Օրվա լրահոսը
«Մտահոգ եմ, որ ինքնաբերաբար կարող է պատերազմ պայթել». Ռիչարդ Կիրակոսյան. «Մեդիալաբ»
Ամոթ է և վտանգավոր, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր համարվող Ռուսաստանը շարունակում է մեծաքանակ զենք վաճառել Ադրբեջանին: Այս մասին «Մեդիալաբի» հետ զրույցում ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը, ով մտահոգ է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև զենքի առուվաճառքի վերջին գործարքներով: «Հայաստանը պետք է նկատի ունենա, որ Ռուսաստանի ծրագրում մի քիչ անվստահություն կա»,- «Մեդիալաբին» ասում է Ռիչարդ
ՀՔԾ-ն մեռած հոգիների օգնությանն է դիմել
Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Armenia Today կայքի վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի գործով որպես վկա ընդգրկված Վանաձորի բնակիչ, երթուղային տաքսու վարորդ Վահրամ Մնացականյանի չներկայանալու պատճառով դատական նիստը հետաձգվեց: Դատախազը միջնորդեց հրապարակել վկայի նախնական ցուցմունքները: Իսկ Արգիշտի Կիվիրյանի պաշտպան Լուսինե Սահակյանը պնդեց, որ վկան պետք է հանվի դատակոչի ցանկից: Նրա խոսքով, նախաքննական ցուցմունքները կարելի
Ամփոփվել են Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների 7-րդ մրցույթ-փառատոնի արդյունքները
Երևան քաղաքի երաժշտական և արվեստի դպրոցների 7-րդ մրցույթ-փառատոնի արդյունքներով լավագույնը ճանաչված տասնյակը ամփոփիչ գալա-համերգում պարգևատրվել է Երևանի քաղաքապետի պատվոգրերով և մրցույթի խորհրդանշական մրցանակներով։ Երևանի քաղաքապետի անունից հաղթողներին շնորհավորել և պատվոգրերը հանձնել են Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Կամո Մովսեսյանը։ Մրցակարգով սահմանված «Լավագույն տասնյակը» գլխավորում է Ալ. Սպենդիարյանի
«Ոչ արտագաղթին» նախաձեռնող խմբի ղեկավար . «Մաքսային միություն մտնելը Հայաստանը բերելու է կրախի»
Նախաձեռնությունը մարզերից է սկսում
Յուրի Վարդանյանը նշանակվել է Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Յ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Յուրի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ նշանակել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի): ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Հաշմանդամների համար անվճար կայանատեղիներ կլինեն
Այսօր Երևան քաղաքի ավագանու նիստին ընդունվեց հաշմանդամություն ունեցող անձանց ավտոկայանատեղերի տեղական տուրքի վճարումից ազատելու մասին որոշում: Որոշման նախագծի հեղինակ Գրիգոր Մինասյանը առաջարկեց նաեւ բոլոր ավտոկայանատեղերում հաշմանդամություն ունեցող անձանց ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար նախատեսել առանձին հատվածներ` տվյալ տեղերում արգելելով այլ մեքենաների կանգառն ու կայանումը: Նիստից հետո Գրիգոր Մինասյանը պատասխանեց «Առավոտի» հարցերին. – Պարոն Մինասյան, քիչ առաջ
Դ!ԵՄ ԵՄ. Խստագույնս դատապարտում ենք ՀՀ ոստիկանության կիրառած բիրտ ուժը
Սույն թվականի հունիսի 23-ին հերթական անգամ մեր հասարակությունը դարձավ հայրենի ոստիկանության անօրինական, վայրագ, ոչ ադեկվատ ու անմարդկային վարքի դրսևորումների ականատեսը: Այդ օրը ՀՀ մի խումբ պահանջատեր, ազատամիտ և գիտակից քաղաքացիներ իրացնում էին իրենց սահմանադրական ու քաղաքացիական իրավունքը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վարչական շենքի դիմաց՝ բողոքելով հերթական անարդարության ու գրպանահատության փորձի դեմ՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը
Արցախ է ժամանել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը
Այսօր երկօրյա աշխատանքային այցով Արցախ է ժամանել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը, որի կազմում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, պաշտոնատար այլ անձինք: Ստեփանակերտի օդանավակայանում ՀՀ կառավարական պատվիրակությանը դիմավորել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը` փոխվարչապետի,
Ճշտումներ՝ ՌԴ 20-ամյա քաղաքացի Մինաս Երեմյանի մահվան շուրջ տեղ գտած հրապարակումների առնչությամբ
Էլեկտրոնային լրատվամիջոցներում ՌԴ 20-ամյա քաղաքացի Մինաս Երեմյանի մահվան շուրջ տեղ գտած հրապարակումների առնչությամբ ՀՀ Առողջապահության նախարարը հանձնարարել է Առողջապահական պետական տեսչությանը տեղեկատվության հետ կապված իրականացնել ճշտումներ` պարզելու համար հրապարակումների համապատասխանությունը իրականությանը: ՀՀ առողջապահության նախարարություն
Աֆրիկյանների ակումբի շենքի մոտ լարված իրավիճակ է (Ֆոտոշարք, տեսանյութ)
Ինչպես նախատեսված էր, Աֆրիկյանների ակումբի շենքի մոտ հանրահռչակ երաժիշտ Տիգրան Համասյանը հանդես եկավ համերգով: Համերգից անմիջապես հետո շենքի ապամոնտաժման դեմ պայքարողները շրջապատեցին շենքը եւ սկսեցին հարվածել թիթեղյա պարսպին: Շենքի մոտ լարված իրավիճակ է, ոստիկանները խոչընդոտում են ակտիվիստներին, թույլ չեն տալիս հարվածել պարսպին, աղմկել: Ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ վիճաբանություն առաջացավ: Այս պահին ոստիկանների խումբը համալրվեց մի
Ինչո՞ւ են մահաբեր Կալաշնիկովի արձանը տեղադրում Գյումրիում
Թող Կալաշնիկովի արձանը տանեն, դնեն Մասիսի գագաթին, էլ ինչ ասեմ:
Անհամապատասխանություն սահմանային հսկիչ կետում
2014 թվականի հունիսի 15-ին Բագրատաշենի սահմանային հսկիչ կետով փորձ է արվել ներմուծել «САВУШКИН ПРОДУКТ» ընկերության արտադրության 12 տեսակի յոգուրտ (864 տուփ, 103.68 կգ), որոնք ժամկետն անց են եղել: Նշենք, որ սննդամթերքի պիտանելիության ժամկետն անցել է Վերին Լարսի փլուզումների արդյունքում բեռնափոխադրման ուշացման պատճառով: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
ԵԽԽՎ նախագահը նկատողություն արեց Իլհամ Ալիևին
Նշենք նաև, որ Իլհամ Ալիևին հարց հնչեցնող պատվիրակների շարքում չկային ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամներ:
Արտակ Դավթյանը՝ «Հին Երեւան» նախագծի մասին. «Այն, ինչ նախատեսված է, իրականություն է դառնալու»
Արտակ Դավթյան. «Քաղաքացիական ակտիվիստները նրա համար են, որ այդ հարցերի վրա մեր ուշադրությունը կենտրոնացնեն»
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց շախմատի աշխարհի չեմպիոնին և գավաթակրին
Հունիսի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի և «Ակրոնիս» ընկերության հրավերով Հայաստանում գտնվող շախմատի աշխարհի գործող չեմպիոն, գրոսմայստեր Մագնուս Կարլսենին և աշխարհի գավաթակիր, գրոսմայստեր Լևոն Արոնյանին: Ողջունելով շախմատիստների այցը` Ամենայն Հայոց Հայրապետն ընդգծեց, որ աշխարհի գործող չեմպիոնի ժամանումը Հայաստան մեծ խանդավառություն պիտի
ՏՏ ոլորտը փոխադարձ օգնության է կանչում համալսարաններին
Մեր երկրում բարձր տեխնոլոգիաների զարգացման գործում բուհերն այսուհետ ունենալու են անմիջական մասնակցություն՝ համագործակցելով ոլորտի խոշոր ընկերությունների հետ:
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 23-ից 24-ը)
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 23-ից 24-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 20 դեպքից բացահայտվել է 19-ը, խարդախության 4 և խուլիգանության 2 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 7 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և գողության 2-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8
Հայաստանի և Հնդկաստանի միջև կստեղծվի հեռաբժշկության ցանց
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը և Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն այսօր ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև հեռաբժշկության ցանց ստեղծելու մասին» փոխըմբռնման հուշագիր: Հնդկաստանի աջակցությամբ Երևանի մեկ և մարզային 9 բժշկական կենտրոններին կհատկացվեն հեռաբժշկության ժամանակակից տեխնիկական սարքավորումներ: Դա հնարավորություն կստեղծի այդ հիվանդանոցների և Հնդկաստանի առաջատար բժշկական հաստատությունների
Հայաստանի և Արցախի վարչապետները քննարկել են հայկական երկու պետությունների համագործակցության խորացման ուղիները
«Գոյություն չունի մի խնդիր, որ ի զորու չլինենք լուծել մեր ապագա միասնական տեսլականի շրջանակում», – իր հերթին հավելել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը:
«Գիշերային ակումբի «տանիքը» պաշտպանության նախարարն է եղել», ասում է Ռուբեն Բալաբանյանը
Հիմնադիրներից Մուշեղ Օհանյանը ընդհանրապես երկու անգամ է ոտք դրել «ՍՏՇ-Պիրամիդա» ընկերություն, հիմնադիրներին չի էլ հետաքրքրել, թե ինչպես է աշխատեցվել ընկերությունը, ինչպես են հայթայթվել գումարները:
Կարինե Սարիբեկյան. «Մութ ու ցուրտ տարիներին երեխա չենք կորցրել» (Տեսանյութ)
1990-ականներից հետո մանկական մահացության դեպքերը նվազել են նաեւ ադրբեջանցիների` Հայաստանից արտագաղթելու հաշվին
Ոստիկանները թույլ չտվեցին ակտիվիստներին՝ պաստառ փակցնեն Աֆրիկյանների թիթեղյա պարսպին (Տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, չնայած մշակույթի նախարարության կողմից Աֆրիկյանների ակումբի շենքի ապամոնտաժման աշխատանքների ապօրինի ճանաչմանն, այսօր առավոտվանից շենքի քանդումը շարունակվում է: Շենքի շուրջ հավաքված ակտիվիստները ցանկանում էին շենքի թիթեղյա պարսպին պաստառ փակցնել՝ «Քարե դարի քար ոստիկան: Միացրեք ձեր գիտակցությունը: Դուք պատասխանատու եք ձեր քաղաքացիների համար» գրությամբ, սակայն ոստիկանները թույլ չտվեցին՝ պատճառաբանելով, թե մասնավոր շինություն է՝
Ժիրայր Սեֆիլյան. «Այս ռեժիմը մեզ չի կարող չկեղեքել»
«Հայտնի քառյակը հնգյակի չի ուզում վերածվել, բայց բոլոր նախադրյալները կան: Նորից մեկնելով արձակուրդ` փորձում են մեր ժողովրդին մոլորեցնել, ասելով, թե աշնանը պատրաստվենք փոփոխության, բայց այս նույն գործողությունը ամեն տարի տեղի է ունեցել»,- այսօր «Զարկերակ» ակումբում ասաց Նախախորհրդարանի քարտուղարության համակարգող, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը: Նա չցանկացավ մանրամասն գնահատական տալ քառյակի գործունեությանը կամ նրանց ներկայացրած 12 կետանոց պահանջներին,
Աշխատանք գտնում են, բայց միեւնույն է, որոշում են արտագաղթել (Տեսանյութ)
Գործատուն այնպիսի աշխատող է ուզում, որ ամեն գործ կարողանա անել
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենին
ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի և «Ակրոնիս» ընկերության հրավերով Հայաստանում գտնվող Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) վարկանիշային աղյուսակի թիվ 1 շախմատիստ, գրոսմայստեր, աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենին և աշխարհի գավաթակիր, շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի հաղթող, Հայաստանի ընտրանու կազմում աշխարհի թիմային առաջնության չեմպիոն, գրոսմայստեր Լևոն Արոնյանին։
Հայաստանի վարչապետն աշխատանքային այցով Արցախում է
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո ՀՀ վարչապետը ԼՂՀ վարչապետի և բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ օդանավակայանից ուղևորվել է Ստեփանակերտի հուշահամալիր: Հովիկ Աբրահամյանը հարգանքի տուրք է մատուցել Հայրենական մեծ պատերազմում և արցախյան ազատամարտում զոհված հերոսների անմար հիշատակին և ծաղկեպսակ դրել հուշարձանին: Հաջորդիվ նախատեսվում է ՀՀ
Իլհամ Ալիևն այսօր ելույթ կունենա ԵԽԽՎ-ում. պատվիրակները անխնա քննադատում են Ադրբեջանին
Հունիսի 23-ին մեկնարկած` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանը շարունակում է աշխատանքները: Այսօր քննարկվում են միգրանտների իրավունքների պաշտպանությանը, Եվրոպայի տարածքում նրանց խնդիրների լուծմանն ուղղված հարցեր: Երեկոյան Վեհաժողովը կքննարկի մամուլի միջոցով բռնության տարածմանը վերաբերող մարտահրավերները: Այսօր ժամը 14.00-ին նախատեսված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նստաշրջանի աշխատանքների առաջին օրվանից սկսած չեն
Հարվածներ. մեկին` գումարային, մյուսին` կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ
Օրերս ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ճակատի և դեմքի բազմաթիվ կապտուկներ, քթի, աջ ականջախեցու և աջ դաստակի քերծվածքներ, ալկոհոլային խմածություն» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 1985 թ. ծնված Դավիթ Մ.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տանը, գումարային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, նրան ծեծի է ենթարկել Զորակ գյուղի բնակիչ ոմն Դավո: Դավիթ Մ.-ին
Անդրիաս Ղուկասյան. Բաց նամակ ՀՀ ոստիկանության աշխատակիցների հայրերին, մայրերին, եղբայներին եւ քույրերին
Oրինական հավաքների անցկացմանը խոչընդոտելը հանդիսանում է քրեական հանցագործություն։ Այն պատժվում է տուգանքով, կալանքով կամ ազատազրկմամբ։ Երեկ ամբողջ հանրությունը ականատես եղավ, թե ինչպես ձեր որդիները կամ եղբայրները հանցագործություն կատարեցին խաղաղ քաղաքացիների նկատմամբ։ Ոստիկանությունը կազմակերպված օրինական ուժ է։ Երբ այդ ուժը կանգնում է հանցավոր ճանապարհին, այն դառնում է հանրության համար ավելի վտանգավոր, քան ցանկացած ահաբեկիչ։ Մենք բոլորս
Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր՝ բուժաշխատողներին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Բուժաշխատողի օրվա կապակցությամբ առողջապահության ոլորտում ներդրած ավանդի և բարեխիղճ աշխատանքի համար համակարգի մի շարք աշխատակիցների պարգևատրել է Երևանի քաղաքապետի պատվոգրերով և շնորհակալագրերով: Իսկ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը մանկական վիրաբուժության ծառայության բնականոն և անխափան աշխատանքներում ներդրած բացառիկ ավանդի համար պարգևատրվել է «Երևան քաղաքի պատվավոր բժիշկ» հուշամեդալով։ Շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ


















































