Օրվա լրահոսը
Սամվել Բալասանյանը Գյումրին փակ քաղաք դարձնելու մասին խոսակցությունները աբսուրդ է համարում (Տեսանյութ)
Այսօր լրագրողները Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանից հետաքրքրվեցին, թե որքանո՞վ են իրական Գյումրիում շրջանառվող ու նաև մամուլում տեղ գտած այն խոսակցությունները, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գյումրի է այցելում` այն փակ քաղաք դարձնելու թեման քննարկելու նպատակով: «Դա աբսուրդի հասնող ինֆորմացիա է ինձ համար, ինչ-որ օդի մեջ խոսակցություն , չկա էդպիսի բան, ես ուղղակի զարմանում եմ, թե
Կենտրոնական բանկը գրանցեց առաջին կենսաթոշակային կառավարչին
Կենտրոնական բանկի խորհուրդը, 2013թ. նոյեմբերի 19-ի թիվ 263 Ա որոշմամբ, գրանցել է ֆրանսիական «Ամունդի-Ակբա ասեթ մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերությունը: Ինչպես հաղորդում են ԿԲ մամուլի ծառայությունից, ընկերությանը տրամադրվել է ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա:
Ֆեյսբուքյան հարթակը պե՞տք է վերահսկել, թե՞ ոչ
«Արդարադատության նախարարությունը պիտի փորձի կանոնակարգել դաշտը, և լավ կլիներ, որ մի քանի դատական հայց ներկայացվեր, երբ Ֆեյսբուքով անձին վիրավորում են»:
Օմբուդսմենի խորհրդականը ժամեր առաջ այցելել է Շանթ Հարությունյանին
Այսօր Օմբուդսմենի խորհրդականը այցելել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվող և դեռևս հոգեբուժարան չտեղափոխված Շանթ Հարությունյանին: Առանձնազրույցի ընթացքում Շանթ Հարությունյանի վարքագիծը հանգիստ էր, որևէ բողոք չի ներկայացրել ներկա իրավիճակից: Սակայն Շանթ Հարությունյանը մտահոգություն է հայտնել հոգեբուժարանում իր նկատմամբ հնարավոր սադրանքների վերաբերյալ, ինչպես նաև ընդգծել է իր անվտանգության ապահովման անհրաժեշտությունը` հաշվի առնելով նաև իր` նախկինում իրավապահ մարմինների
Պաշտոնական այցով Երևան է ժամանել Էլ-Քուվեյթի նահանգապետ Շեյխ Ալի ալ-Ջաբեր ալ-Սաբահը
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով պաշտոնական այցով Էլ-Քուվեյթի նահանգապետ Շեյխ Ալի ալ-Ջաբեր ալ-Սաբահի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Երևան: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում հյուրերին դիմավորելու պաշտոնական արարողությունից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը Շեյխ Ալի ալ-Ջաբեր ալ-Սաբահի հետ միասին այցելել և ծաղիկներ է դրել Իսակովի պողոտայի Երևանյան լճի հարևանությամբ գտնվող հայ և արաբ ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող հուշարձանին: Հյուրին ներկայացնելով հուշակոթողը՝
Հրայր Թովմասյանն առաջարկում է կեղծ շքանշաններ կրողների տուգանքն ավելացնել
Առանց թույլտվության ՀՀ եւ ԽՍՀՄ շքանշան, մեդալ, պատվավոր կոչման կրծքանշան պատրաստողը կտուգանվի նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից 70-ապատիկի չափով
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՊՄՀ-ում հանդես է եկել դասախոսությամբ
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 20-ին այցելեց Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, որտեղ հանդես եկավ «Հայաստանը եւ աշխարհաքաղաքական զարգացումները» թեմայով դասախոսությամբ: Դասախոսության ժամանակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային վերջին զարգացումներին, մասնավորապես Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշմանն անդրադառնալիս ԱԺ
Սարգիս Ասատրյան. «Կրթությունը արտադրանք չէ, ուսանողները սպառողներ չեն, բուհերը գործարաններ չեն»
Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան, որը Եվրոպական ուսանողական միության լիիրավ անդամ է, մեկ տարվա ընթացքում ուսումնասիրել և բացահայտել է ուսանողներին հուզող մի շարք խնդիրներ: Հայաստանի ողջ տարածքում կրթական վարձավճարները շարունակում են մնալ կրթությունը խոչընդոտող ամենաէական հանգամանքներից: Այս մասին այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի փոխնախագահ Սարգիս Ասատրյանը: «Կրթությունը արտադրանք չէ,
ՀՀ ԱԺ նախագահի հանդիպումները Սան Պաուլոյում
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 18-ին Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Էնրիկե Ալվեսի հրավերով պաշտոնական այցով ժամանեց Բրազիլիա: ԱԺ նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում են պատգամավորներ Դավիթ Հարությունյանը, Արտակ Դավթյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը, Հեղինե Բիշարյանը, Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանը, Ռուզաննա Մուրադյանը, Ռուբիկ Հակոբյանը, Տաճատ Վարդապետյանը: Սան Պաուլոյում ՀՀ
Ստիպված հին հաց են ուտում
Իջեւան քաղաքի հացի արտադրամասերում, որտեղ եւ կատարվում է հացի վաճառքը, մեզ հայտնեցին, որ տասնյակ մարդիկ կան, ովքեր փող չունեն թարմ հաց գնելու:
Ի պատասխան «Մարց Էներջի» ՍՊԸ-ի պաշտոնական հաղորդագրության
Ս.թ. նոյեմբերի 17-ին մի քանի տասնյակ քաղաքացիներ այցելել էին Մարց գյուղ: Այցի նպատակն էր սատարել Մարցիգետի վրա ապօրինաբար կառուցվող հերթական ՀԷԿ-ին դեմ արտահայտվող գյուղացիներին, ինչպես նաև արտահայտել սեփական դիրքորոշումը ՀԷԿ-ի կառուցման ծրագրի վերաբերյալ: 19.11.2013-ին «Մարց Էներջի» ՍՊԸ-ն պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որի մեջ ուշագրավ են հետևյալ երեք հատվածները՝ 1. Սույն թվականի նոյեմբերի 17-ին որոշ հասարակական
«Հիվանդը» դատարան էր ներկայացել, «առողջ» պատասխանողը՝ հոգեբուժարանը, դատարանում չէր
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռի դեմ բողոք էր բերել ՀՀ փաստաբանների պալատի անդամ Տիգրան Հայրապետյանը: Նա դատարան էր ներկայացել իր վստահորդի՝ Ժուլետա Ամարիկյանի հետ: ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանը, դատավոր Դանիել Խաչատրյանի նախագահությամբ, այսօր լսեց փաստաբանի բողոքը: Պատասխանող՝ Ավանի հոգեբուժական կլինիկայի ղեկավար Ա. Հակոբյանն էլ դատարան չէր ներկայացել: Դատարան ներկայացած տիկինն
Տիգրան Ուրիխանյանը`վարչապետի «ջղագրգիռ» արձագանքների մասին (Տեսանյութ)
ԲՀԿ-ն պատրա՞ստ է ՀՀ քաղաքացիների եւ մյուս ընդդիմադիր կուսակցությունների հետ փողոց դուրս գալ եւ պայքարել, «Հայացք» մամուլի ակումբում պատասխանելով Aravot.am-ի հարցին, ԲՀԿ խմբակցության պատգամավոր, կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ասաց. «ԲՀԿ-ն ե՞րբ չի դուրս եկել բոլոր այն հարթակներ, որտեղ հանրության կողմից կոնկրետ խնդիրներ են ներկայացվել»: Հետաքրքրվեցինք`ԲՀԿ-ն պատրա՞ստ է միանալ այդ թվում նաեւ իշխանափոխության պահանջներին, պարոն
Կադրային փոփոխություններ ՀՀ դատախազության համակարգում
ՀՀ գլխավոր դատախազի հրամանով` Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Համբարձում Մելիք-Սարգսյանը նշանակվել է Արարատի մարզի դատախազ` ազատվելով Սևանի կայազորի զինվորական դատախազի պաշտոնից: Արարատի մարզի նախկին դատախազ Սարգիս Մնացականյանն ազատվել է աշխատանքից` սեփական դիմումի համաձայն և նշանակվել գլխավոր դատախազության «Հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող» վարչությունում` որպես ավագ դատախազ: ՀՀ գլխավոր դատախազի հրամանով` Քրիստինե Մելքոնյանը նշանակվել
Մեկնարկեց Հայաստան տեղափոխված շուրջ 5000 սիրիահայերի պարենային աջակցության ծրագիրը
Նոյեմբերի 20-ին ՀՀ սփյուռքի նախարարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի համագործակցության արդյունքում կողմերի միջև ստորագրված Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում, մեկնարկեց Հայաստան տեղափոխված շուրջ 5000 սիրիահայերի պարենային աջակցության ծրագիրը: Ինչպես նշեց Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Լենա Հալաջյանը, ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր անձ 6 ամսվա ընթացքում կստանա ամսական 16.2 կգ պարենամթերք: Ծրագիրը ֆինանսավորում է Ռուսաստանի Դաշնության կառավարությունը:
Ձերբակալված ակտիվիստը Մաշտոցի պողոտայում կատարված սադրանքների մասին նոր մանրամասներ է պատմել
«Հայկը պատմում էր` 5 օր կիսաքուն նստացույցի են եղել, էներգիաները սպառված վիճակում էին: Իրենք հստակ հեղափոխություն անելու էին գնացել, իրենց ակցիան գիտակցել են, բայց հետեւանքը, որ սադրանքի պատճառով կհայտնվեն քրեական անձնավորության կարգավիճակում, չեն պատկերացրել»,- Aravot. am-ին ասաց Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով ձերբակալված Հայկ Հարությունյանի փաստաբանը` Արտեմ Ալեքսանյանը: Նա
Թուրքիայի արտգործնախարարը հրավիրվել է Երևան
Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ)՝ դեկտեմբերի 12-ին Երևանում կայանալիք նախարարական հանդիպմանը հրավիրվել է նաև Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն: Այս տեղեկությունը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ հավելելով, որ հրավերներ ուղարկվել են կազմակերպության անդամ բոլոր երկրների արտգործնախարարներին՝ ինչպես միշտ:
ՀԱԿ-ը թեժացնում է իրավիճակը (Տեսանյութ)
«Ճիշտ հարց եք տալիս, մենք ոնց որ դահիճին հարցնենք`արդյոք ինքը մարդասիրական նոպաներ չի ունենում կամ, արդյոք, խղճահարություն չունի, որ այդքան մարդ է սպանել: Նման մի բան է»:
Վարչապետը մասնակցել է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին
Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում այսօր տեղի է ունեցել ԱՊՀ անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը: Կառավարությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպումից հետո մեկնարկել է ընդլայնված կազմով նիստը, որի ընթացքում քննարկվել են ԱՊՀ շրջանակում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, արծարծվել են ԱՊՀ երկրների միջև Ազատ առևտրի գոտու համաձայնագրի իրագործման ընթացքին, էներգառեսուրսների օգտագործման և արտադրության, նաև այլ
Արթուր Գեւորգյանը՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նոր նախագահ
Քիչ առաջ «Royal Tulip» հյուրանոցի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հաշվետու ընտրական համաժողովը: Համաժողովն ընդունեց ֆեդերացիայի արդեն նախկին նախագահ Արման Մուրադյանի հրաժարականը, որը նա ներկայացրել էր մի քանի օր առաջ: Քվեարկությամբ միաձայն Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց երկու օլիմպիական խաղերի (մեկ անգամ՝ 5-րդ տեղ), աշխարհի ու Եվրոպայի չորս առաջնությունների մասնակից, միջազգային մրցաշարերի բազմակի
Արթուր Աբրահամ. «Հաղթելու համար անելու եմ ամեն ինչ»
Այսօր «Ուրբաթ» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում Արթուր Աբրահամը, խոսելով հոկտեմբերին իտալացի Ջովանի դե Կարոլիսի հետ կայացած մենամարտի մասին, որում նա ոչ այնքան ահեղ մրցակցին հաղթեց միավորներով, ասաց. «Դա ինձ համար միջանկյալ մենամարտ էր, որպեսզի երկար ժամանակ ռինգից դուրս չմնամ, զգամ ռինգը: Իտալացին արագ բռնցքամարտիկ էր, ռինգում ոտքերով լավ էր աշխատում: Նա քաջ գիտակցում էր,
ԼՂՀ ԱԳՆ մեկնաբանությունը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև նոյեմբերի 19-ին կայացած հանդիպման վերաբերյալ
Միաժամանակ, անհրաժեշտ ենք համարում նշել, որ կարգավորման գործընթացում իրական առաջընթացի հնարավոր է հասնել միայն հաշվի առնելով առկա իրողությունները և բանակցությունների լիարժեք ձեւաչափի՝ նրա բոլոր փուլերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անմիջական և ուղղակի մասնակցությամբ, վերականգման պայմանով։
Գագիկ Ջհանգիրյանի դեմ գործով վճռի դեմ բերված բողոքի քննությունն ավարտվեց
Գագիկ Ջհանգիրյանը հանդիսանալով հատուկ սուբյեկտ, արտահայտել է կարծիք մի գործի վերաբերյալ, որի նախաքննությունն իրականացվել է իր` զինվորական դատախազի պաշտոնում պաշտոնավարման ժամանակ, նախաքննության նկատմամբ հսկողությունն իրականացրել է նրա ղեկավարած կառույցը և մեղադրական եզրակացությունը հաստատվել է նրա կողմից:
Լեւոն Զուրաբյան. «Ես չեմ կարող հավատալ Սերժ Սարգսյանի որևէ խոսքի»
Ընդհանրապես Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները դրական երևույթ են։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին։ Նրա խոսքով՝ բանակցությունների ընթացքը շատ կարևոր է՝ անգամ ոչ լեգիտիմ նախագահների միջև: Ուստի, ՀԱԿ խմբակցության ղեկավարը դրական է գնահատում Սարգսյան-Ալիև հանդիպումը. «Եթե կան բանակցություններ, և դրանք աջակցություն ունեն ԵԱՀԿ-ի,
Վաղարշակ Հարությունյանը հիշեցրեց Արծվաշենի մասին
Ու հարց ուղղեց` ինչո՞ւ է ՀԱՊԿ-ը լռում, երբ հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարը խախտվում է «Ղարաբաղյան կոնֆլիկտը, որի կարգավորման մանդատը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեռքում է, բնականաբար, տարածաշրջանի անվտանգության համար խնդիր է: Կարծում եմ՝ ոչ ճիշտ պատկերացում կա, որ կոնֆլիկտը երկկողմանի է: Կներեք, այդ կոնֆլիկտը եռակողմ է` հայ-ադրբեջանական եւ ադրբեջանա-ղարաբաղյան, որովհետեւ կան տարածքներ, մասնավորաբար՝ Արծվաշենը, որոնք գտնվում
Մոսկվան ստատուս-քվոյի պահպանմա՞ն, թե՞ փոփոխության կողմնակից է
Հայաստանին առնչվող բոլոր հնարավոր զարգացումները կապված են այս հարցի պատասխանի հետ 2012թ. հունվարին Սոչիում կայացած գագաթնաժողովից երկու տարի անց երեկ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպեցին Վիեննայում: Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը, ըստ հանդիպումը լուսաբանող լրագրողների՝ կանգնել են կողք կողքի, լուսանկարվել, զրուցել, սակայն ձեռքսեղմում տեղի չի ունեցել։ Հանդիպումից հետո, պատասխանելով «Ազատություն» ռ/կ-ի հարցին, թե ինչպես անցան
Աշխատակազմի ղեկավարը զանգել է պոլիկլինիկայի գլխավորին, որ աշխատողին բյուլետեն չտա՞ն
Չնայած որ նրա վիճակն, ըստ բժիշկների, շատ վատ է եղել Պետությունն իր քաղաքացու բարեկեցությունը հոգում է՝ նրան աշխատանք տալով, եւ եթե աշխատող մարդն ունի առողջական խնդիրներ, ապա իր քիչ թե շատ աշխատավարձով որոշ չափով կարողանում է հոգալ այդ խնդիրները: Լուրջ առողջական խնդիրներ ունեցող 47-ամյա Շողակաթ Հակոբյանին, որը գյուղատնտեսության նախարարությունում աշխատելու 15 տարվա աշխատանքային փորձ ունի,
«Ռուսական շուկան մեր հայրն ու մայրն է, մեր տատն ու պապը»
ՀՀ նախկին վարչապետի կարծիքով՝ Մաքսային միությունում կկորցնենք տնտեսական սուվերենությունը «Ես այդ եվրոպացի ընկերներին ասել եմ՝ դուք ո՞ւմ եք հիմարի տեղ դրել, դուք ուզո՞ւմ եք ռուսները ծախս անեն, տարածքի քաղաքական անվտանգությունը պահեն, դուք էլ տնտեսական կայֆե՞ր ունենաք Հայաստանում, չի լինում այդպես, բացառվում է»,- վերլուծելով Հայաստանի՝ Մաքսային միությո՞ւն, թե՞ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր տարբերակները, իր դիտարկումն արեց
Քաղաքապետարանը պարտավորվել էր ընտանիքին տրամադրել ժամանակավոր կացարանում բնակվելու վարձավճարը
Կենտրոն եւ Նորք -Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ հայցվոր Գրիգոր Գասպարյանի նախնական դատական նիստը: Երեւանի քաղաքապետարանի եւ Գրիգորի ու նրա ընտանիքի մյուս անդամների՝ Նվարդի, Հասմիկի, Հայկի միջեւ կնքվել է պայմանագիր, համաձայն որի՝ Երեւանի քաղաքապետարանը պարտավորվել է մինչեւ 2012 թվականի նոյեմբերի 1-ը Սիսակյան փողոցի 22 հասցեում կառուցվող շենքի 18 բնակարանի նկատմամբ անհատույց օտարելու մասին պայմանագիր