Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. Որպեսզի կառավարությունում էական փոփոխություններ լինեն, պիտի նախագահը էական քայլեր անի. «Իրատես de facto»

Ապրիլ 29,2014 12:13

Հատված «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանի հարցազրույցից:

– Ներքաղաքական իրավիճակի Ձեր գնահատականը՝ ելնելով նոր կառավարության ձևավորման գործընթացից։

– Մի անգամ արդեն ասել եմ ու նորից պիտի կրկնեմ, որ անկախ իշխանության եկած մարդիկ կլինեն աշխատասե՞ր, թե՞ ծույլ, կաշխատեն առավոտից իրիկո՞ւն, թե՞ մի ժամ աշխատելուց հետո կգնան քեֆ անելու, քանի դեռ մենք Մաքսային միության շրջանակներում ենք տեսնում մեր ապագան, Հայաստանում իշխանությունները նշանակվելու են, արդար դատական համակարգ չի լինելու, կոռուպցիան օր օրի ավելանալու է, աղքատության ցուցանիշը բարձրանալու է։ Անձերից ոչինչ կախված չէ։

Ինչ վերաբերում է վերջին օրերին նորանշանակ վարչապետի տարբեր առիթներով հայտարարություններին, դրանք հիշեցնում են,ՀՅԴ-ի գործելակերպը՝ դեմ ըլլալո՛վ կողմ կըլլանք։

– Նկատի ունեք կենսաթոշակային համակարգի կուտակային բազմաչարչար բաղադրի՞չը։

– Այո, և ոչ միայն։

– ՀՀ նախագահն ասում էր, որ կառավարությունում էական փոփոխություններ են լինելու, եղա՞ն այդ փոփոխությունները՝ Ձեր գնահատականով։

– Որպեսզի կառավարությունում էական փոփոխություններ լինեն, պիտի կառավարության իրական ղեկավար նախագահը էական քայլեր անի։ Կա՞ն նման քայլեր։ Չկան։ Հայաստանը մեծ աշխարհի մի մասն է և չի կարող գործել ոչ համաշխարհային զարգացումներից, ոչ տարածաշրջանից դուրս։ ՀՀ նախագահը պիտի ցույց տա, որ Հայաստանը մնում է ինքնիշխան սուբյեկտ միջազգային ասպարեզում, ե ինքն այդ ինքնիշխան սուբյեկտի նախագահն է, այլ ոչ թե Պուտինի կամքն ու ծրագրերը Հայաստանում կյանքի կոչող ղեկավարը։

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930