Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքում մեկնարկել են հայտարարությունների նոր ցուցատախտակների տեղադրման աշխատանքները

Ապրիլ 22,2014 13:28 Share

Երևանի արտաքին տեսքի ձևավորման ու բարեկարգման ծրագրի շրջանակում բոլոր վարչական շրջաններում արդեն մեկնարկել են յուրօրինակ ոճով հայտարարությունների նոր ցուցատախտակների համալրման աշխատանքները:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ 2013թ.-ից սկիզբ առած այս գործընթացն ունի մեկ նպատակ՝ մաքուր պահել քաղաքամայր Երևանն ու ազատվել պատերն ու հենասյուները աղտոտող գովազդների և հայտարարությունների տարածման անընդունելի եղանակից: Մայրաքաղաքի վարչական շրջանների կողմից նախապես ընտրված վայրերում ընթացիկ տարում կտեղադրվի շուրջ 100 հայտարարությունների ցուցատախտակ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել