Օրվա լրահոսը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից Փարիզում ծաղկեպսակ է դրվել Ցեղասպանության զոհերի հիշատակին
Ֆրանսիական Պլեսի Ռոբինսոն քաղաքի քաղաքապետի հրավերով Ֆրանսիայում է Երևանի Արաբկիր վարչական շրջանի պատվիրակությունը՝ վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի գլխավորությամբ: Պատվիրակության անդամները Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի, ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների ու այլ պաշտոնատար անձանց հետ Փարիզում՝ Կոմիտասի արձանի մոտ, մասնակցել են Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը: Հրայր Անտոնյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ծաղկեպսակ է
Սկոլարին արդեն գիտի աշխարհի առաջնությունում Բրազիլիայի հավաքականի կազմը
Լուիս-Ֆելիպե Սկոլարին Սան-Պաուլույում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, թե կողմնորոշվել է աշխարհի առաջնությունում Բրազիլիայի հավաքականի կազմի հարցում, բայց այն կհրապարակի միայն սահմանված օրը` մայիսի 7-ին: «Ես կասկած չունեմ, բայց պետք է սպասել ազգային առաջնությունների ավարտին, որոնք դեռ շարունակվում են», – տեղեկացրել է մարզիչը եւ հավելել, որ ինքը 23 ֆուտբոլիստներին էլ դեռ տեղյակ չի պահել, ովքեր
Վարդան Պետրոսյանի գործ. գյուղապետը եւ անձնագրայինը հայտնել են, որ նման ազգանունով ընթերակա չկա
Ռուբեն Բալոյանն ասաց, որ այս ամենը արվում է լրատվամիջոցների համար եւ որ հարկ եղած դեպքում հանդես կգա, որպեսզի չլուսաբանվի, եթե նման կերպ շարունակվի:
Հովիկ Աբրահամյանը` քառյակի նիստին (Տեսանյութ)
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ կատակեց`ասելով. «Կարող ա՞ քառյակը հնգյակ դառնա»: Հովիկ Աբրահամյանը հակադարձեց. «Վեցնյակ է, էլ ի՞նչ հնգյակ»:
Ավստրալիայում Հրանտ Մելքումյանը բարելավում է դիրքերը
Ավստրալիայում ընթացող շախմատի «Sydney International Open 2014» միջազգային մրցաշարում Հայաստանցի գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը գնալով բարելավում է դիրքերը: Վեցերորդ տուրից հետո Մելքումյանը 4,0 միավորով բարձրացել է երրորդ հորիզոնական եւ մրցաշարային աղյուսակում իրեն գերազանցող գրոսմայստեր Լիվիու-Դիտեր Նիսպյանուին ու միջազգային վարպետ Մուլթուն Լուին զիջում է ընդամենը կես միավոր: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը` de.chessbase.com-ի
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (ապրիլի 23-ից 25-ը)
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 23-ից 25-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 18 դեպքից բացահայտվել է 17-ը, խարդախության 12 դեպքից՝ 11-ը, խուլիգանության 2, ավազակային հարձակման 2, կաշառակերության, անձի առևանգման և շորթման 1-ական դեպքերը բացահայտվել են: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 12, գողության 4 և խուլիգանության 2 դեպք: Անցած
Ա. Հարությունյան. «Սերժ Սարգսյանը ոչ թե շախմատ կամ ֆուտբոլ է խաղում, այլ` չինգ-ա-չունգ» (Տեսանյութ)
Հայ-թուրքական արձանագրություններն, ըստ «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանի, բավականին վնասեցին ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին եւ հայ-թուրքական հարաբերություններին, այլեւ` Լեռնային Ղարաբաղի խնդրին: Պարոն Հարությունյանն այսօր «Փաստարկ» ակումբում կարծիք հայտնեց, որ եթե մինչեւ այսօր հայ-թուրքական հարաբերությունները «ֆուտբոլային» դիվանագիտություն էր համարվում, ապա այսօր այլ խաղ է.«Կարելի է ասել` Սերժ Սարգսյանը ոչ թե շախմատ կամ ֆուտբոլ
Սեւանի համար քայլեցին երկու ժամ. A1plus.am
Մոտ 2 ժամ Սեւանի փրկության համար «SOS Սեւան» նախաձեռնող խումբը Սեւան քաղաքի միջով քայլեց դեպի «Սեւան» ՀԷԿ-ի տարածք։ Ինչպես «Ա1+»-ին հայտնեց «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը, երթի ընթացքից շատ գոհ են եւ երիտասարդներն էլ ակտիվ էին։ Նախաձեռնող խումբը նպատակ ուներ հանրությանը տեղեկացնել, որ Սեւանին երկու ծրագիր է սպառնում։ Առաջինը, որ Սեւանա լճից բացթողումները 5 տարվա
Ռուսաստանի՝ քաղաքացիությունը հեշտացնելու մասին օրենքը տարակարծություն է առաջացնում. Ռուբեն Եգանյան
«Ռուսաստանի զարգացումները ժողովրդագրական, տնտեսական, սոցիալական այնպիսին են, որ առանց միգրացիոն բնակչության ներհոսքին երկիրը չի կարող տեւական կայուն զարգացում ունենալ»,- այսօր՝ ապրիլի 25-ին՝լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը: Նրա խոսքերով՝ ռուսական միգրացիոն քաղաքականությունը կայունություն չունի. շարունակ մի ծայրահեղությունից մյուսն է անցնում: Ժողովրդագիրը այդ քաղաքականության անկայունության օրինակ է համարում տարվա սկզբի օրենքի վերանայումը, որի արդյունքում
ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ ցեղասպանության մասին ֆիլմի ցուցադրություն
Շատերը նույնիսկ չգիտեն էլ, որ թուրքերի կողմից Ցեղասպանության են ենթարկվել նաև այլ քրիստոնյաներ… Ապրիլի 23-ին ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ հերթական ֆիլմի ցուցադրությունը։ Նախորդ՝ Արսեն Հակոբյանի «Արարատից Եվրոպա» ֆիլմի դիտման ժամանակ ռեժիսոր Արտակ Ավդալյանը խոստացել էր ցեղասպանության մասին պատմող մի ֆիլմ ներկայացնել։ ԵՊՀ կինոակումբը համալսարանականներին տվեց այդ ֆիլմը դիտելու հնարավորությունը հենց Հայոց մեծ եղեռնին
Երիցյանից քաղաքացիներ են տուժել
Քաղավիացիայի վարչության նախկին պետ Հովհաննես Երիցյանից ու նրա շահերի պաշտպան, Փաստաբանների պալատի փաստաբան Արտավազդ Այվազյանից նոր քաղաքացիներ են շարունակում տուժել: Այդ մասին այսօր «Նոյյան տապան» ակումբում ահազանգեցին «Վելես իրավապաշտպան» հ/կ նախագահ Մարինե Պողոսյանը եւ փաստաբաններ Գեղամ Սիմոնյանն ու Մկրտիչ Դավթյանը: Նրանց պատմելով, նախկին պաշտոնյան՝ Երիցյանը, արդեն մի քանի տարի է՝ վաշխառությամբ է զբաղված եւ քաղաքացիներին
Դավութօղլու․ «Թուրքիայի ցավակցությունները թուլություն չեն». Azatutyun.am
«Ազատություն». «1915 թվականին զոհված հայերի հասցեին Թուրքիայի ցավակցությունները ոչ թե թուլություն են, այլ բարձր կուլտուրայի ցուցանիշ», – երեկ NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն՝ խոսելով երկրի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հայտարարության մասին: Նրա խոսքերով՝ յուրաքանչյուր ժողովուրդ ունի հիշողություն, սակայն դա չի նշանակում, որ «1915 թվականի իրադարձությունները պետք է օգտագործվեն քաղաքական նպատակներով»: Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր
Հովհաննես Դավթյանը` Եվրոպայի բրոնզե մեդալակիր
Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում մեկնարկած ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում գյումրեցի 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը երեք հաղթանակ տանելով` դարձել է բրոնզե մեդալակիր: Մեր կանանց հավաքականից Ժաննա Ստանկեւիչը եզրափակել է 52 կգ քաշայինների առաջատարների ութնյակը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքէջը եւ ավելացնում, որ այսօր տատամի մտնելու են 81 կգ քաշայիններ Անդրանիկ Չափարյանն ու Ռաֆայել Դավթյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Ռոմանտիկները». մերօրյա ցեղասպանությունը 24 ժամում
«Արդյոք 99 տարի անց մեր երկրում ցեղասպանություն տեղի չի ունենո՞ւմ»,- ըստ ռեժիսոր Արեգ Ազատյանի, հենց այս հարցի վերհանումն է ամփոփված «Ռոմանտիկները» ֆիլմի գերխնդրի մեջ: Այսօր «Հայելի» ակումբում նա պարզաբանեց, որ արտագաղթը, երիտասարդների գործազրկությունը և բացասական մի շարք գործոններ ստիպում են հանգել այդ եզրակացությանը: Ֆիլմը պատմում է հայ և օտարերկրյա երիտասարդների փոխհարաբերությունների և հակադրությունների մասին ,
30 դատապարտյալ տեղյակ չի վաղաժամկետ ազատման մերժման պատճառների մասին
Բաց նամակ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին Մեծարգո նախագահ, Ձեզ դիմող կալանավորներս հրավիրում ենք ձեր ուշադրությունը վաղաժամկետ ազատման ոլորտում առկա օրինախախտումների վրա, որի արդյունքում չի գործում վաղաժամկետ ազատումը, եւ խախտվում են մեր իրավունքները: Մենք, ըստ ՀՀ օրենքների, պետք է վաղուց գտնվեինք ազատության մեջ, մինչդեռ մենք անազատության մեջ ենք, չնայած մեր աշխատանքով, աշխատասիրությամբ, կարգապահությամբ բազմիցս ապացուցել ենք,
Ալմելոյում բացվեց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրը
Նիդերլանդների Ալմելո քաղաքում երեկ բացվեց Հայոց Եղեռնի զոհերին նվիրված հուշահամալիրը: Ինչպես «Առավոտին» տեղեկացրեց հոլանդաբնակ մեր հայրենակից Սերժ Կանայանը, համալիրի հեղինակն ու նախաձեռնողը հայազգի Քրիստիան Գելիջին է, որը կատարել է հոր ցանկությունը: Հուշահամալիրը գտնվում է հայկական եկեղեցու տարածքում, կառուցված է տուֆից եւ ունի 16 խաչքար: Ցեղասպանության զոհերի ոգեկոչման եւ հիշատակի արարողությանը, ի թիվս այլոց, մասնակցել է
Թոշակառուն վրաերթի է ենթարկվել
Ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ ապրիլի 23-ին, ժամը 21.30-ին, «Աուդի Ա 4» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ռոստովյան փողոցի տներից մեկի մոտ վրաերթի է ենթարկել 63-ամյա կնոջը, պատճառել վնասվածքներ և նույն ավտոմեքենայով տեղափոխել բժշկական կենտրոն: Կատարվում է քննություն։
«Հայրենիքը չեմ կարող կաղապարի մեջ դնել»
Աստվածաբանը, որ պոետ է, ու արձակ բանաստեղծություն է «երկնում» Աստվածաբանությունը հոգեւոր գործունեություն չէ, հոգեւորի իմացության բարձր աստիճան է: Եվ հաճախ այդ իմացությունը դրսեւորվում է արվեստի ու գրականության ոլորտում: Մասնագիտությամբ աստվածաբան Դավիթ Սամվելյանը համեմատաբար նոր անուն է գրական դաշտում: Նրա բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Լուսե երազ», հրատարակվել է 2010թ.: Օրերս էլ ընթերցողը կծանոթանա ստեղծագործողի «Նա եւ Նրա»
ԱՄՆ-ը մտահոգված է ադրբեջանցի լրագրողի կալանավորմամբ. Պսակի. Contact. az
ԱՄՆ-ը մտահոգություն է հայտնել Հայաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրկադիրովի կալանավորման համար: «Կոնտակտ.ազ»-ի փոխանցմամբ, Ամերիկայի պետքարտուղարության խոսնակ Ջեն Պսակին ապրիլի 24-ին հայտնել է, որ իրենք անհանգստացած են այն բանի համար, որ Միրկադիրովի ազատազրկումը կարող է կապված լինել Ադրբեջանի իշխանություններին քննադատելու և ազգամիջյան համագործակցության համար, որն «ուղղված էր տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելուն և վստահության
«Առաջատարը Վրաստանն է, որին հաջորդում է Հայաստանը»
«Վերջին երկու տարիների ընթացքում միայն երիտասարդության ոլորտում ԵՄ կողմից Արևելյան գործընկերության երկրներում ֆինանսավորվել է 594 միջազգային ծրագիր, որոնց ընդհանուր բյուջեն կազմել է 12.8 մլն եվրո: Բացարձակ թվերով առաջատարը Վրաստանն է, որին հաջորդում է Հայաստանը, այնուհետև` Ուկրաինան: Իրականացրած ծրագրերի թվով Ադրբեջանը նախավերջին տեղում է` առաջ անցնելով միայն Բելառուսից»,- Ատոմ Մխիթարյան: Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA) ապրիլի 22-ից
Արթուր Բաղդասարյանը հրաժարական տվեց (Տեսանյութ)
Քիչ առաջ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հրաժարական տվեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: Նա առայժմ կպաշտոնավարի որպես ՀԱՊԿ ակադեմիայի խորհրդի նախագահ: Մանրամասները՝ քիչ ուշ:
«Սթափ ու սրտացավ լինենք Սևանի ու Արարատյան դաշտավայրի հանդեպ». Արարատյան դաշտի ՋՕԸ-ներ
Այս օրերին Սևանա լճից հավելյալ ջրառի թեման շարունակում է ակտիվ շրջանառվել հասարակական-բնապահպանական, քաղաքական ու գիտական շրջանակներում՝ ուղեկցվելով տարաբնույթ մեկնաբանություններով, որոնց մեջ գերակշռող են Սևանի մակարդակի պահպանման մտահոգությամբ պայմանավորված, սակայն հաճախ նաև սխալ մեկնաբանությունները: Հերթականը հնչել է ապրիլի քսաներեքին՝ երկրի գիտական բարձրագույն ամբիոնից. խոսքը ԳԱԱ տարեկան ժողովում ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանի հայտարարության մասին է: Գիտնականը մասնավորապես կոչ
«Նկարչությունն ու գեղարվեստը շոու են դարձել»
Գուցե ասածս սենսացիա հնչի և ընթերցողի համար խորթ, բայց ես Վան Գոգին նկարիչ չեմ համարում:
«Դե!մ եմ» նախաձեռնությունը կոչ է արել Կառավարությանը
«Դե!մ եմ» նախաձեռնությունն իր պաշտոնական կայքում գրել է. Բազմիցս ներկայացնելով հասարակության լայն շերտերի պահանջներն արդեն ՀՀ նախկին կառավարությանը՝ հարկ ենք համարում այս անգամ ևս ներկայացնել մեր պահանջները ձևավորվող կառավարությանը՝ միաժամանակ հորդորելով վերջինիս գտնվել խելամիտ, չկրկնել նախորդ Կառավարության գործելաոճն ու թույլ տված սխալները, չգործել ի հակառակ ժողովրդի կամքի և ՀՀ Սահմանադրության ու ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման։
Աշոտ Խուրշուդյան. «Այս փաստաթղթում գրված է, որ ՀՀ իշխանությունները լեգիտիմ չեն»
«Խորհրդարանական ձևի անցնելու մեջ բավականին մեծ վտանգներ եմ տեսնում»,-այսօր «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպմանը խոսելով սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի մասին, այսպիսի կարծիք հայտնեց սահմանադրական իրավունքի մասնագետ Արմեն Մազմանյանը: Շարունակելով՝ իրավունքի մասնագետը շեշտեց. «Հայեցակարգի նպատակը հաղթողը վերցնում է ամեն ինչ սկզբունքը պաշտպանելն է: Իշխող կուսակցությունն իր շատ գործողություններով այսօր դա ապացուցում է»: Հարցին՝ արդյոք այժմ անհրաժե՞շտ էին
«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան երեխաների ուղեղը լվալու միջո՞ց. Medialab.am
«Մեդիալաբ».Թեպետ Պետրոս Գետադարձ կաթողիկոսը հայ ժողովրդի պատմությունում բացասական կերպար է, «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայում ներկայացված է դրական լույսի ներքո: «Միտում կա բոլոր նյութերը ներկայացնել դրական լույսի ներքո,- ասում է պատմական գիտությունների թեկնածու, կրոնագետ Հովհաննես Հովհաննիսյանը,- նաև նշվում է, որ Գրիգոր Նարեկացին հալածանքների է ենթարկվել՝ չներկայացնելով, թե ում կողմից է հալածվել, մինչդեռ հայտնի փաստ է, որ
«Չքցել» գործարարներին
Տվյալ դեպքում բացարձակապես կարեւոր չէ՝ «Սեքյուրիթի դրիմը» պատկանում է Սաշիկին, Աբդուլ Համիդին, թե անձամբ Սատանային:
Վարչապետը ներկայացրել է առողջապահության և քաղաքաշինության նորանշանակ նախարարներին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀ առողջապահության և քաղաքաշինության նախարարությունների աշխատակազմերին է ներկայացրել ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանին և ՀՀ քաղաքաշինության նորանշանակ նախարար Նարեկ Սարգսյանին: Վարչապետ Աբրահամյանը նախ շնորհակալություն է հայտնել նախկին նախարարներին համատեղ արդյունավետ աշխատանքի համար՝ բարձր գնահատելով Ազգային ժողովի նախագահի պաշտոնում նրանց հետ ծավալված համագործակցությունը: Կառավարության ղեկավարը վստահեցրել է, որ Դերենիկ Դումանյանի և
«Վիկտոր Ռեբեցը մեզ` հայերիս, մարդու տեղ չի դնում». Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցներ (ֆոտոշարք եւ տեսանյութ)
Այսօր առավոտյան ժամը 8-ից մինչև 10-ը Գյումրու լոկոմոտիվային դեպոյի մեքենավարները գործադուլ էին հայտարարել` «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցից պահանջելով վերանայել իրենց աշխատավարձերը ու աչքի չափով չգրել այն: «Մենք ստանում ենք ժամավարձ, սակայն չգիտես ինչպես է լինում՝ մեր աշխատավարձը օր օրի պակասում է, 20-25 տոկոսով կրճատվել է: Էնպիսի հաշվապահներ ունենք, որ մեզ ֆռցնում են,
A1plus.am. «Սերժ Սարգսյանը խաչ է քաշել ճանաչման գործընթացի վրա» (տեսանյութ)
Սերժ Սարգսյանն իր վարչախմբով խաչ է քաշել Ցեղասպանության ճանաչման գործընթացին վրա: Կարծում է նախկին քաղբանտարկյալ, ՀԱԿ անդամ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանը: Նրա համար տարօրինակ չէ, որ երեկ ինչպես Ամերիկայի Միացյալ Նահանգներն, այնպես էլ միջազգային հանրությունը խուսափողական հայտարարություններ արեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ. «Որովհետև այդ երկրները մտածում են, որ եթե արձանագրությունները դեռ ուժի մեջ են, եթե գործընթաց է


















































