Օրվա լրահոսը

Արփինե Հովհաննիսյանը Իլհամ Ալիևի ելույթի «գրոտեսկ» որակեց

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ ամբիոնից «գրոտեսկ» անվանեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը ու դրան զուգահեռ օրինակ բերեց այն փաստը, որ Ադրբեջանում 6-րդ դասարանի դասագրքերում գրված է, թե Ադրբեջանի գիտական նվաճումներն օգտագործվել են Ամերիկայի հայտնագործման ժամանակ: Արփինե Հովհաննիսյանը, հակափաստարկներ ներկայացնելով, հակադրվեց Ադրբեջանի նախագահի՝ ելույթում  արտահայտված պնդումներին, սակայն միայն մամուլի ազատության և մարդու իրավունքների

Ազատ Արշակյան. «Քոչարյանը թող գնա ընդդիմության հետ հարթակում կանգնի եւ ասի՝ կորչի Ամերիկան»

Ռոբերտ Քոչարյանի քննադատությունը «Որոտան» ՀԷԿ-ի վաճառքի մասին, ըստ Ազատ Արշակյանի, հակաարեւմտյան ակցիա է եւ փորձ՝ նեղացնելու ԱՄՆ-ին

Ադրբեջանում քաղբանտարկյալներ չկան. Իլհամ Ալիև. АПА

«Մեր երկրում քաղբանտարկյալներ չկան: Ձեր ասածը հիմնված է կեղծ տեղեկատվության վրա կամ մեր երկրի նկատմամբ ձեր կողմնակալությունից է», – այսպես է պատասխանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 24-ին ԵԽԽՎ-ում իր ելույթից հետո հարցուպատասխանի ժամանակ իռլանդացի պատգամավոր Մայքլ ՄաքՆամարի ադրբեջանցի քաղբանտարկյալների մասին բարձրացրած հարցին: Փոխանցում է «ԱՊԱ»-ն: «Դուք կրկին փորձում եք վիրավորել Ադրբեջանին», – շարունակել է

ՀԱԿ-ը պահանջում է պատասխանատվության կանչել ոստիկանության այն ծառայակիցներին, ովքեր չարաշահել են իրենց լիազորությունները

Հունիսի 23-ին մի խումբ քաղաքացիներ, իրացնելով իրենց սահմանադրական իրավունքը, ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման ոչ զանգվածային, խաղաղ բողոքի ակցիա են կազմակերպել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ: ՀՀ Ոստիկանությունը, հերթական անգամ ոտնահարելով Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված քաղաքացիական իրավունքները և դիմելով իշխանազանցության, բռնության գործադրմամբ բերման են ենթարկել 26 քաղաքացիների: Այնուհետև իրավապահների կողմից բռնությունները շարունակվել են նաև ոստիկանության

Իսպանիայի Նավարրա ինքնավար համայնքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Նավարրայի ինքնավար համայնքի խորհրդարանը հունիսի 23-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարություն է ընդունել, որը Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության՝ խորհրդարանականներին Հայաստան և Լեռնային Ղարաբաղ այցեր կազմակերպելու արդյունքն է: Հայտարարությունում ասվում է՝ «համաձայն 1987թ. հունիսին Եվրոխորհրդարանի ընդունած բանաձևի, որը վերահաստատվել է հետագայում ընդունած բանաձևերով (2002թ. փետրվարի 28, 2004թ. ապրիլի 1), հայ ժողովրդի հետ տեղի ունեցածը իսկական ցեղասպանություն է»:

Նաիրա Զոհրաբյան. «ԵԽ-ն կորցնում է իր ազդեցությունը եւ կարող է անհետանալ Եվրոպայի քաղաքական բեմից»

Այսօր շարունակվող ԵԽԽՎ ամառային նստաշրջանում ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ելույթ է ունեցել մամուլում եւ մամուլի միջոցով բռնության տարածման թեմայով։ Նաիրա Զոհրաբյանը փաստերով ներկայացրել է ադրբեջանական մամուլում հակահայության, ռասիզմի կոնկրետ օրինակներ՝ կոչ անելով ԵԽԽՎ-ին հստակ սանկցիաներ կիրառել Ադրբեջանի հանդեպ։ Իր ելույթում Նաիրա Զոհրաբյանն ասել է. «Վերջին շրջանում մեր Վեհաժողովը հաճախ է անդրադառնում զանգվածային լրատվամիջոցների խնդիրներին եւ

Ալեքսանդր Իսկանդարյան. «Կասկածում եմ հուլիսի 1-ին կստորագրվի Եվրասիական տնեսական միության համաձայնագիրը»

Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով խոչընդոտ կդառնան տեխնիկական եւ Մաքսային միությունում առկա խնդիրները «Սեպտեմբերի 3-ը եղել է Ուկրաինայի մասին, ոչ թե Հայաստանի»,- այսօր՝ հունիսի 24-ին, «Տեսակետ»մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյան: Նրա խոսքերով՝ սեպտեմբերի 3-ին կատարվածը ուղիղ կապ ուներ նրա հետ, ինչ կատարվել է Ուկրաինայում: Սակայն նա նաեւ կասկածում է, որ հուլիսի 1-ին

Քառյակ. «Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ հանրությանը ներկայացվող պատճառները անհամոզիչ են և անընդունելի»

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախաձեռնել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում: Վերջին մեկ տարվա ընթացքում սա երկրորդ թանկացումն է: Ընդամենը մեկ տարում փաստորեն սակագինը բարձրանում է 40 տոկոսով` 30 դրամից դառնալով 41.85 դրամ: Մենք արձանագրում ենք. 1. Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ հանրությանը ներկայացվող պատճառները անհամոզիչ են և անընդունելի: 2. Էներգետիկ համակարգի մի շարք ձեռնարկությունների փաստացի սնանկ

ԼՂՀ և ՀՀ վարչապետները Ստեփանակերտում այցելել են գործարաններ

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանի ուղեկցությամբ Հովիկ Աբրահամյանի գլխավորած ՀՀ կառավարական պատվիրակությունն այսօր այցելել է Ստեփանակերտում գործող թեթև արդյունաբերության երկու խոշոր գործարաններ: «Մետաքսկոմբինատ» ՍՊԸ-ում պատվիրակության անդամներին են ներկայացվել, մասնավորապես, բրդի մշակման, գորգի, կտորի և կարի արտադրամասերի հնարավորությունները: Վարչապետ Ա. Հարությունյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել հատկապես արցախյան գորգերի վերականգնված տեսակների վրա՝ կարևորելով դրանց դերը աշխարհին Արցախը

Սյունեցի երեխաները հանգստանում են այլ մարզերի ճամբարներում

Սյունիքում գործող ճամբարների բացակայության պատճառով ամեն տարի ամռանը երեխաները ստիպված են լինում հանգիստն անցկացնել մյուս մարզերի ճամբարներում: Թեեւ պատասխանատուները նշում են, որ Սյունիքն ունի հիանալի պայմաններ մարզի երեխաների հանգիստն հենց մարզի տարածքում կազմակերպելու համար եւ նախկինում գործող ճամբարների գործարկումը կարեւոր են համարում, ու այդ խնդիրն էլ իրենց ուշադրության կենտրոնում է, բայց մինչեւ օրս մարզի երեխաները

Նախագահը ԿԸՀ նոր անդամներ է նշանակել. pastinfo.am

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակելու մասին։ ՀՀ Նախագահի կայք-էջից տեղեկանում ենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ են նշանակվել` Գեորգի Մարտիրոսյանը՝ առաջարկված Հայաuտանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի կողմից եւ Նունե Հովհաննիսյանը՝ առաջարկված Մարդու իրավունքների պաշտպանի կողմից՝ վեց տարի ժամկետով: Նշենք, որ Գեորգի Մարտիրոսյանը ներկայումս ևս ԿԸՀ անդամ

ՀՀ Նախագահը հավանություն է տվել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ներկայացրած առաջարկություններին

Առաջարկվել է հանրային քննարկումների ժամկետը երկարաձգել առնվազն երեք ամսով:

Տիգրան Համասյան. «Կոմիտասը լիներ, չէր ուզի, որ նման բան լիներ» (Տեսանյութ)

Երաժիշտը նվագեց, որպեսզի բոլորը հիշեն, որ պետք է սիրեն իրար

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը ոստիկանության ապօրինի գործողությունների վերաբերյալ

ՀՀ ոստիկանության կողմից էլեկտրաէներգիայի թանկացումների, Աֆրիկյանների տան ապամոնտաժման դեմ բողոքի ցույցի մասնակիցների նկատմամբ կիրառված ապօրինությունները հանդիսացան ՀՀ քաղաքացիների նկատմամբ ոստիկանական կազմակերպված բռնությունների հերթական դրսևորումները: Ոստիկանությունը կոպտորեն խախտում է, քաղաքացիների ազատ տեղաշարժի, կարծիքի արտահայտման, հավաքների ազատության, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից, այդ թվում ֆիզիկական և հոգեբանական բռնություններից, զերծ մնալու իրավունքները: Նշված ապօրինություններն ուղեկցվում են առանց օրինական պահանջներ ներկայացնելու

Հաշմանդամություն ունեցող անձիք ազատվում են ավտոկայանատեղի համար վճարվող տեղական տուրքից

Երևանի ավագանին հունիսի 24-ին նախ արտահերթ նիստում, հիմք ընդունելով «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները, միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Երևան քաղաքի ավագանու համապատասխան որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագծին, համաձայն որի ավելացվում են մայրաքաղաքի սոցիալական ծառայությունների տարածքային բաժինների և քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային

Հանրային խորհրդում մի խումբ մանկավարժների և պետական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել է կուտակայինի հարցը

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հունիսի 23-ին ընդունել է «Դեմ եմ» նախաձեռնության անդամ մի խումբ մանկավարժների՝ լսելու նրանց բողոքը «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ փոփոխված օրենքի վերաբերյալ: Մանկավարժներն իրենց դժգոհությունն ու անհամաձայնությունն են հայտնել օրենքի վերաբերյալ՝ նշելով, որ այն հակասում է ոչ միայն ՀՀ Սահմանադրությանը, Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ին կայացված որոշմանը և ՀՀ

ՊԵԿ-ի աշխատակիցներն իրենց ««ֆռռեցրած» գումարի չափը չէին հիշում (ֆոտոշարք)

Նրանք Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում նաեւ չհիշեցին, թե տեսել են իրենց օպերատիվ հետախուզության վարչության նախկին աշխատակից, դասախոս, մեղադրյալ Արտակ Ղուկասյանին ծեծված: Մինչդեռ Արտակ Ղուկասյանը հայտարարություն է տվել իրեն խոշտանգելու, առեւանգելու, իր եւ իր ընտանիքի բիզնեսն իրենից խլելու մասին: Սպասվում էր, որ այսօր դատարան կներկայանա Ազգային ժողովի պատգամավոր, հանրապետական Վահրամ Մկրտչյանը: Սակայն նա դատարան

«Չէի գալիս Հայաստան, որովհետև չէին հրավիրում». Ջորջ Փեհլիվանյան

12 տարվա բացակայությունից հետո աշխարհահռչակ դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը Հայաստանի պետական կամերային նվագախմբի հրավերով կրկին հանդես կգա հայրենիքում: «Թե ինչու այսքան տարի սպասեցինք, ես էլ չգիտեմ: Ես չեմ սիրում ինձ ցուցադրել և գնում եմ այնտեղ, որտեղ ինձ հրավիրում են: 12 տարի սպասեցինք, որովհետև ոչ մեկը չէր հրավիրում, եթե հրավիրեին, ավելի շուտ կգայի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման

Մոսկվայի դատարանը ապօրինի է ճանաչել Հրաչյա Հարությունյանին խալաթով դատարան տանելը. Օմբուդսմեն

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի և Հրաչյա Հարությունյանի փաստաբանների համատեղ աշխատանքը գրանցել է նոր դրական արդյունք: Այսօր Մոսկվայի քաղաքային դատարանի դատավոր Լ. Նիկոլենկոն կայացրել է որոշում, համաձայն որի՝ Հրաչյա Հարությունյանին խալաթով և հողաթափերով դատարան բերելը վիրավորել է վերջինիս արժանապատվությունը: Այս մասին Օմբուդսմենին հայտնել է Հրաչյա Հարությունյանի պաշտպան Ռուբեն Մարկարյանը: Դատարանը որոշել է, որ Հրաչյա Հարությունյանին նման տեսքով

Իլհամ Ալիևը ԵԽԽՎ-ում մատ է թափ տալիս, «տղայական զրույցի հրավիրում», ինչը զուգակցվում է բողոքի ակցիայով

«Ադրբեջանը կոռուպցիայի դեմ պայքարում մեծ փորձ ունի և կարող է իր փորձով կիսվել եվրոպական երկրների հետ»,-այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանում հնչեցրած իր ելույթում այսպիսի արտահայտություն արեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նման զավեշտալի արտահայտությունների պակաս Ալիևի ելույթում չէր զգացվում: Օրինակ` Ալիևը նշեց` ինչպե՞ս կարող է մի երկրում խնդիրներ լինեն մամուլի ազատության ոլորտում, երբ

407.88 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հունիսի 24-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 10,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407.88 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 408.25 դրամ: NASDAQ OMX Armenia  

Սամվել Կարապետյանը՝ 2014 թվականի հիշարժան ամյակների մասին /Տեսաբլոգ/

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում անդրադարձել է այս տարվա հիշարժան ամյակներին: Դրանցից շատերը, ցավոք, մոռացության են մատնված: Մանրամասները՝ տեսանյութում Սամվել Կարապետյանի տեսաբլոգի ադմինիստրացիա

Հովիկ Աբրահամյանն այցելել է Լեռնային Ղարաբաղում գործող ձեռնարկություններ

Աշխատանքային այցով Արցախում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտում գործող մի շարք ձեռնարկություններ: ՀՀ վարչապետը ԼՂՀ վարչապետի, փոխվարչապետի և ՀՀ ու ԼՂՀ կառավարության անդամների ուղեկցությամբ շրջայց է կատարել «Մետաքս» և «Արցախ ֆրուտ» գործարանների արտադրամասերում, ծանոթացել արտադրական հնարավորություններին, զրուցել աշխատակիցների հետ, հետաքրքրվել նրանց աշխատանքային պայմաններով և հուզող խնդիրներով: «Մետաքս» կոմբինատը պետական ներդրումներով գործող թեթև

ԱԺ փոխնախագահը այցելեց Արցախյան պատերազմի հերոս Դուշման Վարդանի տուն-թանգարան

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 24-ին այցելեց Արցախյան պատերազմի հերոս Վարդան Ստեփանյանի (Դուշման) տուն-թանգարան, մտերմիկ զրույց ունեցավ հերոսի մոր՝ տիկին Զարուհու հետ, շրջեց թանգարանում, ծանոթացավ ցուցանմուշներին, հերոսի թողած հարուստ գրադարանին ու շենքային պայմաններին: Զարուհի մայրիկը հպարտությամբ ու գոհունակությամբ էր պատմում հայրենիքի հանդեպ որդու անմնացորդ նվիրումի ու ազգանվեր գործերի մասին: Նա հուզմունքով հիշեց նաև Վարդանի խնդրանքը,

Քննարկում «Մեդիա» կենտրոնում. Պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը բարեփոխման կարիք ունի

«Մեդիա կենտրոն», հունիսի 24, 2014 թ.: Պայմանական վաղաժամկետ ազատման եռաստիճան համակարգը` քրեակատարողական հիմնարկների վարչակազմ, անկախ հանձնաժողով ու դատարան, բարեփոխումների կարիք ունի: Գործող համակարգը բավականին խնդրահարույց է. «Մեդիա կենտրոնում» այսօր անցկացված ասուլիսի ընթացքում նշեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները: Հասարակական դիտորդների խմբի անդամներ Արայիկ Զալյանը, Անի Վարդանյանն ու

Օսիպյան. Մշակույթի նախարարության փաստաթղթի պատճենն իրենից որեւէ փաստ չի ներկայացնում (Տեսանյութ)

Աֆրիկյանների ակումբի շենքի մոտ ակտիվիստները շարունակում են իրենց պայքարը՝ հարվածելով թիթեղյա պարիսպներին եւ կոչելով՝ «չեք քանդելու, ա-մոթ»: Ակտիվիստներից Կարեն Հարությունյանը մոտենալով Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին, ներկայացրեց մշակույթի նախարարության կողմից կնքված փաստաթղթի պատճենը, որով պետք է կասեցվեր շենքի ապամոնտաժումը: Կարեն Հարությունյանը դիմեց ոստիկանապետին, ասելով, թե ցանկանում են, որպեսզի ինքը միջնորդ դառնա եւ չթույլատրի ապամոնտաժումը, ինչից հետո

«Դեմ առ դեմ». Անի Գեւորգյան եւ Ավետիք Իշխանյան

«Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը՝ հարցազրույց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի եւ «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Անի Գեւորգյանի հետ: Թեման՝ ոստիկանների եւ քաղաքացիների բախումները: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:

Արտակ Դավթյան. Էլէկտրաէներգիայի սակագնի բարձրացման հանգամանքը նպաստելու է աղքատության նվազմանը

Արտակ Դավթյան. «Փառք ու պատիվ այն պատգամավորներին, ում նյարդերը տեղի չտվեցին եւ համբերատար տարան այդ ամեն ինչը»

ՀՀ հանրակրթական 139 դպրոց կիրականացնի ներառական կրթություն

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` «ՀՀ կրթության և գիտության նախարարության 2007 թվականի մայիսի 11-ի թիվ 428 Ա/Ք հրամանում լրացումներ կատարելու մասին»:  Համաձայն հրամանի` լրացում է կատարվել “Ներառական կրթություն իրականացնող դպրոցների ցանկը հաստատելու մասին” հրամանում: ՀՀ հանրակրթական 22 դպրոց ևս կիրականացնի ներառական կրթություն: ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031