Օրվա լրահոսը
Հայաստանի երեսին դուռը դեռ փակ է. «Ժամանակ»
Հայաստանն այսօր չի մասնակցի Մինսկում կայանալիք Մաքսային միության գագաթնաժողովին: Այդ մասին հայտնի է դարձել երեկ: Մինչև այդ ոչ միայն տեղեկություններ էին հրապարակվում Հայաստանի մասնակցության մասին, այլ նաև հայտարարություններ էին եղել, որ Հայաստանը կստորագրի Մաքսային միությանն անդամակցելու պայմանագիրը: Սակայն հետո էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը հայտարարեց, որ ինքն է այդ թյուրիմացության պատճառը և հերքեց, որ նման բան
ԱՍԵԿՈՍԵ
Կյանքը մեր ամենավտանգավոր ուղեկիցն է, որովհետեւ նա բոլորիս ուղեկցում է դեպի մահ: ՊԱՈՒԼՈ ԿՈԵԼՅՈ
Սուքիաս Ավետիսյան. «Կներեք, իսկ ո՞ւմ էր թվում, որ շատ մեծ փոփոխություններ պիտի լինեն». «Հրապարակ»
Դուք մտածում էիք, որ օպոզիցիա՞ն պիտի գար իշխանության, էն գլխից հրաժարվել էր կառավարությունում աշխատելու, կոալիցիա կազմելու:
Ռուսաստանի պաշտպանության նախարարը հավաստիացրել է Պենտագոնի ղեկավարին, որ Ռուսաստանը չի ներխուժի Ուկրաինա. amerikayidzayn.com
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության՝ Պենտագոնի հաղորդագրության համաձայն, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հավաստիացրել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Չաք Հեյգլին, որ Ռուսաստանի զինված ուժերը չեն ներխուժի Ուկրաինա: Ռուսաստանի և Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարների միջև երկուշաբթի օրն անցկացված հեռախոսազրույցի ընթացքում Պենտագոնի ղեկավարը պահանջել է Ռուսաստանից պարզաբանել վերջինիս մտադրությունները: Պենտագոնի խոսնակի համաձայն, Ռուսաստանի պաշտպանության նախարար Շոյգույի հետ հեռախոսազրույցում
«Դեմ առ դեմ». Կարինե Աճեմյան եւ Լյուդմիլա Սարգսյան
Ապրիլի 29-ին ժամը 17.00-ին «Առավոտի» կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի եւ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի բանավեճը: Թեման՝ որքանով են հասարակական վստահություն վայելում ԱԺ նոր նախագահը եւ որոշ նախարարներ: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում
18 դիմորդի տրամադրել է նոտարների որակավորման վկայական
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանն այսօր նոտարների որակավորման ստուգման երեք փուլերը հաղաթահարած 18 դիմորդի տրամադրել է նոտարների որակավորման վկայական: Թեստավորման, խնդիրների ու հարցազրույցի փուլերը հաղթահարած մասնակիցներն են՝ Աբրահամյան Աննա, Ամիրխանյան Անուշ, Անանյան Գուրգեն, Ասրյան Արտաշես, Բզնունի Գագիկ, Հայրապետյան Ատոմ, Հովհաննիսյան Լիանա, Հովհաննիսյան Վահե, Պողոսյան Նարեկ, Ղուկասյան Տաթև, Մատինյան Աստղիկ, Մարտիրոսյան Թագուհի, Մեսրոպյան Գայանե,
Գյուլ. Ես աջակցում եմ Էրդողանի՝ հայերին հղած ուղերձին. «Ազատություն» ռ/կ
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը իր միանշանակ աջակցությունն է հայտնել վարչապետ Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձի դրույթներին: Այս մասին Թուրքիայի Հանրապետության ղեկավարը հայտարարել է այսօր Անկարայում` Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկի հետ համատեղ ասուլիսի ընթացքում: Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում
Մանվել Բադեյանի հայտնած կարծիքում բացակայում են դիտավորությունը և կանխամտածված գործողությունը. «Փաստինֆո»
Ինչպես «Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր` Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովն ապրիլի 17-ի որոշմամբ կարճել է «Սինջար եզդիների ազգային միավորում» և «Եզդիների ազգային կոմիտե» հասարակական կազմակերպությունների` ընդդեմ Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Մանվել Բադեյանի դիմումի քննությունը: Ինչպես, մասնավորապես, նշված է որոշման մեջ, հանձնաժողովը, հարգելով եզդիների և ՀՀ ազգային փոքրամասնություններին պատկանող այլ անձանց էթնիկական, մշակութային, լեզվական և կրոնական
Ազատ Արշակյանը՝ Բագրատյանի թեկնածության մասին. «Իրենց գործընկերոջը չաջակցե՞ն»
Վաղը ԱԺ նախագահի ընտրություններ են լինելու: Բացի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի առաջադրումից, ինքնառաջադրվեց նաեւ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Թե ինչ էր նշանակում պարոն Բագրատյանի այդ քայլը՝ իմանալով, որ ընդդիմադիր ուժերը որոշել են բոյկոտել ԱԺ նախագահի ընտրությունը՝ Aravot.am-ի հետ զրույցում ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն այսպես մեկնաբանեց. «Հրանտ Բագրատյանը, ճիշտ է, ՀԱԿ խմբակցության անդամ
«Հաղթանակ» զբոսայգին`«ուտուշ-խմուշի» այգի. (Ֆոտոշարք)
«Հաղթանակ» զբոսայգուց մոտ ապագայում բան չի մնա. երբեմնի ծառաշատ ու երեւանցիների հանգստի ու զբոսանքի սիրելի տարածքից` նախկինում մոտ 120 հեկտարից այժմ ընդամենը 25 հեկտարն է մնացել: Տարիներ առաջ կառավարության տարբեր որոշումներով այգու տարածքից «յուղոտ կտորներ» օտարվել են եւ տրվել տարբեր գործարարների` հյուրանոցներ, սեփական տներ ու զվարճանքի օբյեկտներ կառուցելու համար: Օրերս էլ երգիչ Արթուր Իսպիրյանն ահազանգել
«ՀՔԾ-ն ու ոստիկանությունը իմ դեմ քաղաքական պատվեր են կատարել». Արգիշտի Կիվիրյան
Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի գործով երեք վկայից երկուսը Արաբկիր Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների դատարան այսօր չներկայացան: Ոստիկաններից մեկի ծանուցումը հետ էր եկել, իսկ մյուսը խոստացել, բայց այդպես էլ չէր ներկայացել: Դատարան ներկայացած վկաներից՝ Վարազդատ Ալեքսանյանի դատաքննական ու նախաքննական ցուցմունքները,ըստ պարոն Կիվիրյանի, հակասական են եղել «Ակնհայտ է, որ ոստիկանության դասը լավ չէր սովորել»: Պարոն
Ո՞ւմ պետք է քննադատեր Քոչարյանը, եթե ոչ Սերժ Սարգսյանին
Քոչարյանը ցանկանում է երաշխիքներ ունենալ, որ իր հարստությունը վտանգի տակ չի հայտնվի
Թիրախավորված հասցեատերը առավելաբար միջազգային ընտանիքն է
Թուրքիայի վարչապետի կատարած հայտարարությունը ակնկալելիորեն միջազգային արձագանքներ պիտի առաջացներ: Այնտեղ որոշ նորությունների ընդունումը չմերժելով հանդերձ, հայկական կողմը գրեթե միանշանակ այն նկատեց ժխտողական պաշտոնական քաղաքականության նորովի դրսևորում, ապրիլյան օրերին իբրև ժամանակահատված ընտրված լինելը, բառախաղերով մարտավարական քայլ նկատվելը և ոչ շատ ուշ, որոշ հստակեցումներ կատարելով արձանագրված ետ քայլը: Էրդողանի հայտարարությունը լրիվ տեղավորելով Անկարայի պետական քաղաքականության ծիրում և
Կառավարությունը կսուբսիդավորի ցրտահարությունից տուժած գյուղացիներին տրվող նոր վարկերը. փոխվարչապետ
Կառավարությունը 50 տոկոսի չափով կփոխհատուցի մարտի վերջին ցրտահարության արդյունքում տուժած գյուղացիական տնտեսությունների ոռոգման ջրի, իսկ 100 տոկոսի չափով` հողի հարկի հետ կապված ծախսերը: ՀՀ Նախագահի հանձնարարականի համաձայն՝ Կառավարությունը ծավալուն աշխատանք է կատարել և գույքագրել բնության տարերքի առաջացրած խնդիրներն ու պատճառած վնասները, ինչպես նաև իրականացրել է մի շարք միջոցառումներ՝ առաջնահերթ կարգով խնդիրը կարգավորելու և հասցված վնասները
Ծանրորդ Մարզպետ Մինասյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը
Լեհաստանի Չեխանով քաղաքում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանի տղաների հավաքականը մեկնարկեց հաղթանակով: Այսօր մեր երկրից առաջինը մրցահարթակ մտան 50 կգ քաշայիններ Մարզպետ Մինասյանն ու Համլետ Մնացականյանը: Մարզպետը պատրաստվածության աստիճանով մրցակցությունից դուրս էր, ինչն էլ ապացուցեց իր բոլոր մոտեցումներով: Պոկումում բարձրացնելով 85 եւ 90 կիլոգրամները նա այլեւս անհասանելի դարձավ ու երրորդ մոտեցման համար պատվիրեց այդ
Կառավարությունը միլիարդներ ունենալով` պետական պարտք է, որ կուտակում է. (Տեսանյութ)
«Վերջին մի քանի տարիներին պետական պարտքը կտրուկ ավելանում է, ինչը պայմանավորված է նաեւ դրամի արժեզրկմամբ»,-այսօր «Անի Պլազա»հյուրանոցում «Պետական պարտքի կառավարումը Հայաստանում: Քաղաքական որոշումները եւ դրանց հետեւանքները» թեմայով քննարկման ժամանակ ասաց անկախ հետազոտող, Թուլեյնի համալսարանի բիզնես-կառավարման մասնագետ Արտակ Քյուրումյանը: 2013թ. հոկտեմբերից մինչեւ 2014թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում Արտակ Քյուրումյանն ուսումնասիրել է ՀՀ պետական պարտքի կառավարման, պետական
Ազատ Արշակյան. «Գալուստ Սահակյանը լավ քաղաքական կենսագրություն ունի»
Այսօր Aravot.am-ը Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ կտա ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի առաջադրումը ԱԺ նախագահի պաշտոնում, ինքանո՞վ է նա հարմար՝ այդ պաշտոնում: Ազատ Արշակյանը պատասխանեց. «Գալուստ Սահակյանը լավ քաղաքական կենսագրություն ունի, վաղուց քաղաքականության մեջ է: Իմ կարծիքով, շատ փորձառու է: Այս պահին ԱԺ-ում մեծամասնություն կազմող քաղաքական ուժի ներկայացուցիչ է, կարծում եմ,
«Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակն ուղղակիորեն ազդում է ցեղասպանության հարցի լուծման վրա»
Թռիչք» կրթամշակութային և խորհրդատվական ՀԿ-ն երիտասարդների եւ ԶԼՄ-ների մասնակցությամբ Վանաձորում կլոր սեղան քննարկում էր կազմակերպել:
Հայաստանը չի մասնակցելու ապրիլի 29-ին Մինսկում կայանալիք ՄՄ գագաթնաժողովին. «Ազատություն»
Հայկական կողմն իրականացնում և իրականացնելու է իր բոլոր քայլերը համաձայն Հայաստանի և Մաքսային միության միջև համաձայնեցված Ճանապարհային քարտեզի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով Հայաստանի չմասնակցելը Մինսկում կայանալիք նիստին: «Հետայսու էլ մենք մտադիր ենք շարունակել աշխատանքն այդ ուղղությամբ», – նշել է Բալայանը: Ապրիլի 29-ին Մինսկում կայանալու է
Սերժ Սարգսյանը Ավշարում զրուցել է ցրտահարությունից տուժած գյուղացիների հետ
Ավշարցիները ոգևորված են Նախագահ Սերժ Սարգսյանի անակնկալ այցից և ուրախ են, որ պետությունը իրենց միայնակ չի թողնում բնության արհավիրքի հետևանքները հաղթահարելու գործում: Այսօր «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության Արարատի ոսկու կորզման գործարան այցելելու ճանապարհին Նախագահ Սերժ Սարգսյանը մարզի Ավշար համայնքում հանդիպել է համայնքի այն գյուղացիական տնտեսությունների սեփականատերերի հետ, ում այգեգործական տարածքներն այս տարվա մարտի 30-ից ապրիլի 1-ն ընկած
Աշոտ Մելիքյանը՝ տրանսպորտի նախարարությանը դատի տալու մասին. «Ուզում ենք, որ փոխեն գործելաոճը»
Օրերս Վարչական դատարանը բավարարեց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի հայցը եւ ոչ իրավաչափ ճանաչեց տրանսպորտի եւ կապի նախարարության գործողությունները: Կոմիտեն նախարար Գագիկ Բեգլարյանից տեղեկատվություն էր պահանջել ռադիոհեռուստատեսային հեռարձակման թվային համակարգին անցնելու կառավարության ծրագրի մասին, իսկ նախարարությունը անտեսել էր հարցումը: «Փաստինֆոյի» տեղեկացմամբ՝ տրանսպորտի եւ կապի նախարարությունը պատրաստվում է բողոքարկել վարչական դատարանի վճիռը՝ հօգուտ կոմիտեի եւ դիմել Վերաքննիչ դատարան:
ՀՀ վարչապետն ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարարին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին: ՀՀ վարչապետն ու ՌԴ տրանսպորտի նախարարը ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներն են: Ողջունելով հյուրերին՝ վարչապետ Աբրահամյանը հավաստիացրել է, որ պատրաստակամ է շարունակելու գործակցությունը երկկողմ հարաբերություններին վերաբերող բոլոր հարցերում: «Տեղյակ եմ, որ Միջկառավարական հանձնաժողովի աշխատանքում լուրջ ներուժ է ձևավորվել,
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Բարսելոնայում
Իսպանիայում Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը եզրափակվեց Բարսելոնայում ապրիլի 26-ին: Այդ օրը երեկոյան Մար դե Դեու դե Լոս Անխելես եկեղեցում հավաքված հայության, Կատալունիա նահանգի իշխանությունները ներկայացնող պաշտոնական անձանց, հասարակական գործիչների, հոգևորականների առջև Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված սուրբ պատարագ և հոգեհանգստի արարողություն կատարեց Իսպանիայում և Պորտուգալիայում Հայրապետական պատվիրակի փոխանորդ տեր Սասուն վարդապետ Զմրուխտյանը:
Սերժ Սարգսյանն այցելել է Արարատի ոսկու կորզման արդիականացված գործարան
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ: Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության Արարատի ոսկու կորզման գործարանի տարածքում «Ալբիոն» նոր տեխնոլոգիական արտադրամասի շահագործման հանձնման արարողությանը, որի հիմնարկեքին Սերժ Սարգսյանը մասնակցել է դեռևս 2011թ. հուլիսին: Արտադրամասը իրականություն է դարձել «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության Արարատի ոսկու կորզման գործարանի արդիականացման ծրագրի շրջանակներում: Հանրապետության Նախագահը, ընկերության ղեկավարության
Ձկնաբուծության պատճառով կտուժի Սեւանն ու գյուղատնտեսությունը
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը այսօր ընդդիմությանը, որը միահամուռ ուժերով քննադատում էր կառավարության կողմից Ազգային ժողով ներկայացրած օրինագիծը, որով պիտի 2014-19թթ.-ին Սեւանա լճից ջրառը 170 մլն խորանարդ մետրի փոխարեն դառնա 240 մլն խորանարդ մետր, մեղադրեց ամեն գնով ամեն ինչ սեւացնելու մեջ: Նկատենք, որ մինչ այդ ՀԱԿ խմբակցությունից Լյուդմիլա Սահակյանը մեղադրում էր իշխանություններին՝ Հայաստանի ջուրը
Ընդդիմությունը «քրտնացրեց» իշխանությանը
«Էլի քեզ լավ քրտնացրեցինք»,- ԱԺ արտահերթ նիստի ավարտից հետո ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանին ծիծաղելով դիմեց ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը: Բանն այն է, որ հաշվիչ հանձնաժողովի կազմի փոփոխությանը վերաբերվող հարցի զեկուցողը Սուքիաս Ավետիսյանն էր, ում ընդդիմադիրները բավական սուր հարցադրումներով հարցախեղդ արեցին: «Չէ լավ էր, տակից դուրս եկա»,- ՀՅԴ-ական պատգամավորին պատասխանեց Սուքիաս Ավետիսյանն ու սեղմեց նրա պարզած ձեռքը:
Խորհրդարանի «իրավական կազուսը» հանգուցալուծվեց`հօգուտ ՀՀԿ-ի
ԱԺ պատգամավորների 1\3-ի նախաձեռնությամբ այսօր երեկոյան հրավիրվել էր խորհրդարանի արտահերթ նիստ`հաշվիչ հանձնաժողովի ձեւավորման հարցով: Հիշեցնենք, որ անցյալ տարեվերջին, «գազի հարցով» քվեարկությունից հետո, ընդդիմադիր խմբակցությունները հայտարարեցին հանձնաժողովի աշխատանքները բոյկոտելու իրենց քաղաքական որոշման մասին: Այսօր, ՕԵԿ-ն էլ համալրեց ընդդիմության շարքերը`բոյկոտելով հաշվիչ հանձնաժողովի աշխատանքը: Այսպիսով, խորհրդարանական աշխատանքներում իրավական կազուս առաջացավ, քանի որ վաղն առավոտյան ԱԺ նախագահի ընտրություններ են
Վաղ է ցնծալ Գերմանիայի դեսպանի հայտարարությամբ և խոսել Թուրքիայի սահմանին ռեստորան կառուցելու մասին
«Հետո՞ ինչ, դեսպանն ասել է, հիմա ես էլ եմ ասում, թե հնարավոր է ՀՀ-ն ստորագրի Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը, բայց նման բան չի լինի»,- Aravot.am-ի հարցին՝ արդյոք տեղի՞ն է ՀՀ իշխանական դատի որոշ հատվածների ցնծությունը ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի այն հայտարարության առնչությամբ, թե Հայաստանը դեռևս կարող է ԵՄ-ի հետ ստորագրել ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը, այսպես պատասխանեց
Հայտարարվել են կարգապահական տույժեր դպրոցի տնօրենների նկատմամբ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ 28.04.2014 թ. հ. 113-Ա և հ. 114-Ա կարգադրություններով մայրաքաղաքի Ստ. Շահումյանի հ. 1 հիմնական դպրոցի տնօրեն Կարինե Սաքանյանին և Ա. Խանջյանի անվան հ. 53 հիմնական դպրոցի տնօրեն Մարիամ Սարգսյանին աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար հայտարարվել է նկատողություն։ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն


















































