Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջատարը Վրաստանն է, որին հաջորդում է Հայաստանը»

Ապրիլ 25,2014 14:38

«Վերջին երկու տարիների ընթացքում միայն երիտասարդության ոլորտում ԵՄ կողմից Արևելյան գործընկերության երկրներում ֆինանսավորվել է 594 միջազգային ծրագիր, որոնց ընդհանուր բյուջեն կազմել է 12.8 մլն եվրո: Բացարձակ թվերով առաջատարը Վրաստանն է, որին հաջորդում է Հայաստանը, այնուհետև` Ուկրաինան: Իրականացրած ծրագրերի թվով Ադրբեջանը նախավերջին տեղում է` առաջ անցնելով միայն Բելառուսից»,- Ատոմ Մխիթարյան:

Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA) ապրիլի 22-ից 26-ը Եվրամիության «Youth in Action» ծրագրի շրջանակում իրականացնում է «YiA ruler» ծրագիրը, որին մասնակցում են Ֆրանսիայից, Ռումինիայից, Բելառուսից, Խորվաթիայից, Լեհաստանից, Էստոնիայից, Ուկրաինայից, Վրաստանից և Հայաստանից ժամանած երիտասարդներ, դասընթացավարներ և տարբեր երիտասարդական ծրագրերի համակարգողներ:

Եվրամիության «Youth in Action» ծրագիրը երիտասարդների, երիտասարդական կազմակերպությունների և, ընդհանրապես, երիտասարդական ոլորտում գործունեություն ծավալող մասնագետների համար Եվրամիության ամենամեծ ծրագիրն էր, որն ավարտվեց 2013թ դեկտեմբերի 31-ին: Իր գործունեության յոթ տարիների ընթացքում «Youth in Action» ծրագիրը հնարավորություն է տվել Եվրոպական երկրների` այդ թվում և Հայաստանի հազարավոր երիտասարդների ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ ստանալ բազմաբնույթ գիտելիքներ ու հմտություններ, այցելել նոր երկրներ, ծանոթանալ միմյանց մշակույթին, պատմությանն ու ավանդույթներին:

Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպության` Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) կողմից իրականացվող «YiA ruler» ծրագիրը նպատակ է հետապնդում մասնագետների օգնությամբ գնահատել ծրագրի ունեցած ազդեցությունը տարածաշրջանում երիտասարդական շարժման զարգացման, երիտասարդական կազմակերպությունների կայացման վրա: Այն նաև բացառիկ հնարավորություն է երիտասարդ առաջնորդների և տարբեր ծրագրերի համակարգողների համար` համախմբվելու մեկ հարկի տակ, յուրովի ամփոփելու յոթ տարվա գործունեությունը, կիսվելու հմտություններով և փորձով` հետագայում ավելի արդյունավետ միջազգային ծրագրեր իրականացնելու համար:

Ողջունելով հյուրերին` Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը պատմական ընդգրկուն ակնարկ կատարեց Հայաստանի երիտասարդական շարժման սկզբնավորման ու հետագա զարգացման փուլերի, ներկա աշխարհաքաղաքական իրավիճակի մասին, ինչպես նաև ներկայացրեց ԵՄ Արևելյան գործընկերության 6 երկրների ձեռքբերումները Youth in Action ծրագրի շրջանակներում: Համաձայն Ատոմ Մխիթարյանի կողմից իրականացված հետազոտության տվյալների` վերջին երկու տարիների ընթացքում միայն երիտասարդության ոլորտում ԵՄ կողմից Արևելյան գործընկերության երկրներում ֆինանսավորվել է 594 միջազգային ծրագիր, որոնց ընդհանուր բյուջեն կազմել է 12.8 մլն եվրո: Բացարձակ թվերով առաջատարը Վրաստանն է, որին հաջորդում է Հայաստանը, այնուհետև` Ուկրաինան: Իրականացրած ծրագրերի թվով Ադրբեջանը նախավերջին տեղում է` առաջ անցնելով միայն Բելառուսից:

Ծրագրի արդյունքներն ու հետազոտության տվյալները կազմակերպիչները ներկայացնելու են ԵՄ ERASMUS PLUS ծրագրի գործակալությանը, ինչպես նաև հրապարակելու են համացանցում:

Երիտասարդական ակումբների դաշնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930