Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից Փարիզում ծաղկեպսակ է դրվել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Ապրիլ 25,2014 15:55

Ֆրանսիական Պլեսի Ռոբինսոն քաղաքի քաղաքապետի հրավերով Ֆրանսիայում է Երևանի Արաբկիր վարչական շրջանի պատվիրակությունը՝ վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի գլխավորությամբ: Պատվիրակության անդամները Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի, ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների ու այլ պաշտոնատար անձանց հետ Փարիզում՝ Կոմիտասի արձանի մոտ, մասնակցել են Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը: Հրայր Անտոնյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ծաղկեպսակ է դրել հուշարձանին՝ ի հիշատակ Հայոց Մեծ եղեռնի զոհերի:
Այցի շրջանակում Արաբկիր վարչական շրջանի պատվիրակության անդամները նաև պաշտոնական հանդիպումներ են ունեցել, որոնց ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների խթանման հնարավորություններն ու իրականացվող ծրագրերի ընթացքը: Քննարկվել են նաև հեռանկարային նշանակության մի շարք առաջարկություններ: Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը նաև հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, իշխող «Միություն հանուն ժողովրդավարական շարժման» կուսակցության անդամ հայազգի Պատրիկ Դևեջյանի հետ: Այցի շրջանակում, ի նշան Երևան-Պլեսի Ռոբինսոն բարեկամության, Պլեսի Ռոբինսոնի քաղաքապետարանի այգում խաչքար կտեղադրվի՝ որպես նվեր Երևանի քաղաքապետարանի կողմից:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

0001

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930