Օրվա լրահոսը
Նախկին նախագահը չփնովեց ներկա նախագահին
Աշոտ Թավադյանը Իշխան Զաքարյանին հաջողություններ է մաղթում իր աշխատանքում Վերահսկիչ պալատը ստեղծվել է 1996 թվականին, ու զարմանալիորեն այդ կառույցի ղեկավարներից Աշոտ Թավադյանի անունը ՎՊ-ի պաշտոնական կայքէջում բացակայում է: Այդ մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց պարոն Թավադյանը` հավելելով, որ տեղյակ չէ «բացակայության» պատճառներից: Աշոտ Թավադյանին «Առավոտը» մի քանի հարցեր ուղղեց ՎՊ-ի գործունեության` վերջին աղմկահարույց իրադարձությունների մասին:
Հայաստանից չեն կարողացել շաքար արտահանել
Օտարերկրյա ներդրումների ծավալը գնալով ավելի է կրճատվում, սա են փաստում հատկապես միջազգային կառույցները, իսկ ներդրումների ծավալի նվազումը բացասաբար է ազդում տնտեսական աճի վրա: Եկող տարվա բյուջեի նախագծում էլ տնտեսական աճը ավելի ցածր է սահմանվել, քան այս տարվանն էր, ընդ որում՝ նման ցածր ցուցանիշ սահմանելու հանգամանքներից մեկն էլ, ինչպես կառավարությունն է նշել՝ օտարերկրյա ներդրումների ծավալի կրճատումն
«Նարինեն՝ Նառայից առաջ»
Սցենար՝ սերիալի համար Վերջին շրջանում ռուսաստանյան TV-ներով ցուցադրվող սերիալների շարքում հանդիպեցինք տեղի շոու-բիզնեսի ճանաչված դեմքերից Լարիսա Դոլինայի եւ Վալերիայի կյանքն ու ստեղծագործական ուղին ներկայացնող ֆիլմաշարերի: Քանի որ մեզանում ավելի մեծ հետաքրքրություն է առաջացնում շոու-բիզնեսի հայաստանյան աստղերի ոչ այնքան ստեղծագործական, այլ անձնական կյանքը, «Առավոտն» առաջարկում է սցենար, որը կպատմի շուրջ 25 տարի ԱՄՆ-ում բնակվող ու ստեղծագործող
Դատարանը համասեռամոլներին ազատեց տուգանքը վճարելուց. «Փաստինֆո»
Սուտ մատնության համար 300 հազարական դրամի տուգանքի դատապարտված համասեռամոլներ «Սոնան» և «Մաշան» ազատվել են նշանակված պատժից՝ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի` 2013թ. հոկտեմբերի 3-ի որոշման կիրառմամբ: Ըստ «Փաստինֆո»– ի, Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, միաժամանակ մերժել է ամբաստանյալների բողոքները և անփոփոխ թողել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական
Լարիսա Ալավերդյան. «Մեր երկրները չեն կարող միմյանց «ձեռք սեղմել»
Այսօր ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը «Ֆորում» ակումբում խոսելով Սարգսյան- Ալիեւ հանդիպման մասին, կարծիք հայտնեց, որ մեզ մոտ այս թեմայով բոլոր մեկնաբանությունները հիմնականում գործընթացի միայն մեկ կողմին են վերաբերել: Ըստ Լարիսա Ալավերդյանի`շատերը նշում են, որ լայնածավալ պատերազմը բացառված է: Բացի այդ` «Մենք գիտենք, որ Ադրբեջանը փորձում է տարիներ շարունակ լուծարել Մինսկի խումբը ու
Մարդու իրավունքների առաջին պաշտպանը գտնում է` Հայաստանը պետք է ունենա ինքնուրույն քաղաքական գիծ
«Ինձ համար այդպես էլ գաղտնիք է մնում, թե ինչպես է իրականացվելու այդ տնտեսական բնույթ կրող պայմանագիրը, երբ չկա սահման, եւ երբ մենք գործընթացներն արդեն սկսել էինք Եվրոպայի հետ»,- այսօր «Ֆորում» ակումբում խոսելով Մաքսային միությանը միանալու թեմայով, ասաց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Նրա ձեւակերպմամբ` անգամ Ռուսաստանի ներկայացուցիչներն ավելի լավ են հասկանում, որ այս առումով
Ինժեներական կրթության հեռանկարները Հայաստանի դպրոցներում
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր մասնակցել է Երևանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտահետազոտական կենտրոնում հրավիրված »Ինժեներական կրթության հեռանկարները Հայաստանի դպրոցներում» թեմայով գիտաժողովին: Գիտաժողովը մեկնարկել է «Նաիրի» կոնսորցիումի կողմից մշակված` ՏՏ ուսուցման ժամանակակից մեթոդաբանության վրա հիմնված լաբորատորիայի դպրոցական հայեցակարգի ցուցադրությամբ: Նախարարին ու գիտաժողովի մյուս հյուրերին ներկայացվել է դպրոցական լաբորատորիայի հնարավորությունները և այն կրթական գործընթացում ներդնելու
Կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվե
Նոյեմբերի 21-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ և Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/: Շփման գծի հակառակ
Մարդկային կորստի ցավը. հրադադար
«Մա՛մ, ինչքա՜ն լավ է ու հեշտ լավ մարդ լինելը…» «Միհրանս մտադրված էր դատավոր դառնալ: Ընդունվեց Եվրոպական համալսարանի Գյումրու մասնաճյուղի իրավագիտության ֆակուլտետը, եւ ամեն անգամ կրկնում էր՝ բոլորից տարբերվելու եմ, անկաշառ եմ աշխատելու: Սկզբում մտածում էի, թե էս ի՞նչ տեսակ երեխա է՝ իրական կյանքից կտրված, զգացմունքային, բայց հետո հասկացա, որ նա շատ ավելի ճիշտ կյանքով էր
Միրզոյան քառյակը կնվագի «ՏաԹեւեր»-ով «թռչելով»
Բրիտանացի երգահան Բենջամեն Բրիտենի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ «ՏաԹեւեր» ճոպանուղում բացառիկ համերգ տեղի կունենա: Վաղը, նոյեմբերի 22-ին, Հալիձորից Տաթեւ «թռչելիս»` «Միրզոյան քառյակը» կկատարի Բենջամեն Բրիտենի Simple Symphony ստեղծագործությունը: Կատարման ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել նոյեմբերի 22-ին ժամը 16.00-ին Ա1+-ի կայքում: 1965 թվականին Բենջամին Բրիտենը ժամանել էր Հայաստան` հանգստանալու Դիլիջանի կոմպոզիտորների միության ստեղծագործական տանը: Այդ ժամանակ Դիլիջանում
«Խաչիկացում»
Հայտնի ճշմարտություն է. կայսրությունները չեն մերձեցնում ժողովուրդներին՝ հեռացնում են, թշնամացնում: 1977 թվականի ԽՍՀՄ նոր սահմանադրությունը հայտարարել էր, որ ազգային տարբերությունները աստիճանաբար վերանում են, եւ ստեղծվում է բոլորովին նոր մի պատմական միասնություն՝ «խորհրդային ժողովուրդ»: Սա այն պայմաններում, երբ բալթյան ժողովուրդները ատում էին ռուսներին, չեչենները՝ օսեթներին, մենք՝ «թուրքերին», իսկ ռուսները ոչ մեկին չէին ատում, բայց բոլորին նայում
«Դեմ առ դեմ»` Վահրամ Մարտիրոսյան եւ Ռուբեն Բաբայան
Նոյեմբերի 21 -ին, ժամը 15.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք գրող, կինոսցենարիստ Վահրամ Մարտիրոսյանի եւ Երեւանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի «Դեմ առ դեմ» բանավեճը` Մաքսային միությանն անդամակցելու դեպքում ռուսերեն լեզվին Հայաստանում հատուկ կարգավիճակ տալու շուրջ: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ
Ա. Աշոտյան. «Վերջին չորսուկես տարիների ընթացքում որևէ ուսանող չի տուժել, չի զրկվել ապագան կրթության միջոցով կառուցելու իր իրավունքից»
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հերթական մարզային այցելությունը Լոռու տարածաշրջան էր. այցի ընթացքում նախարարին ուղեկցում էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Նախարարը նախ այցելել է Վանաձորի ֆիզմաթ և բնագիտական թեքումով «Էվրիկա» հատուկ դպրոց, որը հայտնի է իր աշակերտների լուրջ հաջողություններով միջազգային օլիմպիադաներում: Արմեն Աշոտյանը շրջել է դասասենյակներում, զրուցել աշակերտների և ուսուցիչների հետ: Վերջիններս իրենց
Երևանն ու Էլ-Քուվեյթը կստորագրեն համագործակցության համաձայնագիր
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդունել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Էլ-Քուվեյթի նահանգապետ Շեյխ Ալի ալ- Ջաբեր ալ-Սաբահի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել Էլ-Քուվեյթի նահանգապետին՝ հրավերն ընդունելու և Երևան այցելելու համար, ու համոզմունք է հայտնել, որ այս այցը երկու երկրների միջև գոյություն ունեցող ջերմ ու բարեկամական հարաբերությունները կտեղափոխի նոր հարթություն.
Գուրգեն Եղիազարյանը՝ իշխանությանը. «Գոնե տղամարդ եղեք, բա դուք ամոթ ունե՞ք» (Տեսանյութ)
«Նախագահը մի բան է ասում՝ իր նախարարը վեր է կենում մի ուրիշ բան ասում: Գոնե տղամարդ եղեք, գնացել-գնացել եք, տղամարդավարի ասեք, մեզ այդպես էր պետք, գնացինք: Հիմա վայնասուն են բարձրացնում, թե կարող է մեզ ծեծեին, դրա համար էլ գնացինք: Բա դուք ամոթ ունե՞ք: Հասկացանք լեգիտիմ չեք, գոնե այդտեղ Ձեզ տղամարդ պահեք»,-այսօր «Բլից ինֆո» մամուլի ակումբում
Ռուբեն Սաֆրաստյան. «Սարգսյան-Ալիեւ հանդիպումը ռաունդի սկիզբն էր»
Aravot.am-ի հարցին պատասխանելով՝ Դուք նույնպե՞ս համոզված եք, որ նախագահների` օրերս կայացած Սարգսյան-Ալիեւ հանդիպումը, ոչինչ չասող հանդիպում էր, Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը ասաց. «Չեմ ասի թե դա ոչինչ չասող հանդիպում էր, ես այն կվերագրեմ իբրեւ բանակցային գործընթացի նոր փուլի, ռաունդի սկիզբ: Ես հույս ունեմ, որ այս ռաունդի ժամանակ դրա պատասխանը կտրվի: Ադրբեջանը կիրառում է հատուկ
Տիգրան Սարգսյան. «Ճանապարհային քարտեզը պատրաստե՜ք»
Մաքսային միությանն անդամակցող երկրները խոստացել են օգնել Հայաստանին
Կգա Դավութօղլին Հայաստան, թե իր տեղակալներից մեկին կուղարկի
Այսօր «Peoplemeter» ակումբում Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին ասաց, որ տեղաշարժերի համար հարկավոր են նախադրյալներ, իսկ ինքն այս պահին դրանք չի տեսնում: «Չեմ կարծում, թե Թուրքիայում կվերանայեն հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված հարցը»,- նշեց Ռուբեն Սաֆրաստյանը: Անդրադառնալով Դավութօղլուի հայտարարություններին, Ռուբեն Սաֆրաստյանը հավելեց, որ նա դրանցով հիմնականում հող է նախապատրաստում, քանի որ հայոց
Կառավարությունից պահանջում են հետ կանչել օրենքը
Այս պահին կառավարության շենքի դիմաց «Մենք դեմ ենք պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքին» նախաձեռնության անդամները «ոչ պարտադիրին» վանկարկումներով կառավարությունից պահանջում են հետ կանչել օրենքը: «Ասում են՝ եղել են իրազեկումներ, հանրային քննարկումներ: Բայց ի՞նչ հանրային քննարկումներ: Այդ ինչ մի քանի հոգի է եկել եւ հանրության տեղը որոշել: Հանրությունը դեմ է այդ օրենքին: Կուտակային կենսաթոշակների պարտադիր
Անհրաժեշտ են արտագաղթը նվազեցնող լուրջ ծրագրեր
Նախօրեին ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց «ՀՀ մարզերը եւ Երեւան քաղաքը թվերով» հերթական զեկույցը։ Մամուլում անմիջապես հրապարակումներ հայտնվեցին, համաձայն որոնց մարզերում բնակչությունը մեկ տարվա ընթացքում նվազել է 3-17 տոկոսով: «Մամուլի հրապարակած թվերը չեն համապատասխանում իրականությանը: Մեր հրապարակած տվյալներով` բնակչության թիվը չի նվազել, հակառակը, ավելացել է: 2012-ի հունվարին բնակչության թիվը եղել է 3 միլիոն 21 400, 2013-ի
Փաստաբան Լուսինե Սահակյանին սպառնացած անձը պատասխանատվության չի ենթարկվի . «Փաստինֆո»
ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, փաստաբան Լուսինե Սահակյանի նկատմամբ սպառնալիքների ու վիրավորական արտահայտությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է և գործով մեղադրյալ Ժորա Բդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել: Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից, մեղադրյալի համաձայնությամբ, Ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում ընթացող նախաքննության փուլում նրա նկատմամբ կիրառվել է համաներում
Մայրաքաղաքում տոնական օրերին խստորեն կարգելվի բացօթյա անօրինական առևտուրը
Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության, վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան ստորաբաժանումների և Երևան քաղաքի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցների հետ: Քննարկվել են մայրաքաղաքի տոնական ձևավորման աշխատանքներում տնտեսվարող սուբյեկտների մասնակցությանն ու Ամանորին բացօթյա անօրինական առևտրի կանխմանն առնչվող հարցեր: Դավիթ Օհանյանը նշել է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ այս
Մարտի են գնում թռուցիկները. «Չորրորդ իշխանություն»
«Սկսում ենք ինչպես տրանսպորտի, այնպես էլ այլ արդիական խնդիրների վերաբերյալ թռուցիկների բաժանման պարբերական ակցիաներ»: Այս մասին երեկ հայտարարել է «100 աստիճան» նախաձեռնությունը։ Նշենք, որ տարածվող թռուցիկներով նախաձեռնության անդամները բնակիչներին պատրաստվում են տեղեկացնել, օրինակ, այն մասին, որ մայրաքաղաքային տրանսպորտի թանկացման որոշումը չեղյալ չի ճանաչվել, այլ ընդամենը կասեցվել է։ «Քաղաքացիների անկախ հաշվարկները ցույց տվեցին, որ քաղաքապետարանի հաշվարկները
Մեկնել են Անթալիա՝ աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանելու
Վարշավայում ավարտված շախմատի Եվրոպայի թիմային առաջնության ավարտից հետո նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 6-ը Անթալիայում կայանալու է աշխարհի թիմային առաջնությունը, որին մասնակցելու է նաեւ Հայաստանի ազգային հավաքականը: Մեր ընտրանին նույն կազմով՝ Լեւոն Արոնյան, Սերգեյ Մովսիսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Տիգրան Լ. Պետրոսյան, արդեն մրցավայրում է: Աշխարհի թիմային առաջնությանը մասնակցելու է 10 երկիր: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Մանվել Սարգսյան. «Լարվածությունն ինչի՞ համար պետք է թուլանա». «168 ժամ»
Ադրբեջանի համար այդ միջադեպերը, հրադադարի խախտումներն իրենց դիվանագիտության բաղկացուցիչ մասն են։
Մեղադրյալի մարմնի վրա վնասվածքներ են հայտնաբերվել
2013 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կենտրոնականի քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ քրեակատարողական հիմնարկ ընդունվելու ժամանակ մեղադրյալ Է. Վ.-ի մարմնի վրա առկա են եղել մարմնական վնասվածքներ: Դեպքի առթիվ ՀՀ ՔՕ 117-րդ հոդվածի հատկանիշներով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազը հարուցել է քրեական գործ, որը նախաքննությունը
Քննիչը խոշտանգե՞լ է Վարդան Պետրոսյանին . «Փաստինֆո»
Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին` տեղեկացնելով իր պաշտպանյալի նկատմամբ խոշտանգման և անմարդկային վերաբերմունքի դրսևորումների մասին: Ըստ «Փաստինֆո»– ի, խոսքը վերաբերում է նոյեմբերի 9-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատական նիստին Վարդան Պետրոսյանի ներկայությունն ապահովելուն: Այդ նպատակով, ինչպես նշում է փաստաբանը ՄԻՊ-ին ուղղված իր դիմումում, քննիչ Հայկ Հակոբյանն այցելել էր «Արթմեդ» բժշկական-վերականգնողական
Ի՞նչ կա թափ հաղորդելու տակ. «Ազգ»
Հետեւելով Վիեննայի հանդիպումից առաջ մերձքաղաքական անձանց հնչեցրած մի քանի կարծիքներին, ճիշտն ասած վերստին համոզվեցինք, որ մերոնցից հատուկենտ մարդիկ են տեղյակ լինում պահի շեշտադրումներից, իսկ մեծ մասի տեղեկացվածությունն առնվազն երկու չափ հնացած է: Առհասարակ` մեր քաղաքական դաշտում մի այնպիսի «սահմանադադար» է, ինչպես եւ հայ-ադրբեջանական սահմանին, որտեղ ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող գնդակոծումներին «սահմանային անդորրը» խախտում են
Վիեննայի հանդիպումը ամերիկյան քաղաքականության մարտավարական հաջողությունն էր. «Հայոց աշխարհ»
Բանակցային լիարժեք ձեւաչափի վերականգնումը ժամանակավորապես նվազեցնում է պատերազմի վտանգը, ապահովում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերի շարունակումը
Շանթը դասական քաղբանտարկյալ է. «168 ժամ»
Հիշո՞ւմ եք «Զգուշացիր ւսվտոմեքենայից» կինոնկարը, որտեղ Դետոչկինը ֆորմալ առումով մեղավոր էր, բայց նաև անմեղ էր, քանի որ պայքարում էր հանուն հասարակության։ Թող ինձ Շանթը ների այս համեմատության համար, բայց ֆորմալ իմաստով նա գուցե մեղավոր է, բայց նա պայքարել է բոլորիս փոխարեն, ու հիմա բոլորը պետք է պայքարեն նրա ազատության համար։