Օրվա լրահոսը
«Ռուսաստանը Հայաստանի բարեկամը չէ». Փոլ Գոբլ. «Ամերիկայի ձայն»
Հայաստանն ապրում է վտանգավոր շրջանում եւ վտանգավոր ժամանակներ եւ այդ պատճառով պիտի մտածի երկարաժամկետ, այլ ոչ միայն տվյալ պահի համար։ Այս կարծիքն է «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությանը հայտնում հայտի վերլուծաբան Փոլ Գոբլը, ով հարցազրույցի ընթացքում անդրադառնում է հայ-ռուսական հարաբերություններին, Ադրբեջանի հետ տարածքային խնդրին ու խնդիրների լուծման կարեւորությանը։ «Հայաստանը պիտի կայացնի ծանր իրավիճակից դուրս գալու մասին
Ձախողվո՞ւմ է Հայաստանի անդամակցումը Մաքսային միությանը
Հայաստանի լիարժեք անդամակցումը Մաքսային միությանն ու Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) հնարավոր է ձախողվի: Հունիսի 23-ին Սոչիում ԵՏՄ խորհրդի նիստին ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովի հայտարարությունը իրավիճակ է փոխում: Շուվալովն ասել էր, որ ԵՏՄ-ին միանալու դեպքում Հայաստանը առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ երկրներին պետք է փոխհատուցի ԵՏՄ եւ ԱՀԿ սահմանված մաքսատուրքերի տարբերությունը: Համաձայնության գալու համար, Շուվալովն ասել
Գյումրու քաղաքապետարանում հայկական կոնյակը փոխանակվեց չինական օղով (ֆոտոշարք)
Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին հյուրընկալվել էր ՀՀ- ում Չինաստանի ժողովրդական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին: Զրույցն այնքան էլ հետաքրքիր մթնոլորտում չընթացավ` կապված լեզվական խնդիրների հետ. Գյումրու քաղաքապետը խոսում էր հայերեն, նրա խոսքը քաղաքապետարանի աշխատակիցը թարգմանում էր ռուսերեն, դեսպանի չինացի թարգմանիչն էլ, պարոն Բալասանյանի թարգմանչի խոսքը ռուսերենից չինարեն էր թարգմանում: Մի խոսքով,
Փաստաբանի սպանության գործով ցուցմունք տվեց երրորդ ամբաստանյալը. (Տեսանյութ)
Տուժողի նախկին իրավահաջորդը դիմում է գրել դատարանին:
Ինչո՞ւ է Սամվել Բալասանյանը Վարդան Ղուկասյանի դեմ բողոք ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին. Շիրակի մարզի դատախազի պարզաբանումները
Ինչպես տեղեկացրել ենք, ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը դատի է տվել Գյումրու քաղաքապետարանին՝ պահանջելով վճարել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անձի, ինչպես նաև նրա տան պետական պահպանության մեկ ամսվա վճարը` 850 հազար դրամ: Վարդան Ղուկասյանը ոստիկանության հետ պայմանագիր էր կնքել իր անձի դեմ մահափորձ կատարելուց հետո`2009 թվականի փետրվարի 10-ից, և ոստիկանները 3 տարի շարունակ ծառայություն
Արարատյան դաշտավայրի ջրօգտագործողների համար պիլոտային ծրագրի համար գումար է փնտրվում
Ջրային ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու համար կառավարությունը ավտոմատ, կենտրոնացված կառավարման համակարգ է ներդնելու
Համշեցիների մեջ կան այնպիսիք, որոնց համար հայերը շարունակում են «գյավուր» մնալ
Այսօր Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում տեղի ունեցավ թուրքագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Լուսինե Սահակյանի «Համշենը անցյալի և ներկայի խաչմերուկում» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմն անցյալ տարի արժանացել է Հոլիվուդում անցկացվող «Արփա» միջազգային կինոփառատոնի Արմին Վեգների անվան հեղինակավոր մրցանակին, ցուցադրվել է «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնում և Նյու Յորքում կայացած «Socially Relevant Films» կինոփառատոնում: Լուսինե Սահակյանը հյուրերի հետ
Կարեն Ավագյան. «Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանը անսպասելի վատն էր»
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հանդես է եկել պարզաբանմամբ, որում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ընդդեմ կարմիր գծերի, արագաչափերի և տուգանքների հարցազրույցի վերաբերյալ արձագանքներին ու Քոչարյանի հասցեին հնչած քննադատություններին: Ռոբերտ Քոչարյանին քննադատել էր նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը՝ կարծիք հայտնելով, թե «Մեծ քաղաքական թեմաները նրա քաշային կարգն այլևս բարձրացնել չեն կարող»։ Վիկտոր
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Հանդիպման ընթացքում Նիկոլայ Բորդյուժան Հայաստանի նախագահին զեկուցել է կազմակերպության ընթացիկ գործունեության, համագործակցության շրջանակներում արձանագրված արդյունքների, այդ թվում՝ ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի զարգացման, ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական համագործակցության հիմնական ուղղությունների
Արսեն Խոջոյանն անցավ հերթական բժշկական հետազոտությունը
Ադրբեջանական գերությունից վերադարձած Տավուշի մարզի Վերին կարմիր աղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը այսօր Հրազդանի բժշկական կենտրոնում դարձյալ ենթարկվել է համալիր բուժզննության: Նրան հետազոտել են թերապևտը, նյարդաբանը, ինչպես նաև Երևանից մեկնած վարակաբանն ու մաշկաբանը: ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության և քաղաքականության վարչության մասնագետները Խոջոյանին հետազոտած բժիշկ-մասնագետների հետ քննարկելով և վերլուծելով բուժզննության արդյունքները՝ Արսեն Խոջոյանի
Կանխվել է ինքնասպանության փորձը
Հունիսի 25-ին, ժամը 17.28-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին բարձրացել է Երևանի Կիևյան կամրջի բազրիքին և փորձում է ինքնսպանություն գործել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները անցորդների հետ համատեղ կանխել են քաղաքացու (մոտ 50-55 տ.) ինքնասպանության փորձը: ԱԻՆ
Արմեն Աշոտյանը ընդունում է, որ «Լեզվի մասին» օրենքը խախտվում է. «Ազատություն»
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրապարակավ ընդունում է, որ Հայաստանում «Լեզվի մասին» օրենքը բազմիցս խախտվել է, սակայն պնդում է, թե նախարարությունը այդ հարցում որևէ գործառույթ չունի: «Ազատության» հարցին, թե մտահոգություն հնչեցնելուց զատ, Կառավարությունն ինչ քայլեր է ձեռնարկում, որպեսզի օրենքը, հատկապես ռուսերենով անցկացվող միջոցառումների ժամանակ շարունակաբար չխախտվի, նախարարն արձագանքեց. – «Ես ուզում եմ հատուկ շեշտել,
Հայաստանի դրական փորձը` ԱՀԿ ափոփագրում
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ընդունեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանի գրասենյակի անդամ երկրների հետ տարվող աշխատանքի համակարգող Լուսիան Լիկարին, նույն գրասենյակի «Ոչ վարակիչ հիվանդությունների բաժնի տուբերկուլոզի ծրագրի» տարածաշրջանային խորհրդատու, համակարգող Մասուդ Դառային և հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանին: Ողջունելով պատվիրակության անդամներին` Արմեն Մուրադյանը նշեց, որ նախարարությունը շատ կարևորում է ԱՀԿ-ի հետ համագործակցությունը,
«Կարևոր է երեխաների և դեռահասների մասնակցությունը բնապահպանական ծրագրերին». Հենրիետ Արենս
Նորարար փորձառական արվեստի կենտրոնում այսօր տրվեց «Բնապահպանական կրթության ցանցի հզորացում հանուն Հայաստանում բնապահպանական կրթության ամրապնդման» 18-ամսյա ծրագրի պաշտոնական մեկնարկը: Բնապահպանական կրթության ցանցը (ԲԿՑ), որն ստեղծվել է 2013 թ. 12 տեղական և միջազգային կազմակերպությունների կողմից և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ու GIZ կազմակերպության աջակցությամբ, նպատակ ունի Հայաստանում զարգացնել բնապահպանական կրթությունը: Ծրագիրը կիրականացվի «էյ Թի Փի» (Armenia Tree
Ընդդեմ անօրինական թմրաշրջանառության
Հունիսի 24-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից հաստատված պլանով նախատեսված հերթական սեմինար-պարապմունքը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը: Գործնական պարապմունքի թեման էր՝ բուսական եւ սինթետիկ ծագում ունեցող թմրամիջոցները, դրանց ճանաչումն ու տարբերակումը, առկա խնդիրներն ու դրանց լուծումները, փորձաքննության ընթացակարգը: Սեմինարին մասնակցում էին ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ղեկավարներն ու
Ստյոպա Սաֆարյան. «Տիգրան Սարգսյանը պետք է մաքրի իրեն, այլապես պատասխանատվությունը ենթադրելի է».
«Ակնհայտորեն, Աշոտ Սուքիասյանը պետք է պատասխան տա: Չեմ ուզում խախտել նախկին վարչապետի անմեղության կանխավարկածը, այդուհանդերձ, իմ համար բացարձակ անհամոզիչ է եղել օֆշորային սկանդալի հետ կապ չունենալու նրա փաստարկները: Ճիշտ հակառակը՝ կասկածներն են ավելի համոզիչ եղել»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես պատասխանեց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը մեր հարցին, թե Աշոտ Սուքիասյանին ձերբակալելուց հետո ինչպե՞ս պետք
ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել
Հունիսի 25-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: NASDAQ OMX Armenia
«Տիգրան Սարգսյանը մաքուր է եւ խելոք, դրանում ես չեմ կասկածում». ԱԺՄ անդամ
«Տիգրան Սարգսյանին օֆշորային սկանդալի հետ կապված ոչ մի բան էլ չեն անի: Նրա հետ ոչ մի բան էլ չի լինի: Քննությունը կգնա-կգնա, վերջում կմեռնի այդ հարցը, Տիգրան Սարգսյանին էլ չեն ներգրավի գործում»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի համոզմունք հայտնեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Հիշեցնենք, որ օֆշորային սկանդալի առանցքային դեմքերից մեկը՝ Աշոտ Սուքիասյանը օրերս Վրաստանից
Վերահսկիչ պալատի աղմկահարույց բացահայտումների անաղմուկ հետեւանքները. (Տեսանյութ)
«Դատախազություն ներկայացված 17 գործից 10-ն ընդհանրապես քննության չի ենթարկվել, այսինքն` քրեադատավարական ընթացակարգով չի անցել: Հինգի վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում է կայացվել: Երկու նյութ միացվել է մեկ վարույթում և մեկ քրեական գործ է հարուցվել կանխամտածված սնանկության հատկանիշների փաստի կապակցությամբ: Այսինքն՝ Վերահսկիչ պալատի կողմից հաշվետվությունում տեղ գտած ամբողջական փաստերն ընդամենը 17 դեպքով են ուղարկվել
Գեւորգ Կոստանյանը`«մարտի մեկի» գործի մասին
«Ճիշտ ասած, ես չեմ կարող մեկնաբանել երկրորդ նախագահի խոսքերը, ես տեղյակ եմ բոլոր այն տեսագրություններից, տեսաձայնագրություններից, որոնք քրեական գործում կան, թե դրանք մեկ ժամանոց են, թե կես ժամանոց, ես չեմ կարող ասել»,-այսօր մամուլի ասուլիսում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը`պատասխանելով լրագրողներից մեկի հարցին: Լրագրողը նկատեց, որ մարտի 1-ի դեպքերից հետո երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել
Շանթ Հարությունյանը վիճաբանություն սարքեց դատարանում
Ամբաստանյալ Տիգրան Պետրոսյանի փաստաբան Արա Զաքարյանի միջնորդությունը այսօր դատարանում հունից հանեց Շանթ Հարությունյանին: Հիշեցնենք, որ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում էր Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործով դատական նիստը: Փաստաբան Արա Զաքարյանը միջնորդեց գրավի դիմաց ազատ արձակել իր պաշտպանյալին՝ նշելով, որ դատարանին դեպոզիտ հաշվին նրա հարազատները պատրաստ են վճարել
Գեւորգ Կոստանյան. «Աշոտ Սուքիասյանի արտահանձնումն «օֆշորային սկանդալի» գործին նոր թափ կհաղորդի». (Տեսանյութ)
«Ես երաշխավորում եմ, որ անմեղ մարդիկ չեն դատապարտվի, ես անձնական պատասխանատվություն եմ վերցնում ինձ վրա: Անպատժելիության մթնոլորտը հանցավորության աճին է նպաստում: Բոլորն իրենց արարքի համար պետք է ենթարկվեն պատասխանատվության»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: Լրագրողներից մեկի դիտարկմանը`այսինքն, նախկին դատախազի պաշտոնավարման օրոք անմեղները դատվե՞լ են, Գեւորգ Կոստանյանը նախ ասաց, որ ինքն
Ուկրաինայում գերիների փոխանակում է սկսվել. «Ազատություն» ռադիոկայան
Ուկրաինայում սկսվել է գերիների փոխանակումը երկրի զինված ուժերի և ռուսամետ անջատողականների միջև: Ուկրաինայի պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Միխայիլ Կովալը լրագրողներին հայտնել է, որ արդեն հաջողվել է փոխանակել մեկ տասնյակից ավելի գերիների, նրանց թիվը փոփոխվում է ամեն րոպե: Էլեն Չիլինգարյան Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում
«Հիրոշիմայի խաղաղության քար»՝ Երևանում
Երևանի Մանկական զբոսայգում տեղադրվել է «Հիրոշիմայի խաղաղության քար» հուշաքարը: Այսօր կայացած հանդիսավոր արարողության ժամանակ այն բացել են քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և Հիրոշիմայի «Խաղաղության քար» ասոցիացիայի ղեկավար Միչիկո Ումեմոտոն։ Ներկայացնելով հուշաքարի ծագումը՝ Հիրոշիմայի «Խաղաղության քար» ասոցիացիայի ղեկավարը նշել է, որ այն 1945 թվականի օգոստոսի 6-ին Հիրոշիմայում ատոմային ռմբակոծության էպիկենտրոնից 200 մետր հեռավորությամբ գտնվող Աիոի կամրջին
Գեւորգ Կոստանյան. «Սարյան փողոցի բախումների դեպքով քննություն կիրականացվի». (Տեսանյութ)
«Ոստիկանի կողմից հատուկ միջոցներ կամ ուժ կիրառելը սահմանված է օրենքով»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում, լրագրողների խնդրանքով անդրադառնալով հունիսի 23-ին Սարյան փողոցում անցկացված բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանության գործողություններին, ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: Նա նշեց, որ շատ դեպքերում ուժի կամ հատուկ միջոցների չկիրառումը կարող է ոստիկանի համար խնդիրներ առաջացնել: Ըստ գլխավոր դատախազի՝ Սարյան փողոցում տեղի
Ջավախքում կատարվեց եկեղեցու հիմնարկեքի կարգ
Նինոծմինդայի շրջանի Մեծ Արագյալ գյուղում հունիսի 24-ին, հանդիսապետությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգէն վարդապետ Սալբիյանի և հոգևոր դասի, կատարվեց գյուղի հնօրյա խոնարհված Սուրբ Խաչ եկեղեցու տեղում կառուցվող եկեղեցու հիմնարկեքի արարողություն: Մեծ Արագյալը Նինոծմինդայի շրջանի հայկական գյուղ է, որի նախնիները Էրզրումի գավառի Բրթունք գյուղից այստեղ են
Սիաբանդովի գործով ապացույցները հետազոտվեցին
Ազգությամբ եզդի Վլադիմիր Սիաբանդովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Ռիչի» բարի մուտքի մոտ վիճաբանել է Քյարամ Ավդոյանի հետ և դիտավորությամբ ծանր վնասվածք պատճառել: Քյարամ Ավդոյանը մահացել է: Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան չէր ներկայացել կարեւորագույն վկաներից մեկը՝ Արսեն Մարտիրոսյանը: Նա աշխատել է տվյալ բարում: Տուժողի ներկայացուցիչները ասացին, որ
«Բանդա 1»-. «Պարագլուխ» Արտուշ Հակոբյանի ներկայացրած տեսանյութը կցվեց գործին, ճանաչվեց ապացույց (Տեսանյութ, ֆոտոշարք)
Նախորդ դատական նիստին «Բանդայի գործով» մեղադրվող Արտուշ Հակոբյանը ապացույցների հետազոտման փուլում ներկայացրեց մի տեսանյութ, որից պիտի պարզվեր, որ իրեն ձերբակալելու պահին իր մոտ չի եղել ատրճանակ, ավելին՝ ինքը դիմակով չի եղել: Մինչդեռ դիմակի վրա… քրտինք եւ այլ մասունքներ էին «հայտնաբերվել»: Տեսանյութը հետազոտվեց այսօր: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը ապացույցը հետազոտվելուց հետո
Գործարարներն, ինչ հարց բարձրացրին` ՏՄՊՊՀ-ն ասաց` մեր իրավասության ոլորտում չէ (Տեսանյութ)
ՏՄՊՊՀ-ն գործարարներին հրավիրել էր նրանց խնդիրները լսելու


















































