Օրվա լրահոսը
Մարդիկ հասկացան, որ պետք չէ օրինապահ լինել. «Ժողովուրդ»
Ի վերջո շահեցին նրանք, ովքեր օրենքը խախտելով՝ սովորական համարանիշերով էին իրենց մեքենաները վարել:
ՀՀԿ-ականները դատապարտում են էներգիայի թանկացումը. «Հրապարակ»
ՀՀԿ-ական գործարար Ալիկ Պետրոսյանը դատապարտեց սակագնի թանկացումը. «Ես ընդհանրապես այն կարծիքին եմ, որ այսօր ՀՀ– ում ամեն ինչ պետք է արվի, որ գոնե էներգիայի գինը չթանկանա, հիմա թե դա կլինի քաղաքացու, թե պետության հաշվին, ես դեմ եմ թանկացմանը»։ ՀՀԿ-ական գործարարը զարմանք հայտնեց, որ պիտի մասնավոր ընկերության ֆինանսական խնդիրները կարգավորվի քաղաքացու գրպանի հաշվին. «Ոչ թե պիտի
Գառնի ու Զվարթնոց սրբավայրերում կատարվածը դաս է եղել Պողոսյանի համար, նա նոր առաջարկով դիմելու է նախարարին. Panorama.am
Հայաստանի պատմամշակութային արժեք ներկայացնող վայրերը վարձակալության տվող Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունում խրատվել են և որոշել են փոփոխություն կատարել վարձակալության համար անհրաժեշտ պայմանագրերում: Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության տնօրեն Վլադիմիր Պողոսյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ շուտով մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին կներկայացնի ծրագիր` առաջարկելով վարձակալության պայմանագրի կետերի թվից հանել խնջույքների,
Ոստիկանության հաղորդագրությունը Աշոտ Սուքիասյանի մասին
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները հունիսի 19-ին, ժամը 14.00-ին, Վրաստանի Թբիլիսի քաղաքից ՀՀ են տեղափոխել 1958 թ. ծնված Աշոտ Ս.-ին, որը 2013 թ. հունիսի 18-ից ոստիկանության ՔՀԳ վարչության կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի /hանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)/, 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի /խարդախություն/
Ադրբեջանական զինուժը գնդակոծել է Այգեպարը եւ Մովսեսը
Գյուղապետն ասաց, որ գյուղում հանգիստ է, խուճապային տրամադրություններ չկան:
Օֆշորային սկանդալում ներգրավված Աշոտ Սուքիասյանը Հայաստան տեղափոխվելուն պես կալանավորվել է. NEWS.am
Օֆշորային սկանդալում ներգրավված, գործարար Աշոտ Սուքիասյանին հունիսի 19-ին կալանավորել են: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանից, դատական նիստը կայացել է ժամը 16:30-ին: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը խափանման միջոց է ընտրել կալանքը: Աշոտ Սուքիասյանը տեղափոխվել է Երեւանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Նշենք, որ Վրաստանի արդարադատության նախարարը հունիսի 4-ին ստորագրել է օֆշորային սկանդալում ներգրավված, գործարար
Հերթը հասավ վարտիքներին
Սովորաբար, հանդիպումից հետո ֆուտբոլիստները մարզաշապիկներն են փոխանակում: Բայց աշխարհի առաջնությունում Խորվաթիա-Կամերուն խաղի ավարտին, որում խորվաթները չորս անպատասխան գնդակ անցկացրին մրցակցի դարպասը, «Սեւիլիայում» նախկին թիմակիցներ Իվան Ռակիտիչն ու Ստեֆան Մ’ Բիան ստիպված վարտիքները փոխանակեցին, քանի որ մարզաշապիկներն արդեն ուրիշներին էին բաժին հասել: Հնարավոր է, որ այդ խաղում հին ընկերները վերջին անգամ էին հանդիպում խաղադաշտում: Տեսանյութը` այստեղ
Ռուսները ոչ թե զեղչ են արել, այլ ուղղակի այդ ընթացքում միջազգային շուկայում գների չնչին փոփոխություն է տեղի ունեցել. «Հայկական ժամանակ»
Եվ ուրեմն, այստեղ օգուտ չենք ստացել, մանավանդ, որ բենզինն ու դիզվառելիքն էլ Հայաստանում չեն էժանացել։
Ավազակային ճոխություն
Երբ մարդ շատ փող ունի, բայց չունի մշակութային ճիշտ կողմնորոշիչներ, իսկ մյուս կողմից` նաեւ ցանկանում է, որ բոլորն իմանան իր հարստության մասին, ինչպե՞ս է նա սովորաբար վարվում: Նա ընտրում է փող ծախսելու «էքստրեմալ» ձեւը: «Էքստրեմալ» ոչ թե սովորական իմաստով` նա չի թռնում պարապլանով եւ չի բարձրանում Արագածի գագաթը: «Էքստրիմը» տվյալ դեպքում այն ծայրահեղությունն է, որը,
Մոնթե Մելքոնյանի կինը՝ ամուսնու անվան դպրոցում Սամվել Ալեքսանյանի անվամբ դասարանի մասին. «Ժամանակ»
«Ժամանակ» -ի զրուցակիցն է Մոնթե Մելքոնյանի կինը՝ Սեդա Մելքոնյանը -Սեդա, տեղյակ եք արդյո՞ք, որ ԱԺ պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանի անվան դասարան է բացվել Մոնթե Մելքոյանի անվան դպրոցում: -Այո, տեղյակ եմ: Դեռ 2007-ին, երբ Մոնթեի 50-ամյակին այդ դպրոցը որոշեցին անվանակոչել Մոնթեի անունով, ես դեմ էի, քանի որ Մոնթեի անունով այլ դպրոցներ կային, և, վերջիվերջո, կարՀՀ ՊՆ
Միայն երկար քաշքշուկից հետո է դատապարտյալի նկատմամբ կիրառվել համաներումը
Շուրջ 5 տարի ազատազրկման դատապարտված քաղաքացու նկատմամբ անարդարացիորեն չէր կիրառվում Ազգային ժողովի 2013 թվականի ‹‹Համաներում հայտարարելու մասին›› որոշումը: Չստանալով հստակ պատասխան, թե ինչու իր որդու վրա չի տարածվում համաներում՝ դատապարտյալի մայրը դիմել է Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին: Օմբուդսմենը պարզել է, որ hամաներման հայտարարման օրվանից քրեակատարողական հիմնարկն, ըստ պահանջվող ընթացակարգի, հարցում է կատարել Դատական դեպարտամենտ՝ պարզելու, թե արդյոք դատապարտյալի նկատմամբ երբևէ ներկայացվել է քաղաքացիական հայց, թե՝
Նորայր Ադալյան. «Ասացի՝ պարոն Քոչարյան, գնահատական տվեք անցյալ իշխանություններին». «Հրապարակ»
Ես մինչեւ հիմա՝ այս 70-80-100 տարիների ընթացքում, որեւէ իշխանավորից չեմ լսել ապաշխարանքի որեւէ բառ, իրենց սխալները չեն ընդունում, եւ քանի որ սխալները չեն ընդունում, սխալները շարունակվում են եւ բազմապատկվում:
Հայտարարություն. «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կազմակերպված միջոցառումների վերաբերյալ
Հաշվի առնելով, որ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կազմակերպված միջոցառումների ընթացքում պատշաճ չեն վերահսկվել պայմանագրերում կնքված կետերը՝ ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի հրամանով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վ. Պողոսյանին հայտարարվել է խիստ նկատողություն: «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի մասնաճյուղի վարիչ Վ. Գրիգորյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: ՀՀ մշակույթի նախարարություն
ՍՈՎՈՐԱԿԱՆ ԺԱՆԳՈՏ ԵՐԿԱԹ
Մի քաղցած մարդ հրուշակեղենի կրպակից կարկանդակ է առնում եւ երբ սկսում է ուտել, կարկանդակի միջից ինչ-որ երկաթի կտոր է դուրս գալիս: – Էս ի՞նչ ա,- երկաթի կտորը վաճառողուհուն ցույց տալով՝ հարցնում է գնորդը: – Ի՞նչ ա,- հարցնում է վաճառողուհին: – Սովորական ժանգոտ էրկաթ ա, քո տված պեռաշկու մեջից դուս էկավ,- պատասխանում է գնորդը: – Այ
Հրդեհ Ֆուչիկի փողոցում
Հունիսի 20-ին, ժամը 08.12-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ֆուչիկի փողոցի թիվ 25 հասցեում գտնվող մթերային խանութում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.23-ին, մարվել` 08.36-ին: Այրվել են օդորակիչ և դարակներ (մոտ 10 քմ): ՀՀ ԱԻՆ
Հերթական արագաչափ սարքերը` հունիսի 30-ից
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2014 թ. հունիսի 30-ից գործարկվելու են հետևյալ վայրերում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը՝ 1. Երևան քաղաքի Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող նոր ճանապարհ՝ 2 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ
WWF-ը նշեց Հայաստանում գործունության տասնամյակը և բնության պահպանության ձեռքբերումները
Ս.թ. հունիսի 19-ին Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) տոնեց Հայաստանում գործունեության տասնամյակը: Երևանի բուսաբանական այգում կազմակերպված միջոցառմանը ներկա պաշտոնական հյուրերին, դիվանագիտական պատվիրակությունների ներկայացուցիչներին, միջազգային և հասարակական կազմակերպություններին և բնասերներին WWF-Հայաստանը ներկայացրեց Հայաստանի բնաշխարհի պահպանությանը միտված իր տասնամյա ուղին: Ներկայացվեցին Հայաստանում կատարված աշխատանքները և ձեռքբերումները, ինչպես նաև քննարկվեցին հետագա ծրագրերը: Միջոցառման հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալու WWF-Հայաստանի կողմից
Զերծ մնացեք լեզվական կայսերապաշտությունից. դիմում Հայաստանում օտարալեզու դպրոցներ հիմնող կառավարություններին եւ կազմակերպություններին
Զերծ մնացեք լեզվական կայսերապաշտությունից. դիմում Հայաստանում օտարալեզու դպրոցներ հիմնող կառավարություններին եւ կազմակերպություններին: Անցած շաբաթ երկու պատասխանատու արտասահմանյան գործիչներ թույլ են տվել հօգուտ օտարալեզու դպրոցների ՀՀ-ում ընդլայնմանն ուղղված արտահայտություններ: Առաջինը «Ռոսիա սեգոդնյա» գործակալության տնօրեն Կիսելյովը ՀՀ ԱԺ-ում արված հայտարարությունն է, որ ռուսական դպրոցների սակավությունը խոչընդոտ է Ռուսաստանի համար կատարելու Հայաստանը պաշտպանելու իր դաշնակցային պարտականությունը: Երկրորդը՝ ՀՀ-ում
Բրազիլիայի ճանապարհին մեքսիկացի ֆուտբոլասերը նավից ընկել է օվկիանոս
Բրազիլիայի ռազմա-ծովային ուժերը որոնում են նրան:
Բերքաբերի գյուղապետ. «Որ պատերազմ սկսվի, ո՞ւմ հետ ենք պատերազմելու՝ Ադրբեջանի՞, թե՞ Լուսաձորի»
Բերքաբերը խմելու եւ ոռոգման ջուր չունի
Ինչո՞ւ էր իվուարցի Սերեյ Դյեն լալիս իր երկրի օրհներգի ժամանակ
Պարզվում է, որ ֆուտբոլիստի հայրը մահացել է, իսկ նա պետք է ֆուտբոլի աշխարհի առաջնության հերթական տուրում մասնակցեր Կոլումբիայի հետ կարեւոր խաղին: Դաժան են սպորտի կանոնները: Կոլումբիան այդ խաղում դժվարին պայքարում նվազագույն 2:1 հաշվով հաղթանակ տարավ եւ ոչ միայն 6 միավորով միանձնյա գլխավորեց «C» խմբի մրցաշարային աղյուսակը, այլեւ պայքարը 1/8 եզրափակչում շարունակելու իրավունք նվաճեց: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Օֆշորային սկանդալի «հերոս» Աշոտ Սուքիասյանը Հայաստանում է. «Առաջին լրատվական»
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ այսօր էքստրադիցիայի արդյունքում Հայաստան է տեղափոխվել օֆշորային սկանդալի «հերոս» Աշոտ Սուքիասյանը: Հիշեցնենք, որ ՀՀ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող Ա.Սուքիասյանը Վրաստանի իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել և ձերբակալվել էր 2014թ-ի հունվարի 31-ին: Մանրամասները կարող եք կարդալ` 1in.am-իկայքում
«Գառնու տաճարի մուտքը ժամը 5-ից փակել են». Գյուղապետը՝ խնջույքի մասին
Գառնու գյուղապետ Աշոտ Վարդանյանը պատմում է, որ նախօրեին Գառնու հեթանոսական տաճարում անցկացվող խնջույքը տեւել է մինչեւ ուշ գիշեր: «Թե ինչ միջոցառում էր տեղյակ էլ չեմ եղել, միայն գիտեմ՝ ժամը հինգից հետո կողմնակի անձանց մուտքը արգելվել էր, ես ներս էլ չեմ մտել, չգիտեմ՝ ինչ է կատարվել: Մոտակայքում եմ ապրում, գիշերը երաժշտության ձայնն էր գալիս: Այդքան բան
Այս գեղեցկուհու համար արժե երկրպագել Մեքսիկայի հավաքականին
Այսպիսի կարծիք են հայտնում Բրազիլիայում ֆուտբոլի աշխարհի առաջնությունը լուսաբանող լրատվամիջոցները:
«Բավականաչափ թույլ դիմորդներ են «ներխուժում» բուհեր». ռեկտոր
«Այսօր բուհերի համար ամենաառաջնային խնդիրը ուսանող ունենալն է և որակի ապահովումը: Պիտի որակյալ մասնագետներ տաս, որպեսզի նրանք կարողանան իրենց տեղը գտնել կյանքում և իրենց աշխատանքն ունենալ, որովհետև այսօր գործատուն միայն որակյալ մասնագետ է պահանջում, և եթե մենք չթողարկենք որակյալ մասնագետներ, ապա ո՞ւմ է պետք իր մասնագիտությանը չտիրապետող «մասնագետը»,- ասում է Խ. Աբովյանի անվ. մանկավարժական համալսարանի
Աֆրիկյանների շենքի մասին. «Չեն քանդելու ու վերջ»
«Չեն քանդելու ու վերջ: Երաշխիքը ես եմ»,-Aravot.am-ի հարցին՝ ՀՀ իշխանություններն ի՞նչ ցույց կտան, եթե ապամոնտաժեն Աֆրիկյանների ակումբի շենքը, այսպիսի կարծիք հայտնեց քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը (Նավակ ճոճող): Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնությունը կազմակերպել էր պահանջի երթը դեպի կառավարության շենք: Ակտիվիստները Հովիկ Աբրահամյանին տասը րոպե ժամանակ էին տվել իջնել ու պատասխանել հունիսի
Ո՞ւր ցնդավ Գյումրին տեխնոպարկի վերածելու Տիգրան Սարգսյանի գովերգած ծրագիրը
Այսօր Գյումրի էին ժամանել համաշխարհային բանկի ներկայացուցիչները, որպեսզի իրենց աչքով տեսնեին ու համոզվեին, թե բանկի հատկացրած 4 միլիոն դոլարը ճիշտ նպատակին ծառայե՞լ է. ավարտվե՞լ է արդյոք Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի շենքի վերանորոգումը: Հիշեցնենք, որ Գորկու այգու դիմաց գտնվող, «Կումայրի» արգելոց թանգարանի մաս կազմող Գյումրու մանկավարժական ինստիտուտի պատմամշակութային արժեք ներկայացնող հին շենքը հատկացվեց Տիգրան Սարգսյանի գովերգած տեխնոպարկին,
Վաշխառությա՞ն պատճառով է զրկվել բնակարանից
Գայանե Թումասյանի խոսքերով՝ իր ամուսինը երկար ժամանակ վճարում էր տոկոսները, սակայն երեք ամիս չվճարելուց հետո՝ Հովհաննես Երիցյանը ժամանակ է տվել նրանց, որ ազատեն առանձնատունը


















































