Օրվա լրահոսը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 18-ից 19-ը)

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 10-ը, խարդախության 5 դեպքից` 4-ը, ապօրինի ծառահատման և յուրացման 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 5 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 2 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում

Գրականագետ. Սրբավայրերի մոտ այդպիսի պիղծ, լկտի պահվածքը պետք է օրենքով դատապարտել

Սաշուր Քալաշյանի խոսքերով՝ Գառնիի տաճարում երեկոյան ժամերին բազմաթիվ համերգներ են եղել եւ դա օրենքով արգելված չէ

Ուկրաինայի արևելքում մարտերը վերսկսվել են. անջատականները հրաժարվել են «խաղաղության ծրագրից». Reuters

Ուկրաինայի արևելքում վերսկսվել են մարտերը, այն բանից հետո, երբ անջատականները հրաժարվել են նախագահ Պյոտր Պորոշենկոյի «խաղաղության ծրագրից», որով Կիևի ուժերը միակողմանիորեն դադարեցրել էին ռազմական գործողությունները՝ անջատականներին առաջարկելով զինաթափվել, հայտնում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը: Ուժեղ մարտեր են սկսվել հունիսի 19-ի առավոտյան Դոնեցկի Կրասնի Լիման քաղաքում, որն այս ամսվա սկզբից գտնվում է կառավարական ուժերի վերահսկողության տակ: «Մենք

Կալանավորի վիճակը միջին ծանրության է

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկ տարի առաջ սկսվել է 33-ամյա Գոռ Պոլեյանի դեմ քրեական գործով դատաքննությունը: Դատական հերթական նիստը նշանակվել է հունիսի 25-ին: Որեւէ անգամ այս գործով դատական նիստը չի լուսաբանվել: Գյումրեցի Գոռ Պոլեյանը մեղադրվում է 6 տարի առաջ մարտի 4-ին Էրեբունի համայնքի Երկաթուղայինների փողոցի փռի մոտ հրազենով Արսեն Գալստյանին սպանելու

Բաքուն Մոսկվայից օգնություն է ակնկալում Ղարաբաղի հարցում. «Ազատություն» ռադիոկայան

Ռուսաստանը շատ բանի կարող է հասնել՝ օգնելով Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մեջ, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Արազ Ազիմովը: «Որքան շուտ Ռուսաստանում գերակշռի այս մոտեցումը, այդքան կմոտենանք հիմնախնդրի լուծմանը», – APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ազիմովը: Էլեն Չիլինգարյան Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում  

Ընտանեկան բիզնես ունեցողներին ազատում են հարկից. կառավարության նոր առաջարկը

Այս պահին ԱԺ-ում քննարկվում է «Շրջանառության հարկի մասին» օրենքում եւ կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը վերաբերում է առեւտրի ոլորտում գործունեություն իրականացնող շուրջ 39 հազար տնտեսվարողների: Առաջարկվում է նաեւ ներդնել ընտանեկան բիզնեսի կարգավիճակը հարկային օրենսդրությունում, ինչը կնշանակի, որ այն տնտեսվարողները, որոնք ստացել են ընտանեկան բիզնեսի կարգավիճակ, նրանք ընտանեկան բիզնեսի մասով կազատվեն հարկերի

Ադրբեջանը պահանջում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի պատվիրակության հանդեպ. ինչպե՞ս կվարվի ԵԽԽՎ-ն

Մինչդեռ ցանկացած պատվիրակություն ԵԽԽՎ-ի 600-ից ավելի պատգամավորների մեջ կարող է գտնել մի քանի տասնյակ պատգամավորներ, որոնք կարող են ցանկացած ապուշության տակ ստորագրել

Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ նախագահը այցելեց Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի

https://armenianchurch.ge/. Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում, ՀՀ նախագահ պարոն Սերժ Սարգսյանը և ՀՀ պետական պատվիրակությունը, հունիսի 19-ին, այցելեցին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի: Հարգարժան հյուրերին դիմավորեցին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, հոգևոր դասը, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ, վիրահայ համայնքի պաշտոնեությունը և հասարակայնության ներկայացուցիչները: Հայոց հինավուրց եկեղեցում մոմեր վառելուց հետո, ՀՀ պաշտոնական պատվիրակությունը այցելեց

Աշակերտները ներկայացրին Ցեղասպանության թեմայով իրենց ստեղծագործությունները

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպել է «Կա՜նք, պիտի՜ լինենք ու դեռ շատանա՜նք» խորագրով գեղանկարչական և լուսանկարչական աշխատանքների համադպրոցական ցուցահանդես։ Բացումը տեղի ունեցավ հունիսի 19-ին։ Ցուցահանդեսում ներկայացված է ավագ դպրոցների 30 սաների 40 աշխատանք: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, շեշտեց, որ ինքնակառավարումն աշակերտական միջավայրում զարգանում է,

Ոստիկանները աղջկա թեւերը ոլորել, տարել են Կենտրոնի բաժին (Տեսանյութ)

«Աֆրիկյանների շենքը Հին Երևանն է» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստ Անահիտ Աղեկյանին Աֆրիկյանների շենքի բակից քիչ առաջ բերման են ենթարկել շենքի` ավելի բարեկարգ Երեւան պաստառը ներքեւ իջեցնելու համար: Նախաձեռնության անդամ, դեպքի ականատես Գրիգոր Ղազարյանը Aravot.am-ին պատմեց, որ բերման ենթարկված ակտիվիստը պաստառը չի պատռել. «Դրա համար ասացին` դու ուրիշի գույքը վնասում ես, ձեռքերը ոլորեցին տարան»: Գրիգորի պատմելով, Անահիտ

«Դա էր պատճառը, որ Մորնինգսթարին Ադրբեջանում դեսպան նշանակեցի». Հիլարի Քլինթոն

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը իր «Բարդ ընտրություններ» հուշերի գրքում գրել է, որ «Հարավային գազային միջանցքը» Եվրոպային կասպիական ավազանից գազ մատակարարելու ամենահաջողված նախագիծն էր և հենց դրա համար էլ նա Ռիչարդ Մորնինգսթարին նշանակել էր Ադրբեջանում ԱՄՆ դեսպան, հայտնում է «Հաքքին.ազ»-ը: «Որպեսզի ձեռք բերենք անհրաժեշտ համաձայնությունները, ես Ռիչարդ Մորնինգսթարին նշանակեցի Ադրբեջանում ԱՄՆ դեսպան», – գրել է

ՀՀ նախագահն ինչպե՞ս կարող է մի կողմից Բռնադատվածների հուշահամալիրին, մյուս կողմից այդ ոճիրի հեղինակներից մեկի մահարձանին ծաղիկներ դնել

Այնպես որ, այս մասին էլ թող մտածեն այն պաշտոնյաները, ովքեր վերջնական որոշում են կայացնելու Միկոյանի արձանը դնելու մասին:

«Երրորդ մասում» ընտրությունները չե՞ն ավարտվել

Ընտրությունները վաղուց ավարտվել են, սակայն Բագրատունյաց եւ Արտաշիսյան փողոցների խաչմերուկում (Ծերեթելի խաչմերուկ) գտնվող այս ցուցատախտակին դեռ շարունակվում է քաղաքական հակաքարոզչությունը: «Մեկ ազգը» «խորհուրդ է տալիս» ո՛չ ասել «Լեւոն+ Րաֆֆի ամերիկամետ ուժին»: Հավանաբար այդ կուսակցությունը մտածում է, որ իր «կարգախոսը» կարող է տարածվել նաեւ «քառյակի» վրա, որի մաս են կազմում «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը: Օդեսա եւ Ղրիմ

Ոստիկանության աշխատակիցները մեղադրվում են խոշոր չափերի թմրամիջոցներ հափշտակելու մեջ.

Հատուկ քննչական ծառայության կայքէջի համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ժորա Ո.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով մեղադրյալ` «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր

«Քառյակն իր երեսը փրկելու համար է այդ կետերն առաջարկել»

ՀԱԿ դաշինքի նախկին անդամ Պետրոս Մակեյանը կարծում է, որ իշխանությունները փորձում են խորհրդարանական քառյակի միջոցով վերահսկել ընդդիմադիր դաշտը: «Էդ գաբարիտի քառյակի` հրաշալի քառյակի հզորությունն ու իրենց ներկայացրած կետերը նայելիս կարելի է ասել, որ շատ փոքր պահանջներ են դրել»,- «Առավոտի» հետ զրույցում խորհրդարանական քառյակի` ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն», որին Լեւոն Տեր-Պետրոսյանն անվանեց «հրաշալի քառյակ», իշխանություններին

Գագիկ Համբարյան. Իրաքում իսլամիստների հաղթանակը պետք է բերի Սիրիայում հայկական համայնքի վերանալուն

Գագիկ Համբարյանի կարծիքով՝ Սիրիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում թուրքական ներգրավվածությունն իր դեմ դրած մեծ ծրագիր ունի. վերացնել Սիրիայում բնակվող հայկական համայնքը:

Ինչու է լեզվի խնդիրը Ռուսաստանի կողմից այդքան սկզբունքային դրված

Ըստ քաղաքագետ Արմեն Գրիգորյանի` ռուսերենը պաշտոնական երկրորդ լեզու դարձնելով եւ դրա դերն ավելացնելով՝ գաղութացման գործընթացն ավարտին հասցնելը կհեշտանա: – Պուտինի պրոպագանդիստ, «Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը օրերս ՀՀ խորհրդարանում հայտարարեց, որ ռուսաց լեզվի դերը Հայաստանում օրեցօր փոքրանում է, հավելեց նաեւ՝ հնարավոր չէ մշակութային առումով ինտեգրվել մի կողմի, իսկ անվտանգության առումով` մյուս կողմին:

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն. թարմ պտղի արտահանման ծավալներ

Հունիսի 19-ի դրությամբ Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն և Շվեյցարիա է արտահանվել 49.0 տոննա ծիրան: 329.49 տոննա կեռաս է արտահանվել Ռուսաստանի Դաշնություն և Վրաստանի Հանրապետություն: ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին  

ՕԵԿ-ը սակագնի բարձրացման հարցով դիմելու է դատարան

Երեկ ԱԺ-ում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն իր ելույթում նշեց. «Եթե հիշում եք, 2005թ. սակագները կարգավորող հանձնաժողովի մասին օրենսդրությամբ արգելված էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումները` կապված սակագնի թանկացման հետ, դատական կարգով բողոքարկել եւ վերանայել: Ինքս եմ բողոքը Սահմանադրական դատարանին ներկայացրել, եւ մեզ հաջողվեց հասնել նրան,

ԱԺ-ում «Արի տուն» ծրագիրն են իրականացրել. ոչ իշխանականները վերադարձել են դահլիճ

ԱԺ-ում քննարկվում է կառավարության ներկայացրած «Տրանսֆերային գնագոյացման մասին» օրենքի նախագիծը: Ինչպես մեկնաբանեց ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը՝ այս օրենքը հնարավորություն է տալիս հարկումից խուսափելը կանխել բոլոր այն դեպքերում, երբ խոսում ենք գնագոյացման մասին: Հակոբ Հակոբյանը հետաքրքրվեց՝ սա նոր հարկատեսա՞կ է, ինչպե՞ս է այն գանձվում: Պարոն Միրումյանը պատասխանեց, որ նոր հարկատեսակ չէ, առկա հարկատեսակների հաշվառման եւ վճարման

Փողոցների անվանումը քաղաքապետարանն է փոխել, 33 հազար դրամը քաղաքացուց են գանձել

Վերջերս «Առավոտ» թերթից տեղեկացա, որ Երեւանի քաղաքապետարանը փոխել է մի քանի փողոցների անվանումներ։ Իրենց գործն է, իրենք գիտեն՝ փոխեն, թե չփոխեն, ես առարկություն չունեմ։ Առարկություն չունեմ, սակայն հիշեցի մի քանի տարի առաջ ինձ հետ պատահած, կարգին երկրների համար՝ անհավանական, Հայաստանում՝ փաստացի մի դեպքի մասին։ Ամերիկայում գտնվող քույրս իմ անունով երաշխավորագիր էր ուղարկել եւ խնդրել էր

Հիմնանորոգվում է Յուրի Բախշյանի անվան մանկական այգին

Երևանի Յուրի Բախշյանի անվան մանկական այգու վերանորոգման ծրագրային աշխատանքներին զուգահեռ, ականավոր քաղաքական գործիչ Յուրի Բախշյանի այրու՝ Անահիտ Բախշյանի նախաձեռնությամբ այգու միջավայրի գեղարվեստական ձևավորումը՝ այգու տարածքում պատերի նկարազարդումը, երեխաներն են կատարում։ «Տասնամյա այս այգու հիմնանորոգումը կատարվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 2014 թվականի ծրագրերով, ներառված է քաղաքապետարանի բյուջեում։ Առաջարկեցի առաջացած պատերը նկարազարդելու համար դիմել երեխաներին, և նկարազարդման

Տեսնենք՝ այս տարվա սալիկները որքան «կձգեն»

«Առավոտի» մայիսի 20-ի «Մայթերի սալիկները ճոճվում են, փշուր-փշուր լինում» հրապարակմամբ անդրադարձել էինք Երեւանի որոշ փողոցներում մայթերի անհարմարություններին: Նշել էինք, որ Մելիք-Ադամյան-Տիգրան Մեծ եւ Խորենացի փողոցների մայթերի սալիկները ջարդուփշուր վիճակում են կամ ճոճվում են քայլող մարդկանց ոտքերի տակ: Մեզ հետ զրույցում մի շարք քաղաքացիներ դժգոհություն էին արտահայտել, որ ճոճվող ու քանդրտված սալիկներն անհարմարություն են ստեղծում քայլելիս,

Բերման ենթարկված կա նաեւ Աֆրիկյանների շենքի մոտից

«Աֆրիկյանների շենքը Հին Երևանն է» քաղաքացիական նախաձեռնության ֆեյսբուքյան էջում Արփինե Գալֆայանի հրապարակած հաղորդագրության համաձայն՝ «Աֆրիկյանների շենքի բակում փորձում էին դարպաս կառուցել և ակտիվիստները ոչ բռնի դիմադրություն են ցույց տվել: Մի քանի րոպե առաջ ոստիկանները մեկ հոգու՝ Անահիտ Աղեկյանին բռնությամբ բերման են ենթարկել, տարել են Կենտրոնի բաժին»: Նա դեռ պաշտպան չունի:

Ավստրալիան Ռուսաստանի 50 քաղաքացու նկատմամբ պատժամիջոց է սահմանել. РИА Новости

Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով Ավստրալիան Ռուսաստանի 50 քաղաքացիների և 11 կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Այսօր ֆինանսական և ճամփորդության սահմանափակումների պատժամիջոցներ են սահմանվել 50 հոգու և 11 կազմակերպության դեմ, որոնք կապված են Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը հասցրած սպառնալիքների հետ», – ասված է Ավստրալիայի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Հնչեցրած արտահայտությունների նախաձեռնողը եւ հնչեցնողը լրագրողը չէ

«Առավոտի» ներկայացուցչի առարկությունները լսելուց հետո՝ քաղաքագետն առաջարկեց Սյունիքի նախկին մարզպետին կանչել դատարան «Հայհիդրոէներգոնախագիծ» ընկերության պատասխանատու Սենիկ Ջուլհակյանը դատի էր տվել Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանին՝ մեր լրատվամիջոցին տրված հարցազրույցի, քաղաքագետի կողմից արված վիրավորական արտահայտությունների համար: «Առավոտը» մայիսի 13-ի դատական նիստից սկսած՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից ներգրավվեց որպես պատասխանող կողմ:

Եկե՛ք սկսենք «Գյումրիի վերակառուցման» ծրագիր. shirakcentre.org

«Հայաստանի բնակչության թվի անկումը. ճգնաժամի ակունքները և դրանց հաղթահարման ուղիները» հետազոտության արդյունքները ներկայացվել են «Հայկական Վերածնունդ» շարժման Տորոնտոյի մասնաճյուղի կողմից 2014թ. մայիսի 31-ին Տորոնտոյում և hունիսի 7-ին Մոնրեալում կազմակերպված համաժողովի ժամանակ, որի խորագիրն էր՝ «Կոռուպցիան Հայաստանում. լուծումները և սփյուռքի դերը»: Տորոնտոյում կազմակերպված համաժողովի բացումն իրականացվել է հռչակավոր կինոռեժիսյոր Ատոմ Էգոյանի կողմից, ով առաջին անգամ ցուցադրեց

Անժխտելի է, որ չպատժված հանցագործությունը ծնում է նոր հանցագործություն

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին «Առավոտի» 10.01.2014թ. հրապարակման մեջ մենք հանգամանորեն տեղեկացրել ենք Աղբյուր Սերոբի 52/3 տան սեփականատեր Վարդան Հովնիկյանի կողմից սեփականության իրավունքով մեզ պատկանող Աղբյուր Սերոբի 52/1 տան նկատմամբ ոտնձգությունների, հանցագործությունների, հողազավթման փաստի մասին: Այդ հրապարակումից հետո ինձ հրավիրեցին Երեւան քաղաքի դատախազ Արթուր Դավթյանի

Ռուս գործարարները խրախճանք են սարքել Զվարթնոցում

Ըստ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանի, այդպիսով հանրահռչակել են միջնադարյան հուշարձանը: Այս օրերին սոցիալական ցանցերը «ծփում» են Զվարթնոցի տաճարի տարածքում կորպորատիվ միջոցառում անցկացնելու եւ այդ պատճառով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում գտնվող հուշարձանը զբոսաշրջիկների համար «փակ» լինելու մասին լուրերով: Մասնավորապես Gor Ayzak Hovhannisyan անունով օգտատերը իր ֆեյսբուքյան էջում  կատարվածը որակել է սուպեր խայտառակություն,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031