Օրվա լրահոսը
Խաչաձեւ հաղորդումներ հանցագործությունների մասին. «Չորրորդ իշխանություն»
Ինչպես հայտնի է՝ մի քանի օր առաջ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել էր Որոտանի ՀԷԿ-ի վաճառքին, դա գնահատել որպես ծայրահեղ կասկածելի գործարք ու հայտարարել, թե մեղավորները վաղ թե ուշ պատժվելու են, եւ դա ընդամենը ժամանակի հարց է։ Էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանն էլ, երեւի գլխի ընկնելով, որ վաղ թե ուշ պատիժ կրելու ամենահավանական թեկնածուն ինքն է, երեկ
Դանակահարություն Սևանի ափին
Հունիսի 23-ին, ժամը 00.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ որովայնի ձախ կեսի կտրված արյունահոսող թափանցող վերքով բուժօգնության է դիմել 1992 թ. ծնված Տիգրան Ն.-ն, որը հիվանդանոցում հայտարարել է, որ իրեն դանակահարել են: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 22-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «Սևանի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի մերձակա լճափնյա տարածքում`
Պաշտպան Սարգսյանը դատարան մանեկեններ էր բերել
Պաշտպանական ճառը երկարատեւ էր 2013թ. մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատավարության հունիսի 23-ի նիստում պաշտպանական ճառով հանդես եկան Դավիթ Խաչատրյանի պաշտպաններ Երեմ Սարգսյանը եւ Վաղինակ Գեւորգյանը: Նրանց ճառը տևեց մոտ 5 ժամ: Պաշտպան Ե. Սարգսյանը դատարան էր բերել մանեկեններ, որոնց միջոցով ցուցադրեց արձակված միակ կրակոցի հետագիծը: Ըստ նրա՝ Դավիթ Խաչատրյանի արձակած կրակոցից
Ո՞րն է ՀԱԿ-ի դիրքորոշումը. «Հայկական ժամանակ»
ՀԱԿ խմբակցության քարտուղարի հայտարարություններին հետեւեց top-news.am կայքի ոչ պակաս կոշտ արձագանքը. Այս կայքի գործունեությունը, ինչպես հայտնի է, համակարգում է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Հովհաննիսյանը. «Արամ Մանուկյանը, իրեն պահելով նորաթուխ սկաուտի կամ պիոների նման, ասել է, թե չեմ կարդացել, ցանկություն չունեմ կարդալու, շատ շուտվանից ինձ համար այդպիսի քաղաքական գործիչ գոյություն չունի։ Լավ է, որ նա հասցրել
ՀԺԱՄ-ի նախկին ղեկավարը ՀՀԿ-ում իրեն լավ է զգում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը զրուցել է Հայաստանի ժողովրդավարական ազատական միության՝ ՀԺԱՄ-ի նախկին ղեկավար, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վահրամ Մկրտչյանի հետ՝ պարզելու, թե ինչու կուսակցությունների խոշորացման ծրագիրն այդպես էլ իրականություն չդարձավ։ – Պարոն Մկրտչյան, ժամանակին ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը մտադրություն ուներ միավորել մի քանի կուսակցություն, որոնցից մեկը նախկինում Ձեր ղեկավարած կուսակցությունն էր՝ՀԺԱՄ-ը։ Ինչո՞ւ այդ միավորումը չկայացավ։ – Նախաձեռնությունը
Մեծ փողերի գինը. «Հայկական ժամանակ»
Այսպիսով, օգոստոսի 1-ից Հայաստանում կրկին կթանկանա էլեկտրաէներգիան, եւ սա երեւի թե այլեւս կասկածից վեր է: Էլէներգիայի սակագնի հաշվարկը միայն մասամբ է տնտեսագիտական կատեգորիա։ Մյուս մասով դա «քաղաքական» հաշվարկ է։ Էներգահամակարգում հարյուրավոր միլիոն դոլարներ են պտտվում, եւ դրանից սնվում են իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները ու նրանց վերահսկողության տակ գտնվող բազմաթիվ «գործարարներ»։ Թե ինչ գնումներ են կատարվում էներգահամակարգում,
Քաղաքական 3 շաբլոնները
Հայաստանում լրատվամիջոցների հետ շփվելու քաղաքական գործիչների կրկնվող կարծրատիպերը, որոնք բնութագրում են մեր քաղաքական դաշտի մտավոր եւ բարոյական մակարդակը: 1. «Ես գիտեմ` դա ում պատվերն է»: Կայուն արժեքներ չունեցող մարդիկ (ոչ միայն քաղաքական գործիչները) առաջնորդվում են դավադրությունների տեսությամբ: Իրենց հաճելի է մտածել, որ ոչ միայն Հայաստանը, ոչ միայն աշխարհը, այլեւ ամբողջ տիեզերքը հետաքրքրվում է իրենց գործունեությամբ:
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿ
Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել: Համբոն ուզում էր իր տասներկու տարեկան Գիքորի հետ գնալ քաղաք եւ խաղադրույք դնել Բրազիլիայի հավաքականի վրա: Կինը չէր համաձայնվում:
Քաղաքացին ընկել է ձորը
Հունիսի 25-ին, ժամը 00.39-ին տեղեկատվություն է ստացվել, որ միջպետական Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր – Փամբակ հատվածում (5-րդ կմ, «Վեգաս» խաղատան մոտակայք) քաղաքացին ընկել է ձորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել Մ. Հ.-ին (ծնվ. 1941թ.), ով հոսպիտալացվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի
ՀՀ վարչապետ. Հայաստանի նոր կառավարությունն ամեն ինչ անելու է Արցախի հզորացման համար
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն Արցախ կատարած աշխատանքային այցի առաջին օրվա ավարտին ամփոփել է հանդիպումների և քննարկումների արդյունքները՝ պատասխանելով լրագրողների հարցերին: Մասնավորապես, կառավարության ղեկավարն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի զարգացման հեռանկարներին և ներկայացրել ձեռք բերված պայմանավորվածությունները: «Մենք իրականացնելու ենք ժամկետային ու ծրագրային բոլոր պայմանավորվածությունները, և այդ առումով այս հանդիպումներն ու այցերը կարևոր են: Հեռանկարային առումով բարձր եմ
Հրդեհ Դարբնիկ գյուղում
Հունիսի 25-ին, ժամը 04.31-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դարբնիկ գյուղում՝ գյուղապետարանի մոտակայքում, այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.41-ին, մարվել՝ 05.01-ին: Կենտրոնական փողոցում՝ թիվ 9 շենքի մոտակայքում, այրվել է Ա. Գ.-ին պատկանող վագոն-տնակի ներքին երեսպատումը (7 քմ): ՀՀ ԱԻՆ
ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Արցախի նախագահը
Շարունակվում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի աշխատանքային այցը Արցախ: Հայաստանի վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությանն իր նստավայրում ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: ՀՀ կառավարության ղեկավարը նախ առանձնազրույց է ունեցել Արցախի նախագահի հետ, որին հաջորդել է ընդլայնված ձևաչափով հանդիպումը ՀՀ կառավարական պատվիրակության անդամների հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Արցախի միջև բազմաբնույթ համագործակցության ընթացքը
Մենք խոսում ենք մեր քայլերի մասին, հետո քառյակն այն ներկայացնում է որպես իր պահանջ. Դավիթ Հարությունյան. NEWS.am
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը չի հասկանում, թե էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ քառյակը ինչու է ներկայացնում պահանջներ, որոնց մասին էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը նախապես խոսել էր արդեն: «Երբ որ քննարկվում էր էլեկտրաէներգիայի թանկացման հարցը, էներգետիկայի նախարարը նշեց, որ պատրաստվում են ոլորտում ծախսերի արդյունավետության հարցը քննարկել, որից հետո կառավարությունն օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգա: Ճիշտն ասած չեմ
Ըստ Արմեն Մովսիսյանի՝ կառավարությունը կարող է կասեցնել «Որոտան» ՀԷԿՀ–ի վաճառքը. tert.am
Արմեն Մովսիսյանը պատասխանել է «Որոտան» ՀԷԿՀ–ի վաճառքի շուրջ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը
Այն մասին, թե ինչպես առաքելական եկեղեցին դարձի բերեց կամակոր սփյուռքահային
Քիչ առաջ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում արդեն երրորդ անգամ ցուցադրվեց Միքայել Պողոսյանի և Վիգեն Ստեփանյանի հեղինակած «Շնորհակալություն, Հայրիկ» լիրիկական կատակերգությունը, որի ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է: Մեկ ու կես ժամանոց ֆիլմը հայրենասիրության քարոզ է` հայրենիքից հեռու, Ամերիկայում ապրած ու մեծացած աղջկա մասին է, որի հայրը մահից հետո կտակով պատրաստակամություն է հայտնում իր ողջ ունեցվածքը` 50
Վլադիմիր Գասպարյան. Սարյան փողոցում ոստիկանությունը ճիշտ է վարվել. news.am
Իհարկե, հնարավոր է՝ եղած լինեն առանձին դրսեւորումներ, որոնց գնահատական կտրվի համապատասխան ուսումնասիրություններից եւ քննարկումներից հետո միայն:
Թոքմաջյանը՝ ԲՀԿ-ականին. «Քիչըմ քիչ կհասկընաս, շատ հասկընալու հմար երկար ճամփա պիտի անցնես»
Այսօր Երեւանի ավագանու նիստում ՀՀԿ խմբակցությունը դեմ է քվեարկել ԲՀԿ խմբակցության անդամ Ռաֆֆի Գյոզալյանի նախաձեռնությանը` «Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի հ.1-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշման նախագծին: Այդ նախագծով առաջարկվում էր ավագանու կանոնակարգում ամրագրել, որ յուրաքանչյուր նիստից հետո խմբակցություններն անցկացնեն ճեպազրույցներ, ինչպես, օրինակ, ԱԺ-ում են անցկացնում: ՀՀԿ-ի «դեմ» քվեարկելը հարուցել էր նախագծի
«Դատաբժիշկը չընդունեց՝ ասելով, որ պետք է հիվանդանոցի փաստաթղթերը լինեն». Հիվանդանոց տեղախոխված ակտիվիստ (Տեսանյութ)
Այսօր Աֆրիկյանների ակումբի շենքի մոտ տեղի ունեցող բողոքի ակցիային էր եկել մասնակցելու նաեւ Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ակտիվիստներից Արա Կարագյոզյանը, ով բռնության էր ենթարկվել ոստիկանության կողմից, եւ նրան տեղափոխել էին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց: Նա մեզ պատմեց, թե ինչպես էին ոստիկանները իր նկատմամբ բռնություն կիրառել`նախ կրծքին էին խփել, հետո քունքերը սեղմել, նա էլ գիտակցությունը կորցրել
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների». «Դրսևորած վարքագիծը չի բխում ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգից»
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը իր մտահոգությունն է հայտնում ոստիկանության կողմից խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ դրսևորած անհամաչափ ուժի, բռնությունների, քաղաքացիների խաղաղ հավաքի իրավունքի ոչ իրավաչափ միջամտության և քաղաքացիներին անօրինական կարգով բերման ենթարկելու կապակցությամբ: Կազմակերպությունը հիշեցնում է, որ յուրաքանչյուր ոք խաղաղ հավաքների իրավունք ունի, և այդ իրավունքի իրացումը երաշխավորված է նաև Հայաստանի Հանրապետության կողմից: Հավաքների
Վլադիմիր Գասպարյանը փորձում է մտնել Հովիկ Աբրահամյանի աչքը՞
Armenia Today կայքի վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց ոստիկանների «գազազած» պահվածքը կապում է Հայաստանի՝ Եվրասիական միություն անդամակցելու հետ: «Եթե վերջին տարիներին ՀՀ իշխանությունները ձգտում էին ինտեգրվել Եվրոպա, փորձում էին ինչ-որ ձեւով զսպել բռնապետական հակումները, ցույց տալ, որ կարող են քաղաքակիրթ լինել, փորձում էին դերասանություն անել: Այն պահից, երբ քաղաքական վեկտորը
ԵԽԽՎ-ում Ալիեւի` Հայաստանի մասին զրպարտանքներին, հայկական պատվիրակությունը չի հակադարձել
«Այս մարդկանց չի կարելի ուղարկել Ստրասբուրգ». Հովհաննես Իգիթյանը հայկական պատվիրակությանը անօգնական ու անզոր համարեց
Դիանա Համբարձումյանի «Դուռը թակում են» նոր վեպն արտագաղթի մասին է
«Ես գրողների այն տեսակին չեմ պատկանում, որոնք ասում են՝ գրում եմ, որովհետև չեմ կարող չգրել: Ո´չ: Ես միայն այն ժամանակ չեմ կարողանա գրել, երբ զգամ, որ ընթերցող չունեմ»,- արձակագիր, թարգմանիչ Դիանա Համբարձումյանի խոսքերն են, որի «Դուռը թակում են» գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր՝ Երևանի պետական կամերային թատրոնում: Դատելով շնորհանդեսի մարդաշատությունից՝ Դ. Համբարձումյանը կշարունակի գրել. «Որքան
ԲՀԿ. «Ռոբերտ Քոչարյան-քառյակ համագործակցությունը հնարավոր է». (Տեսանյութ). «Ազատություն»
«Ազատության» հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան»-ի խորհրդարանական խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը համոզմունք հայտնեց, թե Ռոբերտ Քոչարյան – քառյակ համագործակցությունը հնարավոր է: «Ողջունում եմ և շատ ուրախ եմ, որ երկրորդ նախագահը, ունենալով երկարատև կառավարման, Հայաստանը ղեկավարելու փորձ և ավելի լավ ծանոթ լինելով այդ իրավիճակներին, ինքը գրեթե նույն գնահատականներն է տալիս, ինչ քառյակի կողմից հրապարակվել է», – ասաց
Երթևեկության փոփոխություն` Երևանի Կիևյան-Լենինգրադյան-Ծիծեռնակաբերդի փողոցների խաչմերուկում
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության բարելավման նպատակով հունիսի 25-ից Երևան քաղաքի Կիևյան-Լենինգրադյան-Ծիծեռնակաբերդի փողոցների խաչմերուկում տեղի է ունենալու երթևեկության փոփոխություն։ Լենինգրադյան փողոցից Կիևյան փողոց տանող ուղղությամբ, ներկայիս երեք երթևեկելի գոտու փոխարեն, այսուհետ կգործի չորս երթևեկելի գոտի` հետևյալ թույլատրելի ուղղություններով. – 1-ին կամ աջ եզրային երթևեկելի գոտուց կթույլատրվի երթևեկել ուղիղ` դեպի Կիևյան փողոց կամ աջ` դեպի
«Հայաստանում ամենից շատ կատարվում են քթի պլաստիկ վիրահատությունները». Պլաստիկ վիրաբույժ
Պլաստիկ վիրաբույժ Արմեն Հովհաննիսյանի խոսքերով ՝ Հայաստանում մարդիկ սկսել են ավելի շատ ձգտել լինել գեղեցիկ եւ երիտասարդ, այդ իսկ պատճառով պլաստիկ վիրաբուժության պահանջարկը աճել է ՀՀ պլաստիկ վիրաբուժության ասոցիացիայի նախագահ Արմեն Հովհաննիսյանն այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում հայտնեց, որ Հայաստանում պլաստիկ վիրաբուժության եւ էսթետիկ բժշկության պահանջարկը տարեցտարի աճում է: Վիրաբույժը աճը պայմանավորում է մարդկանց ձգտումով լինել
Հովհաննես Ազոյան. «Մենք պետք է բարձր կոռեկտություն դրսեւորենք, որպեսզի ոստիկաններին խոսելու հնարավորության անգամ չտանք» (Տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր՝ հունիսի 23-ին, Աֆրիկյանների ակումբի շենքի մոտ քաղաքացիները դուրս էին եկել պայքարի՝ ընդդեմ կառույցի ապօրինի ապամոնտաժման: Բողոքի ցույցն արդեն ինչ-որ չափով հանդարտվել էր, երբ քաղաքացիների շարքում երեւաց հայտնի դերասան Հովհաննես Ազոյանը: Լրագրողների հետ զրույցում կատարվողի մասին նա ասաց. «Տեղյակ եմ, որ սա պատմամշակութային շենք է, լավ կլինի, եթե նորն են ուզում
Արմեն Աշոտյան. «Հայաստանը ձգտում է եվրոպական կրթական տարածքին համադրվող բուհական մասնագիտությունների ցանկ ստեղծել»
Հունիսի 24-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպվել էր հանդիպում տնտեսագետ- գիտնականների հետ, ովքեր դիմել էին հանձնաժողովին՝ քննարկելու տնտեսագիտական մասնագիտությունների դասակարգմանը վերաբերող առաջիկա փոփոխությունները: Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, տնտեսագիտական բուհերի ղեկավարներ, դասախոսներ: Հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը որոշման նոր նախագիծ է պատրաստել՝ բարձրագույն կրթության մասնագիտությունների
«ԵԽԽՎ-ում այսպիսի թույլ պատվիրակություն Հայաստանը երբեք չի ունեցել»
Ալիեւը ԵԽԽՎ-ում հակահայկական ելույթ է ունեցել, եւ ինչպես Ստրասբուրգից Հովհաննես Իգիթյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, մեր պատվիրականության անդամները որեւէ արձագանք չտվեցին:
«Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի վերնագիրը պետք է լինի՝ «Ես զղջում եմ». Ազատ Արշակյան
Ըստ Ազատ Արշակյանի, Ռոբերտ Քոչարյանն այս իշխանության հորեղբայրն է ու պետք է սկսի իրենից:
Բողոքի ակցիա Ալիևի դեմ՝ ԵԽԽՎ ելույթի ժամանակ. Contact
Քաղաքական պատճառներով Ադրբեջանը լքած մի խումբ մարդիկ Ստրասբուրգում ակցիա են իրականացրել նախագահ Իլհամ Ալիևի դեմ ԵԽԽՎ-ում նրա ելույթի ժամանակ, փոխանցում է «Կոնտակտ»-ը: Նրանք իրենց բերանները փակել են սև կտորով, կանգնել դահլիճի օթյակի առաջին շարքում՝ հագներին Ադրբեջանի քաղբանտարկյալների նկարներով շապիկներ: Ակցիայի պատճառով Ալիևի ելույթը որոշ ժամանակով հետաձգվել է: Այնուհետև նա շարունակել է: Ալիևը ակցիայի մասնակիցներին է


















































