Օրվա լրահոսը

Haqqin.az Ադրբեջանում սպառնացել են կտրել Ժիրինովսկու ականջը

Ադրբեջանի Ժամանակակից Մուսավաթ կուսակցության նախագահ Հաֆիզ Գաջիևը խոստացել է անձամբ կտրել Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ, ՌԴ պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկու ականջը, որն, ըստ նրա, վիրավորել է ադրբեջանցիներին: Հայտնում է «Հաքքին.ազ»-ը: Ռուսաստանի խորհրդարանում ելույթ ունենալիս Ժիրինովսկին հայտնել էր, որ ադրբեջանցի ազգ գոյություն չունի, դրանք ընդամենը Կասպից ծովի ափերի բնակիչներն են: «Ռուսերենից թարգմանաբար ի՞նչ է նշանակում Ադրբեջան:

Տարոն Մարգարյան. «Յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ Երևանը բոլորիս տունն է և յուրաքանչյուրը պետք է սրտացավ լինի քաղաքը մաքուր ու բարեկարգ պահելու հարցում»

Կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ ամենօրյա հետևողական աշխատանքն է տարվում փողոցների, մայթերի և այգիների սանիտարական մաքրման ուղղությամբ: Զեկուցվել է նաև, որ շարունակվում են սեփականատերերի և վարձակալների կողմից իրենց պատկանող հողատարածքների մաքրման աշխատանքները: Գույքագրված 128 տարածքներից 61-ն արդեն իսկ մաքրվել է: Այս ուղղությամբ քաղաքապետը հանձնարարել ուժեղացնել հսկողությունն ու ոչ սահմանված վայրերում աղբ նետելու դեպքեր

Ազատամարտիկներ. ողջունում ենք ոչ իշխանական ուժերի՝ միասնական կամքի դրսևորումը

Սույն թվականի ապրիլի 3-ին, հրաժարականի քողի ներքո, պաշտոնանկ արվեց Հայաստանի սնանկացման հիմնական ճարտարապետներից մեկը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Փաստորեն, իշխանական կերատաշտակի մոտից հեռացվեց մեկը, ով երկար տարիներ սնուցում էր այն՝ հանցավոր սխեմաներով, տարաբնույթ մեթոդներով, ինչի արդյունքում ժողովուրդն առավել աղքատացավ և դիմեց զանգվածային արտագաղթի: Իշխանությունները, ղեկավարվելով ոհմակի հոգեբանությամբ, սեփական լինելիությունն ապահովելու համար, զոհաբերեցին իրենց թիմակցին: Այս գործընթացում,

Անդրանիկ Արզումանյանը՝ Օպերայի տնօրեն. «Ազատություն» ռադիոկայան

Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանով՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի արդյունքում թատրոնի տնօրենի թափուր պաշտոնում նշանակվել է Անդրանիկ Արզումանյանը: Այդ մասին «Ազատությանը» հայտնեցին մշակույթի նախարարությունից: Գայանե Դանիելյան Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում

Քաղաքապետը հանձնարարել է աշխատանքներ տանել կենդանաբանական այգու հերթական տարեշրջանի բացմանն ընդառաջ

Աշխատանքային խորհրդակցության շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է աշխատանքներ տանել նաև կենդանաբանական այգու հերթական տարեշրջանի բացմանն ընդառաջ: Ի դեպ, ինչպես ամեն տարի, կենդանաբանական այգին իր դռները կբացի մայիսի 1-ին: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Բաքվի փողոցներում ֆուտբոլասերները ծեծել են միմյանց

Թուրքական «Գալաթասարայ» եւ «Ֆեներբախչե» ակումբների հանդիպումից մի քանի ժամ առաջ այդ երկու թիմերի ադրբեջանցի երկրպագուները Բաքվի «Տորգովայա» փողոցում երթ են կազմակերպել: Regnum-ը, վկայակոչելով տեղի ԶԼՄ-ները, տեղեկացնում է, որ ակցիայի ժամանակ երկու «բանակները» բախվել են միմյանց եւ նրանց միջեւ ծեծկռտուք է սկսվել: Իրավիճակը հանգստացնել հաջողվել է միայն ոստիկանության միջամտությունից հետո: Այդ խաղում «Գալաթասարայը» հաղթել է 1:0

Անցած մեկ ամսվա ընթացքում մայրաքաղաքի ապամոնտաժվել է 324 գովազդային վահանակ

Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը աշխատանքային խորհրդակցության շրջանակում զեկուցել է, որ մայրաքաղաքի փողոցներում վերականգնվել և ամրացվել է հայտարարությունների 207 ցուցատախտակ: Բացի այդ, զեկուցվել է, որ անցած մեկ ամսվա ընթացքում Երևանի փողոցներից ապամոնտաժվել է օրենսդրությանը չհամապատասխանող 324 գովազդային վահանակ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել գործընթացն ու խիստ հսկողության տակ պահել այն: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

«Տիգրան Սարգսյանը ամեն միլիոնը միջազգային կառույցների «բերանից» էր պոկում» (Տեսանյութ)

Ի՞նչ խնդիրներ պիտի լուծի նոր վարչապետը՝ այսօր «Հենարան» ակումբում քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանից հետաքրքրվեցին լրագրողները, ինչին ի պատասխան, քաղաքագետը, ըստ կարեւորության հերթով նշեց այդ խնդիրները: «Ամենակարեւոր խնդիրը Հայաստանի համար ներդրումների քաղցն է, երկար եւ էժան փողերը, որը ամենամեծ խնդիրն է ամբողջ աշխարհում, սա լուծում էր Տիգրան Սարգսյանը, եւ հաջորդ վարչապետը եւս պետք է լուծի: Մյուս կարեւոր

«Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիայի շրջանակում բուժօգնության է դիմել ավելի քան 26 հազար կին

Երևանի քաղաքապետարանում կայացած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ «Ձեզ համար, կանայք» խորագրով առողջապահական ակցիայի շրջանակում քաղաքապետարանի ենթակայության համաբուժարաններ է դիմել ավելի քան 26 հազար կին: Համապատասխան հետազոտություններից հետո վիրահատության ուղեգրված 1838 կանանցից 857-ն արդեն վիրահատվել են: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հատուկ ուշադրության կենտրոնում պահել ակցիայի շրջանակում բուժհաստատություններ դիմած և

Ծաղկեփնջեր քաղաքապետի կողմից

Քաղաքապետարանում անցկացվել է աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Մինչ օրակարգային հարցերին անցնելը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհավորել է ներկա բոլոր կանանց ու աղջիկներին Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ և մաղթել է նրանց քաջառողջություն, բարեկեցություն, անսահման սեր և երջանկություն: Այնուհետ խորհրդակցությանը ներկա իգական սեռի բոլոր ներկայացուցիչներին քաղաքապետի կողմից նաև ծաղկեփնջեր են

Նաիրա Կարապետյանի հայտարարությունը ԵԽԽՎ-ում Քեսաբի վերաբերյալ. Անհապաղ դադարեցնել Թուրքիայի տարածքի տրամադրումը ահաբեկչական ուժերի կողմից օգտագործման համար

Մարտի 21-ին Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող հինավուրց Քեսաբ քաղաքը և շրջապատող 12 գյուղերը, որ մեծամասնորեն բնակեցված են հայերով, ենթարկվեցին վայրագ հարձակման Ալ-Քաիդայի հետ փոխկապակցված ահաբեկչական խմբավորումների կողմից, որոնք ներթափանցել էին Թուրքիայի տարածքից: Քեսաբի բնակչությունը գրեթե ամբողջությամբ` ավելին, քան 700 հայ ընտանիքներ, տարհանվել և տեղի Քրիստոնյա համայնքի օգնությամբ տեղափոխվել են համեմատաբար անվտանգ համարվող հարևան Լաթաքիա: Ցավոք, շատ

ԵԽԽՎ-ում ռուս պատվիրակ. «ԵԽԽՎ-ն կարևոր խաչմերուկի վրա է»

«Կարծում  եմ այսօր ԵԽԽՎ-ն կարևոր խաչմերուկի վրա է»,-ԵԽԽՎ ամբիոնից այսպիսի հայտարարություն արեց ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության անդամ Ալեքսեյ Պուշկովը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք , ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում քննարկվող կարևորագույն հարցերի շարքում են ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության` լիազորությունների դադարեցման և Ուկրաինայում վերջին զարգացումների հարցերը: Ըստ Ալեքսեյ Պուշկովի` համակարգային այս աշխարհաքաղաքական հարցին ԵԽԽՎ-ն միայն մեկ կողմից է  անդրադառնում: «Ղրիմի

Aspekty.net «Ուկրաինայի ուրախությունը հայ ժողովրդի ուրախությունն է». Ռուսլան Բորտնիկ

Հազարամյա պատմությունը ցույց է տալիս, որ Ուկրաինայի հայերը միշտ եղել են պատասխանատու քաղաքացիներ, քաղաքական գործընթացների ակտիվ մասնակիցներ, հաճախ են գտնվել քաղաքական և սոցիալական իրադարձությունների առաջնամասում, առանց վարանելու զոհել են իրենց հանուն երկրի բարեկեցիկ ապագայի, «Ասպեկտի.նեթ» լրատվականի հետ հարցազրույցում ասել է Ուկրաինայի վերլուծության և կառավարման քաղաքականության ինստիտուտի տնօրեն Ռուսլան Բորտնիկը: «Հայկական արմատներ ունեցող ուկրաինացիները խորը ներգրավված

Սամվել Նիկոյան. «Հակասություններ մի փնտրեք»

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` ՀՀԿ ԳՄ վերջին նիստից հետո, որտեղ ընդունվեց վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը, լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել դեռ փետրվար ամսին: Սակայն, երկու օր անց` ԿԲ-ում աշխատանքային այցի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Երբ երեկ մենք մեր կուսակցությունում քննարկում էինք, և ես

Րաֆֆի Հովհաննիսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի արժանապատիվ մայրերին

Մայրությունն՝ այն էլ հայոց աշխարհի, ամենանվիրական առաքելությունն է: Իր հանգանակի մեջ է հավաքում սերը, հույսը, հավատքը, արդարությունն ու իրական ժառանգությունը՝ կենդանի կապը սերունդների միջև, առանց որի կյանքի շրջանը կավարտվի: Սիրելի հայրենակիցներ` ձեզ շնորհավորելու հետ մեկտեղ, մաղթում եմ այն հեռանկարն ու գիտակցությունը, որ ձեր դիմաց կանգնած տղամարդիկ էապես կգնահատեն, կհարգեն ու կսիրեն ձեզ՝ Աստծու տված ամեն

Կողոպուտի մեջ մեղադրվող «Գրանդ Տոբակոյի» աշխատակցի գործը կարճվեց

Արմավիրի մարզի քննչական բաժնի վարույթում գտնվող Վահագն Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով որոշում է կայացվել հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու, նրա նկատմամբ խափանման միջոցը վերացնելու մասին, կատարված հանցագործություններին նրա մասնակցությունը ապացուցված չլինելու հիմքով: Վահագն Ղազարյանն աշխատել է «Գրանդ Տոբակո» ընկերությունում, որպես մեխանիկ-տեխնիկ՝ ֆիլտրի արտադրամասում, ունի բարձրագույն կրթություն, նախկինում դատված չի եղել, բարեկիրթ ընտանիքի զավակ է, հայրը

Դերենիկ Դումանյանը շնորհավորեց կանանց

«Ապրիլի 7-ը` մայրության ու գեղեցկության օրը, մեր լավագույն, ամենասիրված ու ամենասպասված տոներից մեկն է։ Ես մաղթում եմ, որ բոլորդ երջանիկ լինեք, ձեր երեխաներն առողջ լինեն, իսկ ամուսինները` ձեր թիկունքին ամուր կանգնած։ Ուզում եմ, որ միշտ ապահովված լինեք և բավականություն ստանաք ձեր աշխատանքից»,-շնորհավորելով նախարարության կին աշխատակիցներին` ասաց Դերենիկ Դումանյանը։ Նա ընդգծեց առողջապահության ոլորտում աշխատող կանանց դերը,

Ոստիկանության ավագ քննիչը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»

ՀՀ Ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի 1-ին բաժանմունքի ավագ քննիչ, ոստիկանության կապիտան Էդգար Պետրոսյանը քիչ առաջ հրապարակված դատավճռով մեղավոր ճանաչվեց՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ շորթմամբ խոշոր չափերով կաշառք ստանալը: Դատարանը նրան դատապարտեց 4 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման: Ըստ մեղադրանքի՝ մասնավոր գանգատի հիման վրա

ԱԺ արտահերթ նիստ` ՍԴ որոշման կամայական մեկնաբանությունները կանխելու համար

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը կարծում է, որ խորհրդարանն արտահերթ նիստով պետք է անդրադառնա պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին ՍԴ որոշմանը` հստակեցնելու համար այն դրույթները, որոնք տարընկալման եւ կամայական մեկնաբանությունների առիթ են տալիս: Եթե քաղաքական մեծամասնությունը չցանկանա գնալ այդ քայլին, ըստ պատգամավորի, ոչ իշխանական ուժերը պետք է նախաձեռնեն: Պատգամավորը գտնում է, որ նիստը պետք է

Սերգեյ Խաչատրյան. Հայաստանում «փոխանցովի» հիվանդությունների պատճառով մահացության դեպք չի գրանցվել

Այսօր Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նշում է Առողջության համաշխարհային օրը` նվիրված «փոխանցողների» միջոցով տարածվող վարակիչ հիվանդություններին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանը եւ ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը նշեցին, որ Հայաստանում վարակիչ հիվանդությունները, ինչպիսիք են` մալարիան, դենգե տենդը, լեյշմանիոզը, դեղին տենդը, վտանգ չեն սպառնում Հայաստանի քաղաքացիներին: Սակայն Թաթուլ Հակոբյանը  կոչ արեց

Արդարադատության նախարարության աշխատակիցները ծեծել և հայհոյել են քաղաքացուն. Օմբուդսմենը հրապարակում է ձայնագրությունը

32-ամյա Արման Գասպարյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և հայտնել, որ Արդարադատության նախարարության աշխատակիցները իրեն ծեծի են ենթարկել և հայհոյել: Նա Պաշտպանին է ներկայացրել նաև ձայնագրություն, որը ըստ Արմանի` վկայում է միջադեպի մասին: Արմանը պատմել է, որ մարտի 24-ին, ժամը 13:00-ի սահմաններում իր մեքենայով ընկերոջը տարել է Արդարադատության նախարարության այլընտրանքային պատիժների կատարման շենք: Կառույցի աշխատակիցները

«Վարչապետի հրաժարական պահանջելով` ժողովրդի աչքին թոզ են փչում». Տիգրան Խզմալյան. «Մեդիալաբ»

Վերջին օրերի զարգացումների վերաբերյալ «Մեդիալաբը» զրուցեց Նախախորհրդարանի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի հետ: –Պարոն Խզմալյան, վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը ձեր կարծիքով ինչ–որ ճնշումների ներքո՞ տեղի ունեցավ, թե՞ իշխանությունները հասկացան, որ այսպես շարունակել անհնար է, և ընդվզումը չխորացնելու համար գնացին  այդ քայլին: – Ես չեմ կարծում, որ 20 տարի է պահանջվում, որպեսզի մի քանի գող ու ավազակներ

Հովիկ Աբրահամյանը նախագահի համար ԱԺ-ում ավելի վտանգավոր է. Տիգրան Կարապետյան (Տեսանյութ)

«Բանկիրը չի կարող լինել կառավարող, որովհետեւ վաշխառու է՝ իր օգուտը, իր շահերն առաջնահերթ է դնում»,-այսօր՝ ապրիլի 7-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց «Ժողովրդական կուսակցության» առաջնորդ Տիգրան Կարապետյանը: Չնայած իր այդ հայտարարությանը՝ Տիգրան Կարապետյանը սպասվող փոփոխություններից լավ բան չի սպասում, քանի որ համարում է, որ համակարգն ի սկզբանե սխալ է, եւ այն միտված չէ աշխատել ժողովրդի համար:

Հանք՝ նախկին Երիտասարդական պալատի փոխարե՞ն. (տեսանյութ). «Ա1+»

Նախկին երիտասարդական պալատի փոխարեն դեռ նախորդ տարի պետք է կառուցված լիներ բիզնես կենտրոն: Սակայն հայտնի «Կուկուրուզի» քանդումից 10 տարի անց տարածքից միայն ավազ են արտահանում, քարը քարին դեռ չի դրվել: Ճարտարապետների Միության նախագահի խոսքով` տարածքի սեփականատիրոջ նկատմամբ պետք է պատժամիջոցներ կիրառվեն: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում      

Գեներալը առյուծներ ու արջեր էլ է պահում (Տեսանյութ)

Ըստ Շիրակի ԵԿՄ կառույցի նախագահի, Մանվել Գրիգորյանը նաև արջեր, առյուծներ, թռչուններ ունի, որոնք, սակայն, պահվում են տանից հեռու` գազանանոցում:

Սուրիկ Խաչատրյանի գործով քննիչն ազատվել է աշխատանքից

Հունիսի մեկին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Գորիսի առանձնատան դիմաց տեղի ունեցած կրակոցների գործով քննիչ Ալեքսանդր Ղազարյանն ազատվել է աշխատանքից: Այս մասին տեղեկությունը Aravot.am-ին եւ 168.am-ին հայտնեց գործով դատախազ Հարությունյանը: Մեր հարցին, թե պաշտոնը բարձրացրե՞լ են, ասաց՝ տեղյակ չէ: Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հայաստանի հավաքականների անդամները դարձան Բունդեսլիգայի չեմպիոն

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը գերմանական Բունդեսլիգայի առաջնությունում հանդես գալով «Բադ-Քյոնիգսհովենի» կազմում, նվաճեց Գերմանիայի ակումբային չեմպիոնի կոչումը: Տղամարդկանց Բունդեսլիգայում Գերմանիայի ակումբային չեմպիոն դարձան Հայաստանի հավաքականի առաջատար գրոսմայստերներ Լեւոն Արոնյանն ու Սերգեյ Մովսիսյանը: Նրանք հանդես են գալիս «Բադեն-Բադեն» թիմի կազմում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը` chessbase.com-ի

«11 ամիս կարող են քեզ արմունկով հարվածե՞լ եւ մեկ ամիս մեծարե՞լ», Անահիտ Բախշյանը՝ միամսյակի մասին

Բարեփոխումների ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը եւ «Մեր տուն» հ/կ նախագահ Տիգրանուհի Կարապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ, քննարկում էին կանանց դերը Հայաստանում: Տիկին Բախշյանը բարկանում է «կանանց միամսյակ» երեւույթից, համարում է այն փուչ եւ սին երեւույթ. «Ինչո՞վ է այն այդքան բացառիկ: Մենք այդ ինչպիսի՞ պետությունում ենք ապրում, որ կանայք

ՀՀ ԿԳՆ-ն աջակցում է քեսաբահայերին

ՀՀ կրթության և գիտության նախարարությունն այդ հաշվեհամարին է փոխանցել մեկ միլիոն ՀՀ դրամ:

Ալ. Իսկանդարյան. «Սերժ Սարգսյանը ոչ մի պատճառ չունի վարչապետի պաշտոնը ընդդիմությանը տալու» (Տեսանյութ)

Տիգրան Սարգսյանի կառավարությունը բավականին երկարակյաց էր եւ նրա փոփոխությունը, ըստ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի, միանգամայն տրամաբանական էր: Այսօր «Հենարան»  ակումբում քաղաքագետն անդրադառնալով Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման տարիներին, ասաց, որ այդ տարիներն ամենահաջողը չէին, քանի որ թե տնտեսական եւ թե քաղաքական ծանր վիճակներ էին Հայաստանում. «Եթե հիշում եք, 2008 թվականից ներդրումների ծավալը նվազում էր, սոցիալական ծանր վիճակ էր

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031