Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյանը հանդիպել է Դմիտրի Մեդվեդևին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին: Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-ռուսական հարաբերությունների ներկա մակարդակը և քննարկել երկու դաշնակից երկրների փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները կարևորել են երկու պետությունների միջև տնտեսական, մշակութային, հումանիտար և այլ բնագավառներում համատեղ նախանշված ծրագրերի հաջող իրականացումը և նոր

Հակոբ Ղազանչյան. «Մենք իրավունք չունենք որևէ երեխայի վիզը ծուռ թողնելու»

«Եթե մենք հիմա ահազանգ չհնչեցնենք, մի քանի տարի հետո որոշ մարզային թատրոններ ուղղակի չեն լինի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) նախագահ Հակոբ Ղազանչյանը և հավելեց, որ միության վերջին երկու տարիների գործունեության առանցքում եղել են, մասնավորապես, մարզային թատրոնները և դարձյալ կլինեն, որովհետև դրանց հանդեպ, պարոն Ղազանչյանի բնորոշմամբ, կա հանցագործ վերաբերմունք:

Ծառերի երիտասարդացումը դրանց նորմալ աճի և զարգացման համար իրականացվող ագրոտեխնիկական միջոցառում է

Այս օրերին մայրաքաղաքում ընթացող ծառերի երիտասարդացման աշխատանքների վերաբերյալ «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության կողմից տարբեր լրատվամիջոցներով տարածած հաղորդագրության առնչությամբ հարկ ենք համարում որոշ պարզաբանումներ ներկայացնել: Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր քաղաքի, այդ թվում նաև Երևանի բնակչության կյանքում մեծ նշանակություն ունեն կանաչ տնկարկները, որոնք բնակավայրերի անբաժանելի մասն են կազմում: Մեր քաղաքի պողոտաներում և փողոցներում (հատկապես

Ոստիկանություն. Վարդան Պետրոսյանի գործով քննիչը չի խախտել ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները

Pastinfo.am. Վարդան Պետրոսյանի գործով քննիչ Հայկ Հակոբյանի գործողություններն ուսումնասիրվել են ՀՀ Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում. նրա գործողություններում խախտում չի հայտնաբերվել: Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: «Պարզվել է, որ վարույթ իրկանացնող մարմինը, պահպանելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17–րդ հոդվածի պահանջները, ձեռնարկել և ձեռնարկում է  բոլոր անհրաժեշտ միջոցառումները`

Փաստաբանը` կալանավորված բժիշկ-գինեկոլոգի ու ոստիկանների բախման մասին․ (Տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել ենք, մի քանի օր առաջ կալանավորել ու «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ են ուղարկել Գյումրու Ավստրիական «Մոր և մանկան» հիվանդանոցի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի բժիշկ-գինեկոլոգ 36- ամյա Վահագն Մադոյանին: Նախնական վարկածով պատճառը եղել էր այն, որ բժիշկը երեկոյան ժամը 10.30 սահմաններում իր տան դիմաց կանգնեցրած մեքենան փորձել էր մտցնել ավտոտնակ: Այդ ժամին քաղաքացիական հագուստ կրած երկու ոստիկաններ, որոնք,

ИТАР ТАСС. Վարորդ Հրաչյա Հարությունյանը մեղավոր է. փորձաքննություն

Փորձաքննությունը հաստատել է 18 հոգու մահվան պատճառ դարձած ավտովթարի մեջ մեղավոր է «Կամազ» բեռնատարի վարորդ Հրաչյա Հարությունյանը: Հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» լրատվականը՝ հղում անելով Մոսկվայի ՆԳՆ-ի մամուլի ծառայությանը: Մայրաքաղաքի ՆԳՆ-ն ստացել է դատաբժշկական և երեք ավտոտեխսպասարկման փորձաքննության արդյունքները, որոնք նշանակված էին ավտովթարի քրեական գործով: Ավտոտեխսպասարկման փորձաքննությունից հետևում է, որ վարորդի գործողություններում նկատվում է ճանապարհային երթևեկության

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի անկարգ ուղևորին կարգի հրավիրեցին

Նոյեմբերի 19-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին ահազանգ է ստացվել, որ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում անկարգ ուղևոր կա: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1985 թ. ծնված Վալերիկ Դ.-ն նշված չվերթի ընթացքում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով ինքնաթիռի անձնակազմի նկատմամբ` ցանկացել է ծխել ինքնաթիռի զուգարանում, բացի այդ` անպարկեշտ վարքագիծ է

Տիգրան Ուրիխանյան. «Ցանկացած պաշտոն ու իշխանություն մեզ համար ինքնանպատակ չէ»

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը եւս այսօր մասնակցում էր ազատամարտիկների եւ կուսակցությունների ներկայացուցիչների կազմակերպած քննարկմանը: Տիգրան Ուրիխանյանի խոսքով`երկրում այսօր ծանր իրավիճակ է, որի պատճառով հասարակության տարբեր շերտեր պարբերաբար հայտնում են իրենց դժգոհությունն ու բողոքը՝ ստեղծված իրավիճակի եւ այն ծնող պատճառների դեմ: Տիգրան Ուրիխանյանը տեղեկացրեց, որ այս պահին քննարկվում են մի շարք հարցեր, այդ թվում` մարդու

405.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Նոյեմբերի 20-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.5 դրամ:

Արմեն Մարտիրոսյան. «Փոփոխություն այն ժամանակ կլինի, երբ քաղաքական ուժերի առաջնորդները կանգնած կլինեն Ազատության հրապարակում»

Այսօր «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, որը մասնակցում էր ազատամարտիկների եւ կուսակցությունների ներկայացուցիչներից կազմված կլոր սեղան քննարկմանը, տեղեկացրեց, որ այսօրվա հանդիպման ժամանակ քննարկվել են դեկտեմբերի 10-ին ազատամարտիկների կողմից անցկացվելիք հանրահավաքի կազմակերպչական հարցերն ու այն օրակարգը, որով պետք է նրանք հանդես գան: Արմեն Մարտիրոսյանի փոխանցմամբ` ցանկալի կլիներ, որ դեկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքին մասնակցեր նաեւ ՀՅԴ-ն, որովհետեւ պաշտոնապես

Ազատամարտիկներն ու կուսակցությունները երկրի ապագայի հետ կապված հարցերը քննարկեցին դռնփակ

Ի դեպ այսօրվա կլոր սեղան փակ քննարկմանը մասնակցում էին երեք կուսակցություններ` ԲՀԿ-ն, «Ժառանգությունը» եւ ՀԱԿ-ը:

Արմեն Աշոտյան. «Մարզում գիտամանկավարժական ներուժի խոշորացման խնդիր կա»․ (Տեսանյութ)

Նախարարը զավեշտ է համարում Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի շենքի մասնավորեցման մասին շրջանառվող լուրերը

Ինչո՞ւ է հրաժարական տվել բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանը

Գիտեք, որ նա բիզնեսմեն է (Արման Մուրադյանը ԲԱՄՕ հանրահայտ ընկերության հիմնադիր ընտանիքից է: Ա. Հ.), ապրում է Ռուսաստանում, որի պատճառով ի վիճակի չէ այն չափով կազմակերպել եւ իրականացնել այն ծրագրերը, որոնք ինքն էր նախանշել:

Սերգո Կարապետյանը 46 միլիոն է ուզում` նախագծանախահաշվային փաստա­թղթեր կազմելու համար

Գյուղնախարարը հակահեղեղային միջոցա­ռումներ է ձեռնարկում

Սամվել Բալասանյանը Գյումրին փակ քաղաք դարձնելու մասին խոսակցությունները աբսուրդ է համարում (Տեսանյութ)

Այսօր լրագրողները Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանից հետաքրքրվեցին, թե որքանո՞վ են իրական Գյումրիում շրջանառվող ու նաև մամուլում տեղ գտած այն խոսակցությունները, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գյումրի է այցելում` այն փակ քաղաք դարձնելու թեման քննարկելու նպատակով: «Դա աբսուրդի հասնող ինֆորմացիա է ինձ համար, ինչ-որ օդի մեջ խոսակցություն , չկա էդպիսի բան, ես ուղղակի զարմանում եմ, թե

Կենտրոնական բանկը գրանցեց առաջին կենսաթոշակային կառավարչին

Կենտրոնական բանկի խորհուրդը, 2013թ. նոյեմբերի 19-ի թիվ 263 Ա որոշմամբ, գրանցել է ֆրանսիական «Ամունդի-Ակբա ասեթ մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերությունը: Ինչպես հաղորդում են ԿԲ մամուլի ծառայությունից, ընկերությանը տրամադրվել է ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա:  

Ֆեյսբուքյան հարթակը պե՞տք է վերահսկել, թե՞ ոչ

«Արդարադատության նախարարությունը պիտի փորձի կանոնակարգել դաշտը, և լավ կլիներ, որ մի քանի դատական հայց ներկայացվեր, երբ Ֆեյսբուքով անձին վիրավորում են»:

Օմբուդսմենի խորհրդականը ժամեր առաջ այցելել է Շանթ Հարությունյանին

Այսօր Օմբուդսմենի խորհրդականը այցելել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվող և դեռևս հոգեբուժարան չտեղափոխված Շանթ Հարությունյանին: Առանձնազրույցի ընթացքում Շանթ Հարությունյանի վարքագիծը հանգիստ էր, որևէ բողոք չի ներկայացրել ներկա իրավիճակից: Սակայն Շանթ Հարությունյանը մտահոգություն է հայտնել հոգեբուժարանում իր նկատմամբ հնարավոր սադրանքների վերաբերյալ, ինչպես նաև ընդգծել է իր անվտանգության ապահովման անհրաժեշտությունը` հաշվի առնելով նաև իր` նախկինում իրավապահ մարմինների

Պաշտոնական այցով Երևան է ժամանել Էլ-Քուվեյթի նահանգապետ Շեյխ Ալի ալ-Ջաբեր ալ-Սաբահը

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով պաշտոնական այցով Էլ-Քուվեյթի նահանգապետ Շեյխ Ալի ալ-Ջաբեր ալ-Սաբահի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Երևան:  «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում հյուրերին դիմավորելու պաշտոնական արարողությունից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը Շեյխ Ալի ալ-Ջաբեր ալ-Սաբահի հետ միասին այցելել և ծաղիկներ է դրել Իսակովի պողոտայի Երևանյան լճի հարևանությամբ գտնվող հայ և արաբ ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող հուշարձանին: Հյուրին ներկայացնելով հուշակոթողը՝

Հրայր Թովմասյանն առաջարկում է կեղծ շքանշաններ կրողների տուգանքն ավելացնել

Առանց թույլտվության ՀՀ եւ ԽՍՀՄ շքանշան, մեդալ, պատվավոր կոչման կրծքանշան պատրաստողը կտուգանվի նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից 70-ապատիկի չափով

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՊՄՀ-ում հանդես է եկել դասախոսությամբ

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 20-ին այցելեց Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, որտեղ հանդես եկավ «Հայաստանը եւ աշխարհաքաղաքական զարգացումները» թեմայով դասախոսությամբ:  Դասախոսության ժամանակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային վերջին զարգացումներին, մասնավորապես Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշմանն անդրադառնալիս ԱԺ

Սարգիս Ասատրյան. «Կրթությունը արտադրանք չէ, ուսանողները սպառողներ չեն, բուհերը գործարաններ չեն»

  Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան, որը Եվրոպական ուսանողական միության լիիրավ անդամ է, մեկ տարվա ընթացքում ուսումնասիրել և բացահայտել է ուսանողներին հուզող մի շարք խնդիրներ: Հայաստանի ողջ տարածքում կրթական վարձավճարները շարունակում են մնալ կրթությունը խոչընդոտող ամենաէական հանգամանքներից: Այս մասին այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի փոխնախագահ Սարգիս Ասատրյանը: «Կրթությունը արտադրանք չէ,

ՀՀ ԱԺ նախագահի հանդիպումները Սան Պաուլոյում

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 18-ին Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Էնրիկե Ալվեսի հրավերով պաշտոնական այցով ժամանեց Բրազիլիա: ԱԺ նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում են պատգամավորներ Դավիթ Հարությունյանը, Արտակ Դավթյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը, Հեղինե Բիշարյանը, Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանը, Ռուզաննա Մուրադյանը, Ռուբիկ Հակոբյանը, Տաճատ Վարդապետյանը: Սան Պաուլոյում ՀՀ

Ստիպված հին հաց են ուտում

Իջեւան քաղաքի հացի արտադրամասերում, որտեղ եւ կատարվում է հացի վաճառքը, մեզ հայտնեցին, որ տասնյակ մարդիկ կան, ովքեր փող չունեն թարմ հաց գնելու:

Ի պատասխան «Մարց Էներջի» ՍՊԸ-ի պաշտոնական հաղորդագրության

Ս.թ. նոյեմբերի 17-ին մի քանի տասնյակ քաղաքացիներ այցելել էին Մարց գյուղ: Այցի նպատակն էր սատարել Մարցիգետի վրա ապօրինաբար կառուցվող հերթական ՀԷԿ-ին դեմ արտահայտվող գյուղացիներին, ինչպես նաև արտահայտել սեփական դիրքորոշումը ՀԷԿ-ի կառուցման ծրագրի վերաբերյալ: 19.11.2013-ին «Մարց Էներջի» ՍՊԸ-ն պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որի մեջ ուշագրավ են հետևյալ երեք հատվածները՝ 1. Սույն թվականի նոյեմբերի 17-ին որոշ հասարակական

«Հիվանդը» դատարան էր ներկայացել, «առողջ» պատասխանողը՝ հոգեբուժարանը, դատարանում չէր

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռի դեմ բողոք էր բերել ՀՀ փաստաբանների պալատի անդամ Տիգրան Հայրապետյանը: Նա դատարան էր ներկայացել իր վստահորդի՝ Ժուլետա Ամարիկյանի հետ: ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանը, դատավոր Դանիել Խաչատրյանի նախագահությամբ, այսօր լսեց փաստաբանի բողոքը: Պատասխանող՝ Ավանի հոգեբուժական կլինիկայի ղեկավար Ա. Հակոբյանն էլ դատարան չէր ներկայացել: Դատարան ներկայացած տիկինն

Տիգրան Ուրիխանյանը`վարչապետի «ջղագրգիռ» արձագանքների մասին (Տեսանյութ)

ԲՀԿ-ն պատրա՞ստ է ՀՀ քաղաքացիների եւ մյուս ընդդիմադիր կուսակցությունների հետ փողոց դուրս գալ եւ պայքարել, «Հայացք» մամուլի ակումբում պատասխանելով Aravot.am-ի հարցին, ԲՀԿ խմբակցության պատգամավոր, կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ասաց. «ԲՀԿ-ն ե՞րբ չի դուրս եկել բոլոր այն հարթակներ, որտեղ հանրության կողմից կոնկրետ խնդիրներ են ներկայացվել»: Հետաքրքրվեցինք`ԲՀԿ-ն պատրա՞ստ է միանալ այդ թվում նաեւ իշխանափոխության պահանջներին, պարոն

Կադրային փոփոխություններ ՀՀ դատախազության համակարգում

 ՀՀ գլխավոր դատախազի հրամանով`  Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Համբարձում Մելիք-Սարգսյանը նշանակվել է Արարատի մարզի դատախազ` ազատվելով Սևանի կայազորի զինվորական դատախազի պաշտոնից:  Արարատի մարզի նախկին դատախազ Սարգիս Մնացականյանն ազատվել է աշխատանքից` սեփական դիմումի համաձայն և նշանակվել գլխավոր դատախազության «Հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող» վարչությունում` որպես ավագ դատախազ: ՀՀ գլխավոր դատախազի հրամանով` Քրիստինե Մելքոնյանը նշանակվել

Մեկնարկեց Հայաստան տեղափոխված շուրջ 5000 սիրիահայերի պարենային աջակցության ծրագիրը

Նոյեմբերի 20-ին ՀՀ սփյուռքի նախարարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի համագործակցության արդյունքում կողմերի միջև ստորագրված Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում, մեկնարկեց Հայաստան տեղափոխված շուրջ 5000 սիրիահայերի պարենային աջակցության ծրագիրը:  Ինչպես նշեց Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Լենա Հալաջյանը, ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր անձ 6 ամսվա ընթացքում կստանա ամսական 16.2 կգ պարենամթերք: Ծրագիրը ֆինանսավորում է Ռուսաստանի Դաշնության կառավարությունը:

Ձերբակալված ակտիվիստը Մաշտոցի պողոտայում կատարված սադրանքների մասին նոր մանրամասներ է պատմել

«Հայկը պատմում էր` 5 օր կիսաքուն նստացույցի են եղել, էներգիաները սպառված վիճակում էին: Իրենք հստակ հեղափոխություն անելու էին գնացել, իրենց ակցիան գիտակցել են, բայց հետեւանքը, որ սադրանքի պատճառով կհայտնվեն քրեական անձնավորության կարգավիճակում, չեն պատկերացրել»,- Aravot. am-ին ասաց Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով ձերբակալված Հայկ Հարությունյանի փաստաբանը` Արտեմ Ալեքսանյանը: Նա

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031