Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը` քառյակի նիստին (Տեսանյութ)

Ապրիլ 25,2014 15:40

Այսօր խորհրդարանում քառյակի հերթական հանդիպմանն անսպասելի ներկայացավ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նա խորհրդարան էր եկել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի հետ: Նրանց ընկերակցում էր նաեւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Քառյակի նիստի մեկնարկից րոպեներ անց, նրանք երեքով մտան ԲՀԿ խմբակցություն, որտեղ ընթանում էր նիստը:

Հովիկ Աբրահամյանը բարեւեց բոլոր պատգամավորներին, ապա մոտենալով ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին ասաց. «Լավ չես անում»: Վարչապետը, հավանաբար, նկատի ուներ այն, որ այն, որ իր հրավիրած խորհրդակցությանը ՀԱԿ-ը չէր մասնակցել: Լևոն Զուրաբյանը պատասխանեց. «Մենք հետևում ենք ձեզ»` հակադարձ հարց հղելով Հովիկ Աբրահամյանին.«Եկել եք մեզնից ինֆորմացիա ստանա՞ք»: Վարչապետն ասաց, հակառակը, եկել է ինֆորմացիա տալու իրենց:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ հումորով նկատեց. «Կարող ա՞ քառյակը հնգյակ դառնա»: «Վեցյակ է, էլ ի՞նչ հնգյակ»:

Ենթադրվում է, որ Հովիկ Աբրահամյանը ժամանել է զրուցելու քառյակի ներկայացուցիչների հետ պարտադիր կուտակային կենսաթոշակային նոր օրինագծի շուրջ:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Տեսանյութը՝ hetq.am/-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930