Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը Հարավային Կովկասի քաղաքական գործիչների ֆորումում

Ապրիլ 29,2014 10:51

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամները ապրիլի 26-27-ը Վրաստանի Քութաիսի քաղաքում՝ վրացական խորհրդարանում, երկրորդ անգամ մասնակցեցին Հարավային կովկասի երիտասարդ քաղաքական գործիչների ֆորումին։ Այն կազմակերպել էր Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդերլանդների ինստիտուտը։ Համաժողովին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի քաղաքական կուսակցությունների ակտիվ երիտասարդները:

Երկօրյա համաժողովը բաղկացած էր երկու լիագումար նիստից և վեց աշխատանքային խմբերից, որոնց պետք է մասնակցեին քառասունհինգ երիտասարդ քաղաքական գործիչներ Հարավային Կովկասի երեք երկրների խորհրդարանական կուսակցություններից:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները ելույթ ունեցան << Երիտասարդների դերը քաղաքականության մեջ>> և <<Կրթություն և նորարարություն>> թեմաներով: Նրանք ներկայացրեցին այն ձեռքբերումները, որ ունի Հայաստանի Հանրապետությունը կրթական բարեփոխումների, նոր մշակույթի, նոր տեխնոլոգիաների ներդրման, նորարարության բնագավառներում: Մասնավորապես անդրադարձ կատարվեց ՀՀ կառավարության գերակա ուղղություններից մեկին` կրթությանը: Նշվեց, որ ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարային պահանջները, մտավոր ներուժի պահպանման և առավել արդյունավետ զարգացման խնդիրները խիստ անհրաժեշտ են դարձրել հանրապետության կրթական համակարգերի բազմակողմանի բարեփոխումների իրականացումը, որը կապահովի համակարգի համապատասխանությունը շուկայական տնտեսության պահանջներին և կնպաստի, որ պատրաստվող մասնագետների գիտելիքների մակարդակն ու որակավորման աստիճանները համապատասխանեն համաշխարհային չափանիշներին:

Քննարկման թեմաներից էին նաև քաղաքական համակարգերը Հարավային Կովկասում, տնտեսության և բիզնեսի զարգացումը, Հարավային Կովկասի երկրների արտաքին քաղաքական առաջնայնությունները, մարդու իրավունքները և այլն:

Փակման խոսքի պատիվը տրված էր ՀՀԿ ԵԿ պատվիրակ Հայկ Մամիջանյանին, ով իր ելույթում անդրադարձավ որոշումների կայացման գործընթացներին երիտասարդության մասնակցության հարցին: Նա մանրամասն ներկայացրեց, թե ինչ ներդրում կարող են երիտասարդներն ունենալ քաղաքականության մեջ և ինչպես նրանք կարող են ավելի մեծ մասնակցություն ունենալ քաղաքական գործընթացներին:

Մասնակիցներին հատկապես զարմացրեց այն փաստը, որ ՀՀ երիտասարդ քաղաքական գործիչները այդքան մեծ ներգրավվածություն ունեն ՀՀ քաղաքական համակարգում և որոշումների կայացման գործընթացներում:
Համաժողովի փակման ամփոփիչ ելույթներում կազմակերպիչները հատուկ նշեցին ՀՀԿ պատվիրակի ներդրումը ծրագրի նախապատրաստական հանդիպմանը:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930