն, ինչպես, ըստ Դավութօղլուի, արել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը 2014թ. Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ ցավակցություն էր հայտնել «1915թ. դեպքերի» ժամանակ զոհված հայերի սերունդներին, փոխանցում է «Hurriyet Daily News» թերթը: «Turkish Policy Quarterly»-ի հանդեսի գարնանային համարում
Տնտեսագիտականի ուսխորհրդի նախագահ. «Ինձ պրոռեկտոր աշխատելու առաջարկ չի արվել»
Մամուլում տեղեկություն էր տարածվել այն մասին, թե ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը նաեւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՏՊՀ) կառավարման խորհրդի նախագահն է, որոշել է բուհի պրոռեկտորի պաշտոնը վստահել ՀՏՊՀ ուսխորհրդի նախագահ, երիտհանրապետական Սեւակ Խաչատրյանին: ՀՊՏՀ ուսխորհրդի նախագահը Aravot.am-ի հետ զրույցում հերքեց լուրը. «Ես ոչ նշանակվել եմ, ոչ էլ նման առաջարկ ստացել»: Հիշեցնենք, որ այս երիտասարդի
Ալիևի ելույթից լավ բան չի կարելի սպասել. ադրբեջանցի քաղաքագետ. Contact
Ստրասբուրգում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ԵԽԽՎ անդամների առջև ելույթը ծանր ազդեցություն է թողել, «Թուրան» լրատվական գործակալությանն ասել է քաղաքագետ Արաստուն Օրուջլուն, փոխանցում է «Կոնտակտ»-ը: «Ընդհանուր առմամբ նա ոչ մի նոր բան չի ասել, սակայն այդպես նա խոսում է Ադրբեջանում, բայց այդպես գործել և վարվել Արևմուտքում չափից դուրս է», – ասել է նա՝ նշելով, որ լրագրողների
«Կատաղած» անձրեւ՝ Երեւանում. (Տեսանյութ)
Մեկ շաբաթից ավելի անձրեւի կանխատեսումները ի վերջո իրականացան այսօր: Ընդ որում, այն տպավորությունն էր, որ երկինքը հավաքել էր մի քանի շաբաթ կուտակած անձրեւը եւ միանգամից թափեց: Երեկոյան ժամը իննին սկսված անձրեւը, որոտն ու կայծակն այնքան ուժեղ էին, որ փողոցների անձրեւատարները չէին հասցնում տանել կուտակված ջուրը եւ այն գետի նման հոսում էր… Դիտեք «Առավոտի» տեսանյութը:


















































