Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Սեւանում գազի գինը 160, Տավուշում 200 դրամ է

Վարորդները գերադասում են մեքենաները լիցքավորել Սեւանում Տավուշի մարզի վարորդները դժգոհում են, որ Տավուշի մարզի ավտոգազալցավորման ճնշման կայաններում մեկ խորանարդ մետր գազը վաճառվում է 200 դրամով, իսկ Սեւան քաղաքի գազալցավորման կայաններում՝ 160 դրամով: Նշենք, որ Ռուսաստանից Հայաստանը սնուցող մայր գազատարը,որից գազ են ստանում գազալցավորման կայանները, ձգվում է Տավուշի մարզի տարածքով: Տավուշցի վարորդները հայտնում են, որ Սեւանի

Գողացել է զոքանչի հեռախոսը

Հունիսի 24-ին, ժամը 16.50-ին, ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները Տաշիր քաղաքի Ջահուկյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1988 թ. ծնված Ռադիկ Ծ.-ին: Խուզարկությամբ նրա տաբատի գրպանից հայտնաբերվել է բջջային հեռախոս: Պարզվել է, որ հունիսի 23-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Ռադիկ Ծ.-ն հյուրընկալվելով կնոջ մոր տանը` գողացել է նրա բջջային հեռախոսը: Վնասի չափը պարզվում է:

Ճիշտ էր սուլել ու Ալիևին բոյկոտե՞լ, թե՞ պարզապես լռել, ինչն արեցին հայ պատվիրակները

«Արտաքին քաղաքականությունը տարբերվում է ներքինից: Ըստ ԵԽԽՎ ընթացակարգի` հարցը կարող է տևել մեկ րոպե, և ասենք, ձեր լեզվով ասած, «արժանի հակահարված» հասցրիր մեկ րոպե, այդ «արժանի հակահարվածին» հետևում է երեք կամ հինգ րոպեանոց անարժան հարձակում մեզ վրա: Մեր ուզածը դա՞է»,- Aravot.am-ի հարցին` արդյոք ճի՞շտ էր այն մոտեցումը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հակահայկական բնույթի ելույթին

Երևան-ՀԷԿ 1 ջրամբարում հայտնաբերվել է տղամարդու դի. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 25-ին, ԱԻն փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան ՀԷԿ 1-ի ջրամբարում տղամարդու դի է հայտնաբերվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր են ժամանել Երևանի ոստիկանապետի օպերգծով պետի տեղակալ Արթուր Մեհրաբյանը, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի նորանշանակ պետ Գարիկ Ղուկասյանը և ոստիկանության Արաբկիրի

 «Զվարթնոց»  մասնաճյուղը ևս հաճախորդներին կսպասարկի «մեկ պատուհանի» սկզբունքով

«Յունիբանկի» մասնաճյուղերը փուլ առ փուլ անցում են կատարում «մեկ պատուհանի» սկզբունքով հաճախորդների սպասարկմանը: Այսօրվանից «Զվարթնոց» մասնաճյուղը եւս հաճախորդների սպասարկումն իրականացնում է  «մեկ պատուհանի» սկզբունքով: Հիշեցնենք, որ «Զվարթնոց» մասնաճյուղը գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանում եւ աշխատում է շուրջօրյա, առանց հանգստյան օրերի: «Մեկ պատուհանի» սկզբունքով արդեն իսկ աշխատում են «Յունիբանկի» «Կոմիտաս» (Երևան, Կոմիտասի 15/2) , «Օպերա» (Երևան, Սայաթ-Նովա

Էդվարդ Միլիտոնյան. «Մենք չենք խնդրում, որ գան միություն, ոչ էլ խնդրում ենք՝ մեզ խղճալով մնան»

Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) նախագահ Էդվարդ Միլիտոնյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ՀԳՄ անդամներն ազատ են ընտրություն կատարելիս: «Էստեղ ոչ ոք որեւէ գրողի ձեռքը չի բռնում, ոչ էլ որեւէ գրողի ուղղորդում է, թե ինչ գրի: Գրողն ազատ է, ուզո՞ւմ է գալ միություն, թող գա, չի՞ ուզում՝ թող դուրս գա միությունից…Մենք չենք խնդրում, որ գան միություն,

Հունիսի 27-ին Ուկրաինան կդառնա ԵՄ ասոցացված լիիրավ անդամ. Պետրո Պորոշենկո. УНИАН

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտնել է, որ արդեն ուրբաթ օրը՝ հունիսի 27-ին Ուկրաինան կդառնա Եվրամիության ասոցացված լիիրավ անդամ: «ՈւՆԻԱՆ» լրատվականի փոխանցմամբ, նախագահն այդ մասին հայտնել է տեղական ինքնակառավարման մարմինների և պետական մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Պորոշենկոն հիշեցրել է, որ հունիսի 27-ին Բրյուսելում ստորագրվելու է Ուկրաինայի և ԵՄ միջև ասոցացման պայմանագրի տնտեսական մասը: «Տեղի կունենա

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի հատկացումների հանձնաժողովները հաստատեցին Հայաստանին և տարածաշրջանին տրամադրվող օգնությունը

Լեռնային Ղարաբաղին տրամադրվող օգնությունը կարևորվեց և Ազատության ակտի 907-րդ ուղղումը պահպանվեց

Գեւորգ Կոստանյան. «Ստորություն է որեւէ դատախազի կողմից կոռուպցիոն դրսեւորումը»

«Համակարգային կոռուպցիայի դրսեւորման մասին դատախազության համակարգում մենք չենք կարող խոսել»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: Պաշտոնավարման օրից սա գլխավոր դատախազի անդրանիկ մամուլի ասուլիսն էր: Գեւորգ Կոստանյանն, իհարկե, չի բացառում առանձին կոռուպցիոն դրսեւորումները ու խոստանում է. «Դրանք կչեզոքացվեն, եւ տվյալ դատախազները քրեական ու վարչական տույժերի կենթարկվեն»: «Ստորություն է որեւէ դատախազի կողմից

«Ոստիկանությանը կոնկրետ հրաման կա տրված». քաղաքացիներ

Այսօր «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցավ քննարկում՝ հունիսի 23-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ տեղի ունեցած միջադեպի՝ ոստիկանների կողմից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքող խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի գործադրման ու ոստիկանական բաժանմունքներ բերման ենթարկելու վերաբերյալ: Քննարկմանը մասնակցում էին իրավապաշտպան Տիգրան Եգորյանը, «Հասարակական պաշտպանների միության» գործադիր տնօրեն Արամ Գրիգորյանը, ոստիկանության բաժանմունք բերման ենթարկված քաղաքացիներ

«Որոշ լրատվամիջոցներ շատ են սիրում սևեռվել Ռուսաստանի և ռուսերենի վրա». Արմեն Աշոտյան

«Հայաստանում անգլերենով կազմակերպվող միջոցառումների թիվը ռուսերենով կազմակերպվողներից պակաս չէ»,- այսօր լրագրողների հետ զրույցում այսպիսի համոզմունք արտահայտեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ արձագանքելով լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե հատկապես վերջին շրջանում հաճախակի է խախտվում լեզվի մասին օրենքը՝ մասնավորապես նկատի ունենալով այն միջոցառումները, որոնք անցկացվում են ռուսերենով՝ առանց հայերեն զուգահեռ թարգմանության: «Ես ուզում եմ հատուկ

 ԱԳՆ-ն եւ ԱԱԾ-ն հերքում են Ադոնցի վերաբերյալ լուրերը

Այսօր թերթերից մեկը հրապարակել էր հոդված, որը տարածել էին գրեթե բոլոր կայքերը, որում Բելգիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցի մասին տեղեկություններին էին: Հոդվածում գրված էր, թե «Դեսպանի մերձավոր շրջապատից ճշտված տեղեկության համաձայն՝ Բելգիայի հատուկ ծառայություններից հարցում են ուղարկել Հայաստանի ԱԳՆ եւ ԱԱԾ՝ խնդրելով պարզել, թե ինչպե՞ս է հնարավոր պետական աշխատավարձով տարեկան մի քանի տասնյակ «Rolexs»-ներ եւ

«Օդնոկլասսնիկի» սոցցանցում ներդրված ադրբեջանական հետախույզներին ՀՀ ԱԱԾ մարմինները մատուցել են մեծածավալ ապատեղեկատվական նյութեր

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2013 թվականին բացահայտվել էր ադրբեջանական հատուկ ծառայությունների պարզ և պրիմիտիվ գործելաոճը, որը, այլընտրանք չունենալու պատճառով, վեր-ջիններս որդեգրել էին օգտագործելով ինտերնետային սոցցանցերի հնարավորու-թյունները: Այդ կապակցությամբ զանգվածային լրատվամիջոցներում տեղեկատվություն էր հրապարակվել ինտերնետային սոցիալական ցանցերում, հիմնականում` «Օդնոկլասսնիկի» կայքում ԱՀ հատուկ ծառայությունների կողմից օգտագործվող «Seyran Dervishyan», «S Dr» և

Փնթիության ու անտարբերության գովա՞զդ

Շուրջ մեկ շաբաթ է՝ այս աղբակույտը «զարդարում» է Երեւանի ամենաբանուկ՝ Աբովյան փողոցը: Շինարարական աղբով լեցուն պարկերն ավելի «ագրեսիվ» են գովազդում «հայկական» անտարբերությունն ու փնթիությունը, քան «Դոլմամա» ռեստորանի ցուցանակը՝ հայկական խոհանոցը: Լուսանկարը՝ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ «Առավոտ» օրաթերթ 24.06.2014

«Էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնում են իշխանությունները, ոչ թե հանրային ծառայությունները կարգավորող մարմինը»

Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահի կարծիքով՝ էլեկտրաէներգիայի թանկացումը բացասական հետեւանքներ կունենա տեղական արտադրողների վրա

Դիմորդների կողմից պահանջված են այն մասնագիտությունները, որոնք աշխատաշուկայում պահանջարկ չունեն

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ասաց, որ այսօր դիմորդների կողմից առավել պահանջված են պահանջարկ չունեցող մասնագիտությունները: «Դիմորդն ունի մասնագիտության ազատ ընտրության հնարավորություն,- ասում է ԿԳ նախարարը,- չէ՞ որ պետությունը, կառավարությունը, նախարարությունը որևէ կապ չունի դիմորդի այս կամ այն մասնագիտական նախասիրության հետ: Ընտրությունը կատարում է դիմորդը՝ ընտանիքի, շրջապատի ազդեցությամբ, «ընտանեկան

«Կարմիր գծերից երեւի իրեն փայ չի հասել՝ բողոքում է»

Շահեն Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանին խորհուրդ է տալիս լռել ու սպասել իր դատավճռին «Ռոբերտ Քոչարյանին, հավանաբար, թվում է, թե մեր ժողովրդի հիշողությունը շատ կարճ է եւ նման քայլերով իրեն լավ PR կարող է անել: Բայց նա շատ լավ պետք է գիտակցի, որ այն ամենի համար, ինչ որ տեղի է ունեցել Հայաստանում, նախեւառաջ ինքը պետք է պատասխան

Խաղա՞ղ ցույց, համաչա՞փ գործողություններ

Սարյան փողոցում տեղի ունեցածը առցանց «Առավոտի» եթերում քննարկում են Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը եւ «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Անի Գեւորգյանը: Արամ Աբրահամյան.– Ես կցանկանայի երկու բառով Անին ներկայացներ, թե ինչ է տեղի ունեցել. թեեւ չէիք լուսաբանում հենց բուն ցույցը, բայց ոստիկանության բաժնի մոտ գնացել էիք տուժած ցուցարարների հետ: Ի՞նչ էիք այնտեղ տեսել, ո՞ւմ

Մեսրոպագիր. «Տրեխային» մտածողություն եւ «սապոգային» գործողություններ

Ոստիկանապետի հայտարարությունները տիպիկ «տրեխային» մտածողության դրսեւորումներ են: Ամենավատը, սակայն, այն է, որ նման «տրեխային» մտածողությունը վերածվում է «սապոգային» գործողությունների, որը ստիպում է հասարակության մի մասին արտագաղթել, իսկ իր երկրից հեռանալ չցանկացող մարդկանց՝ ընդվզել: Կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»: ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ  

Գիշերային բնակարանագողեր և արթնացած տանտիրուհիներ

Ոստիկանության Ստեփանավանի բաժին ներկայացած կինը հայտնել է, որ գիշերը, ժամը 00.15-ի սահմաններում, պատուհանի ապակու կոտրվելու ձայնից արթնանալով` նկատել է 1989 թ. ծնված, նախկինում դատված Արեն Հ.-ին, որը գողություն կատարելու նպատակով տանը կից ցախանոցի տանիքի պատուհանով փորձել է ներս մտնել, սակայն տեսնելով իրեն` դիմել է փախուստի, որի ընթացքում գետին է գցել ձեռքին եղած բջջային հեռախոսը: Հեռախոսն

ԵԽԽՎ-ում ընդունվեց Ադրբեջանի դեմ հայտարարություն

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի ընթացքում ընդունվել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կողմից շրջանառության մեջ դրված հայտարարությունը: Այն ստորագրել են ԵԽԽՎ 28 պատվիրակներ: ԵԽԽՎ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հայտարարության տակ ստորագրած անձինք իրենց մտահոգությունն են հայտնում Ադրբեջանում մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության ոլորտներում իրավիճակի վատթարացման մասին։ Հայտարարությունում մասնավորապես ամրագրված է. «ԵԽԽՎ-ն պետք

Ի՞նչ փաթեթով էր Երեւան ժամանել Լավրովը

ՌԴ ԱԳ նախարարի երեւանյան այցն ավելի շատ հարցականներ առաջացրեց, քան պատասխաններ տվեց Ռուս-ադրբեջանական «ռազմավարական» բնութագրվող համագործակցության վերաբերյալ հավաստիացումները վերջին շաբաթներին շարունակվում են առանձնահատուկ ինտենսիվությամբ: Հունիսի 23-ին, մինչ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը բանակցում էր ՀՀ իշխանությունների հետ, Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցի մասին. «Կարծիքների փոխանակման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային օրակարգային հարցեր,

Ակտիվիստ. «Սա անկում էր ոստիկանության համակարգի համար»

Ակտիվիստը զարմանալի է համարում, որ իրենց փոքր հավաքի համար, այդքան շատ ոստիկաններ կային

Հայաստանի և Արցախի արդարադատության նախարարությունների միջև կնքվել է գործընկերային համագործակցության մասին հուշագիր

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի գլխավորած պատվիրակությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած երկօրյա այցի շրջանակներում, այսօր հանդիպել է ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանին: Նախարարները քննարկել են արդարադատության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված հարցեր ու ծրագրեր: Հանդիպման ընթացքում նախարարները ստորագրել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության միջև գործընկերային համագործակցության

Դիֆերամբներ Եվրասիական տնտեսական միությանը՝ ՀՀ պառլամենտում

Հայաստանի խորհրդարանում կայացավ Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի հերթական նիստը Հիշեցնենք, որ վերջին անգամ այդ ակումբում հավաքվել էին տխրահռչակ Դմիտրի Կիսելյովի այցի կապակցությամբ: Այս անգամ Հայաստան էին այցելել Ռուսաստանի Պետդումայի պատգամավորներ Վասիլի Լիխաչովը, Բորիս Ռեզիկը, ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Ժաննա Իվանովան, Եվրասիական գործարար խորհրդի գործադիր տնօրեն Օլեգ Վելիկորեդչանին, Եվրասիական Զարգացման բանկի ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի ղեկավար Միխայիլ

Հայաստանի վարչապետն այցելել է Արցախի պաշտպանական բանակի առաջապահ դիրքեր

Աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի, ԼՂՀ պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի, ինչպես նաև Հայաստանի և Արցախի կառավարությունների անդամների ուղեկցությամբ այցելել է Արցախի պաշտպանական բանակի առաջին գիծ՝ պետական սահմանագիծը պահող պաշտպանական տեղամասերից մեկը: Հանրապետության վարչապետը հանդիպել է մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորներին և հրամանատարներին, շրջայց կատարել մարտական հենակետում,

ՕԵԿ-ը դիմելու է վարչական դատարան՝ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների վերանայման համար

ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում, անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը, հայտարարեց, որ ՕԵԿ խմբակցությունը այսօր դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող մարմնին՝ գնի վերանայման պահանջով, իսկ վաղը արդեն դիմում կներկայացնի վարչական դատարան՝ գազի եւ էլեկտրաէներգիայի գների վերանայման համար։ «Մեկ տարվա ընթացքում, ստացվում է, որ էլեկտրաէներգիան թանկանալու է 37 տոկոսով ՝ հաշվի

Բուժաշխատողի օրը շատ բժիշկներ նշեցին վիրասրահներում, շտապօգնության մեքենայում ու հիվանդի մահճակալի կողքին

«Չափազանց հպարտ եմ, որ այսօր՝ լինելով Ձեզնից մեկը, հնարավորություն ունեմ թե՛ համակարգելու, թե՛ շնորհավորանքի խոսքեր ուղղելու մեր բուժաշխատողներին՝ ցանկանալով նրանց քաջառողջություն, պաշտպանվածության զգացում, խաղաղ երկինք: Ի խորոց սրտի յուրաքանչյուրիդ ընտանիքին ցանկանում եմ բարեկեցություն: Այն ժամանակը, որը դուք տրամադրում եք կարիքավորներին ձեր բարությամբ, գթասրտությամբ, անսահման ուշադրությամբ, կցանկանայի, որ ձեր ընտանիքի առջեւ գար: Շնորհավորում եմ Հայաստանի, Արցախի

Անուշ Սեդրակյան. «Լավրովի այցը ղարաբաղյան թայմ-աուտի մեզ տրված հնարավորությունն է, բայց այն չի կարող երեք ամսից ավել տեւել»

Նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանն, ով այսօր «Հայելի» ակումբում ներկայացավ «անկախ քաղաքական գործիչ», կարծում է, որ երեք խոշոր նախաձեռնությունները, որոնց որոգայթում եղել է մեր երկիրը վերջին շրջանում` ԵՄ-ի հետ ասոցացումը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը, առնչվում են ԼՂՀ հարցի չկարգավորված լինելու հանգամանքի հետ: «Այս պահի դրությամբ տեսանելի է, որ Ֆրանսիան փորձում է հանդես

Քվորումն ու կոնսենսուսը

Ճիշտն ասած, միշտ զարմանում եմ, երբ ասում են, թե բացարձակ ոչ մի տարբերություն չկա Սովետի ժամանակվա համագումարների եւ հանրապետականների այժմվա հավաքների միջեւ: Շատ լավ հիշում եմ՝ այն ժամանակ գոնե մի «ոչ ստանդարտ» մտածող կուսակցական որտեղից որտեղ հայտնվում էր ԽՄԿԿ-ի քսանքանիերորդ համագումարում ու մի փոքր, թեթեւակի կասկած, այնուամենայնիվ, հայտնում էր, ընդհանուր գծից շեղվում էր, բայց այնքան

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031