Օրվա լրահոսը
Արտերկրում աշխատող ՀՀ քաղաքացիները նվազագույն կենսաթոշակ են ստանալու
Այսօր ԱԺ-ում քննարկվեց պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենքը: Նոր, «բարեփոխված» օրենքը ներկայացրեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նա հայտնեց, որ մասնավոր աշխատողների համար օրենքը կամավոր սկզբունքով է գործելու, իսկ պետական աշխատողների համար այն պարտադիր է՝ սոցիալական վճար անվան տակ։ Ըստ նրա, քանի որ հուլիսի 1-ից աշխատավարձերը բարձրանալու են, դա մեծ բեռ չի լինելու
Ակտիվիստները Հովիկ Աբրահամյանին տասը րոպե ժամանակ են տվել. (Ֆոտոշարք, տեսանյութ)
Այս պահին «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնության կազմակերպած պահանջի երթի մասնակիցները գտնվում են ՀՀ կառավարության շենքի առաջ և պահանջում, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անձամբ իջնի և իրենց՝ հունիսի 13-ին Հովիկ Աբրահամյանին ուղղված նամակին պատասխան տա: «Չեն քանդելու» կոչերով նախաձեռնության անդամները պնդում են, որ Աֆրիկյանների ակումբի շենքը չպետք է քանդվի, քանի որ այն ՀՀ
Հայ խորհրդարանականների պատվիրակությունը Չեխիայում է
Հունիսի 16-18-ը Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Կարել Շվարցենբերգի հրավերով աշխատանքային այցով Պրահայում էր գտնվում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը` հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի (ՀՀԿ խմբակցություն) գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին հանձնաժողովի անդամներ Նիկոլ Փաշինյանը (ՀԱԿ խմբակցություն) և Էդմոն Մարուքյանը (անկախ պատգամավոր): Հայ խորհրդարանականների պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ պատգամավորների պալատի նախագահ պարոն
Կառավարությունը իրեն ենթակա կառույցը չհանձնեց ՀՀ նախագահին
ՕԵԿ-ի առաջարկած օրենսդրական նախաձեռնությունը կառավարությունը մերժել է, որը գուցե կապված է ՕԵԿ-ի կոալիցիայից դուրս գալու հետ. սա չբացառեց Հեղինե Բիշարյանը
Պահանջի երթ՝ ի պաշտպանություն Աֆրիկյանների ակումբի շենքի. ակտիվիստները ակնկալում են` Հովիկ Աբրահամյանն անձամբ հանդիպի իրենց
Քիչ առաջ մեկնարկեց «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնության կազմակերպած պահանջի երթը դեպի կառավարության շենք: Երթի մասնակիցներն ակնկալում են կառավարությունից ստանալ հունիսի 13-ին նախաձեռնության անունից ստացած նամակի և նամակում ներկայացված օրինական պահանջների պատասխանը: Կառավարության շենքի մոտից մասնակիցները երթը կշարունակեն դեպի Մաշտոցի պուրակ: Երթի վերջնակետը լինելու է Աֆրիկյանների ակումբի շենքի բակը: Երթից հետո ժամը՝ 20:00-ին, Աֆրիկյանների ակումբի
Արա Խզմալյան. «Պոլ Մաքարտնին էլ Կոլիզեումում է երգել , ընդունված բան է»
Թատերագետի համոզմամբ, հուշարձանների տարածքում միջոցառումներ կազմակերպելը պետք է կանոնակարգվի
Վահրամ Բաղդասարյանը ծաղրում է քառյակին. «7-8 հոգով 25 կարծիք ունեք, ուզում եք գաք իշխանությա՞ն»
«Ես զարմանում եմ՝ դուք քառյակով իրար հետ չե՞ք խորհրդակցում: Միքայել Մելքումյանն առաջարկություն արեց, որը մտահոգում է բոլորիս: Խոսրով Հարությունյանը, Վարդան Այվազյանը մեր բոլոր մտահոգություններն ասեցին: Մենք մտահոգված ենք, օրենքը լավն է, բայց մտահոգված ենք: Հանկարծ գալիս են մարդիկ, որոնք այսօր գալիս են զուտ քննադատական հարցերով եւ այլն: Էդ ո՞նց չգրանցվելու հարցերով միասնական եք, բա էս
Վահրամ Բաղդասարյանը` Արծվիկ Մինասյանին. «Կարողացան էս գյոզալ տղուն փչացնել, ո՞նց ընկավ ազդեցության տակ» (Տեսանյութ)
Այսօր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի եւ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի քննադատություններին՝ քառյակի պահանջները «պնդաճակատորեն» չկատարելու առնչությամբ: Նրա խոսքերով՝ «Մենք պատրաստ ենք բոլոր 12 կետերը քննարկելու»: Բայց, ըստ նրա, քառյակն արդեն պատրվակներ է փնտրում, թե ինչպես կարող են խուսափել այդ 12 կետերի քննարկումներից. «ՀՀԿ կուսակցության եւ ՀՀԿ խմբակցության անդամները
Դիլիջանի միջազգային դպրոցը` վիթխարի ներդրում հանուն ապագայի եւ երիտասարդության
ԴԻԼԻՋԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ «Արմենպրես» լրատվական գործակալության կազմակերպած «Ազգային լրատվական գործակալություններ. արժեքներ, միտումներ և համագործակցություն» խորագիրը կրող համաժողովի մասնակից Բուլղարիայի, Ռումինիայի և Վրաստանի ազգային լրատվական գործակալությունների պատվիրակությունների առաջին կանգառը Դիլիջանի միջազգային դպրոցն էր: Նպատակն էր ոչ միայն ներկայացնել, որ Դիլիջանի միջազգային դպրոցով Հայաստանը յուրահատուկ տեղ է զբաղեցնելու աշխարհի կրթական քարտեզին, այլեւ այլ երկրների ներկայացուցիչներին նույնպես
Ներկայացվել են Երևանի մետրոպոլիտենի նոր ուղեգծի կառուցման իրագործելիության ուսումնասիրության արդյունքները
Երևանի քաղաքապետարանում ներկայացվել են Երևանի քաղաքապետարանի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև համագործակցության շրջանակում ՎԶԵԲ-ի միջոցներով դեռևս այս տարվա հունվարին բրիտանական «URS» խորհրդատվական ընկերությանը պատվիրված Երևանի մետրոպոլիտենի դեպի Աջափնյակ վարչական շրջան մոտ 3 կիլոմետրանոց նոր ուղեգծի կառուցման իրագործելիության ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրության արդյունքների ներկայացմանը մասնակցել են Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, ՀՀ քաղաքաշինության նախարարի
Երեւանում էր Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի պատվիրակությունը
Հունիսի 18-ից 19-ը Երեւանում էր Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի պատվիրակությունը՝ ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ կազմակերպված «Ոստիկանության նկատմամբ խորհրդարանական վերահսկողությունը» թեմայով միջազգային սեմինարին մասնակցելու նպատակով: Պատվիրակության անդամները հունիսի 18-ին հանդիպում ունեցան ՀՀ ոստիկանության շտաբում, քննարկվեցին ՀՀ ոստիկանության եւ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի միջեւ
Բռնադատվածները դեմ են Միկոյանի արձանի տեղադրմանը. 1in.am
Այսօր կառավարության մոտ եկած բռնադատվածները իրենց վրդովվմունքն ու վիրավորանքն էին հայտնում առ այն, որ թեև մի քանի օր առաջ հունիսի 14-ը կառավարությունը հռչակել է բռնադատվածների հիշատակի օր, սակայն անտերության է մատնել նրանց: «Անգամ մի ծաղկեպսակ չբերեց դնի Սերժ Սարգսյանը Հաղթանակ զբոսայգում, մինչդեռ այդ հուշարձանն ինքն է դրել»,- ասացին նրանք: Հայաստանից բռնի ուժով Սիբիր աքսորվածները նշեցին,
Գյումրեցի անօթևանը պատրաստվում է ապաստան խնդրել Աբդուլլա Գյուլից. (Տեսանյութ)
Երևի գյումրեցիներից ոմանք պարոն Սերժին չընտրեցին, նա էլ բնակարանաշինությունը դադարեցնելով ուզում է ոխ հանել գյումրեցիներից:
Արցախի վարչապետը բերքահավաքի ընթացքի վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն այսօր բերքահավաքի աշխատանքների ընթացքի վերաբերյալ հրավիրել է խորհրդակցություն, որին մասնակցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար Լևոն Գրիգորյանը և շրջվարչակազմերի ղեկավարները: Ա. Հարությունյանը, նախ, շրջվարչակազմի ղեկավարներից հետաքրքրվել է բերքահավաքի ընթացքի, խոտի մթերման, ինչպես նաև առկա խնդիրների մասին: Այնուհետև գյուղնախարար Ա. Խաչատրյանը բերքահավաքի աշխատանքների վերաբերյալ
Շարունակվում են քաղաքացիների ընդունելությունները
Քաղաքացիների առաջարկություններին, բարձրացրած հարցերին ու խնդիրներին տեղում ծանոթանալու և դրանց հնարավորին արագ լուծում կամ սպառիչ պատասխան տալու նպատակով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետի տեղակալները, քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը պարբերաբար մասնակցում են վարչական շրջանների ղեկավարների հետ քաղաքացիների ընդունելություններին, որոնք, սահմանված կարգով, տեղի են ունենում յուրաքանչյուր հինգշաբթի։ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը Ավան վարչական շրջանի
Արծվիկ Մինասյանը՝ իշխանության «պնդաճակատության» մասին (Տեսանյութ)
ՀՅԴ պատգամավորը իշխանությունից հակափաստարկ է պահանջում, թե ինչու չեն ընդունում իրենց 12 կետերի առաջարկը
Ընթանում են Հրազդանի կիրճի փլուզված ճանապարհահատվածի հետազոտման և տարածքի մաքրման աշխատանքներ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մասնագիտական ուսումնասիրություն է իրականացվում մայիսի 21-ին մայրաքաղաքի Հրազդանի կիրճում`Երևանի ՀԷԿ-ի հարևանությամբ գտնվող ճանապարհի փլուզված հատվածում: Ըստ մասնագետների՝ փլուզումն առաջացել է հիդրոտեխնիկական ջրթող կառույցի մետաղական ֆերմաների վրա տեղադրված բետոնե սալի քայքայման պատճառով: Նախնական տվյալներով՝ դա նախորդ դարի 30-ական թվականների կառույց է, որի նախագծերը չեն պահպանվել: Նախագծերի վերականգնման նպատակով տարածքում չափագրման և
ԿԲ-ն Գառնու հեթանոսական տաճարի տարածքում կազմակերպված ընդունելության մասին
Վերջին օրերում սոցցանցերում և մամուլում տարբեր անդրադարձներ են կատարվել մշակութային կոթողներում կայացած միջոցառումներին, որոնց թվում հիշատակվել է նաև հունիսի 18-ին Գառնու հեթանոսական տաճարի տարածքում Հայաստանում Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի գումարված տարեկան 8-րդ ժողովի շրջանակում կազմակերպված մշակութային ծրագիրը, ինչը թյուրիմացաբար ներկայացվել է որպես «խնջույք» կամ «ԿԲ կորպորատիվ միջոցառում»: ՀՀ կենտրոնական բանկը հարկ է համարում նշել, որ
Ոստիկանության ներկայացուցիչը չկարողացավ հասնել իրենց հայցով նիստին
Հունիսի 18-ին Վարչական դատարանում (Գյումրի), նշանակված ՀՀ ոստիկանությունն ընդդեմ Լեւոն Բարսեղյանի` վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին № ՎԴ/0026/05/14 վարչական գործով դատաքննության երրորդ նախնական նիստը, տեւելով յոթ րոպե, նորից ընդմիջվեց ոստիկանության կենտրոնական բաժնի ավագ իրավախորհրդատու, փոխգնդապետ Սոնա Մելիքյանի բացակայության պատճառով: Դատական նիստը բացելուց հետո քարտուղարը տեղեկացրեց, թե Սոնա Մելիքյանը զանգել եւ տեղեկացրել է, որ հինգ րոպե
Զուրաբյանը՝ քառյակի 12 կետերից 3-ի մասին. «Ինչո՞ւ չէր կարելի դա անել»
Քառյակի ներկայացրած 12 կետի 3 կետի պահանջով առաջարկվում է շրջանառության հարկը բոլոր ձեռնարկատերերի համար առնվազն 3 անգամ կրճատել: Այսօր ԱԺ-ում քննարկվում է Շրջանառության հարկի մասին օրենքը, որով նախատեսվում է ընտանեկան բիզնեսը հարկից ազատել: Այս առնչությամբ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն իր ելույթում նշեց. «Այսօր Հայաստանում ընդամենը 4 տոկոսն է զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ, որը շատ ցածր
409.7 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հունիսի 19-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 409.7 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 409.7 դրամ: NASDAQ OMX Armenia
«Նրանք նպատակ ունեն պղծել մեր բոլոր սրբությունները». Տիգրան Խզմալյան. «Մեդիալաբ»
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կինոռեժիսոր, «Նախախորհրդարանի» անդամ Տիգրան Խզմալյանը: -Պարոն Խզմալյան, վերջին օրերին ահազանգեր եղան նախ Զվարթնոցի, այնուհետև Գառնիի տաճարների տարածքը խրախճանքի վայրերի վերածելու մասին: Ինչպե՞ս եք վերաբերվում այս ամենին: -13-րդ դարի սկզբում անհայտ հայ վարպետները ֆրանսիական արքաների պալատում տաճար էին կառուցել, որտեղ պատկերեցին հայոց սրբությունը` Զվարթնոցը՝ իբրև մարդկային մշակույթի խորհրդանիշ, որը ջրհեղեղից փրկվեց տապանում,
Լեւոն Զուրաբյանը՝ իշխանությանը. «Այսօր ծիծաղում եք, վաղը լացելու եք» (Տեսանյութ)
«Մեկ-մեկ լսեք նաեւ քննադատության խոսքեր ձեր հասցեին: Մեկ-մեկ կարող է մի լավ բան սովորեք»,- այսօր ԱԺ-ում «Շրջանառության հարկի մասին» օրենքի քննարկման ժամանակ իր ելույթից առաջ ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ դիմելով ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին: Լեւոն Զուրաբյանը բացատրեց, թե ինչու այսօր առավոտյան ոչ իշխանական ուժերը չգրանցվեցին եւ բոյկոտեցին ԱԺ նիստը. «Սա հրապարակային առիթ է
Հուլիսի 1-ից Արցախի հանրապետությունում կբարձրացվեն աշխատավարձերը
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը: Հուլիսի 1-ից աշխատավարձերի բարձրացման հետ կապված` նիստում սահմանվել են պետական կառավարման մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, համայնքների ղեկավարների և նրանց աշխատակազմերի աշխատողների, ԼՂՀ պետական բյուջեից ֆինանսավորվող հիմնարկների և կազմակերպությունների, կրթության և գիտության համակարգի կրթադաստիարակչական հիմնարկների և կազմակերպությունների առանձին կատեգորիաների
Կրակոցներ Էջմիածնում. վիրավորվել է գեներալ Սեյրան Սարոյանի եղբորորդին. NEWS.am
Էջմիածնում երեկ՝ հունիսի 18-ի երեկոյան վիճաբանություն է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ, որից վիրավորվել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի եղբորորդին: NEWS.am-ի տեղեկություններով՝ երեկ ժամը 17:00-ի սահմաններում Էջմիածնում վիճաբանություն է տեղի ունեցել մեքենաների վազանցի պատճառով: Գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդին՝ Արայիկ Գրիգորյանը, մեքենայով վազանց է կատարել, որի պատճառով մյուս մեքենայի վարորդն ու ուղեւորը իջել
Ավետիք Իշխանյան. «Եվ-եւ»-ը վերածվեց «ոչ-ոչ»-ի»
«Երաշխիքներ կարող են լինել այն պետության մեջ, որը իրավական է: Այս տեսանկյունից ՌԴ-ն հեռու է իրավական պետություն լինելուց»,-Aravot.am-ի հարցին` ի՞նչ երաշխիքներ, որ ՀՀ-ի`Եվրասիական միության անդամակցության դեպքում հայաստանցի միգրանտներն այնպիսի արտոնություններ կստանան, ինչ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների քաղաքացիները, այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Հիշեցնենք, որ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանը
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունիսի 18-ից 19-ը)
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 10-ը, խարդախության 5 դեպքից` 4-ը, ապօրինի ծառահատման և յուրացման 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 5 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 2 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում
Գրականագետ. Սրբավայրերի մոտ այդպիսի պիղծ, լկտի պահվածքը պետք է օրենքով դատապարտել
Սաշուր Քալաշյանի խոսքերով՝ Գառնիի տաճարում երեկոյան ժամերին բազմաթիվ համերգներ են եղել եւ դա օրենքով արգելված չէ
Ուկրաինայի արևելքում մարտերը վերսկսվել են. անջատականները հրաժարվել են «խաղաղության ծրագրից». Reuters
Ուկրաինայի արևելքում վերսկսվել են մարտերը, այն բանից հետո, երբ անջատականները հրաժարվել են նախագահ Պյոտր Պորոշենկոյի «խաղաղության ծրագրից», որով Կիևի ուժերը միակողմանիորեն դադարեցրել էին ռազմական գործողությունները՝ անջատականներին առաջարկելով զինաթափվել, հայտնում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը: Ուժեղ մարտեր են սկսվել հունիսի 19-ի առավոտյան Դոնեցկի Կրասնի Լիման քաղաքում, որն այս ամսվա սկզբից գտնվում է կառավարական ուժերի վերահսկողության տակ: «Մենք


















































