Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Խուրշուդյան. «Այս փաստաթղթում գրված է, որ ՀՀ իշխանությունները լեգիտիմ չեն»

Ապրիլ 25,2014 14:18

«Խորհրդարանական ձևի անցնելու մեջ բավականին մեծ վտանգներ եմ տեսնում»,-այսօր «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպմանը խոսելով սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի մասին, այսպիսի կարծիք հայտնեց սահմանադրական իրավունքի մասնագետ Արմեն Մազմանյանը:

Շարունակելով՝ իրավունքի մասնագետը շեշտեց. «Հայեցակարգի նպատակը հաղթողը վերցնում է ամեն ինչ սկզբունքը պաշտպանելն է: Իշխող կուսակցությունն իր շատ գործողություններով այսօր դա ապացուցում է»:

Հարցին՝ արդյոք այժմ անհրաժե՞շտ էին սահմանադրական այս փոփոխությունները, պարոն Մազմանյանը նշեց. «Եթե ակնկալիքն այն է, որ սահմանադրական բարեփոխումների միջոցով լուրջ առաջընթաց գրանցենք, ապա այս առումով լավատեսություն չեմ կիսում»:

Արմեն Մազմանյանը նշեց, որ հիմա պահը չէր նման բարեփոխումների իրագործման համար:

Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը սահմանադրական բարեփոխումների պահանջի առումով նկատեց հետևյալը. «Առաջին երկու փուլերում սահմանադրական բարեփոխումներն ավելի վառ էին արտացոլվում, քան այսօր: Այսօր քաղաքական դաշտում քիչ է երևում այս բարեփոխումների անհրաժեշտությունը: Դա երևում է նաև գոյություն ունեցող սահմանադրական հանձնաժողովի կազմից և նրանից, որ հարցը ավելի քիչ դիսկուրսի մեջ է գտնվում հասարակության հետ»:

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» փորձագետ, տնտեսագետ
Աշոտ Խուրշուդյանը նշեց. «Մենք ունենք բազում խնդիրներ, բայց այդ խնդիրները առանց ախտորոշման, առանց հստակ հասկանալու՝ ինչ պիտի անենք, միանգամից արյուն բացթողելով ու սահմանադրական բարեփոխումներով լուծելը անընդունելի է: Եթե կա կամք, առանց այս բարեփոխումների էլ կարելի է անել դա, եթե կամք չկա, այդ բարեփոխումների պարագայում էլ դրան հասնել հնարավոր չէ»: Այնուհետև փաստեց. «Այս փաստաթղթում՝ որպես ախտորոշում, գրված է, որ ՀՀ իշխանությունները լեգիտիմ չեն, իսկ երբևիցե լսե՞լ եք քննարկում այս մասին: Ես չեմ հասկանում, թե սա ինչ փաստաթուղթ է, ուստի հստակ մոտիվ եմ տեսնում: Հարց է առաջանում, այն մարդիկ, որ այս փաստաթուղթը գրել են մասնագետների հետ խոսե՞լ են»:

Մասնագետները մտահոգություն հայտնեցին, որ հայեցակարգում կոնկրետ մեխանիզմներ, հնարավորություններ չեն տեսնում, ընդհակառակը՝ բազում ռիսկեր են տեսնում, մասնավորապես՝ «քաղաքական մեծամասնության ապահովմանը» վերաբերող դրույթի հետ կապված:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930