Օրվա լրահոսը

«Բագրատյանի ինքնաառաջադրման արձագանքից երեւում է, որ ընդդիմադիր դաշտը բաժանված է»

Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովի գնահատմամբ, վարչապետի պաշտոնանկության հիմնական պատճառը ներքին քաղաքական իրավիճակով է պայմանավորում ու դրա համար մի քանի օբյեկտիվ պատճառներ կային: Նա այսօր «Հենարան» ակումբում առաջ քաշեց մի քանի հավանական սցենար, որոնցով ՀՀ նախագահը առաջնորդվել է նոր կառավարության կազմավորման հարցում. «Հիմնական դերակատարողի շրջանակներում ձեւավորել կառավարություն, որոնել տարբերակներ կոալիցիայի ստեղծման կամ պահպանման համար կամ եղել է

Դանակահարողը ձերբակալվել է

Ապրիլի 28-ին, ժամը 03.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի հետին պատի բազմաթիվ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 1974 թ. ծնված Արտակ Ա.-ն, իսկ կրծքավանդակի աջ կեսի 1-ին մակերեսի կտրած-ծակած վերքով` 1980 թ. ծնված Նաիրի Մ.-ն, որոնք, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չեն եղել հաղորդում տալու: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ

Արմեն Ռուստամյան. Չեն ուզում դիտվել որպես նախորդ կառավարության քաղաքականության շարունակողը. «Հայոց աշխարհ»

Հատված ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԻ հարցազրույցից: -Ի՞նչ հետեւություններ կարելի է անել կառավարության կազմում մինչեւ հիմա կատարված փոփոխություններից՝ իշխանությունը հակվա՞ծ է լրջորեն վերանայելու տնտեսական ուղեգիծը։ -Մեր գնահատականները պայմանավորված չեն անձերով։ Մենք ի սկզբանե ասել ենք. մեզ համար կարեւորը ծրագրերն են, այն երաշխավորված քայլերը, որոնք կիրականացվեն երկիրն այս վիճակից դուրս բերելու ուղղությամբ: ՀՅԴ մոտեցումները ձեւակերպված

Սպառնում է վնասել իրեն

Ապրիլի 29-ին, ժամը 11.04-ին Դավիդյանից ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի վարչական շրջանի Մուշավան թաղամասի 1-ին փողոցի տներից մեկի գազամատակարարումը դադարեցվել է և չվերականգնելու դեպքում բնակիչը սպառնում է վնասել իրեն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ԱԻՆ

ԲՀԿ-ն գյուղացիների շահը վեր դասեց

Ազգային ժողովը քիչ առաջ 96 կողմ, 15 դեմ եւ 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ թույլատրեց կառավարությանը առաջիկա հինգ տարիների ընթացքում Սեւանա լճից ոռոգման նպատակով 70 մլն խմ ավելի ջուր բաց թողել: Հիշեցնենք, որ համաձայն «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաuտատելու մաuին» ՀՀ օրենքի, որը ընդունվել է 2001 թվականին,

Հաջող մեկնարկն այսօր շարունակություն կունենա՞

Լեհաստանի Չեխանով քաղաքում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի պատանիների եւ աղջիկների առաջնությունում այսօր մրցահարթակ է մտնելու Հայաստանի տղաների հավաքականի եւս երկու ներկայացուցիչ: 56 կգ քաշայիններ Հրայր Հովհաննիսյանն ու Լեւոն Մանուկյանը ուժեղագույնների խմբում փորձելու են զարգացնել երեկվա հաջողությունը՝ համալրելով Հայաստանի մեդալների հավաքածուն: Մեր երկու մարզիկներն էլ նախնական հայտում պատվիրել են երկամարտի 215 կգ, ինչը, համեմատելով մրցակիցների պատվերների հետ,

Մհեր Սեդրակյան. Նենց ամենաուժեղ քաղաքական գործիչ ի՞նձ եք համարում. «Չորրորդ իշխանություն»

Բնական ա՝ ամենահարմարը, ամենախելացին, ամենաճիշտը այս պահին Գալուստ Գրիգորիչն էր, դրա համար առաջադրվեց իր թեկնածությունը։

Արամ Սարգսյան. Որպեսզի կառավարությունում էական փոփոխություններ լինեն, պիտի նախագահը էական քայլեր անի. «Իրատես de facto»

ՀՀ նախագահը պիտի ցույց տա, որ Հայաստանը մնում է ինքնիշխան սուբյեկտ միջազգային ասպարեզում, ե ինքն այդ ինքնիշխան սուբյեկտի նախագահն է, այլ ոչ թե Պուտինի կամքն ու ծրագրերը Հայաստանում կյանքի կոչող ղեկավարը։

Եզդիները դժգոհ են Մանվել Բադեյանի նկատմամբ Էթիկայի հանձնաժողովի կայացրած որոշումից. նրանք դիմել են խմբակցություններին. NEWS.am

«Սինջար եզդիների ազգային միավորում» եւ «Եզդիների ազգային կոմիտե» հասարակական կազմակերպությունները դժգոհ են ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Մանվել Բադեյանի նկատմամբ Էթիկայի հանձնաժողովի կայացրած որոշումից եւ այդ պատճառով դիմել են Ազգային ժողովի 5 խմբակցություններին՝ ՀՀԿ-ին, ՀԱԿ-ին, ԲՀԿ-ին, «Ժառանգությանն» ու ՀՅԴ-ին՝ խնդրելով գնահատել Մանվել Բադեյանի արարքը, երբ վերջինս վիրավորել էր եզդիներին: Այս մասին NEWS.am-ին ասաց «Սինջար եզդիների ազգային միավորում»

Ռուդոլֆ Խառատյան. «Բալետի արտիստը ախպերության իմիտացիա չպետք է անի»

Ճանաչված բալետմեյստեր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանն այսօր «Ելակետ» ակումբում խոսելով պարարվեստից՝ այն համեմատեց օդանավի հետ: Ինչ վերաբերում է բալետային արվեստին, նրա խոսքով. «Ազգագրականը ուրիշ խնդիրներ ունի, բալետային արվեստը՝ ուրիշ: Եթե օդանավի վրա ընդամենը արծիվ նկարես, չի թռչի, այն պետք է ճիշտ մեխանիկա ունենա, որ բարձրանա վերեւ: Իմ խնդիրն այն է, որ պարողները այնքան մարզվեն,

Անիի նախկին ոստիկանապետի որդու պաշտպանները միջնորդում են ամբողջովին կարճել գործի վարույթը . «Փաստինֆո»

Գյումրիի նախկին քաղաքապետի դստեր փեսացուի սպանության գործով ամբաստանյալ Հարություն Սարգսյանի դեմ մեղադրական դատավճռի դեմ պաշտպանական կողմը բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան: Պաշտպանական կողմը միջնորդում է ամբողջությամբ բեկանել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 12.03.2014թ. դատավճիռը և կարճել գործի վարույթն ամբողջովին: Դատավճռով ամբաստանյալ Հարություն Սարգսյանը մեղավոր է ճանաչվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝

Երեւի «Երեւան TV» հեռուստաընկերությունն էլ է վարկով գնել. «Չորրորդ իշխանություն»

Ընդդիմության ներկայացուցիչները շատ հանգիստ կարող են հեռուստաընկերություն գնել։

Վայրի վերաբերմունք երեխաների նկատմամբ Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատությունում

Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատությունում դաստիարակները, որպես պատժի միջոց, երեխաներին ստիպում են կանգնած վիճակում մասնակցել դասապրոցեսին: Կիսաբաց դռնից հետևելով պարապմունքին՝ Օմբուդսմենի ներկայացուցիչներն ականատես են եղել, թե ինչպես է ուսուցիչը գրչով հարվածում աշակերտներից մեկի մատներին և անվայել արտահայտություններով դիմում նրան: Երեխաները վախենում են տնօրինությունից և միմյանց հետ ունեցած ընդհարումների դեպքում չեն դիմում նրանց: Բացահայտվել են նաև սննդի պահման

«Մակարով» ատրճանակից հրազենային վնասվածքը պատճառելու մեջ կասկածվող անձի ինքնությունը պարզվել է

Ապրիլի 26-ին, ժամը 21.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ մեջքի ձախ մասում ստացած հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1987 թ. ծնված Արտակ Ա.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Ձեռնարկված օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է Վարդ-Բաղ 1-ին թաղամասի թիվ 1 շենքի բակում, վիճաբանության ժամանակ, Արտակ Ա.-ին «Մակարով» ատրճանակից

Ռուբեն Հակոբյան. Անպայմանորեն ուզում եք նպաստել նրան, որ չկայանա որևէ լավ բան. «Իրատես de facto»

Դուք ամենուր անպայմանորեն ուզում եք գտնել հակասություն:

Վարդան Պողոսյան. Ռոբերտ Քոչարյանի ներկա և երկու տարի առաջվա դիրքորոշումները տրամագծորեն իրար հակասում են. «168 ժամ»

Վարդան Պողոսյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կարծիք ունի ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի այդ պնդումների առնչությամբ, թե չկա երկրի առջև ծառացած ոչ մի կենսական խնդիր, որի լուծմանը խոչընդոտի գործող Սահմանադրությունը։ Ի պատասխան՝ Վարդան Պողոսյանն ասաց. «Եթե երկրորդ նախագահը վերընթերցի իր 2012թ. հարցազրույցը, կարծում եմ կտեսնի, որ իր ներկա և երկու տարի առաջվա դիրքորոշումները տրամագծորեն իրար հակասում

Եռօրյա սեմինար՝ ուղղված նախագծերի կառավարման բարելավմանը

Երևանի քաղաքապետարանի և Ֆրանսիայի Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի միջև 2011թ. կնքված համագործակցության բազմաոլորտ, այդ թվում նաև փորձի փոխանակման ծրագրեր ներառող համաձայնագրի շրջանակում եռօրյա սեմինար է անցկացվում Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի 26 աշխատակիցների մասնակցությամբ։ «Մի նախագծի ձեռնարկում և նախնական պլանավորում» թեմայով սեմինարն ուղղված է քաղաքային տնտեսության նախագծերի կառավարման բարելավմանը՝ դրանք առավել նպատակային ու

Կառավարության նախկին անդամներն արդեն վերանշանակվածներից շահեկանորեն տարբերվում էին ինտելեկտով և քաղաքակրթությամբ. «168 ժամ»

Ու քանի որ նախարարական պորտֆելին հրաժեշտ տվեց հենց վերը նշված 5 պաշտոնյան, կարելի է ենթադրել, որ հենց նրանք էին խարխլում վստահության հիմքերը։

Նարեկ Սարգսյանն իր խոստումը չկատարեց. «Ժողովուրդ»

ՀՀ քաղաքաշինության նորանշանակ նախարար Նարեկ Սարգսյանը, որը նախկինում զբաղեցնում էր Երեւանի գլխավոր ճարտարապետի, այնուհետեւ՝ ճարտարապետության կոմիտեի ղեկավարի պաշտոնը, երկու տարի առաջ ամպագոռգոռ հայտարարություններ արեց այն մասին, թե Երեւանն առաջիկայում դադարելու է շինհրապարակ լինելուց, իսկ կիսատ մնացած շինությունները կարճ ժամանակահատվածում ավարտին կհասցվեն։ Սակայն անցնող ամիսներին դրանց թիվը ոչ միայն չնվազեց, այլեւ հետզհետե ավելանում է։ Իսկ նրա

Ավտոմեքենան բախվել է էլ. սյանը

Ապրիլի 29-ին, ժամը 06.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայում` «Տուն Դեպո» առևտրի կենտրոնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ 21010» մակնիշի 35 VO 783 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է էլ. սյանը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ` 1990

ԲՀԿ-ական պատգամավոր. «Գագիկ Ծառուկյանն ինչ կապ ունի ազատամարտիկների հետ». «Ժողովուրդ»

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Գասպարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադառնալով իրենց կողմից ստեղծվելիք ազատամարտիկներին միավորող նորաստեղծ կառույցին՝ հայտարարեց, թե դրանում ընդգրկվելու են այն մարդիկ, ովքեր ԵԿՄ-ի հետ կապ չեն ունեցել։ – Պարոն Գասպարյան, հայտարարվեց, որ Դուք եւ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Գեւորգյանը որոշել եք ԵԿՄ-ի նման մի կառույց ստեղծել, որում ընդգրկված կլինեն միայն ազատամարտիկները։

Առողջապահության նախարարի կինն ազատվել է աշխատանքից՝ իր ամուսնու նշանակումից հետո. «Հայկական ժամանակ»

ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանը չի հերքում Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի հետ իր ունեցած քավոր-սանիկական հարաբերությունների մասին տեղեկությունները։ – Մամուլը գրեց, որ դուք Ռոբերտ Քոչարյանի դստեր հարսանիքի քավորն եք։ Ըստ ձեզ՝ այդ հանգամանքը, ինչպես նաեւ այն, որ մինչեւ այս ձեր ղեկավարած բժշկական կենտրոնը կապվում է Ամենայն հայոց կաթողիկոսի անվան հետ, ինչքանո՞վ են նպաստել նախարարի պաշտոնում

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը Հարավային Կովկասի քաղաքական գործիչների ֆորումում

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամները ապրիլի 26-27-ը Վրաստանի Քութաիսի քաղաքում՝ վրացական խորհրդարանում, երկրորդ անգամ մասնակցեցին Հարավային կովկասի երիտասարդ քաղաքական գործիչների ֆորումին։ Այն կազմակերպել էր Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդերլանդների ինստիտուտը։ Համաժողովին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի քաղաքական կուսակցությունների ակտիվ երիտասարդները: Երկօրյա համաժողովը բաղկացած էր երկու լիագումար նիստից և վեց աշխատանքային խմբերից, որոնց պետք է մասնակցեին քառասունհինգ երիտասարդ

Երկարաձգվում է Շանթ Հարությունյանի գործով կալանավորվածների խափանման միջոցը. «Հայկական ժամանակ»

Վարույթ իրականացնող մարմինը կրկին միջնորդության է ներկայացրել դատարան անցյալ տարի նոյեմբերի 5-ի գործով կալանավորվածների խափանման միջոց կալանավորումը եւս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ։ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվական վարչությունից հայտնեցին, որ երեկվա դրությամբ դատարանը բավարարել է վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը եւ կրկին երկամսյա կալանքի տակ վերցրել սույն գործով կալանավորված Հայկ Հարությունյանին։ Եվս երկու ամսով

Հայկական սպորտի պոչկան ու թոքը. ԲՀԿ-ն ուզո՞ւմ է տիրանալ սպորտի ոլորտին. «Ժամանակ»

Մինչ Յուրի Վարդանյանը, ում Սերժ Սարգսյանը «կենդանի լեգենդ» անվանեց, չի վերանշանակվել սպորտի և երիտասարդության նախարարի պաշտոնում, մամուլում տեղեկություն է շրջանառվում, որ ԲՀԿ-ն ուզում է տիրանալ սպորտի ոլորտին և իր մարդուն նշանակել նախարար: Խոսքը ՀԱՕԿ-ի սպորտվարչության պետ Գաբրիել Ղազարյանի մասին է: Որոշ տեղեկություններով` նա արդեն նախկին ԲՀԿ-ական է: Ինչպես հայտնի է, 2012թ. խորհրդարանական ընտրություններից հետո ԲՀԿ-ն

Որոշ ԲՀԿ-ականներ կմասնակցե՞ն ԱԺ նախագահի ընտրությանը. «Հրապարակ»

Վահագն Մախսուդյանը՝ մեկ այլ ԲՀԿ-ական, մասնակցելու է, ինչո՞ւ։ «Այդպես եմ ուզում, իսկ ի՞նչ խնդիր կա»,- անմեղորեն հարցրեց նա:

Լիա Միսակյանի մահվան դեպքով հարուցված գործով շարունակվում է վկաների հարցաքննությունը

2014 թ. ապրիլի 26-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվեց Լիա Միսակյանի մահվան դեպքի առթիվ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատաքննությունը: Դատաքննության ընթացքում հարցաքննվեց դատակոչված վկա, «Արաբկիր» ԲԿ-ի բոքսային բաժանմունքի հերթապահ բուժքույր Սուսաննա Իսպիրյանը: Վերջինս հայտնեց, որ 2013 թ. հունվարի 1-ին հերթապահել է բոքսային բաժանմունքի

Բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Քաղաքացի Կ. Ռ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ըստ քաղաքացի Կ. Ռ.-ի հաղորդման` 2013 թվականի նոյեմբերին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժնում ոստիկանները գյուղերից մեկի բնակիչ Ա. Ա.-ի մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի վերաբերյալ տեղեկություններ կորզելու նպատակով հոգեբանական և

Հայաստանի երեսին դուռը դեռ փակ է. «Ժամանակ»

Հայաստանն այսօր չի մասնակցի Մինսկում կայանալիք Մաքսային միության գագաթնաժողովին: Այդ մասին հայտնի է դարձել երեկ: Մինչև այդ ոչ միայն տեղեկություններ էին հրապարակվում Հայաստանի մասնակցության մասին, այլ նաև հայտարարություններ էին եղել, որ Հայաստանը կստորագրի Մաքսային միությանն անդամակցելու պայմանագիրը: Սակայն հետո էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը հայտարարեց, որ ինքն է այդ թյուրիմացության պատճառը և հերքեց, որ նման բան

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930