Լրահոս
Օրվա լրահոսը

30 դատապարտյալ տեղյակ չի վաղաժամկետ ազատման մերժման պատճառների մասին

Ապրիլ 25,2014 15:09

Բաց նամակ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին

Մեծարգո նախագահ, Ձեզ դիմող կալանավորներս հրավիրում ենք ձեր ուշադրությունը վաղաժամկետ ազատման ոլորտում առկա օրինախախտումների վրա, որի արդյունքում չի գործում վաղաժամկետ ազատումը, եւ խախտվում են մեր իրավունքները:

Մենք, ըստ ՀՀ օրենքների, պետք է վաղուց գտնվեինք ազատության մեջ, մինչդեռ մենք անազատության մեջ ենք, չնայած մեր աշխատանքով, աշխատասիրությամբ, կարգապահությամբ բազմիցս ապացուցել ենք, որ ենթակա ենք ազատման:
Մենք բազմիցս բարձրաձայնել ենք այդ մասին, սակայն ոչ մի պատկան մարմին չի արձագանքել, մեր անուն-ազգանունները թաքցվում են, իսկ խնդիրը մնում է չլուծված, ոչ հրապարակային: Մեկ անգամ եւս դիմելով Ձեզ, ուղղակի խնդրում ենք հանձնարարել, որպեսզի վաղաժամկետ ազատումը գործի ըստ սահմանված օրենքների, այլ ոչ թե մեզ պահելով այստեղ, դարձնեն հանցագործ եւ հոգեկան հիվանդ:

Մենք պատրաստ ենք հանդիպել Ձեր ներկայացուցչի հետ: Ահավասիկ, մեր տվյալները, որն «Առավոտի» միջոցով նախապես փոխանցում ենք ձեզ:

1.Ռուբեն Ամատունի՝ 7 տարվա ազատազրկման դատապարտված, վարչական հանձնաժողովի կողմից մերժվել եմ 2 անգամ, չունեմ տույժ, քաղհայց, արժանացել եմ 2 խրախուսանքի, խնամքիս է միայնակ, 2-րդ կարգի հաշմանդամ մայրս, իմ նախաձեռնությամբ ստեղծված «Կրթական ինքնագործ միավորման» նախագահն եմ:

2.Գեւորգ Հարությունյան՝ դատապարտվել եմ 9 տարվա ազատազրկման, չունեմ տույժ, նախկին դատվածություն, քաղհայց, մերժվել եմ 3 անգամ, խնամքիս կա 4 անձ:

3.Խորեն Ավետիսյան՝ դատապարտվել եմ 9 տարի 6 ամիս ազատազրկման, մերժվել եմ 6 անգամ, մերժման պատճառը չեմ իմանում, չեն ասել:

4.Հարություն Նենեջյան՝ մերժվել եմ 5 անգամ, ունեմ քաղհայց, սակայն դատարանի կողմից սնանկ եմ ճանաչվել, չունեմ կարգապահական տույժ, մասնակցում եմ հանրօգուտ աշխատանքների, խնամքիս տակ են գտնվում կինս եւ 4 երեխաներս:

5.Հայկ Վարդանյան՝ դատապարտվել եմ ազատազրկման 5 տարի 5 ամիս, չունեմ տույժ, քաղհայց, անիմաստ ձեւով մերժվել եմ 4 անգամ:

6.Հովհաննես Մանուկյան՝ 2 տարվա ազատազրկում, մերժել են 1 անգամ:

7.Ռոբերտ Մարտիրոսյան՝ դատապարտվել եմ 5 տարի 6 ամիս ազատազրկման, չունեմ տույժ, քաղհայց, նախկինում դատվածություն, մերժվել եմ 2 անգամ

8.Աշոտ Աբրահամյան՝ դատապարտվել եմ 7 տարվա ազատազրկման, չունեմ քաղհայց, դատվածությունս մարված է, մերժվել եմ 1 անգամ:

9.Արմեն Գրիգորյան՝ դատապարտվել եմ 7 տարվա ազատազրկման, մերժվել եմ 8 անգամ:

10. Արամ Գասոյան՝ 14 տարվա ազատազրկման եմ դատապարտվել, տույժ, քաղհայց չունեմ, մերժվել եմ 6 անգամ:

11.Պետրոս Խոջոյան՝ տույժ, քաղհայց չունեմ, աշխատում եմ 2006թ.-ից, ունեմ խրախուսանքներ, մերժվել եմ 3 անգամ:

12.Գուրգեն Սարոյան՝ 12 անգամ մերժվել եմ, հաշվի չի առնվել վարքս, այն, որ չունեմ տույժ, քաղհայց, աշխատում եմ ճաշարանում:

13.Արտակ Մացակյան՝ մերժել են 4 անգամ:

14.Յուրի Հարությունով՝ 7 տարվա ազատազրկման եմ դատապարտվել, չունեմ տույժ, քաղհայց, մերժել են 3 անգամ:

15. Ռոբերտ Երիցյան՝ քաղհայցը չմարելու համար մերժել են 7 անգամ: Ուզում եմ ճշտել, թե ում որոշմամբ է քաղհայցը դարձել ՔԿՀ-ների քննարկման առարկա, քանի որ քաղհայցի խնդիրը դատարանինն է:

16. Արտակ Մացակյան՝ մերժվել եմ 4 անգամ:

17.Նիկոլայ Թորոսյան՝ չգիտեմ՝ ինչու են մերժել:

18.Արտաշես Քոչարյան՝ մերժվել եմ 9 անգամ, նախկինում չեմ դատվել, չունեմ քաղհայց, տույժ, աշխատում եմ 2007թ.-ից գրադարանում:

19. Միքայել Ավագյան՝ մերժվել եմ 3 անգամ, չունեմ քաղհայց, տույժ, ինձ անհիմն մերժել են:

20. Արտակ Արշակյան՝ մերժվել եմ 3 անգամ, անհիմն պատճառաբանությամբ:

21.Կարեն Խազոյան՝ մերժվել եմ 6 անգամ անհիմն պատճառով:

22. Սերգեյ Ֆիրցով՝ մերժվել եմ 7 անգամ՝ քաղհայցի վճարման հետ կապված:

23-30.Գեորգի Դանիելյանը, Գեւորգ Ավագյանը, Ալեքսանդր Ուկլեինը, Արտյոմ Յարալյանը, Մհեր Ազոյանը, Ռաֆայել Մխիթարյանը, Վարդան Հակոբյանը, Աշոտ Անտոնյանը մերժվել են մինչեւ 7 անգամ:

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930