Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանի ընտրությունը ԲՀԿ-ի համար առաջնահերթ հարց չէ

ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունը դեռ որոշում չունի ԱԺ նախագահի ընտրությանը մասնակցել-չմասնակցելու մասին: Այս առիթով Aravot.am-ի հետ զրույցում խմբակցության պատգամավոր, կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ասաց. «Այսօր խմբակցության նիստի ժամանակ քննարկվեցին շատ կարեւոր հարցեր, տնտեսական ոլորտի նախագծեր: Դուք գիտեք, որ մենք միշտ շեշտադրում ենք անում երկրում աշխատանքի բացակայության, սովի, արտագաղթի, դեղի ու հացի կարիք ունեցող մարդկանց անելանելիության

Արամ Mp3-ի առաջին փորձը. «Եվրատեսիլի» բեմում նա մենակ կլինի

Արամ Mp3-ն այսօր Կոպենհագենում «Եվրատեսիլի» իր առաջին փորձն է կատարել: Մրցույթի պաշտոնական կայքը գրում է, որ թեպետ Արամը բեմ բարձրանալուց առաջ խոստովանել էր, որ հուզված է, սակայն վստահ ելույթ ունեցավ, նա ցույց տվեց ուժեղ վոկալային տվյալներ և երգեց առանց թերությունների: Նրա ելույթը սկսվում է մութ բեմում, հետևից լուսարձակներով: Ապա հայտնվում են առկայծող լույսեր, որոնք շատանալով՝

Պարույր Հայրիկյան. «Ի՞նչ կապ ունի հին, թե նոր կադրեր, բոլորն էլ զբաղված են շեֆին հաճոյանալու խնդրով» (Տեսանյութ)

Այսօր ընդդեմ Մաքսային միության այսպես էլ չկայացած երթին մասնակցելու նպատակով Ազատության հրապարակ էր եկել նաև ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Aravot.am-ը պարոն Հայրիկյանից հետաքրքրվեց` ի՞նչ կարծիք ունի վերջին նշանակումների վերաբերյալ, հին կադրերին կրկին «վերակենդանացնելու» պարագայում փոփոխություններ հնարավո՞ր է սպասել: Պարոն Հայրիկյանը պատասխանեց. «Լուրջ մարդն այս իրավիճակում դրան լուրջ վերաբերվել չի կարող: Ի՞նչ կապ ունի հին կադրեր,

Հայաստանի պատանի ծանրորդները մասնակցում են Եվրոպայի առաջնությանը

Լեհաստանի Չեխանով քաղաքում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի պատանիների եւ աղջիկների առաջնությունը, որին մասնակցում է 29 երկրի 227 մարզիկ (88 աղջնակ եւ 139 պատանի): Հայաստանը ներկայացված է 15 ծանրորդով` 7 աղջիկ եւ 8 տղա: Այսօր երեկոյան առաջինը մրցահարթակ մտնելու են 50 կգ քաշայիններ Մարզպետ Մինասյանն ու Համլետ Մնացականյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը` առաջնության պաշտոնական կայքէջի

Ավարտվել է ոստիկանության աշխատակիցների կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետ Սամվել Հակոբյանի և նույն բաժանմունքի տեսուչ Ֆելիքս Մկրտչյանի կողմից շորթմամբ խոշոր չափերով կաշառք ստանալու, իրենց պաշտոնեական լիազորություններն անցնելու և Ֆելիքս Մկրտչյանի կողմից խարդախության փորձ կատարելու դեպքերի առթիվ քննված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Սամվել

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ. Քոչարյանն իր հարցազրույցում չի քննարկել պետական կառավարման այս կամ այն մոդելի առավելություններն ու թերությունները

Ինչպես գիտեք, 2014 թվականի ապրիլի 22-ին 2rd.am կայքէջը հրապարակեց նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հարցազրույցի շարունակությունը: Հիշեցնենք, որ այդ հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը շոշափել էր վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկը՝ ՀՀ նախագահի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումները, ինչպես նաև պատասխանել էր քաղաքական օրակարգի մի քանի հրատապ խնդիրներին վերաբերող որոշ հարցերի: Հաջորդ մի քանի օրերին, ինչպես և սպասվում էր, հարցազրույցն

Քաղաքացին ցանկանում է ինքնասպան լինել

Ապրիլի 28-ին, ժամը 14.02-ին տեղեկատվություն է ստացվել, որ ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպան լինել` նետվելով Երևանի Դավիթաշենի կամրջից: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը: ԱԻՆ

Նախկինում կառուցված օբյեկտների մուտքերը հարմարեցվում են հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ընթացքի մեջ են նախկինում կառուցված օբյեկտների մուտքերը հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց հարմարեցնելու նպատակով սեփականատերերի կողմից թեքահարթակների կառուցման աշխատանքները: 63 օբյեկտներում դրանք արդեն ավարտված են, և մուտքերն ապահովված են թեքահարթակներով: Կատարված աշխատանքները դրական են գնահատվել ներգրավված շահառու կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից: Խորհրդակցությունը

Օտար ափերի հայկական «Ծիծեռնակը». հայկական խնդիրները` Տալլինի տրամադրություններում. medialab.am

«Բարի երեկո, մեծարգո՛ հայրենակիցներ, դուք լսում եք «Ծիծեռնակ» ռադիոհաղորդումը Էստոնական ռադիոյի 4-րդ ծրագրով…»: 22 տարի ռադիոալիքները Էստոնիայի ողջ տարածքով մեկ սփռում են Գոհար Վարդանյանի հայերեն ողջույնը: «Հետո հնչում է «Սպարտակ» բալետի մեղեդին, հետո նույնը կրկնում եմ ռուսերեն, ու սկսվում է ռադիոժամը՝ իրադարձությունների ու փաստերի մեկնաբանությամբ: Նախ 15 րոպե քաղաքական լուրերին է հատկացվում, ամեն ինչ կախված

Վրաերթի ենթարկված կինը մահացել է

Ապրիլի 27-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Գեղի-Արգել ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել 1941 թ. ծնված Սոնիկ Առաքելյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն  

Ո՞վ է «ուտում» երկաթուղայիններից բժշկական հետազոտության նպատակով գանձվող գումարները (Տեսանյութ)

Օրերս գործադուլ հայտարարած Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցները բավական հետաքրքիր մանրամասներ հաղորդեցին նաև բժշկական ստուգումների նպատակով իրենց աշխատավարձից ամեն ամիս հետ պահվող գումարների մասին: Aravot.am-ի հետ զրույցում նրանք բողոքեցին, որ ոչ մեկը այլևս ուշադրություն չի դարձնում մեքենավարի առողջական վիճակի վրա, եթե նախկինում երկաթգծի հիվանդանոցն էր գործում, հիմա դա էլ փակեցին ու մտածում են շենքը վաճառելու մասին:

Արկադի Չիլինգարյանը` «Արարատի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար

Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Արարատը» կունենա նոր գլխավոր մարզիչ, ով, ամենայն հավանականությամբ, կլինի արտասահմանցի:

Պարույր Հայրիկյան. «Երբ կա շեֆ, որի ասածն օրենք է բոլորի համար, անլուրջ է դրա մասին խոսելը»

Այսօր Aravot.am-ը ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանից հետաքրքրվեց, թե Գալուստ Սահակյանը ինչքանո՞վ է հարմար ԱԺ նախագահի պաշտոնում եւ նրա «նշանակումը» ի՞նչ խնդիր կարող է լուծել: Պարույր Հայրիկյանը վստահեցրեց, որ թե՛ կառավարության ղեկավարի՝ Հովիկ Աբրահամյանի նշանակման, թե՛ Գալուստ Սահակյանի մասին խոսելը անլուրջ է. «Քանի որ պառլամենտական մեծամասնությունը եւ նախագահը նույն թիմից են, որեւէ լուրջ մոտեցում այդ հարցերին

Յապոնչիկը կենդանի է. Սերգեյ Գալոյան

«Հին Հռոմից սկսած մինչեւ մերօրյա Ադրբեջանը բոլոր կրիմինալ աշխարհը կապված է իշխանությունների հետ, եւ իշխանության գալիս են նաեւ կրիմինալ աշխարհի միջոցով»,- այսօր՝ ապրիլի 28-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց գրող Սերգեյ Գալոյանը: Գրողի խոսքերով՝ այսօր իրեն գողական կարող է համարել Երրորդ մասի շուկայում կանգնած մի երիտասարդ տղա, ով իր գրպանում ունի մեկ հատ կիսատ-պռատ, ժանգոտված

«Արարատ» ֆուտբոլային ակումբի հայտարարությունը

«Արարատ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը գտնում է, որ թիմն իրեն չի սպառել: Միևնույն ժամանակ, նման արտահայտություններ իրեն թույլ տվող, նման դիրքորոշում և տրամադրվածություն ունեցող մարզիչը այլևս անելիք չունի թիմում

Քաղաքական փիառի եւ մանեւրների արանքում. Ի՞նչ հարց է լուծում Հովիկ Աբրահամյանը. medialab.am

Հովիկ Աբրահամյանն իր «Դեմ եմ» հայտնի հայտարարություններով փորձում է ցույց տալ, թե իր աշխատելաոճով տարբերվում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանից, որ շատ ավելի ժողովրդավար ու հասարակության կարծիքը հաշվի առնող է, բայց իրականում դա փիառ քայլ է: Այս մասին «Մեդիալաբին» ասում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը անդրադառնալով պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի վերաբերյալ վարչապետ Հովիկ Աբրահամյանի վերջին հայտարարություններին:

Հրաչ Ջաբրայան. «Ես արդեն հոգնել եմ գողությունների մասին խոսել, չեմ ուզում կենտրոնանալ դրանց վրա…»

Կապանի կոմբինատում՝ «Դանդի փրեշս մեթալս Կապան» ՓԲ ընկերությունում, այս տարվա ընթացքում եւս գողություն է գրանցվել: Ընկերության տնօրենի խոսքով՝ ապրիլի սկզբներին մեծ գողություն էր կատարվել ընկերությունից, բայց կատարվածի մասին իրավապահ մարմիններին չի դիմել եւ մտադիր էլ չի տեղյակ պահել: «Գործը ոստիկանությանն ու դատախազությանը չեմ հանձնելու, ուղղակի ներքին որոշ քայլերի եմ դիմել: Գողացված այդ ապրանքը, որ պատվիրում

Երևանի քաղաքապետարանը երկակի ստանդարտներով է սեփականաշնորհում տարածքները. Օմբուդսմեն

Այսօր Երևանում ավտոտնակների, կրպակների և այլ տարածքների օրինականացումը կարող է հանգեցնել կոռուպցիոն դրսևորումների: Պատճառն այն է, որ Քաղաքապետարանը օգտագործում է մայրաքաղաքի գոտիավորման սխեմաները, և մի դեպքում քաղաքացիների տարածքներն օրինականացվում են, իսկ մյուս դեպքում՝ մերժվում: Մերժման դեպքերը Երևանի քաղաքապետարանը պատճառաբանում է գոտիավորման սխեմաներում փոփոխություններ կատարելու կամ դրանց հաստատված չլինելու հիմքերով: Գոտիավորման նախագիծն այն փաստաթուղթն է, որի

Պատիժը կարելի է չկիրառել՝ հաշվի առնելով ընտանիքի առկայությունը

Ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանի դատարաններն անցյալ տարի քննել են կալանավորումը խափանման միջոց ընտրելու 3172 միջնորդություն, որից բավարարել են 3011-ը: «Ազատազրկման հետ կապված պատիժների կիրառման նվազեցումը եվրոպական ստանդարտների համապատասխան» ծրագրի փակման ժամանակ «Հայաստանում հանցավորությունը եւ կրկնահանցագործությունը նպաստող գործոնների որակական եւ քանակական հետազոտությամբ» հանդես եկավ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության իրավաբան Աննա Մելիքյանը: Հետազոտությունը պատրաստվել էր Եվրոպայի

ՀՅԴ-ն չի մասնակցի ԱԺ նախագահի ընտրությանը, թեպետ Գալուստ Սահակյանի անձին դրական են վերաբերվում

ԱԺ ՀՅԴ խմբակցությունը եւս չի մասնակցի ԱԺ նախագահի թեկնածուի քվեարկությանը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Հիշեցնենք`ՀԱԿ խմբակցությունը եւս չի մասնակցելու քվեարկությանը: «Մենք բազմիցս ասել ենք, որ չենք մասնակցի այնպիսի միջոցառումների, որոնք կրում են ձևական բնույթ, որի արդյունքը կանխատեսելի է»,-լրագրողների հետ զրույցում իրենց որոշումը բացատրեց Արմեն Ռուստամյանը` հավելելով, որ

Ազգային ժողովում քննարկվում է Սեւանա լճից ջրառը մեծացնելու կառավարության նախագիծը (Տեսանյութ)

Ազգային ժողովում այսօր քննարկվում է «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաuտատելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին կառավարության հեղինակած օրենքի նախագիծը: Այս նախագիծն ընդունելու դեպքում Սեւանի լճից տարեկան թույլատրելի 170 մլն խորանարդ մետր ջրի փոխարեն կվերցվի 240 մլն խորանարդ մետր ջուր՝ հինգ տարվա ընթացքում: Կառավարությունը այս

Գուցե նույն ինքը՝ Մհեր Սեդրակյա՞նն է թիվ 70 դպրոցի տնօրենի հովանավորը

28 ապրիլի 2014, Երևան: Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակ է հղել քաղաքապետ Տարոն Մարգարյանին Երևանի թիվ 70 դպրոցի տնօրենի՝ աշխատանքից ազատվելու մասին: Նամակի բովանդակությունը ներկայացնում ենք ստորև. «Հարգելի պարոն Մարգարյան, Ապրիլի 22-ին իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Երևանի թ.70 հիմնական դպրոցի տնօրեն Հեղինե Շափաղաթյանը, ով 2011թ. նոյեմբերին որպես տնօրեն

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում Իրաքում

Ապրիլի 25-ին Բաղդադի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց սուրբ պատարագ և տեղի ունեցավ համերգ` նվիրված Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին: Այնուհետև Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքարին Իրաքում ՀՀ դեսպանության, ինչպես նաև իրաքահայ կազմակերպությունների անունից զետեղվեցին ծաղկեպսակներ: Ապրիլի 26-ին Բաղդադի Հայ Երկսեռ Երիտասարդաց Միության սրահում տեղի ունեցավ գրական-գեղարվեստական երեկո` նվիրված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Միջոցառմանը

ՀԱԿ-ը չի մասնակցի Գալուստ Սահակյանի ընտրությանը

ՀԱԿ-ը չի մասնակցելու ԱԺ նախագահի ընտրությանը: Խմբակցությունն այդպես է ցույց տալու իր վերաբերմունքը Գալուստ Սահակյանի թեկնածությանը: Այսօր այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Լրագրողներից մեկի հարցին՝ հնարավոր է, որ Գալուստ Սահակյանը ԱԺ նախագահի պաշտոնում ավելի դաժան լինի, Լևոն Զուրաբյանը պատասխանեց. «Էս վեց տարվա մեջ էնքան դաժան են եղել, մեր գլխով

Բելգրադում և Պոդգորիցայում տեղի ունեցած միջազգային մրցաշարերում կաշվե ձեռնոցի մեր մարզիկները նվաճել են 11 մեդալ

Այս օրերին բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականը մասնակցում էր Բելգրադում և Պոդգորիցայում տեղի ունեցող միջազգային մրցաշարերին: Կաշվե ձեռնոցի մեր ուժեղագույն մարզիկները բավականին հաջող են հանդես եկել՝ ընդհանուր առմամբ նվաճելով 11 մեդալ, որոնցից    4-ը՝  ամենաբարձր հարգի : Պոդգորիցայում պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը և 69 կգ քաշային Արման Դարչինյանը: 75 կգ

Վերա Թարիվերդիեւա. «Եթե Ադրբեջանի «սեւ» ցուցակում չլինեմ, շատ կնեղանամ»

Ապրիլի 21-25-ը Արցախում անցկացվել են «Թարիվերդիևի երաժշտության օրեր»: Անվանի կոմպոզիտոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, բազմաթիվ ֆիլմերի երաժշտությունների հեղինակ Միքայել Թարիվերդիեւի տիկինը՝ «Միքայել Թարիվերդիև» բարեգործական հիմնադրամի նախագահ Վերա Թարիվերդիեւան անչափ տպավորված է արցախյան հանդիպումներով: Վերա Թարիվերդիևան, միջոցառման մտահղացման հեղինակ, բանաստեղծ, հասարակական գործիչ Վիկտոր Կոնոպլյովը եւ երգիչ, Թարիվերդիևի ստեղծագործությունները կատարող Սար (Սարիբեկ) Սարգսյանն այսօր «Տեսակետ» ակումբում խոսեցին Թարիվերդիևի

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում Դանիայում

Ապրիլի 26-ին Գյուլինգի (Դանիա) տեղական արխիվը ՀՀ դեսպանության և Օդերի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպել էր Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում և խաչքարի օծման արարողություն, որը տեղի ունեցավ մեծ հայասեր Կարեն Եփփեի ծննդավայր Գյուլինգ ավանում: Միջոցառումը մեկնարկեց Գյուլինգի եկեղեցում հոգեհանգստյան արարողությամբ` Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի Հայրապետական Պատվիրակ հոգեշնորհ Տիրան վարդապետ Պետրոսյանի և շվեդահայության հոգեւոր հովիվ հոգեշնորհ

Հանձնարարվել է մշտական հսկողության տակ պահել 2014թ-ի ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության շրջանակում վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է մշտական հսկողության տակ պահել Երևանի զարգացման ծրագրով նախատեսված ու 2014թ.-ին իրականացվող աշխատանքների ընթացքը: Անդրադառնալով բակերի համալիր բարեկարգման ծրագրին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է բարեկարգման բոլոր նախագծերը քննարկել և համաձայնեցնել բնակիչների հետ, հաշվի առնել նրանց առաջարկներն ու բնակիչներին դարձնել իրականացվող ծրագրերի անմիջական մասնակիցը:

Ընդդեմ Մաքսային միության երթի նախաձեռնողները չներկայացան, մասնակիցները կասկածներ ունեն (Տեսանյութ)

Ազատության հրապարակից քիչ անց պետք է մեկնարկեր երթ՝ դեպի Ռուսաստանի դեսպանատուն։ Այն կազմակերպել էր «Արարում եմ» ֆեյսբուքյան նախաձեռնությունը: Մաքսային միությանը դեմ քաղաքացիները շարժվելու էին դեպի ՌԴ դեսպանատուն և իրենց բողոքի ձայնը արտահայտելու ընդդեմ Մաքսային միության անդամակցության: Ազատության հրապարակում են Դավիթ Շահնազարյանը, Արթուր Սաքունցը, Տիգրան Խզմալյանն ու այլ հասարակական, քաղաքական գործիչներ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր

Գեւորգ Սաֆարյան. «Սեւանն օգտագործում են, որպես բիզնեսի աղբյուր»

Ինչպես արդեն հաղորդել ենք՝ այսօր, խորհրդարանական հերթական քառօրյայի մեկնարկին ԱԺ դարպասների մոտ էին հավաքվել բնապահպան ակտիվիստները: Ակցիայի նպատակն էր` իրազեկել հանրությանը եւ հորդորել ԱԺ պատգամավորներին, որ «հիմար օրենսդրական փոփոխությունը չանեն»: Բանն այն է, որ կառավարությունը նախագիծ է ներկայացրել, որով նախատեսվում է Սեւանի մասին օրենքում փոփոխություններ: Դրանք նախատեսում են Սեւանից առավել մեծ քանակությամբ ջուր բաց թողնել:

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031