Օրվա լրահոսը

Իսկ ո՞ւր է հայոց հետախուզությունը

Երեւանում հայտարարասյան մոտ տեսա իր անունը հերթական ելույթի ազդագրում որոնող նախկին գործընկերոջս: Ջերմ հանդիպում. Գրիշան ինձ է ձգում իր վարձած տուն, ես՝ նրան: Իմ վարձած 7-րդ հարկի թագավորական տան համեմատ ընկերոջս տունը չափազանց խղճուկ էր՝ ներքնահարկ, մութ ու խոնավ, յուրօրինակ անհրապույր հոտով, բայց կարեւորը՝ մենք հանգրվանել էինք Հանրապետության հրապարակի աջ եւ ձախ կողմերում եւ հպարտ

Իտալացի դիրիժորն այցելեց Հայաստան՝ հոր երազած երկիրը

Պիեռ Կարլո Օրիցիոն նաեւ խոստացավ Իտալիայում խաչատրյանական շեշտադրումներով փառատոն անցկացնել Դաշնակահարներին քաջածանոթ է հյուսիսային Իտալիայի Բրեշիա քաղաքում 1964 թվականից անցկացվող Ագոստինո Օրիցիոյի հիմնած «Brescia e Bergamo» դաշնամուրային փառատոնը: 50 տարիների ընթացքում հեղինակավոր այս միջոցառմանը միայն խորհրդային տարիներին են մասնակցել հայ դաշնակահարներ: Դաշնակահար Օրիցիոն, որը ուսանել է անվանի մանկավարժ Արտուրո Բենեդետի Միքելանջելիի մոտ, մտերիմ է եղել

Միայնակ մարդու դեգերումները

Կամ՝ ամերիկացի դրամատուրգ Էդվարդ Օլբիի էլբակյանական մեկնաբանությունը «Էդգար Էլբակյան» թատրոնում օրերս կայացած հերթական պրեմիերան «Ինչո՞ւ ենք հնարել սեր բառը» ներկայացումն էր՝ ըստ «աբսուրդի թատրոնի» ներկայացուցիչ, ամերիկացի ճանաչված դրամատուրգ Էդվարդ Օլբիի՝ «Ի՞նչ էր պատահել գազանանոցում» (The Zoo Story) պիեսի: Ներկայացումը երիտասարդների հետ միասին բեմադրել էր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, սիրված ռեժիսոր եւ դերասան Արմեն Էլբակյանը: Ներկայացման

Էվանդեր Հոլիֆիլդ. «Մարմնի բոլոր մասերն էլ կարելի է ուտել»

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իտալիա-Ուրուգվայ հանդիպման ժամանակ Լուիս Սուարեսի եւ Ջորջիո Կյելլինիի միջեւ տեղի ունեցած միջադեպում իտալացուն ամենից լավ, թերեւս, հասկանում է ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Էվանդեր Հոլիֆիլդը (նկարում՝ աջից): Գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոնը հումորով է արձագանքել այդ դրվագին՝ հիշելով իր եւ Մայք Թայսոնի միջեւ հանրահայտ մենամարտը, որում «Երկաթյա Մայքը» կծելով իրեն զրկեց ականջի մի

ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել է ԼՂՀ իր գործընկերոջ հետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Արցախում գտնվող կառավարական պատվիրակության կազմում Ստեփանակերտ ժամանած ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հունիսի 24-ին ԼՂՀ  իր գործընկեր Անդրանիկ Խաչատրյանի ընկերակցությամբ ծանոթացավ Արցախի գյուղոլորտին: Ծանոթությունն սկսվեց Արցախի գյուղատնտեսության նախարարության վերջերս շահագործման հանձնված շենքիաշխատանքային պայմաններից, ուր և կայացած զրույցի ընթացքում կողմերը գոհունակությամբ արտահայտվեցին համագործակցության ներկայիս վիճակի մասին: Արցախի գյուղատնտեռսության նախարար Անդրանիկ Խաչատրյանի կարծիքով,

«Հերոսներ փնտրեցի ողջերի մեջ»

«Միշտ չէ, երբ լռությունը նշանակում է, որ ոչինչ չկա ասելու: Հաճախ հակառակն է լինում, այնքան բան կա ասելու, որ չգիտես, թե որտեղից սկսես, դրա համար էլ լռում ես», – ասում է վերջերս լույս տեսած «Խոսուն լռություն» գրքի հեղինակ, լրագրող Վարդուհի Գասպարյանը: Հեղինակն իր երրորդ գիրքը նվիրել է ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգիչ-երգահան, ազատամարտիկ Դավիթ Ամալյանին:

Իրանը բողոք է ներկայացրել սերբ մրցավարի դեմ

Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան համոզված է, որ Արգենտինայի հավաքականի հետ հանդիպման ժամանակ մրցավարը անառարկելի 11 մետրանոց հարվածը չի նշանակել Արգենտինայի դարպասին: Իրանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ բողոքը ներկայացրել է ԻՖՖ գլխավոր տնօրեն Մեհդի Մոհամմադ Նաբին: Բողոքում նշված է, որ սերբ մրցավար Միլորադ Մաժիչը անտեսել է արգենտինացիների պաշտպանի խախտումը Աշկան Դեժահիի նկատմամբ: «Ամբողջ աշխարհում միլիարդավոր մարդիկ են

Շանթ Հարությունյանը պատմում է, թե ինչպես են փորձել վերացնել իր որդուն ու նախկին կնոջը

Կենտրոն եւ Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը քիչ առաջ հայտարարություն ընթերցեց: «2009-ից սկսած ռուսական հատուկ ծառայությունները հատուկ գործողություններ են կատարել իմ դեմ՝ նպատակ ունենալով վարկաբեկել իմ անձը ու ֆիզիկապես ոչնչացնել ինձ ու որդուս: Ռուսական KGB-ն իր գործակալներ Սերժ Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի օգնությամբ Հայաստանում ձեւավորել են Թուրքիա-Ադրբեջան գաղտնի ծառայությունների գործող

Մայրաքաղաքում ընթանում են մայթերի սալիկապատման աշխատանքները

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինբարեկարգման 2014 թվականի ծրագրի շրջանակում ապրիլի սկզբից մեկնարկել են մայթերի սալիկապատման աշխատանքները: Ընդհանուր առմամբ կբարեկարգվի շուրջ 32000 քմ տարածք, որից 26400 մետրը՝ նոր սալիկներով, իսկ 4500 քմ տարածքում կհանվեն և նորոգումից հետո կվերատեղադրվեն հին սալիկները: Նորերով կփոխարինվեն Հանրապետության հրապարակի ավելի քան 500 քմ մակերեսով բետոնե մեծ սալերը: Մայրաքաղաքի 13 հասցեներում սալիկապատման աշխատանքներն

Բրազիլիայում կոստառիկացի ամենասիրված կին լրագրողը

Խալե Բարահիմին (նկարում) այս տիտղոսին արժանացել է հանրահայտ Ռիո Ֆերդինանդի հետ լուսանկարվելու եւ այն սոցցանցերում տարածելու շնորհիվ: Նրա աշխատաոճին տեղյակ ականատեսները պատմում են, որ Խալեն մեծագույն հաճույքով ինքն իրեն լուսանկարում է աշխարհի առաջնության ստադիոնների տրիբունաներում երկրպագուների եւ ֆուտբոլիստների ֆոնի վրա: Սրան ավելացրած, նա լատինաամերիկյան դասական գեղեցկուհի է բոլոր չափանիշներով: Խալեն աշխատում է Կոստա-Ռիկայի «Repretel» հեռուստաընկերությունում

Չինաստանի դեսպանը Գյումրիում էր

Այսօր՝ հունիսի 25-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին: Գյումրու քաղաքապետը ողջունեց դեսպանին՝ կարևորելով հայ-չինական հարաբերությունների խորացումը՝ ընդգծելով այն հանգամանքը, որ 2013թ. հուշագիր է ստորագրվել Գյումրի և չինական Սիան քաղաքների միջև: Թիան Չանչուն իր հերթին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նույնպես կարևորեց երկկողմ հարաբերությունների հետագա

«Արարման այդ ճանապարհը դժվարին է»

Զրույց բնասեր, գրող Առլեն Շահվերդյանի հետ Առլեն Շահվերդյանը չի սիրում գռեհիկ ու «կարգուկանոն» չճանաչող գրականություն: Նա իր բլոգում տեղադրում է իր այն ստեղծագործությունները, որոնք կա՛մ արդեն իսկ լույս են տեսել, կա՛մ ապագայում կտպագրվեն: Չի մոռանում նաեւ ընթերցողներին ծանոթացնել իր երաժշտական ճաշակի ու սեփական ձեռքերով ստեղծված կտավների հետ: Ստեղծագործողի «Ապրելու իրավունք» գիրքը կենդանիների արքային՝ առյուծին վերաբերող

Մայրաքաղաքի տրանսպորտային հոսքերի բեռնաթափման ևս մեկ հաջողված լուծում

Մայրաքաղաք Երևանը Հայաստանի ոչ միայն խոշորագույն տնտեսական, գիտական և մշակութային կենտրոնն է, այլ նաև տարածաշրջանային տրանսպորտային փոխադրումների կարևորագույն տրանսպորտային-տարանցիկ հանգույցը: Ինչպես աշխարհի բոլոր խոշոր քաղաքներին, այնպես էլ Երևանին բնորոշ են տրանսպորտային մի շարք խնդիրներ, որոնց մի մասը պայմանավորված դիվանագիտական ներկայացուցչությունների, պետական կառավարման մարմինների, տարբեր կազմակերպությունների գրասենյակների ու նստավայրերի, ձեռնարկությունների և սպասարկման օբյեկտների մեծ մասի կենտրոնացումով

Ազատ Արշակյան.«Մենք չենք կարող Կրեմլից տեղեկանք բերել»

Այսօր «Հայելի» մամուլի ակումբում ՀՀ Գերագույն Խորհրդի նախկին պատգամավոր Գառնիկ Իսագուլյանը Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը «բավականին արժեքավոր» որակեց: Նա կարծում է, որ Քոչարյանը հստակ հայտարարություն է անում կոնկրետ գործարքների մասին եւ ասում է, թե դրանցում ի՞նչն է ոչ ճիշտ: Aravot.am-ի դիտարկմանը`ժամանակին բավականին փաստարկված քննադատություն հնչեց նաեւ այն գործարքների մասին, որոնք կայացել են Ռոբերտ Քոչարյանի իշխանության

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 24-ից 25-ը)

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 24-ից 25-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված գողության 11 դեպքից բացահայտվել է 6-ը, խարդախության 9 դեպքից` 8, մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքերը բացահայտվել են: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 5, կողոպուտի 1 և գողության 4 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար,

Գառնիկ Իսագուլյան. «16 միլիոնը տվել եք, որ գյուղացի կնոջը Տիգրան Սարգսյանը կով կթե՞լ սովորեցնի»

«Եթե դա գնահատենք որպես ինքնապաշտպանություն`ինքը փորձում է արդարացնել նախագահ եղած ժամանակ արածները, դա էլ բնական է»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում, խոսելով Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցի մասին, կարծիք հայտնեց Հայաստանի 1991-95 թթ. Գերագույն Խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը: Հիշեցնենք, Ռոբերտ Քոչարյանը խոսել էր «Որոտան» ՀԷԿ-երի կասկադի վաճառքից, կարմիր գծանշումներով հասարակությանը թալանելուց, կոռուպցիայից: «Գողի վրա գլխարկն այրվում է՝

Իսպանիայի հավաքականի պաշտպանը լրագրողին խոստացել է գլուխը պոկել

Հեղինակության խաղում 3:0 հաշվով Ավստրալիայի ընտրանուն հաղթելուց հետո Իսպանիայի հավաքականի պաշտպան Ժորդի Ալբան միքստ-գոտում AS թերթի լրագրող Խավիեր Գոմես Մատալյանասի կողքով անցնելիս սպառնացել է նրա նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրել: «Հաջորդ անգամ գլուխդ պոկելու եմ», – ֆուտբոլիստի սպառնալի խոսքերը մեջբերել է «The Guardian»-ը: Հակասությունը շարունակվել է նաեւ տունդարձի ճանապարհին օդանավ նստելիս: Ալբան զայրույթով Մատալյանասին մեղադրել է

Շանթ Հարությունյան. «Միլիցուն խփել ենք, լավ ենք արել, հիմա էլ ներողություն ենք խնդրում»

Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործով դատական նիստը քիչ առաջ սկսվեց: Ամբաստանյալների փաստաբանները դժգոհեցին դատարանում աշխատելու անհրաժեշտ պայմաններ չլինելուց: Դատարանի որոշմամբ սեղան բերվեց պաշտպանի համար: Նախքան դատական նիստը սկսվելը դատավոր Մնացական Մարտիրոսյանը հարցրեց կողմերին` դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն կա՞, թե՞՝ ոչ: Ամբաստանյալ Շանթ Հարությունյանը տեղից վեր կացավ ու հայտնեց, որ էլի է դատվել.«Էն վախտ էլ

«Անգամ Ալիևի պապերը գիտեին». Ադրբեջանի նախագահի ֆիասկոն` ԵԽԽՎ-ում

«Ալիևի ելույթը կարելի է համարել Ադրբեջանի նախագահի ֆիասկո ԵԽԽՎ-ում»,-Aravot.am-ի հետ զրույցում հունիսի 24-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթն այսպես բնորոշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը: Հիշեցնենք, որ Ալիևի ելույթը  լի էր հակահայկական քարոզչությամբ. նա հայտարարեց, թե Հայաստանը օկուպացրել է իր տարածքները, խոսեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացներում ՀՀ-ի ապակառուցողական

Ինչ ուզեն՝ կանե՞ն. այդպես չէ

Քաղաքացիների պայքարը տալիս է եւ կտա իր արդյունքները Զվարթնոցում եւ Գառնիում տեղի ունեցած խնջույքների առթիվ հասարակական բողոքի հետեւանքով համապատասխան պաշտոնյաներն ազատվել են աշխատանքից կամ նկատողություն են ստացել, վարչապետը, իր խոսքերով, լուրջ խոսակցություն է ունեցել մշակույթի նախարարի հետ, նախարարությունն արգելել է նման միջոցառումներ անցկացնել պատմամշակութային հուշարձանների տարածքում: Քի՞չ է դա, թե՞ շատ: Իհարկե՝ քիչ է: Պետք

Արաբ ֆուտբոլասերը աշխարհի առաջնության ժամանակ վարքագծի կանոններ է սահմանել կնոջ համար

Այդ երկրի մի մոլի ֆուտբոլասեր մեծ թղթերի վրա տպել է ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում կնոջ պահվածքի կանոնները եւ որպեսզի նա ոչինչ չմոռանա կամ չշփոթի, փակցրել է տան տարբեր հատվածներում: Եվ այսպես: Եթե աշխարհի առաջնության ընթացքում կինը ցանկանա հյուր գնալ բարեկամներին, պարտավոր է այդ մասին ամուսնուն տեղյակ պահել խաղն սկսվելուց առնվազն երկու ժամ առաջ: Առեւտրի կենտրոններ

Մեկնարկել են ներբուհական քննությունները

Երևանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտում այսօր մեկնարկել են ներբուհական ստեղծագործական քննությունները: «Դերասանի վարպետություն» մասնագիտության քննությանն այսօր ներկա է գտնվել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը զրուցել է դիմորդների և նրանց ծնողների հետ` հաջողություն մաղթելով բոլորին: Լրագրողների հետ զրույցում Արմեն Աշոտյանը նշել, որ ներբուհական քննությունները ևս անցկացվում են ԿԳՆ-ի հսկողության տակ: “Թատերական

Վարդան Բոստանջյանը`«քաղաքական յալանչիների եւ բոմժերի» մասին

«Իհարկե չեմ մոռացել, բայց որ հիմա ասում եմ` իր ասածները ճիշտ են, դա նշանակո՞ւմ է, որ համաձայն եմ այն ժամանակ եղածի հետ»,- այսօր «Հայելի» ակումբում Aravot.am-ի հարցին հարցով հակադարձեց ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը: Մենք նկատել էինք, որ Վարդան Բոստանջյանը Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցում արտահայտած դիտարկումները «հազար տոկոսանոց ճշմարտություն» որակեց ու քննադատեց երկրի ռազմավարական օբյեկտների

Թամար Պողոսյանը մարշալ Բաբաջանյանի արձանի մասին. «Ոչ մի աժիոտաժ էլ չկա»

Մշակույթի նախկին նախարարի համոզմամբ՝ ինչ կապված է խորհրդային ժամանակաշրջանի հետ, միտում կա՝ սեւացնել, բացառել, փնովել

Վարդան Բոստանջյանը քննադատեց քառյակին

12 կետերի փոխարեն պետք է գրեին`«Վերջ տվեք պետական թալանին» «Երկրորդ նախագահի ասածները 1000%-ով համապատասխանում են իրականությանը»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին, ասաց ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մտահոգություններ էր արտահայտել «Որոտան» ՀԷԿ-երի կասկադի վաճառքի ձեւի, կարմիր գծանշումների, ընդդիմությանը վերահսկողական լծակներ տալու, որպեսզի կոռուպցիոն իրավիճակը փոխվի եւ

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ

«Բանդա 2». ամբաստանյալներից մեկի սիրուհու մայրը վիրակապել էր «հերոսին», ապա այրել արյունոտ հագուստները

Ռաֆայել Հարոյանի, Տիգրան Հովհաննիսյանի, Կարեն Վարդանյանի, եւս վեց ամբաստանյալների գործով երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նիստը չկայացավ: Այս գործը, որը կոչել ենք «Բանդա 2», դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ պետք է ընթանա: Երեկվա նիստի հետաձգվելը պայմանավորված էր ամբաստանյալ Վահե Ստեփանյանի՝ բուժհաստատությունում գտնվելու հանգամանքով: Ըստ մեր աղբյուրի, նա անգամ վիրահատվել էր: Ամբաստանյալի նկատմամբ

Եվս մեկ պարտադիր. այս անգամ 150 հազարանոց ՀԴՄ-ներ. «Չորրորդ իշխանություն»

Հուլիսի մեկից ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ ՓՄՁ ոլորտի հարկ վճարողների համար նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրումը պարտադիր է 2014 թվականի հուլիսի 1-ից։ Նոր սերնդի ՀԴՄ-ների գինը սահմանված է 150.000 դրամ։ Պատկան մարմինները բազմիցս խոսել են նոր ՀԴՄ-ների առավելությունների մասին, սակայն մնում է մտահոգիչ, որ այդ ՀԴՄ-ի գնումը տնտեսվարողների համար առաջացնելու է լրացուցիչ ֆինանսական բեռ, այն էլ

Երեխային պահելուց չարամտորեն խուսափողին հայտնաբերեցին

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ` հունիսի 23-ին, ժամը 22.15-ին, Բագրատաշեն անցակետով ՀՀ ժամանելուց հետո բաժին է ներկայացվել 1976 թ. ծնված Հովիկ Ս.-ն, որը հունիսի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 173 հոդվածի /ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելը/ մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն Լուսանկարը` արխիվային  

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031